Գնորդների դալասյան ակումբը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գնորդների դալասյան ակումբը
Dallas Buyers Club
Գնորդների դալասյան ակումբը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][4][5][6][7], կենսագրական ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականսեպտեմբերի 7, 2013[8], փետրվարի 6, 2014[9] և մարտի 6, 2014[10]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԺան Մարկ Վալլե[3][11][12][5][13][14][6][15][16]
ՊրոդյուսերՌոբի Բրեններ[4][17]
Սցենարի հեղինակՔրեգ Բորթեն
ԴերակատարներՄեթյու Մակքոնահի[18][3][11][12][4][13][14][6][7][15][16][19], Ջենիֆեր Գարներ[18][3][11][12][4][14][6][7][15][16][19], Ջարեդ Լետո[18][3][11][4][13][14][6][7][15][16][19], Բրեդֆորդ Քոքս[18][11][13], Դալլաս Ռոբերտս[18][3][11][4][13][16][19], Դենիս Օ'Հեյր[18][3][11][4][16][19], Գրիֆին Դան[18][3][4][13][7][16][19], Ջեյն ՄակՆիլ[18][11][13][16], Քևին Ռանկին[18][3][11][4][13][16][19], Մայքլ Օ'Նիլ[18][4][13][16][19], Սթիվ Զան[18][3][11][4][13][14][6][7][16][19], Քրեգ Բորթեն[19], Ջ. Դ. Էվերմոր[19], Դուգլաս Մ․ Գրիֆին[19], Steffie Grote և Adam Dunn
ՕպերատորYves Bélanger
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժԺան Մարկ Վալլե և Մարտին Պենսա[8]
Պատմվածքի վայրԴալաս
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունVoltage Pictures
Տևողություն117 րոպե
MPAA վարկանիշRATED R.svg
IMDbID 0790636
ԿինոՊոիսկID 260162
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=U8utPuIFVnU
Dallas Buyers Club Վիքիպահեստում

«Գնորդների դալասյան ակումբը» (անգլ.՝ «Dallas Buyers Club»), 2013 թվականի ամերիկյան կենսագրական դրամա, որի ռեժիսորն է Ժան-Մարկ Վալեն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2013 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մեթյու Մակքոնահին և Ջարեդ Լետոն: Ռեժիսորական աշխատանքները և հատկապես այս երկու դերակատարների խաղը շատ բարձր է գնահատվել ամբողջ կինոհասարակության կողմից[20][21][22]: Ֆիլմն ու նրա անձնակազմն ընդգրկված են եղել «Օսկարի» 6 տարբեր անվանակարգերում և հաղթող են ճանաչվել նրանցից երեքում (Լավագույն դերասան, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն գրիմ և սանրվածքներ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կարգախոսն է «Համարձակվեց ապրել»: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա՝ նկարագրված «The Dallas Morning News» թերթում 1992 թվականին։

Սա տեխասյան էլեկտրիկ Ռոն Ուոդռուֆի կյանքի իրական պատմությունն է։ 1985 թվականին՝ գործի վայրում ծանր դեպքից հետո, նա հայտնվում է հիվանդանոցում, որտեղ նրա մոտ հայտնաբերում են ՁԻԱՀ: Բժիշկները նրան խոստացել էին 30 օր կյանք, սակայն նա չցանկացավ համակերպվել մահվան դատավճռի հետ և փորձեց ծանրագույն վիճակից ելք փնտրել։

Իմանալով Ռոնի ախտորոշումը, նրա ընկերները հեռացան նրանից՝ կարծելով, որ նա ձեռք է բերել այդ հիվանդությունը հոմոսեքսուալ կապերի միջոցով։ Գրադարանում նա նոր տեղեկություններ է իմանում ՁԻԱՀ-ի մասին և վերջիվերջո հասկանում իր հիվանդության բուն պատճառը։

