Ռիչարդ Լինքլեյթեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռիչարդ Լինքլեյթեր անգլ.՝ Richard Linklater | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4] |
Կրթություն | Սեմ Հյուսթոնի պետական համալսարան, Bellaire High School? և Austin Community College District? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000500 |
detourfilm.com |
Ռիչարդ Ստյուարտ Լինքլեյթեր (անգլ.՝ Richard Stuart Linklater, հուլիսի 30, 1960[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), ամերիկացի անկախ ռեժիսոր։ Եղել է «Oսկարի» կրկնակի թեկնածու «Մայրամուտից առաջ» (2004) և «Կեսգիշերից առաջ» (2013) ֆիլմերի սցենարները գրելու համար, ինչպես նաև Բեռլինի կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր «Արևածագից առաջ» (1995) և «Պատանեկություն» (2014) ֆիլմերի համար։ Որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր 2015 թվականին ներկայացվել է «Օսկար»-ի իր կարիերայում ամենահաջող և ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Պատանեկության» համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Լինքլեյթերը ծնվել է 1960 թվականի հուլիսի 30-ին Հյուստոնում՝ Տեխասում։ Հյուստոնի համալսարանում (Sam Houston State University) ուսումնասիրել է գրականություն՝ պատրաստվելով դառնալ գրող։ Դադարեցնելով ուսումը՝ աշխատանքի է անցնում Մեքսիկական ծոցի նավթային կառամատույցում։ Այդ ընթացքում նա որոշում է դառնալ ռեժիսոր։ Կառամատույցում աշխատելուց հետո Լինլեյթերը իր աշխատած գումարով ձեռք է բերոմ տեսախցիկ և կինոնկարման այլ սարքավորումներ։ Նա տեղափոխվում է Օստին, որտեղ 1985 թվականին հիմնում է «Օստինյան կինեմատոգրաֆիան ընկերութունը», ինչպես նաև Detour Filmproduction ընկերությունը։
1987 թվականին Լինքլեյթերը նկարահանեց «Անհնար է հերկել սովորել գիրք կարդալով» կարճամետրաժ ֆիլմը։ 1991 թվականին նա ավարտեց առաջին՝ «Ձրիակեր» ֆիլմի նկարահանման աշխատանքները 23 հազար դոլար ընդհանուր բյուջեով։ Ֆիլմը մասնակցեց Սանդենս կինոփառատոնին։
Լինքլեյթերի երրորդ՝ «Հաճույքի և շփոթմունքի մեջ» լիամետրաժ ֆիլմը, պատմում է մի խումբ դպրոցականների կյանքի մասին, ովքեր 1976 թվականին աննպատակ ծախսում են դասերի վերջին օրը։ Ֆիլմում նկարահանվել են այդ ժամանակ դեռ ոչ այնքան հայտնի Բեն Աֆլեքը, Մեթյու Մակքոնահին և Միլա Յովովիչը։ Բոլոր գործողութունները, ինչպես ռեժիսորի շատ այլ ֆիլմերում, տեղի են ունենում մեկ օրում։
«Արևածագից առաջ» ֆիլմում (1995) ուսանողները, որոնց դերակատարներն են Իթան Հոուքը և Ժյուլի Դելբին, հանդիպում են գնացքում և անցկացնում ռոմանտիկ երեկո Վիեննայում։ Այս ֆիլմի ռեժիսորության համար Լինլեյթերն արժանանում է Բեռլինի կինոփառատոնի իր առաջին «Արածաթե արջին»։ 2004 թվականին թողարվում է ֆիլմի երկրորդ՝ «Մայրամուտից առաջ» մասը, որտեղ հենց նույն գործող անձինք հանդիպում են 9 տարի հետո, իսկ 2013 թվականին թողարվում է երրորդ՝ «Կեսգիշերից առաջ» մասը, որտեղ զույգն արդեն ունի 2 երեխա։
