Ռեբել Ուիլսոն
![]() անգլ.՝ Rebel Melanie Elizabeth Wilson | |
---|---|
![]() Ռեբել Ուիլսոնը 2012 թվականին | |
Ծնվել է | 1980 թվական մարտի 2 |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Կրթություն | Tara Anglican School for Girls?, Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ, University of New South Wales Law School?, Australian Theatre for Young People? և UNSW Faculty of Law? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ավստրալուհի |
Այլ անուն(ներ) | Ռեբել Մելանի Էլիզաբեթ Ուիլսոն Rebel Melanie Elizabeth Wilson |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 2002 - այժմ |
Ընտրանի | Կատարյալ ձայն, Ամուրիները |
Համատեղ ապրող(ներ) | Jacob A Busche? |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 2313103 |
Ռեբել Մելանի Էլիզաբեթ Ուիլսոն (անգլ.՝ Rebel Melanie Elizabeth Wilson[2], ծնված Մելանի Էլիզաբեթ Բոունդս (անգլ.՝ Melanie Elizabeth Bownds), մարտի 2, 1980[3][4], Սիդնեյ, Ավստրալիա[2]), ավստրալացի դերասանուհի, աթենդափ-կատակերգուհի, սցենարիստ և պրոդյուսեր։ Նա իր կարիերան սկսել է ավստրալիական կատակերգական շոուներում մասնակցությունից, նախքան ԱՄՆ-ում 2011 թվականին «Հրասնացուի ընկերուհիները» ֆիլմում նորամուտելը, որից հետո հայտնվել է «Հարսանեկան կոտորած», «Ինչ սպասել, երբ երեխայի ես սպասում» և «Կայծակի հարվածը» ֆիլմերում։ Նրա իրական առաջընթացը տեղի է ունեցել 2012 թվականին, «Կատարյալ ձայն» և «Ամուրիները» կատակաերգություններում խաղացած դերերով, որից հետո Ուիլսոնը գլխավորում է «Forbes» ամսագրի երեսուն տարեկանից ցածր Հոլլիվուդի առավել հեռանկարային երեսուն անձանց ցուցակը[5][6] (հետագայում պարզ է դառնում, որ այդ ժամանակ նա 32 տարեկան էր[2])։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեբել Ուիլսոնը սովորել է ավստրալիական դեռահասային թատրոնում, իսկ 2003 թվականին շահում է Նյու Յորք ուղևորության կրթաթոշակը, որպեսզի մասնակցություն ունենա The Second City մրցույթին[7]։ Վերադառնալով Սիդնեյ, նա ընդունվում է տեղական թատրոն, որտեղ բեմադրում է սեփական ձեռքով գրված «The Westie Monologues» մյուզիքլը[8], իսկ այնուհետև՝ ևս երկուսը[9]։ Ավելի ուշ նա ճանաչման է արժանանում շնորհիվ Ավստրալիայում տարբեր կատակերգական հեռուստաշոուներում մասնակցությունների, իսկ 2008 թվականին գլխավոր դեր է խաղում սեփական «Bogan Pride» սիթկոմում։
ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ուիլսոնը պայմանագիր է ստորագրում «William Morris Endeavor» գործակալության հետ[10] և շուտով նկարահանվում է «Հարսնացուի ընկերուհիները» ֆիլմում, որտեղ խաղում է Կրիստեն Ուիգի հերոսուհու հարևանուհու դերը, ինչպես նաև հայտնվում է «Համատեղ կյանքի կանոնները» սիթկոմի դրվագում։ «Հարսնացուի ընկերուհիները» ունենում է ինչպես կոմերցիոն, այնպես էլ քննադատական հաջողություն և 2011 թվականի ամռանը Ուիլսոնը ստանում է «Ամուրիները» ֆիլմի գլխավոր դերերից մեկը՝ փոխարինելով Քեյսի Ուիլսոնին[11]։ Նույն ժամանակաշրջանում նա վերադառնում է Ավստրալիա, որպեսզի նկարահանվի «Հարսանեկան կոտորած» ֆիլմում, միևնույն ժամանակ նկարահանվելով ամերիկյան «Անելանելի վիճակ», «Կայծակի հարված» և «Ինչ սպասել, երբ երեխայի ես սպասում» ֆիլմերում, որոնք վարձույթ են թողարկվում 2012 թվականի առաջին կեսին։ Նա նաև գլխավոր դերերից մեկն է խաղում «Կատարյալ ձայն» և «Արյունով և քրտինքով. Ցավազրկողներ» կատակերգություններում, ինչպես նաև մասնակցություն է ուենում «Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ» անիմացիոն ֆիլմի ձայնավորման աշխատանքներին։