Հիվանդանոցում Ռոնը ծանոթանում է բժշկուհի Իվ Սակսի հետ, ով հայտնում է, որ նրանք փորձարկում են նոր սինթեզված AZT դեղամիջոցը։ Ենթադրաբար դեղը օգնում է երկարացնել ՁԻԱՀ-ով հիվանդների կյանքը, սակայն դեռևս անցնում է կլինիկական հետազոտությունների փուլով (հիվանդների կեսը ստանում է դեղը, իսկ մյուս կեսը՝ պլացեբոն)։ Նա հիվանդանոցի աշխատակիցների հետ պայմանավորվում է, և նրանք թաքուն Ռոնին են փոխանցում այդ դեղամիջոցը։ Սակայն դեղն ընդունելուց հետո նրա վիճակն էլ ավելի է ծանրանում, քանի որ նա դեղն օգտագործում էր թմրանյութի և ալկոհոլի հետ միասին։

Գնորդների դալասյան ակումբի պատկերանիշը

Չգտնելով ոչինչ Ամերիկայում` Ռոնն անցնում է Մեքսիկա: Այնտեղ նա վերջնականորեն իմանում է, որ ՁԻԱՀ-ը անբուժելի է, սակայն նրա տարածումը օրգանիզմով կարելի է որոշակի ժամանակ կանխել` օգտագործելով որոշակի բնույթի դեղեր (Զալցիտաբին, Պեպտիդ T)։ Ռոնը սկսում է այս դեղերը ներմուծել ԱՄՆ։

Որոշ ժամանակ անց Ռոնը ծանոթանում է տրանսսեքսուալ Ռայոնի հետ, որը նույնպես տառապում էր այդ հիվանդությամբ։ Նա դառնում է Ռոնի համախոհը, և նրանք հիմնում են «գնորդների ակումբ», որտեղ ՁԻԱՀ-ով հիվանդ անձինք կարող են կատարել ամսական 400 $ մուտքավճար և օգտագործել ԱՄՆ-ում արգելված դեղամիջոցները, որպեսզի կարողանան երկարացնել իրենց կյանքը[23]:

Ռոնի գործունեությունը հանգեցնում է նրան, որ նմանատիպ ակումբներ են բացվում ամբողջ Ամերիկայում։ Դեղեր հայթայթելու համար նա մեկնում է Ճապոնիա, Իսրայել և Ամստերդամ: Այս ամենում նրան օգնում է նաև բժիշկ Վասը։ Շուտով Սննդի և դեղերի Վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration, FDA) բռնագրավում է բոլոր դեղերը։

Երբ Ռայոնը կրկին վատանում է, նրան տանում են հիվանդանոց, որտեղ նա մահանում է AZT նոր չափաբաժին ընդունելուց հետո։ Ռոնը կատաղում է և, մի կողմ դնելով մոլուցքը փողի հանդեպ, սկսում է օգնել մարդկանց։ 1987 թվականին Սան Ֆրանցիսկոյում նա դատի մեջ է մտնում FDA-ի հետ, սակայն պարտվում է դատը, բայց նրան իրավունք է շնորհվում օգտագործել Պեպտիդ T միայն սեփական կարիքների համար։ Երբ Ռոնը տուն է վերադառնում, նրա հաճախորդները նրան դիմավորում են ծափողջույններով։

1992 թվականի սեպտեմբերին 42-ամյա Ռոն Ուոդռուֆը մահանում է՝ ապրելով 7 տարի այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին ՁԻԱՀ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթյու Մակքոնահի - Ռոն Ուոդռուֆ
  • Ջենիֆեր Գարներ - բժիշկ Իվ Սակս
  • Ջարեդ Լետո - Ռայոն
  • Դենիս Օ'Հարե - բժիշկ Սևարդ
  • Սթիվ Զան - Թակեր
  • Մայքլ Օ'Նիլ - Ռիչարդ Բարկլի
  • Դալաս Ռոբերտս - Դեյվիդ Ուայն
  • Գրիֆին Դան - բժիշկ Վաս
  • Քևին Ռանկին - Թի-Ջեյ
  • Ջեյն Մաքնիլ - Ֆրենսին Զուսկինդ
  • Ջեյմս Դիմոնտ - Ռայոնի հայրը

Սաունդտրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնորդների դալասյան ակումբը
անգլ.՝ Dallas Buyers Club
Dallas Buyers Club logo.png
Թողարկվածհոկտեմբերի 29, 2013
Ժանրպաշտոնական սաունդտրեկ
Տևողություն1:08:47
ՊրոդյուսերՌոբի Բրեններ[4][17]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Sweet Thang»  Շագի Օտիս 4:09
2. «Following Morning»  The Naked and Famous 5:03
3. «Hell and Back»  The Airborne Toxic Event 3:52
4. «Ready to Be Called On»  My Morning Jacket 3:46
5. «Life of the Party»  Blondfire 3:23
6. «The Walker (Ռայլենդ Էլիսոնի ռեմիքս)»  Fitz And The Tantrums 3:28
7. «Shudder to Think»  Tegan and Sara 3:24
8. «Mad Love (ակուստիկ)»  Neon Trees 3:39
9. «Main Man (T. Rex-ի քավեր)»  Portugal. The Man 6:15
10. «Stayin' Alive (Bee Gees-ի քավեր)»  Capital Cities 4:03
11. «Romance Languages»  Cold War Kids 2:52
12. «Burn It Down (Innerpartysystem-ի ռեմիքս)»  Awolnation 4:56
13. «After the Scripture»  Manchester Orchestra 4:36
14. «City of Angels (ակուստիկ)»  Thirty Seconds to Mars 4:29
15. «Main Man»  T. Rex 4:13
16. «Life Is Strange»  T. Rex 2:32
17. «Ballrooms of Mars»  T. Rex 4:07

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/2013/11/01/movies/matthew-mcconaughey-stars-in-dallas-buyers-club.html?partner=rss&emc=rss
  2. http://www.nytimes.com/2013/11/01/movies/matthew-mcconaughey-stars-in-dallas-buyers-club.html?_r=0
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 http://www.filmaffinity.com/es/film472295.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.dvdsreleasedates.com/movies/5929/Dallas-Buyers-Club-2013.html
  5. 5,0 5,1 http://www.imdb.com/title/tt0790636/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.adorocinema.com/filmes/filme-137097/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 http://www.metacritic.com/movie/dallas-buyers-club
  8. 8,0 8,1 Freebase Data DumpsGoogle.
  9. Person Profile // Internet Movie Database — 1990.
  10. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 11,9 http://www.bbfc.co.uk/releases/dallas-buyers-club-film
  12. 12,0 12,1 12,2 http://www.interfilmes.com/filme_30478_Clube.de.Compras.Dallas-(Dallas.Buyers.Club).html
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 13,9 https://filmow.com/clube-de-compras-dallas-t64699/
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=137097.html
  15. 15,0 15,1 15,2 15,3 http://www.film-o-holic.com/arvostelut/dallas-buyers-club
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 http://www.cinematografo.it/cinedatabase/film/dallas-buyers-club/56608/
  17. 17,0 17,1 http://www.sinemalar.com/film/215156/dallas-buyers-club
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 http://www.imdb.com/title/tt0790636/fullcredits
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 ČSFD — 2001.
  20. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs» (անգլերեն)։ Gold Derby։ Վերցված է 2013-11-21 
  21. «Oscars 2013 Nominations: Charts & Graphs for Supporting Actor» (անգլերեն)։ Gold Derby։ Վերցված է 2013-11-21 
  22. «Dallas Buyers Club (2013)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2013-11-21 
  23. «Story of Dallas Buyers Club» (անգլերեն)։ Focus Features։ Վերցված է 2013-11-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]