Օսկարի 86-րդ մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը
Ամսաթիվ 2013 թ. մարտի 2
Անցկացման վայրը «Դոլբի» թատրոն, Լոս Անջելես, Կալիֆոռնիա,ԱՄՆ
Հեռուստալիք ABC
Հաղորդավարող(ներ) Էլեն Դիջեներես
 < 85-րդ Օսկար 87-րդ > 

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2014 թ․ մարտի 2-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։ Նոմինանտների անունները՝ 24 անվանակարգերում հայտնի դարձան 2014-ի հունվարի 16-ին Քրիս Հեմսվորթի և Շերլին Բուն Այզեքսի կողմից։

Մրցանակաբաշխությունը վարելու համար պայքարում էր Ջասթին Թիմբերլեյքը, սակայն այդ դերը տրվեց հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Էլեն Դիջեներեսին։

86-րդ Օսկարը հայտնի դարձավ, որպես «ամենականխատեսելի մրցանակաբաշխություն» վերջին 5 տարիների ընթացքում։ Գլխավոր մրցանակները հանձնվեցին այն ֆիլմերին ու կինոգործիչներին, որոնց կանխատեսել էին փորձագետները։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Իրադարձություն
Չորեքշաբթի, հունվարի 8, 2014 Անվանակարգերի քվեարկությունը ավարտվում է՝ 5։00 -ին, երեկոյան PST (01։00, հունվարի 9, UTC) (8։00, երեկոյան EST)
Հինգշաբթի, հունվարի 16, 2014 Նոմինանտների հայտնումը՝ 5։38-ին, առավոտյան PST (13։38 UTC) (առավոտյան՝ 8։38 EST)
Երկուշաբթի, փետրվարի 10, 2014 Նոմինանտների ընթրիք
Շաբաթ, փետրվարի 15, 2014 Մրցանակների հանձնում՝ «Գիտատեխնիկական հաջողություններ» կատեգորիայում
Երեքշաբթի, փետրվարի 25, 2014 Փակ քվեարկություն՝ 5։00-ին, երեկոյան PST (01։00, փետրվարի 26 UTC) (8։00, երեկոյան EST)
Կիրակի, մարտի 2, 2014 «Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխություն

Հեռարձակում

Հայաստանում մրցանակաբաշխությունը հեռարձակեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը, հաղորդավարներն էին շոումեն Ավետ Բարսեղյանը և հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը։

Մրցանակաբաշխության նխօրեին, ռուսական «Առաջին ալիք»-ը, պատմության մեջ առաջին անգամ հրաժարվեց ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել մրցանակաբաշխությունը։ Պատճառը նորությունների ահռելի քանակությունն էր, որոնք կապված էին Ղրիմում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այդ իսկ պատճառով, «Առաջին ալիք»-ը որոշում կայացրեց ցուցադրել մրցանակաբաշխության կրճատված տարբերակը հաջորդ օրվա երեկոյան։ Խոսվում էր այն մասին, որ «Առաջին ալիք»-ը նման որոշում կայացրեց այն մտավախությամբ, որ հնարավոր էր մրցանակաբաշխության ժամանակ բեմից խոսվեր Ուկրաինայում տիրող իրադարձությունների մասին։ Հենց այդպես էլ արեց «Լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում Օսկար ստացած Ջարեդ Լետոն։ Նրա խոսքը ուղղված էր «Այն մարդկանց, ովքեր դիտում են մեզ այսօր այն երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան և Վենեսուելան»։ «Մինչ դուք պայքարում եք, որ ձեր երազանքը իրականություն դառնա, և ապրում եք այնպիսի կյանք, որը հնարավոր չէ ապրել, մենք մտածում ենք ձեր մասին»։ Մրցանակաբաշխության կրճատված տարբերակում, որը ցուցադրվեց ռուսական «Առաջին ալիք»-ով, դերասանի այս խոսքերը մոնտաժվել էին։

Մրցանակաբաշխությունը ԱՄՆ-ում ուղիղ հեռարձակմամբ դիտել է 43 մլն․ մարդ, այս ցուցանիշը ռեկորդային է վերջին տասնամյակի ընթացքում։ Համեմատելով նախորդ տարվա հետ «Օսկարի» հանդիսատեսների թիվն ավելացել է 6%-ով։ Այս ցուցանիշի աճը ֆիքսվել է բոլոր տարիքային խմբերում։