2012 թվականի սկզբին հայտարարվում է, որ Ռեբալ Ուիլսոնը CBS հեռուստաալիքին է վաճառել «Սուպերուրախ երեկո» սիթկոմի հեռուստատեսային պիլոտի սցենարը և նախագծում պեիք է հանդես գա որպես պրոդյուսեր, հեղինակ և գլխավոր դերակատարուհի[12]։ Այնուամենայնիվ նախագիծը CBS-ի կողմից կանաչ ճանապարհ չի ստանում հետագա արտադրության համար և հետագայում նրանով հետաքրքրվում է ABC-ը՝ 2013 թվականին հնարավոր ցուցադրման նպատակով[13]։ 2013 թվականի մայիսին ալիքը պատվիրում է սերիալը 2013-2014 թվականների եթերաշրջանում հեռարձակման համար[14]։ Շոուն փակվում է մեկ եթերաշրջանից հետո։
2012 թվականի դեկտեմբերին Ռեբել Ուիլսոնը «Forbes» ամսագրի կողմից անվանվում է երեսուն տարեկանից ցածր Հոլլիվուդի երեսուն ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը[6]։ Հետագայում հայտարարվում է, որ նա կինի 2013 թվականին «MTV Movie Awards» մրցանակաբաշխության հաղորդավարուհիներից մեկը[15]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեբել Ուիլսոնը ծնվել և մեծացել է Սիդնեյում, Ավստրալիա[16][17]։ 2011 թվականի հուլիսին նա դառնում է Ավստրալիայում «Jenny Craig, Inc.»-ի դեմքը՝ քաշի կորուստի նպատակով ճիշտ սննդակարգի պլանավորման գործակալություն[18]։ Ուիլսոնը ապրում է բացահայտ գեյ Մեթ Լուկասի հետ Լոս Անջելեսում[19]։ Ռեբելն ունի երկու քույր՝ Լիբերտի և Անարկի, և եղբայր՝ Ռայոտ։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2004 | Պիցցա առաքումով | Fat Pizza | Տուլա | |
2007 | Ուրվական ավտոարշավորդը | Ghost Rider | Ուալոուի ընկերուհին | |
2009 | Գործարք | Bargain! | Լինդա | |
2011 | Հարսնացուի ընկերուհիները | Bridesmaids | Բրին | |
2012 | Անելանելի իրավիճակ | Small Apartments | Ռոքի | |
2012 | Հարսանեկան կոտորած | A Few Best Men | Դաֆնա Ռեմ | |
2012 | Ինչ սպասել, երբ երեխայի ես սպասում | What to Expect When You’re Expecting | Ջանիկա | |
2012 | Կայծակի հարված | Struck by Lightning | Մելարի Բեգս | |
2012 | Ամուրիները | Bachelorette | Բեկի | |
2012 | Կատարյալ ձայն | Pitch Perfect | Էմի | |
2012 | Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ | Ice Age: Continental Drift | Ռազ | ձայնավորում |
2013 | Արյունով և քրտինքով. Ցավազրկողներ | Pain & Gain | Ռամոնա Էլդրիդջ | |
2014 | Գիշերը թանգարանում 3 | Night at the Museum 3 | Մինդի, պահնորդուտի | |
2015 | Կատարյալ ձայն 2 | Pitch Perfect 2 | Էմի | |
2016 | Ակտիվ որոնման մեջ | How to Be Single | Ռոբին | |
2016 | Գրիմսբի եղբայրները | Grimsby | ||
2017 | Կատարյալ ձայն 3 | Pitch Perfect 3 | Էմի |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2003-2007 | Pizza | Տուլա | 3-5 եթերաշրջան |
2006-2007 | The Wedge | տարբեր | 48 դրվագ |
2007-2009 | Thank God You’re Here | տարբեր | «3.04», «3.09», «4.03» և «4.09» դրվագներ |
2008 | Bogan Pride | Ջենի Կրեգ | 6 դրվագ |
2008 | Monster House | Պենելոպա Ուեբ | 10 դրվագ |
2009 | Talkin' 'Bout Your Generation | Y հյուրի սերունդը | «Series 1, Episode 3» դրվագներ |
2009 | Սպանությունների բաժին / City Homicide | Սառա Ջիլբերթ | «Dead Weight» դրվագ |
2009 | The Breast Darn Show in Town | ինքն իրեն | |
2010 | ARIA Music Awards 2010 | ինքն իրեն | |
2010 | Համատեղ կյանքի կանոնները / Rules of Engagement | Սառա | «Les-bros» դրվագ |
2011 | Workaholics | Բիգ Մանի Հուսթլա | «Straight Up Juggahos» դրվագ |
2013 | Սուպերուրախ երեկո / Super Fun Night | Կիմի | 17 դրվագ |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.bbc.com/news/world-59514598
- ↑ 2,0 2,1 2,2 Aubusson, Kate. (2015-05-20)։ «Rebel Wilson's birth date revealed in ASIC documents» (անգլերեն)։ The Sydney Morning Herald։ Արխիվացված օրիգինալից 2015-05-21-ին։ Վերցված է 2015-07-01
- ↑ GeneaStar
- ↑ MAK (польск.)
