Փոքրիկ տիկնայք (ֆիլմ, 2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքրիկ տիկնայք
անգլ.՝ Little Women
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքՓոքրիկ տիկիններ
Թվականհունվարի 30, 2020[1][2], հունվարի 30, 2020, դեկտեմբերի 25, 2019, փետրվարի 14, 2020 և մարտի 26, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳրետա Գերվիգ
ՊրոդյուսերԴենիզ դի Նովի, Էմի Պասկալ, Ռոբին Սվայկորդ և Արնոն Միլչեն
Սցենարի հեղինակԳրետա Գերվիգ
ԴերակատարներՄերիլ Սթրիփ, Սիրշա Ռոնան, Թիմոթի Շալամե, Ֆլորենս Փյու, Էլայզա Սքանլեն, Ջեյմս Նորթոն, Լորա Դերն, Էմմա Ուոթսոն, Լուի Գարրել, Բոբ Օդենքըրք, Քրիս Քուփեր, Abby Quinn?, Թրեյսի Լեթս[3], Ջեյն Հոդիշել[3] և Maryann Plunkett?[3]
ՕպերատորՅորիկ Լե Սո
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՆիք Հյուի
Պատմվածքի վայրՄասաչուսեթս
ԿինոընկերությունColumbia Pictures, Di Novi Pictures, Sony Pictures Entertainment և Regency Enterprises
Տևողություն134 րոպե[4]
Շահույթ12 475 000 $[5]
Պաշտոնական կայքէջ
 Little Women (2019 film) Վիքիպահեստում

«Փոքրիկ տիկնայք» (անգլ.՝ Little Women), ռեժիսոր Գրետա Գերվիգի ամերիկյան դրաման, որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Այն Լուիսա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի 8-րդ լիամետրաժ էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Էլայզա Սքանլենը, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը և «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում։ Կինոնկարը ստացել է նաև այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Critic's Choice Movie Awards»-ը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Մարչերի ընտանիքի չորս քույրերի մեծացման մասին, որոնք ապրում են 1860-ական թվականներին Նոր Անգլիայում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերին «Sony Pictures» ընկերությունը հայտարարել է «Փոքրիկ տիկիններ» գրքի նոր էկրանավորման մտադրության մասին։ 2015 թվականի մարտին ֆիլմի պրոդյուսեր դարձել է Էմի Պասկալը, իսկ սցենարը հանձնարարվել է Սառա Փոլիին, որը նույնպես համարվում էր ֆիլմի հավանական ռեժիսոր[6]։ 2016 թվականի օգոստոսին պրոդյուսերները վարձել են Գրետա Գերվիգին, որպեսզի արտագրի Փոլիի սևագրությունը[7]։ 2018 թվականի հունիսին «Լեդի Բյորդ» ֆիլմի հաջողության շնորհիվ Գերվիգը նշանակվել է «Փոքրիկ տիկիններ» ֆիլմի ռեժիսոր[8][9]։

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ ֆիլմում նկարահանվելու են Մերիլ Սթրիփը, Էմմա Սթոունը, Սիրշա Ռոնանը, Տիմոտի Շալամեն և Փյու Ֆլորենսը[8][9]։ 2018 թվականի հուլիսին դերասանական կազմին միացել է Էլայզա Սկանլենը[10], իսկ օգոստոսին՝ Լորա Դերնը և Ջեյմս Նորթոնը[11][12]։ 2018 թվականի օգոստոսին Էմմա Սթոունին փոխարինել է Էմմա Սթոունը, որը ստիպված էր լքել նախագիծը` «Ֆավորիտուհին» ֆիլմի մամուլի շրջայցին մասնակցելու անհրաժեշտության պատճառով[13]։ 2018 թվականի սեպտեմբերին դերասանական կազմին միացել են Լուի Գարելը, Բոբ Օդենդերքը և Քրիս Քուփերը[14][15][16]։ 2018 թվականի հոկտեմբերին ֆիլմում դեր է ստացել Էբբի Քուինը[17]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումներն սկսվել են Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[18]։ Նկարահանման այլ վայրեր են նաև Մասաչուսեթս նահանգի Հարվարդ և Քոնքորդ քաղաքները[19]։ Առնոլդի դենդրոպարկն օգտագործվել է նկարահանման վայր՝ որպես 19-րդ դարյան Փարիզի զբոսայգում տեղի ունեցող տեսարան[20]։ Նկարահանումներն ավարտվել են 2015 թվականի դեկտեմբերի 15-ին[21]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի ապրիլի 8-ին հայտարարվել է, որ ֆիլմի երաժշտությունը գրել է Ալեքսանդր Դեպլան[22]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ կինոթատրոններում ցուցադրվել է դեկտեմբերի 25-ից[23]։ Ռուսաստանում պրեմիերան կայանալու է 2020 թվականի հունվարի 30-ին[24]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 13-ին Էմմա Ուոթսոնը սոցիալական ցանցերում նկարահանման վայրից հրապարակել է լուսանկարներ, որտեղ նա պատկերված է բեմադրող ռեժիսոր Գրետա Գերվիգի և դերասաններ Սիրշա Ռոնանի, Ֆլորենս Փյուի, Էլայզա Սկանլենի և Տիմոտի Շալամեի հետ[25]։ 6 օր անց Ուոթսոնը կիսվել է ևս մեկ լուսանկարով, որտեղ նա Գերվիգի և Լորա Դերնի հետ է[26]։ 2019 թվականի հունիսի 19-ին «Vanity Fair» հրապարակել է ֆիլմի առաջին պրոմո կադրերը[27]։ Ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 13-ին[28]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 95% է, ըստ 176 գրախոսությունների՝ միջին բալը 10-ից 8,66 է[29]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 91 միավոր՝ ըստ քննադատների 45 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր գնահատական» կարգավիճակին[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cineplex.de/film/little-women/357752/
