Ցավ և փառք

From Վիքիպեդիա
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ցավ և փառք
Dolor y gloria
DolorYGloriaPoster.jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Ժանրդրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվականմարտի 22, 2019, հուլիսի 25, 2019, օգոստոսի 23, 2019, հոկտեմբերի 11, 2019 և մայիսի 23, 2019
Լեզուիսպաներեն
ՌեժիսորՊեդրո Ալմոդովար
ՊրոդյուսերԱգուստին Ալմոդովար
Սցենարի հեղինակՊեդրո Ալմոդովար
ԴերակատարներԱնտոնիո Բանդերաս, Սեսիլիյա Ռոտ, Leonardo Sbaraglia? և Պենելոպե Կրուս
ՕպերատորJosé Luis Alcaine Escaño?
ԵրաժշտությունԱլբերտո Իգլեսիաս
Պատմվածքի վայրՄադրիդ
ԿինոընկերությունEl Deseo?
Տևողություն108 րոպե

«Ցավ և փառք» (իսպ.՝ Dolor y gloria), ռեժիսոր և սցենարիստ Պեդրո Ալմոդովարի իսպանական դրաման՝ թողարկված 2019 թվականին[1]։ Կինոնկարում գլխավոր դերակատարներն են Անտոնիո Բանդերասը, Ասյեր Էչեանդիան, Պենելոպե Կրուսը, Ջուլիետա Սերանոն և Լեոնարդո Սբարալյան[2]։

Ֆիլմը մասնակցել է Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր մրցույթին և քննադատների կողմից ստացել հիացական արձագանքներ։ Այն կինոստուգատեսի լավագույն ֆիլմերից մեկն է։ Ստեղծագործական ճգնաժամի պայմաններում ռեժիսորի կերպարում հանդես գալու համար Անտոնիո Բանդերասին շնորհվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար[3]։

Իսպանիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 22-ին[4]։

Սյուժե[edit | edit source]

Ֆիլմը պատմում է ռեժիսոր Սալվադոր Մայոյի (Անտոնիո Բանդերաս) մասին, որը ստեղծագործական ճգնաժամ է վերապրում։ Հուսահատ վիճակում նրան սպասվում է իր համար մի քանի կարևոր մարդկանց հետ հանդիպումներ։ Նրանցից ոմանց հանդիպում է ֆիզիկապես, ոմանց՝ հիշողություններում։ Ընկնելով հիշողությունների մեջ՝ Սալվադորը հիշում է իր մանկությունը 1960-ական թվականներին, երբ ընտանիքի հետ ավելի լավ կյանքի որոնման համար արտագաղթել էր Պատերնա, նրա պատանեկան առաջին սերը, 1980-ական թվականներին Մադրիդում իր առաջին միասեռական սերը, այս հարաբերությունների խզման ցավը, թերապիան, ֆիլմի վաղաժամ թողարկումը, նրա կյանքի ամենակարևոր ֆիլմերից մեկի գլխավոր դերակատարի հետ վիճաբանությունը, նկարահանումները շարունակելու անհնարինությունը և այլն, բայց ամենակարևորը` ինքն իր հետ հաշտվելը․․․[5][6]։

Դերասանական կազմ[edit | edit source]

  • Անտոնիո Բանդերաս՝ Սալվադոր Մայո, ռեժիսոր
  • Պենելոպե Կրուս՝ Հասինթա, Սալվադորի մայր
  • Լեոնարդո Սբարալյա՝ Ֆեդերիկո, Սալվադորի նախկին սիրեցյալ
  • Ասյեր Էչեանդիա՝ Ալբերտո Կրեսպո, դերասան, Սալվադորի հին ընկեր և զինակից
  • Սեսիլիա Ռոթ՝ Զուլեմա
  • Նորա Նավաս՝ Մերսեդես, Սալվադորի կին, տիրուհի
  • Ռաուլ Արեվալո՝ հայր
  • Ջուլիետա Սերանո՝ մայրը ծեր տարիքում
  • Ռոսալիա Վիլա

Քննադատություն[edit | edit source]

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ[7][8][9]։ «FilmAffinity» կայքւմ ֆիլմի միջին գնահատականը 10-ից կազմել է 7․4[10]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 92%՝ հիմնվելով 48 գրախոսությունների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 7,79[11]։ «El Periódico» լրագրում ֆիլմին 5 աստղից տրվել է 5[12]։

Ծանոթագրություններ[edit | edit source]

  1. Sam Ramsden։ «Film Buffs Will Be Very Happy To Hear This News About Penelope Cruz's Latest Film» (անգլերեն)։ Bustle։ Վերցված է 2019-05-02 
  2. Jonathan Holland (3/21/2019)։ «'Pain and Glory' ('Dolor y Gloria'): Film Review» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-05-02 
  3. ««Боль и слава»: лучший за многие годы фильм Альмодовара»։ Афиша։ Վերցված է 2019-05-24 
  4. Anna Marie de la Fuente (2018-12-12)։ «Sony to Release Almodovar’s ‘Pain & Glory’ in Spain (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-05-02 
  5. «Ruedan en València la nueva película de Pedro Almodóvar» (իսպաներեն)։ La Vanguardia։ 2018-07-16։ Վերցված է 2019-05-02 
  6. «‘Dolor y gloria’: Primeras imágenes de la nueva película de Almodóvar» (իսպաներեն)։ Larazon.es։ 2019-01-23։ Վերցված է 2019-05-02 
  7. Por Juan Silvestre (2019-03-25)։ «‘Dolor y gloria’ se convierte en el mejor estreno español del año» (իսպաներեն)։ Fotogramas։ Վերցված է 2019-05-02 
  8. «Crítica de «Dolor y gloria»: Todo sobre mí y mi madre» (իսպաներեն)։ ABC։ 2019-03-21։ Վերցված է 2019-05-02 
  9. Marta Medina (2019-03-24)։ «'Dolor y gloria': Pedro Almodóvar se desnuda... pero no tanto» (իսպաներեն)։ El Confidencial։ Վերցված է 2019-05-02 
  10. «Dolor y gloria (2019)» (անգլերեն)։ FilmAffinity։ Վերցված է 2019-05-02 
  11. «Pain and Glory (Dolor y Gloria) (2019)» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-05-02 
  12. Quim Casas (2019-03-20)։ «Crítica de 'Dolor y gloria': el artista (Almodóvar) ante sí mismo» (իսպաներեն)։ El Periodico։ Վերցված է 2019-05-02