Թայքա Վայթիթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թայքա Վայթիթի
Taika Waititi by Gage Skidmore 2.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 16, 1975(1975-08-16) (44 տարեկան)
Ծննդավայր՝Raukokore, Ōpōtiki District, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1]
Ազգություն՝Մաորիներ և հրեա
Քաղաքացիություն՝Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա[2]
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կատակերգու և հնչյունավորող
Պարգևներ՝New Zealander of the Year Awards?, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, Writers Guild of America Award for Best Adapted Screenplay? և Officer of the New Zealand Order of Merit?
IMDb։ID 0169806

Թայքա Դևիդ Վայթիթի (/ˈtkə wˈtti/ ( );[3],օգոստոսի 16, 1975(1975-08-16), Raukokore, Ōpōtiki District, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1]), նաև հայտնի է որպես Թայքա Քոհեն, նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և կոմիկ։ 2004 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակին իր «Երկու մեքենաներ, Մեկ գիշեր» կարճամետրաժ ֆիլմի համար։ Թայքան ամուսնացած է Չելսի Ուինսթենլիի հետ, ով նրա ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է։

Նրա Տղա (2010) և Որս վայրի մարդկանց վրա (2016) ֆիլմերը դարձել են Նոր Զելանդիայի պատմության մեջ ֆինանսապես ամենահաջող ֆիլմերը։ Վերջինս մինչև հիմա կրում է այդ տիտղոսը՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ։ Ջեմեյն Քլեմենտի հետ միասին դարձել է «Ինչով ենք մենք զբաղված ստվերներում» (2014) սարսափ կատակերգության ռեժիսորը, որտեղ և կատարել է գլխավոր դերերից մեկը[4]։ Վայթիթիի վերջին ռեժիսորական աշխատանքների ցանկում են նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր: Ռագնարյոկ» (2017) սուպերհերոսական ֆիլմը[5] և «Ջոջո Ճագար» (2019) սև կատագերգությունը։ Վերջինումս նա գրել է սցենարը և կատարել գլխավոր դերերից մեկը։ Նրա աշխատանքը «Ջոջո Ճագար» ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից, առաջադրվելով «Օսկար» մրցանակին «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։

Թայքա Վայթիթիի ելույթը 2015 թվականի Sundance կինոփառատոնի ժամանակ

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայթիթին ծնվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Արևելյան ափի վրա գտնվող Ռոուքոքոր քաղաքում[6]։ Մեծացել է և Արևելյան ափին[7], և Վելինգտոնի Արո հովտում[8]։ Նրա հայրը Մաորի ֆերմեր և նկարիչ էր, իսկ մայրը՝ եվրոպական ծագման ուսուցիչ։ Վայթիթիի պապին մայրական գծով ունի ռուս հրեական ծագում[9][10], իսկ տատին մայրական գծով՝ իռլանդական[11][12][13]։ Վայթիթին կրում է իր մոր ազգանունը՝ «Քոհենը», իր մի շարք աշխատանքների համար գրականության և կինոյի մեջ[14]։ Ինքն իրեն Թայքան անվանում է «Պոլինեզիացի հրեա»[15][16]։

Վայթիթիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա մոտ հինգ տարեկան էր[17], և հիմնականում նրան դաստիարակել է մայրը[8]։ Թայքան սովորել է Օնսլոու քոլեջում[18]։ Նա թատրոն է ուսումնասիրել Վելինգտոնի Վիկորիա համալսարանում և 1997 թվականին ավարտել այն Արվեստների բակալավրի աստիճանով[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսին Վայթիթին դուստր է ունեցել[20][21][22]։ Երկրորդ դուստրը ծնվել է 2015 թվականի օգոստոսին[23][24]։

Նոր Զելանդիայում 2017 թվականի առաջիկա ընտրությունների ժամանակ Ուայթիթին հայտարարել է, որ աջակցելու է Ջասինդա Արդերնին և լեյբորիստների կուսակցությանը[25]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր Նշումներ
1999 Սքարֆեր Ալեքս
2001 Օձի մաշկ Նելսոն
Նոր ճանապարհ դեպի տուն Մաքս Կարճամետրաժ ֆիլմ
2004 Անօգուտ ուշադրություն Ուեյթեր
2005 Ինչով ենք մենք զբաղված ստվերներում:Հարցազրույցներ մի քանի վամպիրների հետ Վիագո Կարճամետրաժ ֆիլմ
2007 Արծիվն ընդդեմ շնաձկան Գորդոն
2010 Տղա Ալամեյն
2011 Կանաչ լապտեր Թոմաս Քալմակու
2013 Կապիտանը[26] Կապիտան Կարճամետրաժ ֆիլմ
2014 Ինչով ենք մենք զբաղված ստվերներում Վիագո
2016 Որս վայրի մարդկանց վրա Մինիսթեր
2017 Թոր․ Ռագնարյոկ Քորգ