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. https://www.boxofficemojo.com/title/tt3281548/?ref_=bo_gr_ti
  5. https://www.boxofficemojo.com/releasegroup/gr1819365893/
  6. Sneider, Jeff (2015 թ․ մարտի 18). «Amy Pascal, Sarah Polley Team on 'Little Women' Remake at Sony (Exclusive)». TheWrap. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  7. Crittenton, Any (2016 թ․ օգոստոսի 5). «Greta Gerwig Rewriting "Little Women" Remake For Sony (EXCLUSIVE)». The Tracking Board. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  8. 8,0 8,1 Kroll, Justin (2018 թ․ հունիսի 29). «Greta Gerwig Eyes 'Little Women' With Meryl Streep, Emma Stone, Saoirse Ronan, Timothee Chalamet Circling (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  9. 9,0 9,1 N'Duka, Amanda (2018 թ․ հունիսի 29). «Greta Gerwig To Helm 'Little Women' At Sony; Meryl Streep, Emma Stone, Timothée Chalamet, Saoirse Ronan In Talks». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  10. N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 24). «'Little Women': 'Sharp Objects' Actress In Talks For The Role Of Beth March». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  11. N'Duka, Amanda (2018 թ․ օգոստոսի 2). «Sony's 'Little Women' Adaptation Adds 'Flatliners' Actor James Norton». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  12. Gallupo, Mia (2018 թ․ օգոստոսի 14). «Laura Dern in Talks to Join Meryl Streep in 'Little Women' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  13. Kroll, Justin (2018 թ․ օգոստոսի 24). «Emma Watson Joins Greta Gerwig's Adaptation of 'Little Women' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  14. N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 5). «Louis Garrel Cast In 'Little Women' Movie At Sony». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  15. N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 24). «'Better Call Saul's Bob Odenkirk Joins Greta Gerwig's 'Little Women' Remake». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  16. N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 28). «Oscar Winner Chris Cooper Boards Greta Gerwig's 'Little Women' Adaptation». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  17. N'Duka, Amanda (2018 թ․ հոկտեմբերի 3). «Sony Casts Abby Quinn In 'Little Women' As Filming Is Set To Begin This Month». Deadline. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  18. «UPDATE: Greta Gerwig's 'Little Women' Starring Emma Watson Production Start Bumped To Early October In Boston - GWW». thegww.com.
  19. «'Little Women', starring Meryl Streep & Emma Watson, is set to film in Harvard, MA this week». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. Blackwell, Deborah (2018 թ․ նոյեմբերի 1). «Harvard's Arnold Arboretum attracts 'Little Women' with Meryl Streep». Harvard Gazette (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  21. Miller, Julie (2018 թ․ դեկտեմբերի 21). «Saoirse Ronan on Little Women and What She Learned from Mary Queen of Scots». Vanity Fair. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  22. «Alexandre Desplat to Score Greta Gerwig's 'Little Women' & Costa-Gavras' 'Adults in the Room'». Film Music Reporter. 2019 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  23. McClintock, Pamela (2018 թ․ հուլիսի 18). «Quentin Tarantino's Manson Movie Shifts Off Sharon Tate Murder Anniversary Date». Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  24. «Маленькие женщины». Бюллетень кинопрокатчика. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. Rackham, Casey (2018 թ․ դեկտեմբերի 14). «Here's The First "Little Women" Cast Photo And It's Amazing». BuzzFeed. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  26. Sharf, Zack (2018 թ․ դեկտեմբերի 20). «Little Women Behind the Scenes: Emma Watson Shares Intimate Look». IndieWire. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  27. Saraiya, Sonia (2019 թ․ հունիսի 19). «Exclusive First Look: Greta Gerwig and Saoirse Ronan's Little Women». Vanity Fair. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. Trilby, Beresford (2019 թ․ օգոստոսի 31). «Greta Gerwig's 'Little Women' Releases First Trailer». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  29. «Little Women (2019)». Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  30. «Little Women». Metacritic. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքրիկ տիկնայք (ֆիլմ, 2019)» հոդվածին։