Հարավային Դուբլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Դուբլին
Հարավային Դուբլին
Ag Seo Ár gCúram և This we hold in trust
ԵրկիրԻռլանդիա Իռլանդիա
Ներքին բաժանումLucan?, Tallaght South?, Tallaght Central?, Templeogue–Terenure?, Clondalkin? և Rathfarnham?
Մակերես222,74 կմ²
Բնակչություն278 749 մարդ (2016)
Ավտոմոբիլային կոդD
Պաշտոնական կայքsdcc.ie/ga/ և sdcc.ie/en/(անգլ.)
Հարավային Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն)##
Հարավային Դուբլին (Իռլանդիայի Հանրապետություն)

Հարավային Դուբլին (իռլանդերեն՝ Átha Cliath Theas)[1], կոմսություն Իռլանդիայում` Լեյնստեր նահանգի և Արևելյան և Միդլենդ շրջանի կազմում։ Այն Դուբլինի շրջանի երեք իրավահաջորդ շրջաններից մեկն է, որը կազմալուծվել է վարչական նպատակներով 1994 թվականին։ Հարավային Դուբլինի շրջանային խորհուրդը շրջանի տեղական իշխանությունն է։ Վարչաշրջանը ներառում է ինչպես Դուբլինի խիտ արվարձանները, այնպես էլ չբնակեցված լեռներ։ 2022 թվականին մարդահամարի տվյալներով, ունի 301,705 բնակչություն, ինչը դարձնում է այն նահանգի չորրորդ ամենաբնակեցված շրջանը[2]։

Աշխարհագրություն և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Դուբլինի տարածքը կազմում է 222․74 կմ ՝ դարձնելով այն Դուբլինի չորս տեղական ինքնակառավարման տարածքներից երկրորդը։ Այն սահմանակից է Դուբլին քաղաքին (հյուսիսից), Լիֆեյ գետին (բաժանելով այն Ֆինգալից, դեպի հյուսիս),Դան Լաոգեր–Ռատդաուն (արևելքից) Քլայդեյրի շրջանին (արևմուտքից)և նրա բլուրները հարում են Ուիքլոուի շրջանի լեռներին հարավում։

Շրջանանի քաղաքը Թալաթն է։ Բնակչության մյուս կարևոր կենտրոններն են Լուկանը և Կլոնդալկինը։ Վարչաշրջանի մեծ մասը խիստ ուրբանիզացված է, սակայն կան փոքր գյուղական բնակավայրեր հարավային և արևմտյան մասերում։ Հարավային Դուբլինի բնակչությունը 2016 թվականին 278,767-ից հասել է 301,075-ի՝ 2022 թվականին, ըստ վերջին մարդահամարի[2]։

Քաղաքներ և գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Դուբլինի շրջանի մի քանի քաղաքային շրջաններ նույնպես ավանդաբար Դուբլին քաղաքի արվարձաններն են։ Պլանավորման և կառավարման նպատակների համար շրջանային խորհուրդը քաղաքների, գյուղերի և արվարձանների կարգավիճակը սահմանում է երեք աստիճանով՝ քաղաք, շրջանային կենտրոն և տեղական կենտրոն։ 2022 թվականի Զարգացման ծրագրի համաձայն 2022թ[3] քաղաքներն ու շրջանային կենտրոնները թվարկված են որպես՝

  • Թալաթ, Հարավայաին Դուբլինի շրջանի նստավայրը և The Square առևտրի կենտրոնի գտնվելու վայրը, որը բացվել է 1990 թվականի հոկտեմբերին։
  • Կլոնդալկին (պլանավորում են դարձնել շրջանի կենտրոնը)
  • Լուքընը

մինչդեռ ավելի շատ տեղական կենտրոնները նշվում են երեք խմբերում՝

  • քաղաքային արվարձաններ, ներառյալ՝ Ռատֆարնհեմը, Բալիրոանը,Պալմերսթաունը, Թերենուրը, Տեմփլյոգը, Նոկլյոնը, Ֆիրհաուսը, Բալիկուլենը և Գրինհիլսը
  • գյուղեր, ինչպիսիք են Ռաթքուլը, Նյուքասլը (-Լիոնս) և Սագգարտը
  • նոր թաղամասեր, ոմանք ավելի մեծ, ոմանք ՝ ավելի հին տարածքներում, այդ թվում, ինչպիսիք են Կիլնամանաղը, Բալյոուենը, Ֆինսթաունը և զարգացման փուլում՝ Ադամսթաունը (վարչաշրջանի ծրագրում նշված է որպես Լուքընի ընդլայնում)[4]։