Սուրթուր

2018 Seven Stages to Achieve Eternal Bliss By PassingThrough the Gateway Chosen By the Holy Storsh Հոլի Սթորշ
Մանր ծովախեցգետին Բարթենդեր Կարճամետրաժ ֆիլմ
2019 Վրիժառուները. Վերջնախաղ Քորգ
Ջոջո Ճագար Ադոլֆ Հիտլեր
2020 Ազատ տղա Անտուան Հետարտադրություն
2021 Ինքնասպանների ջոկատ Ռեժիսոր

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
2016 Բժիշկ Սթրենջ Դարձել է տիտրերի մի մասի ռեժիսոր և սցենարիստ
Մոանա Գրել է առաջին սցենարը[27]
2018 The Breaker Upperers Գործադիր պրոդյուսեր[28]


Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2002 Ժապավենը Մոսթին 13 Դրվագ
2003 Բացահայտումներ Ալի Մեկ դրվագ
Տարորինակ Հավաքարար Մեկ դրվագ
2009 Ժակ Բրաունի օրագիրները Ջիփսի Մեկ դրվագ
2010 Ռադիոհաղորդում տարբեր 8 դրվագ
2019 Ինչով ենք մենք զբաղված ստվերներում Վիագո Մեկ դրվագ
Մանդալորացին IG-11[29] Ձայն; 3 դրվագ
Ճագարի տարի Մերիքի կատարող կամեո
Ռիկ և Մորտի Գլութի Ձայն

Մեկ դրվագ

2021 Ի՞նչ եթե... Քորգ[30] Ձայն

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ladies of the World - Flight of the Conchords (2007)
  • Drive By - Flight of the Conchords (2007)
  • Leggy Blonde - Flight of the Conchords (2007)
  • Shanks’ Pony - Age Pryor (2007)
  • Bright Grey - The Phoenix Foundation (2007)
  • My Imminent Demise - Լյուկ Բուդա (2008)
  • 40 Years - The Phoenix Foundation (2009)
  • World Gone Sour (The Lost Kids) - Method Man (2011)
  • Main Attraction - Ջերեմի Ռեներ (2019)