Հաղթողների և առաջադրվողների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակների քանակը / ընդհանուր նոմինացիաների քանակը

Անվանակարգ Նոմինացիաներ և հաղթանակներ
Լավագույն ֆիլմ
Մրցանակը հանձնում էր Ուիլ Սմիթը
«12 Տարվա Ստրկություն» - Բրեդ Փիթ, Դէդե Գարդներ, Ջերեմի Քլայներ, Սթիվ ՄակՔուին
«Խաբեություն ամերիկյան ձևով» - Չարլզ Ռովեն, Ռիչարդ Սէքլ, Մեգան Էլլիսոն, Ջոնաթան Գորդոն
«Կապիտան Ֆիլիպս» - Մայքլ Դե Լուկա, Սկոթ Ռուդին, Դէնա Բրունետտի
«Գնորդների դալասյան ակումբը» - Ռոբբի Բրեններ, Ռեյչել Ուինթեր
«Գրավիտացիա» - Ալֆոնսո Կուարոն, Դէվիդ Հեյման
«Նա» - Մեգան Էլլիսոն, Սպայկ Ջոնզ, Վինսենթ Լանդէյ
«Նեբրասկա» - Ալբերտ Բերգեր, Ռոն Յերսկա
«Ֆիլոմենա» - Գաբրիելլա Տաննա, Սթիվ Կուգան, Թրեյսի Սիուորդ
«Ուոլ Սթրիթի գայլը» - Մարտին Սկորսեզե, Լեոնարդո ԴիԿապրիո, Ջոյի Մաքֆերլանդ, Էմմա Թիլլինջեր Կոսկոֆֆ
Լավագույն ռեժիսոր
Մրցանակը հանձնեցին Անջելինա Ջոլին և Սիդնի Պուատյեն
Ալֆոնսո Կուարոն - «Գրավիտացիա»
Ալեքսանդր Փեյն - «Նեբրասկա)»
Դէվիդ Օ․ Ռասսել - «Խաբեություն ամերիկյան ձևով»
Մարտին Սկորսեզե - «Ուոլ Սթրիթի գայլը»
Սթիվ Մակքուին - «12 Տարվա Ստրկություն»
Լավագույն դերասան
Մրցանակը հանձնում էր Ջենիֆեր Լոուրենսը
Մեթյու Մակքոնահի - «Գնորդների դալասյան ակումբը»
Քրիստիան Բեյլ - «Խաբեություն ամերիկյան ձևով»
Բրյուս Դերն - «Նեբրասկա»
Լեոնարդո ԴիԿապրիո - «Ուոլ Սթրիթի գայլը»
Չիվիթլ Էջիոֆոր - «12 Տարվա Ստրկություն»
Լավագույն դերասանուհի
Մրցանակը հանձնում էր Դանիել Դեյ-Լյուիսը
Քեյթ Բլանշետ - «Ժասմին»
Էմի Ադամս - «Խաբեություն ամերիկյան ձևով»
Սանդրա Բուլոք - «Գրավիտացիա»
Ջուդի Դենչ - «Ֆիլոմենա»
Մերիլ Սթրիփ - «Օգոստոս։ Օսեյջի Շրջան»
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Մրցանակը հանձնում էր Էն Հեթուեյը
Ջարեդ Լետո - «Գնորդների դալասյան ակումբը»
Բարհադ Աբդի - «Կապիտան Ֆիլիպս»
Ջոննա Հիլլ - «Ուոլ Սթրիթի գայլը»
Բրեդլի Կուպեր - «Խաբեություն ամերիկյան ձևով»
Մայքլ Ֆասբենդեր - «12 Տարվա Ստրկություն»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Մրցանակը հանձնում էր Քրիստոֆ Վալցը
Լյուպիտա Նիոնգո - «12 Տարվա Ստրկություն»
Սալլի Հոուքինս - «Ժասմին»
Ջենիֆեր Լոուրենս - «Խաբեություն ամերիկյան ձևով»
Ջուլիա Ռոբերտս - «Օգոստոս։ Օսեյջի Շրջան»