- ↑ «Rebel Wilson Tops Forbes' Hollywood '30 Under 30' List!»։ PerezHilton։ Արխիվացված օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2012-12-21
- ↑ 6,0 6,1 «30 Under 30: Meet The Innovators, Disruptors And Brightest Stars Of 2012»։ Forbes։ 17 декабря 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2012-12-17
- ↑ Pryor Lisa (սեպտեմբերի 25, 2002)։ «Rebel off to New York to hone comic craft»։ The Sydney Morning Herald (Fairfax Media)։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ Verity William (նոյեմբերի 25, 2002)։ «Rebel with a cause to liberate westies by poking fun»։ The Sydney Morning Herald (Fairfax Media)։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ Bragge Lily (ապրիլի 9, 2005)։ «Comedy»։ The Age (Fairfax Media)։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ «Our Rebel Wilson is Matt Lucas' secret sister in next movie Bridesmaids»։ The Daily Telegraph (News Limited)։ մայիսի 24, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-07-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ Borys Kit (օգոստոսի 19, 2011)։ «'Bridesmaids' Co-Star Ramps Up Movie Roles (Exclusive)»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Վերցված է օգոստոսի 20, 2011
- ↑ Ausiello Michael (հունվարի 26, 2012)։ «Pilot Scoop: CBS Greenlights Super Fun Comedy Starring Bridesmaids Breakout Rebel Wilson»։ TVLine։ Արխիվացված օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է հունվարի 28, 2012
- ↑ Andreeva Nellie (հունիսի 5, 2012)։ «Rebel Wilson’s CBS Comedy Pilot 'Super Fun Night' Close To New Order At ABC»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է հունիսի 6, 2012
- ↑ Nellie Andreeva (2013-05-10)։ «UPDATE: ABC Picks Up ‘Once Upon A Time’ Spinoff, ‘Mixology’, ‘The Returned’, ‘Killer Women’, ‘Lucky 7′, ‘Betrayal’, ‘Trophy Wife’, Cullen Bros, ‘Influence’, ‘The Goldbergs’, ‘Super Fun Night’, ‘S.H.I.E.L.D.’ To Series»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-05-11
- ↑ Lindsey Bahr (20 декабря 2012)։ «Rebel Wilson to host MTV Movie Awards»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից 2012-12-28-ին։ Վերցված է 2012-12-21
- ↑ Rebel Wilson, Craig Ferguson (3 June 2011)։ The Late Late Show with Craig Ferguson։ The Late Late Show with Craig Ferguson (Worldwide Pants Incorporated)։ Իրադարձությունը կատարվել է 4:58
- ↑ «Rebel Wilson»։ Jenny Craig, Australia & New Zealand։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ «Rebel Wilson seeks to slim down for career»։ Herald Sun (The Herald and Weekly Times)։ հուլիսի 19, 2011։ Վերցված է օգոստոսի 15, 2011
- ↑ Catriona Wightman (2012-09-03)։ «'Bridesmaids' Rebel Wilson, Matt Lucas live together, annoy neighbours»։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից 2013-09-01-ին։ Վերցված է 2013-07-27
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռեբել Ուիլսոնը կատեգորիայում։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Մարտի 2 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Սիդնեյ քաղաքում ծնվածներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Ավստրալիայի կինեմատոգրաֆիա
- Ավստրալիացի դերասանուհիներ
- Կատակերգուներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Սցենարիստներ
- Ավստրալիացի պրոդյուսերներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ավստրալիացի կինոդերասանուհիներ