Օսկարի 3-րդ մրցանակաբաշխություն
«Օսկարի» 3-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Ամսաթիվ | 1930 թ. նոյեմբերի 5 | |||
Անցկացման վայրը | Լոս Անջելես, Կալիֆորնիա,ԱՄՆ | |||
Հաղորդավարող(ներ) | Նայջել Կոնրադ | |||
|
«Օսկար» կինոմրցանակի 3-րդ մրցանակաբաշխությունը կայացել է 1930 թվականի նոյեմբերի 5-ին Լոս Անջելեսի «Ամբասադոր» հյուրանոցի հանդիսությունների սրահում։ Հավաքված հյուրերը ունկնդրեցին կինոֆիլմեր արտադրողների և բաշխողների ասոցիացիայի նախագահ Ուիլլ Հեյսին։ «Մետրո Գոլդուին Մայերի» տնօրեն Լուի Բ. Մայերը հրապարակեց նոր մրցանակակիրների ցուցակը։

Անվանակարգերի առաջադրման և անցկացման ժամկետների օպտիմալացման համար որոշում կայացվեց 1930 թվականի նոյեմբերին կազմակերպել երկրորդ մրցանակաբաշխությունը (առաջինը անցկացվել էր ապրիլին, տես՝ 2-րդ մրցանակաշխություն)։ Արդյունքում՝ 1930 թվականը դարձավ միակ տարին, երբ անցկացվեցին պարգևատրման 2 արարողությունները[1]։ Ընդունվել էին քվեարկության ընթացակարգի նոր կանոններ. անվանակարգերը և պարգևները բաշխվում էին միայն Ակադեմիային անդամների ձայների հիման վրա։ Սա վերջին արարողությունն էր, որի ընթացքում տրվել են բրոնզե ոսկեզօծ արձանիկներ։ Հետագայում բոլոր պարգևները պատրաստվել են «բրիտանիումից»՝ անագե-կապարային խառնուրդից[2]։
Հաղթողները և թեկնածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթողները առանձնացված են առանձին գույնով։
Այստեղ բերվում է այն ֆիլմերի ցանկը, որոնք հաղթել են մի քանի անվանակարգերում։
- Վեց անվանակարգում՝ «Սիրո շքերթ»
- Չորս անվանակարգում՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (արժանացել է 2 մրցանակի);
- Երեք անվանակարգերում՝ «Արքունական տուն» (1 մրցանակ), «Դիզրայելի» (2 մրցանակ), «Բաժանում» (1 մրցանակ), «Աննա Քրիստի»;
- Երկու անվանակարգերում՝ «Սիրավեպ», «Բուլդոգ Դրամմոնդ»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1928-29 Academy Awards Winners and History» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 14 июня 2010-ին.
- ↑ Миняев В. В., Зеленский О. Г. Оскар. — М.: Панорама, 1999. С.20-24
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կինոարվեստի ակադեմիայի պաշտոնական կայք՝ մրցանակակիրներն ու թեկնածուներն 3րդ մրցանակաբաշխությանը» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.