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Signpost boundary between South Dublin and Dublin City

Իռլանդիայում կոմսություն բառի օգտագործումը գրեթե միշտ գալիս է շրջանի անվանից առաջ, այլ ոչ հետո՝ այսպիսով «County Clare»-ի տարբերությունը ի համեմատ օրինակ Միչիգանի որտեղ անվանումը կլինի որպես «Clare County»: 1994 թվականից հետո ստեղծված այդ շրջանների դեպքում նրանք հաճախ ընդհանրապես հրաժարվում են կոմսություն բառից կամ օգտագործում են այն անունից հետո. Այսպիսով, օրինակ, ինտերնետային որոնման համակարգերը ցույց են տալիս,,որ «Հարավային Դուբլին» շատ ավելի շատ է օգտագործվում (հատկապես Իռլանդական կայքերում), քան «Հարավային Դուբլինի կոմսություն» կամ «Հարավային Դուբլին կոմսություն»։ 2003 թվականի տեղանունների ցուցակագրում նույնպես գրված է ՝ «Հարավային Դուբլին» առանց որևէ փոփոխության[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Դուբլինը բաժանվեց երեք ընտրական շրջանների՝ Դուբլին–Ֆինգալ, Դուբլին–Բելգարդ և Դուն Լաոգեր–Ռատդաուն[6]։ 1991 թվականի տեղական ընտրություններում Դուբլին-Բելգարդ շրջանը վերանվանվեց Հարավային Դուբլինի[7]։ Բելգարդ անունը պատմական կապ ուներ տարածքի հետ՝ լինելով այդ տարածքում գոյություն ունեցող Փեյլի սահմանային ամրոցներից մեկի անվանումը։ Այն փոխվեց այն տեսակետի համաձայն, որ Բելգարդ անվանումը կարող է արտահայտնել Թալահթի ժամանակակից զարգացման ոլորտները, ասոսացվի այդ ոլորտների հետ, դրանք այժմ նույնպես օգտագործում են այդ անունը։

1994 թվականի հունվարի 1-ին, Դուբլինի տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ ՝1993 թվականի ակտի դրույթների համաձայն, Դուբլինի շրջանը դադարեց գոյություն ունենալ, և ընտրական շրջանների տարածքներում նրան հաջորդեցին Ֆինգալ, Դուն Լաոգեր-Ռաթդաուն և Հարավային Դուբլին շրջանները[8][9]։ Հարավային Դուբլինի սահմանները վերջնական տեսքի են բերվել 1993 թվականին՝ M50 մայրուղին կառուցելու համար[10]։

Պետական տարբեր մարմիններ վարչական նկատառումներով օգտագործում են Դուբլինի այլընտրանքային ստորաբաժանումները, օրինակ՝ Դուբլինի փոստային կոդերը։

Տեղական իշխանություն և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Դուբլինի շրջանային խորհուրդը շրջանի տեղական իշխանությունն է։ Այն հիմնադրվել է 1994 թվականի հունվարի 1-ին՝ շրջանի հիմնադրման ժամանակ[11]:Դա Դուբլինի կոմսության տեղական իշխանություններից մեկն է :Վարչաշրջանը բաժանված է յոթ տեղական ընտրական տարածքների[12],Քլոնդալկին (7 խորհրդական), Ֆիրհաուս–Բոհերնաբրինա (5 խորհրդական), Լուքըն (5 խորհրդական), Ռատֆարնհեմ–Տեմփլոգ (7 խորհրդական),Թալլահթ Սենթրալ (6 խորհրդական) և Թալլահթ Սաութ (5 խորհրդական)։

Ընտրատարածքներն ամբողջությամբ գտնվում են Հարավային Դուբլինում, իսկ Դուբլինի հարավ-կենտրոնական ընտրատարածքը մասամբ Հարավային Դուբլինի կազմում է[13]։

2015 թվականին Հարավային Դուբլինը դարձավ Արևելյան և Միդլենդ շրջանի մի մասը[14] :Հարավային Դուբլինի շրջանային խորհուրդը երեք անդամ է ուղարկում Արևելյան և Միդլենդի տարածաշրջանային ժողով[15]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներգաղթյալների հիմնական խմբերը ըստ 2016 թվականի[16]
Ազգ Բնակչություն
Բրիտանացիներ 9,159
Լեհեր 7,988
Ռումինացիներ 3,235
Լիտվացիներ 2,726
Նիգերիացիներ 2,644
Հնդկացիներ 2,620
Պակիստանցիներ 1,499
Ֆիլիպինցիներ 1,434
Չինացիներ 999
Լատվիացիներ 971