«Նյուտոնի տղաները» (1998) վեստեռնում վերարտադրվում է իրականում տեղի ունեցած մի պատմություն՝ եղբայրների բանդայի մասին, ովքեր թալանում են բանկեր և գնացքներ։ Ֆիլմում նկարահանվել է Մեթյու Մակքոնահին, Իտան Հոուը, Վինսեթ դը Օնոոֆռիոն և Սքիթ Օլրիկը։
Ստեղծագործական կյանքում ունեցած դադարից հետո Ռիչարդ Լինքլեյթերը 2001 թվականին վերադառնում է 2 նոր՝ «Կյանքի զարթոնք» և «Ժապավենը» ֆիլմերով։ «Կյանքի զարթոնք» ֆիլմի առանձնահատկությունն այն էր, որ օգտագործվել է տեխնիկան, որի ժամանակ անիմատորները ամեն կադրը նկարում (ձեռքով) են սովորական նկարված կադրի հիման վրա։ Ռեժիսորը նման հնարք է կիրառել նաև թմրամոլների մասին «Մթանգում» (2006) ֆիլմում, որը հիմնված է Ֆիլիպ Դիկայի համանուն վեպի վրա։ Ֆիլմի գլխավոր դերասաններն են Վայնոնա Ռայդերը, Կիանու Ռիվզը, Վուդի Հարելսոնը։
2003 թվականին էկրան է բարձրանում «Ռոքի դպրոց» կատակերգությունը։ 2005 թվականին Ռիչարդ Լինքլեյթերը նոմինացվում է «Օսկարի» լավագույն ադապտացված սցենար անվանակարգում «Մայրամուտից առաջ» ֆիլմի համար։ 2006 թվականի նոյեմբերին համանուն բեսթսելլերի հիման վրա ստեղծվում է «Ֆասթֆուդի ազգը» ֆիլմը՝ գլխավորապես արագ սննդի ինդուստրիայի ազդեցության մասին։
2014 թվականին պարգևատրվում է Բեռլինի կինոփառատոնի երկրորդ «Արծաթե արջով»՝ «Պատանեկություն» ֆիլմի համար, որի նկարահանման աշխատանքները տևել է 12 տարի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988 - Անհնար է հերկել սովորել գիրք կարդալով/ It's Impossible to Learn to Plow by Reading Books
- 1991 - Դասալիք / Slacker
- 1993 - Շփոթմունքի և հաճույքի մեջ / Dazed and Confused
- 1995 - Լուսաբացից առաջ/ Before Sunrise
- 1996 - Ենթաքաղաք/ SubUrbia
- 1998 - Նյութոնի տղաները/ The Newton Boys
- 2001 - Կյանքի զարթոնքը / Waking Life
- 2001 - Ժապավեն/ Tape
- 2003 - Ռոքի դպրոց/ School of Rock
- 2004 -Մայրամուտից առաջ / Before Sunset
- 2005 - Անտանելի արջերը / Bad News Bears
- 2006 - Մթագնում/ A Scanner Darkly
- 2006 - Ֆասթֆուդի ազգը / Fast Food Nation
- 2008 - Ես և Օրսոն Ուելսը/ Me and Orson Welles
- 2011 - Բերնի / Bernie
- 2013 - Կեսգիշերից առաջ/ Before Midnight
- 2014 - Պատանեկություն/ Boyhօod
- 2016 - Ամենքին իրենը/ Everybody Wants Some
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122101707 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ричард Линклейтер (англ.) Internet Movie Database կայքում
- Richard Linklater’s HBO Pilot (англ.)
- Senses of Cinema: Great Directors Critical Database (англ.)
- Reverse Shot Online interview with Linklater and career overview (англ.)
- Mindjack interview with Linklater (англ.)
- The Art Show (документальный фильм на Channel 4) Արխիվացված 2007-06-01 Wayback Machine (англ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Լինքլեյթեր» հոդվածին։ |
|
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի սցենարիստներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի պրոդյուսերներ