Ջուն Սքուիբ - «Նեբրասկա»
Լավագույն օրիգինալ սցենար
Մրցանակը հանձնեցին Պենելոպե Կրուսը և Ռոբերտ Դե Նիրոն
«Նա» - Սպայկ Ջոնզ
«Խաբեություն ամերիկյան ձևով» - Էրիկ Ուորեն Սինգեր և Դեվիդ Օ․ Ռասսել
«Ժասմին» - Վուդի Ալլեն
«Գնորդների դալասյան ակումբը» - Կրեյգ Բորթեն և Մելիսսա Ուոլլեք
«Նեբրասկա» - Բոբ Նելսոն
Լավագույն ադապտացված սցենար
Մրցանակը հանձնում էր Պենելոպե Կրուսը և Ռոբերտ Դե Նիրոն
«12 Տարվա Ստրկություն» - Ջոն Ռիդլի
«Կեսգիշերից Առաջ» - Ռիչարդ Լինքլեյթեր, Ջուլի Դելփի և Իթան Հոուք
«Կապիտան Ֆիլիպս» - Բիլլի Ռեյ
«Ֆիլոմենա» - Սթիվ Կուգան և Ջեֆֆ Պոուպ
«Ուոլ Սթրիթի գայլը» - Տերենս Ուինթեր
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ
Մրցանակը հանձնեցին Կիմ Նովակը և Մեթյու Մակքոնահին
«Սառցե Սիրտը» - Քրիս Բակ, Ջենիֆեր Լի և Պիտեր Դել Վեչո
«Կրուդսները» - Քրիս Սանդերս, Կիրկ Դե Միկկո և Կրիստեն Բելսոն
«Զզվելի Ես 2» - Քրիս Ռենո, Պիեռ Սոֆֆին և Քրիս Մելեդանդրի
«Էռնեստ և Սելեստինա։ Արջի և Մկնիկի Արկածները» - Բենջամին Ռեններ և Դիդիե Բրյուններ
«Քամին Սաստկանում է» - Հայաո Միյաձակի և Տոսիո Սուձուկի
Լավագույն օտարալեզու ֆիլմ
Մրցանակը հանձնեցին Էվան Մաքգրեգորը և Վիոլա Դեվիսը
Իտալիա Իտալիա «Աներևակայելի Գեղեցկություն» / La grande bellezza - Պաուլո Սորենտինո
Բելգիա Բելգիա «Բաց Շրջան» / The Broken Circle Breakdown - Ֆելիքս Վան Գրոենգինեն
Դանիա Դանիա «Որս» / Jagten - Թոմաս Վինտբերգեր
Կամբոջա Կամբոջա «Անհետացող Պատկեր» / L'Image manquante - Ռիթհի Փան
Պաղեստին Պաղեստին «Օմար» / Omar - Խանի Աբու-Հասսադ
Լավագույն երաժշտություն
Մրցանակը հանձնեցին Ջեյմի Ֆոքսը և Ջեսիկա Բիլը
«Գրավիտացիա» - Սթիվեն Պրայս
«Գրքերի Գողը» - Ջոն Ուիլյամս
«Նա» - Ուիլյամ Բաթլեր և Օլիվեր Պալլեթ
«Ֆիլոմենա» - Ալեքսանդր Դեպլա
«Փրկել Միսթր Բենքսին» - Թոմաս Նյուման
Լավագույն երգ
Մրցանակը հանձնեցին Ջեյմի Ֆոքսը և Ջեսիկա Բիլը
«Let It Go» - «Սառցե Սիրտը» - երաժշտությունը և բառերը․ Էրիստեն Անդերսոն-Լոպես և Ռոբերտ Լոպես
«Happy» - «Զզվելի Ես 2» - Երաժշտությունը և բառերը․ Ֆարել Վիլյամս
Լավագույն օպերատորական աշխատանք
Մրցանակը հանձնեցին Էմի Ադամսը և Բիլ Մյուրեյը
«Գրավիտացիա» - Էմմանուել Լյուբեցկի
«Մեծն Վարպետը» - Ֆիլիպպ Դե Սուրդ
«Լյուի Դէվիսի Ներսում» - Բրյունո Դելբոննել
