Ալեքսանդր Փեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալեքսանդր Փեյն
Constantine Alexander Payne
Downsizing 02 (37043421396).jpg
Ծնվել էփետրվարի 10, 1961(1961-02-10)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա, ԱՄՆ
ԿրթությունՍտենֆորդի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց և Սալամանկայի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և գրող
ԱմուսինՍանդրա Օ
ՊարգևներԱմերիկայի սցենարիստների համքարության մրցանակ, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, Օսկար, Ոսկե գլոբուս և BAFTA
IMDbID ID 0668247

Կոնստանտին Ալեքսանդր Փեյն (անգլ.՝ Constantine Alexander Payne փետրվարի 10, 1961(1961-02-10)[1][2], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ, երկակի Օսկարակիր (2005, 2012)։ Նրա ֆիլմերը հայտնի են իրենց սև հումորով և ժամանակակից ամերիկյան հասարակության երգիծական նկարագրությամբ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյնը ծնվել է Հունաստանից արտագաղթածների ընտանիքում (նրա հայրական պապը, նախքան ԱՄՆ մեկնելը կրել է Պապադոպուլոս ազգանունը)[3]։ Նրա ծնողները եղել են ռեստորանի սեփականատերեր [3], և նա երեք որդիներից ամենաերիտասարդն էր[3]։ Փեյնը մեծացել է այն նույն շրջանում, որտեղ և Ուորեն Բաֆեթը։ Ալեքսանդր Փեյնը ավարտել է Սթենֆորդի համալսարանը, ուր նա, խորապես ուսումնասիրել է պատմություն և իսպաներեն։ Իսպաներենի իմացության մակարդակը բարելավելու համար նա սովորել է Սալամանկի համալսարանում (Իսպանիա1990 թվականին Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության արվեստի դպրոցում ստացել է Մագիստրոսի աստիճան։

Alexander Payne 8692.jpg

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյնը մի քանի տարի աշխատել է կինոյում և հեռուստատեսությունում, մինչև 1996 թվականը նա գրել է սցենար և նկարահանել իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Քաղաքացի Ռութը»։ Նրա «Ընտրություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում խաղացել է Մեթյու Բրոդերիկն և Ռիզ Ուիզերսփունը, պատմում է Ամերիկայում քաղաքականության և կրթության մասին։ Ֆիլմն ուշադրություն է գրավել այն ժամանակ, երբ կինոքնադատ Դավիթ Դենբին The New Yorker շաբաթաթերթում այն անվանել է 1999 թվականի լավագույն ֆիլմը։ 2000 թվականին Փեյնը Լավագույն ադապտացված սցենարի համար առաջադրվել է «Օսկար»-ի։

Նույն թվականին նա գրել է «Ծանոթացեք ծնողների հետ» կատակերգության սցենարը, բայց այդ տարբերակը մերժվել է։ 2001 թվականին մասնակցություն է ունեցել «Յուրայի դարաշրջանի այգի 3» ֆիլմի սցենարի ստեղծմանը։ Երկու տարի անց Ալեքսանդր Փեյնը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Շմիդտի մասին» ֆիլմի սցենարի համար։ Շատերը զարմացել են, որ այս սցենարի համար Փեյնը և նրա մշտական համահեղինակ Ջիմ Թեյլորը չեն առաջադրվել Օսկարի։ 2005 թվականին «Ճամփեզրին» ֆիլմի սցենարով Փեյնը հաղթել է BAFTA, «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխություններում։ Նաև այս կինոնկարը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը «Լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ»։ Ընդհանուր առմամբ «Ճամփեզրին» ֆիլմը ստացել է հինգ «Օսկար» անվանակարգ։

Փեյնը նաև «Իմ խենթ հայրը» և «The Savages» ֆիլմերի պրոդյուսերն է։ Բացի այդ, Փեյնը Ջիմ Թեյլորի հետ միասին ներգրավվել են Դենիսս Դուգանի «Չակ և Լարրի՝ կրակե հարսանիք» կատակերգության սցենարում։ Փեյնին դուր չի գալիս սցենարի վերջնական տարբերակը։ Ադամ Սենդլերն փոփոխել էր ամբողջ պատմությունը, և այն ամենը, ինչ գրել էին Փեյնը և Թեյլորը, հեռացվել էր։