Գովազդային տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայթիթին նաև հաջող կոմերցիոն ռեժիսոր էր։ Նա նկարահանել է Air New Zealand-ի համար «The Most Epic Safety Video Ever Made» հոլովակը՝ Փիթեր Ջեքսոնի և Էլայջա Վուդի մասնակցությամբ, երբ նրանք գտնվում էին այնտեղ «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար[31]։ Գովազդը մոտ 19 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում[32]։ Վայթիթին նկարահանել է Tesco-ի «Borg» հոլովակը Թորի ծիծաղելի կերպարով, որտեղ նա գնումներ է կատարում սուպերմարկետում[33]։ Հետաքրքիր է, որ մի քանի տարից անց Թայքան նկարահանել է Marvel Studios«Թոր․ Ռագնարյոկ» ֆիլմը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Rotten Tomatoes Metacritic
Արծիվն ընդդեմ շնաձկան 54% (107 գնահատականներ)[34] 55 (25 գնահատականներ)[35]
Տղա 87% (70 գնահատականներ)[36] 70 (19 գնահատականներ)[37]
Ինչով ենք մենք զբաղված ստվերներում 96% (163 գնահատականներ)[38] 76 (33 գնահատականներ)[39]
Որս վայրի մարդկանց վրա 97% (178 գնահատականներ)[40] 81 (30 գնահատականներ)[41]
Թոր․ Ռագնարյոկ 92% (335 գնահատականներ)[42] 74 (51 գնահատականներ)[43]
Ջոջո Ճագար 80% (355 գնահատականներ)[44] 57 (55 գնահատականներ)[45]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.indiewire.com/2019/03/taika-waititi-new-zealand-shooting-mosque-terrorist-attack-1202051331/
  2. Thor: Ragnarok Press KitThe Walt Disney Company. — P. 3.
  3. The Art of Creativity | Taika Waititi | TEDxDoha։ TED։ 4 November 2010։ Վերցված է 11 January 2020 – via YouTube 
  4. «Реальные упыри»: Как Джемейн Клемент и Таика Вайтити сняли лучший вампирский фильм последних лет
  5. 'Thor 3' Finds Its Director
  6. Sharf Zack (March 15, 2019)։ «Taika Waititi: ‘My Heart Is Broken’ Over New Zealand Mosque Shootings»։ IndieWire։ Վերցված է January 25, 2020 
  7. Kois Dan (October 19, 2017)։ «The Superweirdo Behind ‘Thor: Ragnarok’»։ The New York Times։ Վերցված է January 25, 2020 
  8. 8,0 8,1 Buchanan Kyle (November 1, 2019)։ «Taika Waititi Puts on a Tuxedo»։ The New York Times։ Վերցված է January 25, 2020 
  9. Tom Hunt (7 February 2012)։ «Taika Waititi reveals childhood passions»։ The Dominion Post 
  10. Elizabeth- cawobeth (3 March 2012)։ «'Boy' movie review, trailer: A charming New Zealand family movie»։ newjerseynewsroom.com։ Արխիվացված է օրիգինալից 6 September 2012-ին։ Վերցված է 6 June 2012 
  11. Convery Stephanie (2019-07-25)։ «Jojo Rabbit trailer: Taika Waititi plays a paunchy Hitler in 'anti-hate' satire»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-25 
  12. «Twitter»։ mobile.twitter.com 
  13. «Twitter»։ mobile.twitter.com 
  14. Bloom, Nate (10 July 2007)։ «Interfaith Celebrities: Kyra Sedgwick, Baseball's Braun-y Interfaith Rookie and a Jewish Maori director»։ InterfaithFamily.com։ Վերցված է 2 December 2012 
  15. Crucchiola Jordan (3 September 2019)։ «The Jojo Rabbit Trailer Stars Taika Waititi As a Dancing Hitler»։ Vulture։ Վերցված է 2019-07-25 
  16. «Taika Waititi, a Polynesian Jew, Will Play Hitler in His New Satirical Film»։ Kveller (անգլերեն)։ 2019-07-23։ Վերցված է 2019-07-25 
  17. Brookes Emily (June 4, 2019)։ «Taika Waititi: My father was a gang member»։ Stuff.co.nz։ Վերցված է January 25, 2020 
  18. Catherall Sarah (10 December 2014)։ «My secret Wellington: Taika Waititi»։ Fairfax New Zealand 
  19. Fisher Amanda (April 14, 2011)։ «Victoria University honour for Taika Waititi»։ The Dominion Post։ Վերցված է January 25, 2020 
  20. Waititi Taika (30 May 2012)։ «Hello and welcome to Te Hinekāhu, a lovely little 12-day old girl who is gracing us with her presence. Nau mai ki te ao marama! Mauri ora!» 
  21. Powley Kathryn (3 June 2012)։ «Girl, not Boy, for director dad»։ The New Zealand Herald։ Վերցված է 5 February 2015 
  22. Girl, not Boy, for director dad
  23. «Taika Waititi Fan Page»։ World of Taika։ 27 November 2010 
  24. «Day One on Thor: Ragnarok»։ Taika Waititi։ 6 July 2016։ Վերցված է 6 May 2018 
  25. «Twitter»։ mobile.twitter.com 
  26. Horton Perry (7 December 2016)։ «The Captain is a Hilarious and Harrowing Hangover»։ Film School Rejects։ Վերցված է 31 July 2017 
  27. «Taika Waititi behind Disney script 'Moana'»։ The New Zealand Herald։ October 21, 2014։ Վերցված է October 8, 2015 
  28. Film NZ (3 April 2017)։ «THE BREAKER UPPERERS BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY»։ NZ FILM։ Վերցված է 31 July 2017 
  29. «'The Mandalorian' is described as Clint Eastwood in 'Star Wars'»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-15 
  30. Sciretta Peter (March 12, 2019)։ «Exclusive: Marvel Studios Producing 'What If' TV Series For Disney+»։ /Film։ Արխիվացված է օրիգինալից March 30, 2019-ին։ Վերցված է April 13, 2019 
  31. «The Most Epic Safety Video Ever Made takes flight»։ media.newzealand.com։ 23 October 2014։ Վերցված է 9 August 2018 
  32. New Zealand Air (22 October 2014)։ «The Most Epic Safety Video Ever Made #AirNZSafetyVideo»։ Air New Zealand։ Վերցված է 31 July 2017 
  33. «Tesco - Dot Com»։ themill.com։ Վերցված է 9 August 2018 
  34. «Eagle vs Shark Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2 August 2017 
  35. «Eagle vs Shark Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ 2 August 2017։ Վերցված է 2 August 2017 
  36. «Boy Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է 8 August 2018 
  37. «Boy Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ 2 August 2017։ Վերցված է 2 August 2017 
  38. «What We Do in the Shadows Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է 8 August 2018 
  39. «What We Do in the Shadows Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ 2 August 2017։ Վերցված է 2 August 2017 
  40. «Hunt for the Wilderpeople Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է 8 August 2018 
  41. «Hunt for the Wilderpeople Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ 2 August 2017։ Վերցված է 2 August 2017 
  42. «Thor: Ragnarok Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է 8 August 2018 
  43. «Thor: Ragnarok Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ 2 August 2017։ Վերցված է 8 August 2018 
  44. «Jojo Rabbit Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է 8 October 2019 
  45. «Jojo Rabbit Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ Վերցված է 8 October 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]