Դենիս Օ'Հեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիս Օ'Հեր
Denis O'Hare at the 2009 Tribeca Film Festival 2.jpg
Ծնվել էհունվարի 17, 1962(1962-01-17)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունիռլանդական ծագումով ամերիկացի
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան
Պարգևներ և մրցանակներ«Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար
denisohare.com

Դենիս Պատրիկ Շեյմուս Օ'Հեր (անգլ.՝ Denis O'Hare հունվարի 17, 1962(1962-01-17)[1][2], Կանզաս Սիթի) ամերիկացի դերասան և դրամատուրգ, «Թոնի» մրցանակաբաշխության դափնեկիր, երեք անգամ նոմինացվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը, նկարահանվել է ամերիկայն հայտնի «Իրական արյուն» «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներում, օսկարակիր «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիսը ծնվել է 1962 թվականի հունվարի 17-ին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում: Նրա մայրը դաշնակահար էր: Ունի երեք քույր՝ Փեմը, Պատրիսիան, Քեթլինը և մեկ եղբայր՝ Մայքլը: Դենիսը մեծացել է Դետրոյթում գտնվող արվարձաններից մեկում: Երբ նա 15 տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվել է Բլումֆիլդ Հիլզ: Ունի նաև Իռլանդիայի քաղաքացիություն: Նրա հայրական պապը 1920-ական թվականներին Իռլանդիայից արտագաղթել է ԱՄՆ[3]: 1980 թվականին Դենիսը Դետրոյթից տեղափոխվել է Չիկագո՝ «Հյուսիս-արևմտյան համալսարան» թատերական արվեստ սովորելու[4]: 1990-ականներին նա արդեն «Բորրոու» խմբի հետ ակտիվ համագործակցության մեջ էր[5][6]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիսը իր կարիերան սկսել է 1993 թվականին՝ փոքր դեր խաղալով «Օրենք և կարգ» հեռուստասերիալում: Դրանից հետո նա շարունակելէ փոքր դերեր խաղալ տարբեր կինոնկարներում և հեռուստասերիալներում: Առաջխաղացումը սկսել է 2003 թվականին «Տար ինձ» ներկայացման մեջ խաղալով: Այդ դերի համար էլ Դենիսը արժանացել է «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում: 2005 թվականին Դենիսը կրկին արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի՝ «Սիրելի Չարթի» մյուզիքլում կատարած իր դերի համար: 2004 թվականին «Մարդասպանները» ֆիլմում խաղացել է ամերիկացի գրող Շառլ Գիտոյի դերը, որը սպանել է ԱՄՆ նախագահ Ջեյմս Գարֆիլդին: Այդ դերի համար էլ Դենիսը արժանացել է «Թոնի» մրցանակին՝ լավագույն դերասան անվանակարգում: Նկարահանվել է նաև «Կաբարե», «Մայոր Բարբարա», «Անտառում» ֆիլմերում: Այնուհետև Դենիսը նկարահանվել է «Տարեդարձ» (2001), «21 գրամ» (2003), «Դավաճանության գինը» (2005), «Մայքլ Քլեյթոն» (2007), «Նրա սիրտը» (2007), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և այլն: Նկարահանվել է նաև «Մահացու ձանձրույթ», «Բրոդ սիթի», «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի արկածները» հեռուստասերիալներում: Ամերիկյան «Միլկ» ֆիլմում Դենիսը նկարահանվել է Ջոն Բրիգսի դերում: Այդ դերը նրա ամենահայտնիներից է: Ֆիլմը պատմում է քաղաքական գործիչ Հարվեյ Միլկի մասին: 2010-2012 թվականներին նկարահանվել է «Իրական արյուն» ամերիկյան սարսափ հեռուստասերիալում: Դերասանական մեծ ժողովրդականություն և ճանաչում է ձեռք բերել «FX» հեռուստաալիքի կողմից նկարահանված «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում: Սերիալի հինգ եթերաշրջաններում Դենիսը տարբեր դերերում է նկարահանվել: 2014 թվականին նկարահանվել է օսկարակիր «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում:

Բարձրակարգ հեռուստասերիալներում և ֆիլմերում իր կատարած դերերը Դենիսին երկու անգամ նոմինացրել են «Էմմի» հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «A Talk With Denis O’Hare» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-17 
  4. «Notable Alumni» (անգլերեն)։ School of Communication, Northwestern University։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-18-ին 
  5. New York Magazine, 1994, Первый столбец, нижний левый угол страницы, էջ 75: «… Lonely Planet — A drama by Steven Dietz… With Denis O'Hare and Mark Shannon… A Barrow Group production at the Perry Street Theatere…»
  6. The Barrow Group, 2017, В числе постановок 1990-х: «… LONELY PLANET by Steven Dietz… featuring Mark Shannon and Denis O’Hare… TALES FROM HOLLYWOOD by Christopher Hampton… featuring Lee Brock, Marcia DeBonis… Judith Kinsey, Denis O’Hare, Michael Warren Powell…»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Theater listings [Текст] : [англ.] : театр. афиша / сост. Eileen Clarke // New York Magazine : еженедел. журн. / ред. Курт Андерсен (англ.)русск.. — New York : K-III Magazine Corporation (англ.)русск., 1994. — Vol. 27, № 8 (21 February). — P. 73—76. — 104 p. : цв. ил., ч.-б. ил., граф. — Ex cont.: Little Eyolf ; Lonely Planet ; Looking Back. — ISSN 0028-7369
  • 1990’s Productions [Электронный ресурс] : [англ.] : [арх. 22 января 2017] : с. сайта // The Barrow Group : офиц. сайт. — New York : The Barrow Group, 2017. — Ex cont.: Lonely Planet ; Low Level Panic ; Tales From Hollywood.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]