«Նեբրասկա» - Ֆիդոն Պապամայքլ
«Գերիները» - Ռոջեր Դիկինս
Լավագույն բեմադրող նկարիչ
Մրցանակը հանձնեցին Ջենիֆեր Գարները և Բենեդիկտ Քամբերբեչը
«Մեծն Գեթսբին» - Քեթրին Մարտին և Բեվերլի Դանն
«Խաբեություն ամերիկյան ձևով» - Ջուդի Բեքեր և Հեզեր Լոֆլեր
«Գրավիտացիա» - Էնդի Նիքոլսոն, Ռոզի Գուդվին և Ջոէնն Վուլհարդ
«Նա» - Կ․Կ․ Բարրեթ, Ջին Սերդենա
«12 Տարվա Ստրկություն» - Ադամ Շտոքհաուզեն և Էլիս Բեյկեր
Լավագույն հանդերձանքի դիզայն
Մրցանակը հանձնեցին Նաոմի Ուոթսը և Սեմյուել Ջեքսոնը
«Մեծն Գեթսբին» - Քեթրին Մարտին
«Խաբեություն ամերիկյան ձևով» - Մայքլ Ուիլքինսոն
«Մեծն Վարպետը» - Ուիլյամ Չանգ Սուկ Պինգ
«Անտեսանելի Կինը» - Մայքլ Օկոնոր
«12 Տարվա Ստրկություն» - Պատրիցիա Նորրիս
Լավագույն հնչունավորում
Մրցանակը հանձնեցին Քրիս Հեմսվորթը և Շարլիզ Թերոնը
«Գրավիտացիա» - Սքիփ Լիվսի, Նիվ Ադիրի, Քրիստոֆեր Բենսթիդ և Քրիս Մանրո
«Կապիտան Ֆիլիպս» - Քրիս Բյորդոն, Մարկ Թեյլոր, Մայք Պրեստվուդ և Կրիս Մանրո
«Հոբիտ: Սմոգի պարապուտը» - Քրիստոֆեր Բոյս, Մայքլ Հեդջես, Մայքլ Սեմանիկ և Թոնի Ջոնսոն
«Լյուին Դէվիսի Ներսում» - Սկիպ Լիվսի, Գրեգ Օրլոֆֆ և Պիտեր Ֆ․ Կուրլյանդ
«Միակ Փրկվածը» - Էնդի Կոյամա, Բո Բորդերս և Դէվիդ Բրաունլոու
Լավագույն ձայնային մոնտաժ
Մրցանակը հանձնեցին Մայքլ Ջորդանը և Քրիստեն Բելը
«Գրավիտացիա» - Գլեն Ֆրիմանթլ
«Հույսը Չի Մարի» - Սթիվ Բոէդեքքեր և Ռիչարդ Հիմինս
«Կապիտան Ֆիլիպս» - Օլիվեր Թարնի
«Հոբիտ: Սմոգի պարապուտը» - Բրենտ Բյոջ
«Միակ Փրկվածը» - Ուայլի Սթեյթմեն
Լավագույն վիզուալ էֆեկտներ
Մրցանակը հանձնեցին Էմմա Վաթսոնը և Ջոզեֆ Գորդոն-Լևիթը
«Գրավիտացիա» - Թիմ Ուեբեր, Քրիս Լոուրենս, Դեյվ Շիրք և Նիլ Կորբոուլդ
«Հոբիտ: Սմոգի պարապուտը» - Ջո Լեթթերի, Էրիկ Սեյնդոն, Դէվիդ Քլեյթոն և Էրիկ Ռեյնոլդս
«Երկաթե Մարդը 3» - Քրիստոֆեր Թոուսենդ, Գայ Ուիլյամս, Էրիկ Նէշ և Դեն Սուդիկ
«Միայնակ Ռենջերը» - Տիմ Ալեքսանդր, Գէրի Բրոզենիչ, Էդսոն Ուիլյամս և Ջոն Ֆրեյզեր
«Աստղային Ճանապարհ։ Վրեժ» - Ռոջեր Գայեթ, Պատրիկ Տաբաչ, Բեն Գրոսսման և Բյորթ Դալտոն
Լավագույն գրիմ և սանրվածքներ
Մրցանակը հանձնեցին Նաոմի Ուոթսը և Սեմյուել Ջեքսոնը
«Գնորդների դալասյան ակումբը» - Ադուրիտա Լի և Ռոբին Մեթյուզ
«Անտանելի Պապը» - Սթիվեն Փրոութի
«Միայնակ Ռենջերը» - Ջոել Հարլոու և Գլորիա Պասկուա-Կասնի