Դոլբի թատրոն
![]() | |
---|---|
![]() Դոլբի թատրոնի մուտքն ու ճակատային մասը | |
Տեսակ | թատրոն և համերգասրահ |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | 6801 Հոլիվուդյան բուլվար Լոս Անջելես, Կալիֆորնիա |
Հիմնադրման ամսաթիվ | 2001 թվական, նոյեմբերի 9 |
Անվանված է | Dolby Surround? |
Ճարտարապետ | David Rockwell? |
Կայք | dolbytheatre.com(անգլ.) |
![]() |
Դոլբի թատրոն (նախկինում կոչվել է Կոդակ թատրոն) (անգլ.՝ Dolby Theatre), Լոս Անջելեսի Հոլիվուդյան Բուլվար փողոցում գտնվող Hollywood and Highland Center առևտրային մոլի և զվարճանքների կենտրոնում գտնվող թատրոն։ Բացման օրվանից (2001 թվականի նոյեմբերի 9) այստեղ են իրականացվում Օսկարի մրցանակաբաշխությունները։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնը նախագծվել է Դեյվիդ Ռոքվելի կողմից Theatre Projects Consultants («Թատրոնի նախագծային խորհրդատուներ») խմբի հետ՝ հատկապես այն հարմարեցնելով Օսկարի մրցանակաբաշխություններին[1]։ Թատրոնը աշխարհին հատկապես հայտնի է այս Օսկարի ամենամյա մրցանակաբաշխություններով։
Մինչ 2012 թվականի փետրվարը թատրոնը հովանավորվում էր Eastman Kodak ընկերության կողմից, որը 75 միլիոն դոլար էր վճարել շինությունն անվանակոչելու համար[2]։ 2012 թվականի սկզբին «Eastman Kodak»-ը սնանկ ճանաչվեց, ուստի անվանակոչելու իրավունքի պայամանգիրը դադարեցվեց։ Այնուհետև տարածքի սեփականատիրոջ առաջարկով թատրոնի անվանում ը ժամանակավորապես փոխվեց «The Hollywood and Highland Center»[3][4] 2012 թվականի մայիսի 1-ին հայտարարվեց, որ տարածքը կանվանվի Դոլբի թատրոն, այն ժամանակ, երբ «Dolby Laboratories»-ը քսան տարվա ժամկետով անավանակոչելու իրվաունքի պայմանագիր կնքեց[5] Դոլբին նախ առաջին հերթին բարելավեց ձայնային համակարգը՝ կիրառելով Դոլբի Ատմոս (Dolby Atmos): Շարունակաբար ընկերությունը կատարելոգործում է դահլիճը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ John Calhoun (ապրիլի 1, 2002)։ «A Kodak Moment»։ Live Design Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է փետրվարի 14, 2012
- ↑ «Kodak Theatre»։ Kodak Theatre։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-16-ին։ Վերցված է փետրվարի 14, 2012
- ↑ Finke, Nikki (մայիսի 1, 2012)։ «Kodak Theatre - Oscars Keeps Home At Hollywood & Highland In Newly Named Dolby Theatre»։ Deadline Hollywood։ Վերցված է հոկտեմբերի 13, 2012
- ↑ Higgins Kat։ «Goodbye Kodak: New Name For The Home Of The Oscars»։ Sky News։ Վերցված է փետրվարի 25, 2012
- ↑ «Oscars' home renamed Dolby Theatre»։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 2, 2012-ին։ Վերցված է մայիսի 1, 2012
- ↑ «Introducing the Dolby Theatre»։ Dolby