Փեյնի ֆիլմերը պատմում է ամուսնական դավաճանությունների և մարդկանց միջև փոխհարաբերությունների մասին։ Բացի այդ, նա փորձում է իր ֆիլմերը նկարահանել Օմահայում։ Որոշ տեսարաններում նա սիրում է ցույց տալ պատմական հուշարձաններ, թանգարաններ։ Նրա կինոնկարներում էպիզոդիկ դերերում հաճախ նկարահանվել են իրական մարդիկ (իրական ուսուցիչները խաղում են որպես ուսուցիչ, իսկական ոստիկանները՝ ոստիկան և այլն)։ Որպես դրամատիկ հնար նրա ֆիլմերում հաճախ օգտագործվում են հեռախոսային մենախոսություններ։ Փեյնը հանդիսանում է այն քիչ ռեժիսորներից մեկը, ով նաև կարողանում է ֆիլմեր մոնտաժել։

2005 թվականից նա դարձել է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կառավարիչների խորհուրդի անդամ (Ռեժիսորների բաժին)։ Նրա մշտական համահեղինակն է Ջիմ Թեյլորը։

Փեյնի վերջին երկու ֆիլմերն են՝ «Հետնորդները» (2011) և «Նեբրասկա»ն (2013), որոնցում հանգամանալից անդրադառնում են ընտանեկան փոխհարաբերությունների թեմային։ Երկու ֆիլմերն էլ առաջադրվել են «Օսկարի» որպես տարվա լավագույններ, իսկ «Հետնորդները» ֆիլմի սցենարի համար Փեյնն արժանացել է երկրորդ արձանիկին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հունվարի 1-ին Փեյնը ամուսնացել է կորեական ծագում ունեցող կանադացի դերասանուհի Սանդրա Օհի հետ։ Նրանք միասին աշխատել են «Ճամփեզրին» ֆիլմում։ 2005 թվականի մարտի 12-ին հաստատվել է, որ նրանք բաժանվել են։ Ամուսնալուծությունը ձևակերպվել է 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրա լավ ընկերների թվում կան այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Ջեյ Ռոուչը, Դևիդ Ռասսելը և Սփայք Ջոնզը։ Նա Օմահայում ոչ կոմերցիոն կինոթատրոնի տնօրենների խորհրդի անդամ է։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Режиссёр и сценарист
Տարի Հայերեն անվանումը Պաշտոնական անվանումը
1996 «Քաղացի Ռութը» Citizen Ruth
1999 «Ընտրություն» Election
2002 «Շմիդտի մասին» About Schmidt
2004 «Ճամփեզրին» Sideways
2006 «Փարիզ, ես քեզ սիրում եմ» Paris, je t’aime
2011 «Հետնորդները» The Descendants
2013 «Նեբրասկա» Nebraska
2017 «Նվազեցում» Downsizing

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Ֆիլմ Անվանակարգ Արդյունք
«Օսկար» Ընտրություն Լավագույն ադապտացված սցենարի համար Անվանակարգ
Ճամփեզրին Լավագույն ադապտացված սցենարի համար Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Անվանակարգ
Հետնորդները Լավագույն ռեժիսոր Անվանակարգ
Լավագույն ադապտացված սցենարի համար Հաղթանակ
Նեբրասկա Լավագույն ռեժիսոր Անվանակարգ
«Ոսկե գլոբուս»
Շմիդտի մասին Լավագույն սցենարիստ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Անվանակարգ
Ճամփեզրին Լավագույն սցենարիստ Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր Անվանակարգ
Հետնորդները Լավագույն սցենարիստ Անվանակարգ
Լավագույն ռեժիսոր Անվանակարգ
Նեբրասկա Լավագույն ռեժիսոր Անվանակարգ
«BAFTA» Ճամփեզրին Լավագույն ադապտացված սցենարի համար Հաղթանակ
Հետնորդները Լավագույն ռեժիսուր Անվանակարգ
Լավագույն ադապտացված սցենարի համար Անվանակարգ
Կաննի կինոփառատոն Շմիդտի մասին «Ոսկյա արմավենու ճյուղ» Անվանակարգ
Նեբրասկա «Ոսկյա արմավենու ճյուղ» Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. 3,0 3,1 3,2 «Sideways director keeps it real» (անգլերեն)։ bbc.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին։ Վերցված է 2010-05-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]