Սփեյս Շաթլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սփեյս Շաթլը նախքան թռիչքը

Space Transportation System ամերիկական նախագիծն ավելի հայտի է ինչպես Space Shuttle ( տիեզերական բեռնախցիկ ) , գործարկվել է 1971 թ-ին , որպես NASA-ի լուսնային ծրագրից հետո հաջորդ մեծ նախագիծ:

Լուսնի վրա մարդու առաջին անգամ ոտք դնելը իրոք մեծ ձեռքբերում էր Ամերիկայի համար ։ Հաջորդ մեծ ձեռքբերումը Տիեզերական Շաթլն էր։

Այս նախագիծը իրագործվել է NASA-ի կողմից , որի նպատակն էր ստեղծել և օգտագործել բազմակի օգտագործման , օդաչուական տիեզերական տրանսպորտային միջոց ` նախատեսված մարդկանց և տարբեր բեռների փոխադրումը Երկրի ուղեծիր և հետ։

Ծրագրի աշխատանքներում մասնակցություն են ունեցել ամերիկական բոլոր ավիացիոն տիեզերական ընկերությունները ։ Նախագիծը հսկայական էր և ազգային . տարբեր ապրանքներ և սարքավորումներ մատակարարվել են 47 նահանգներից ավելի քան 1000 ընկերությունների կողմից ։

Առաջին Սփեյս Շաթլի ստեղծումը 1972թ-ին շահեց Rockwell International ընկերությունը ։ Առաջին 2 Շաթլների կառուցումը սկսվեց արդեն 1974թ-ի հունիսից ։

Սփեյս Շաթլներն տիեզերք են բարձրացել 135 անգամ (2 դժբախտ պատահար ներառյալ )` իր հետ տանելով 1000-ավոր տոննաներով բեռ (մեծ մասն օգտագործվել է Միջազգային Տիեզերական Կայանի (ISS) -ի կառուցման համար ) , տարբեր աստղադիտակներ , այդ թվում Հաբլ աստղադիտակը ` Երկրի << տեսախցիկը>> , տարբեր միջմոլորակային զոնդեր և այլն ։

Սփեյս շաթլն արժե 1 միլիարդ 700 միլիոն դոլլար , իսկ նրա դուրս գալը Երկրի ուղեծիր ` 450 հազար դոլլար , բայց քանի որ այն բազմակի օգտագործման համար է, այդքան էլ ծախսատար չէ ))

Այս տիեզերանավը 50%-ով ինքնաթիռ է , 50%-ով հրթիռ։ Նախագիծն իրականացնելիս թռչում է մոտավորապես 6.5 կիլոմետր ։

Անձնակազմն իր մեջ ներառում է հրամանատարին, օդաչուին և 2-5 մասնագետների ` օպերացիան իրականացնելու համար ։

<<Շաթլ>> տիեզերանավը բաղկացած է 3 հիմանկան մասերից ` օդատիզերական ինքնաթիռից ` <<Օրբիտեր>>-ից , բազմակի օգտագործման ռակետային արագացուցիչներից և անջատվող վառելիքային բլոկից։

<<Օրբիտեր>>-ն ունի 3 հիմնական շարժիչներ Երկրի ուղեծիր բարձրանալու համար , ծառայողական համակարգեր և կառավարման համակարգեր , ինչպես նաև ջերմապաշտպանություն ` Երկիր հետ վերադառնալու համար ։

<<Օրբիտեր>>-ում են գտնվում թռչող անձնակազմը և օգտակար բեռը ։ Այս թռչող ապառատը թևերի և վայրէջքի ապառատների հետ միասին ունի 34.2մ երկարություն , 17.3մ բարձրություն և 23.8մ թևերի բացվածք ։ Հիմնական կառուցվածքային նյութը այլումինն է . օգտագործվում են նաև տիտան , կոմպոզիտային և այլ հատուկ թեթև և ամուր նյութեր։ Տիեզերանավի չոր քաշը տատանվում է 80 977-ից 82 166կգ։

<<Օրբիտեր>>-ը բաղկացած է 3 հիմնական մասերից .

1) քթային մաս , որն իր մեջ ներառում է անձնակազմի խցիկը , հիմնական էլեկտրենային սարքավորումներ և կողմնորոշման համակարգի առջևի շարժիչներ։

2)տիեզերանավի կենտրոնական մասը ` երկու թևով , որը պարունակում է բեռների խցիկ և էրելկտրամատակարարման համակարգ ։

3) տիեզերանավի վերջին մասը, որում գտնվում են հիմնական շարժիչները և օժանդակ էլեկտրամատակարարման համակարգը , ինչպես նաև ուղղահայաց պոչը (keel) և կողմորոշման համակարգի հետևի շարժիչները։

Անձնակզմի խցիկն ունի 3 մակարդակ։

Ամենաբարձրը թռիչքի <<տախտակամած>>-ն է, որտեղ և տեղի է ունենում թռիչքի կառավարումը ։ Թռիչքի և վայրէջքի ընթացքում այնտեղ են նստում հրամանատարը , օդաչուն և վերահսկողության 2 մասնագետներ։ Մնացած մակարդակներում կան պահարաններ , խոհանոց , թափոնների մերամշակման համակարգ , քնասենյակ և դուրս գալու սենյակը , որով տիեզերագնացները դուրս են գալիս տիեզերանավից բաց տիեզերքում աշխատանքներ կատարելու համար։ Թռիչքի և վարէջքի ժամանակ այստեղ կարող է լինել մինչև 5 մարդ ։ Միջին մակարդակի կողային մասը ծառայում է անձնակազմի մուտքի և ելքի համար , երբ նրանք Երկրի վրա են։

<<Օրբիտեր>>-ի յուրահատկությունը օգտակար բեռի կրումն է , որը կարող է լինել տիեզերական ապառատ , լաբորատորային մոդուլներ ` 18մ երկարությամբ , 5մ լայնությամբ ։ Իսկ օգտակար բեռի քաշը կախված է ուղեծրի ընտրված բարձրությունից և թեքությունից ։ Տիեզերանավը կարող է ուղեծիր բարձրացնել մինչև 25 000կգ , իսկ հետ բերել Երկիր մինչև 15 000կգ բեռ։

<<Օրբիտեր>>-ն ունի ջերմապաշտպանիչ ծածկույթ , որը բաղկացած է 24192 սալիկներից և 3254 ճկուն մեկուսիչ պատվածքից, վերջինս պաշտպանում է օդադինամիկ ջերմությունից ։ Սալիկները ջերմությունը կլանում են , այնուհետև աստիճանաբար ճառագայթելով այն։ Սալիկները նավի տարբեր մասերի համար տարբեր նյութերից են բաղկացած։ Առավել ջերմակայուն նյութը ` մոխրագույն կոմպոզիտային ածխածնի-գրաֆիտային նյութն է (ջերմակայունությունը մինչև 1650°C), որը կիրառվում է տիեզերանավի քթի և թևերի եզրերի վրա։

Սև ապակեպլաստե սալիկներն(ջերմակայունությունը 650-ից մինչև 1260°C), օգտագործվում են այնպիսի մակերեսային տարածքներում ինչպիսիք են ներքևի մասը , տանիքի առջև մաս և ուղղահայաց կայունացուցիչի առջևի եզրին , իսկ մնացած մասերը ՝ սպիտակ ապակեպլաստե սալիկներ (ջերմակայունությունը մինչև 650°C)։