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Դուբլինի զինանշանն ունի «This We Hold In Trust» մակագրությունը և՛ անգլերեն, և՛ իռլանդերեն՝ միաժամանակ ներառելով տարածքի պատմությանը, աշխարհագրությանը և ներկայիս ենթակառուցվածքին վերաբերող տարրեր։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի լիգայի Shamrock Rovers ակումբը խաղում է Թալահթի մարզադաշտում։ Մարզադաշտը հյուրընկալել է 2009 թվականի FAI-ի գավաթի եզրափակիչը և 2010 և 2011 թվականներին Սետանտայի սպորտային գավաթի եզրափակիչը։

Բասկետբոլի ազգային մարզադաշտը Թալլահտում հանդիսանում է ինչպես Իռլանդիայի բասկետբոլի ազգային հավաքականի, այնպես էլ Իռլանդիայի կանանց բասկետբոլի ազգային հավաքականի տնային վայրը։ Արենայում տեղի են ունենում նաև Ազգային գավաթի և լիգայի տարբեր հանդիպումներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Baile Átha Cliath Theas/South Dublin». Placenames Database of Ireland. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 «Local Authorities (County Councils): South Dublin County Council». Census 2022. Central Statistics Office. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Chapter 2: Core Strategy and Settlement Strategy» (PDF). South Dublin County Development Plan 2022-2028. South Dublin County Council. 2022 թ․ հունիսի 22. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. Tallaght, Dublin, Ireland(չաշխատող հղում), South Dublin County Development Plan 2004–2010, Chapter 5 [PDF]
  5. Placenames (Provinces and Counties) Order 2003 (S.I. No. 519 of 2003). Signed on 30 October 2003. Statutory Instrument of the Government of Ireland. Retrieved from Irish Statute Book on 9 December 2021.
  6. Local Government (Reorganisation) Act 1985, s. 12: Establishment of Dublin Electoral Counties (No. 7 of 1985, s. 12). Enacted on 3 April 1985. Act of the Oireachtas. Retrieved from Irish Statute Book on 9 December 2021.
  7. Local Government Act 1991, s. 26: Amendment of Local Government (Reorganisation) Act 1985 (No. 11 of 1991, s. 26). Enacted on 18 May 1991. Act of the Oireachtas. Retrieved from Irish Statute Book on 9 December 2021.
  8. Local Government (Dublin) Act 1993 Commencement Order 1993 (S.I. No. 400 of 1993). Signed on 22 December 1993. Statutory Instrument of the Government of Ireland. Retrieved from Irish Statute Book on 9 December 2021.
  9. Local Government (Dublin) Act 1993, s. 9: Establishment and boundaries of administrative counties (No. 31 of 1993, s. 9). Enacted on 21 December 1993. Act of the Oireachtas. Retrieved from Irish Statute Book on 9 December 2021.
  10. Local Government (Dublin) Act 1993, s. 8: Alteration of certain boundaries existing before establishment day (No. 31 of 1993, s. 8). Enacted on 21 December 1993. Act of the Oireachtas. Retrieved from Irish Statute Book on 9 December 2021.
  11. Local Government (Dublin) Act 1993, s. 11: Establishment of councils of administrative counties (No. 31 of 1993, s. 11). Enacted on 21 December 1993. Act of the Oireachtas. Retrieved from Irish Statute Book on 9 December 2021.
  12. County of South Dublin Local Electoral Areas Order 2018 (S.I. No. 633 of 2018). Signed on 19 December 2018. Statutory Instrument of the Government of Ireland. Archived from the original on 2 February 2019. Retrieved from Irish Statute Book on 11 September 2020.
  13. Electoral (Amendment) (Dáil Constituencies) Act 2017, Schedule (No. 39 of 2017, Schedule). Enacted on 23 December 2017. Act of the Oireachtas. Retrieved from Irish Statute Book on 8 August 2021.
  14. «Eastern and Midland Regional Assembly». Eastern & Midland Regional Assembly. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
  15. Local Government Act 1991 (Regional Assemblies) (Establishment) Order 2014 (S.I. No. 573 of 2014). Signed on 16 December 2014. Statutory Instrument of the Government of Ireland. Retrieved from Irish Statute Book on 29 January 2022.
  16. «Central Statistics Office». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Դուբլին» հոդվածին։