Լամիյա Աջի Բաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամիյա Աջի Բաշար
Դիմանկար
Ծնվել է1998
ԾննդավայրKocho, Sinjar District, Նինվեի մարզ, Ba'athist Iraq
Քաղաքացիություն Իրաք
ԿրոնԵզդիականություն
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
 Lamiya Aji Bashar Վիքիպահեստում

Լամիյա Աջի Բաշար (քրդ.՝ لمياء حجي بشار), եզդի մարդու իրավունքների պաշտպան և ակտիվիստ։ 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Նադիա Մուրադի հետ միասին արժանացել է Սախարովի անվան մրցանակի[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամիյա Աջի Բաշարը ծնվել է 1998 թվականին Իրաքի Սինջարի շրջանի Քոչո գյուղում։ 2014 թվականի օգոստոսին Նադիա Մուրադի հետ միասին գերեվարվել է ԻԼԻՊ-ի գրոհայինների կողմից Քոչոյի գրավման ժամանակ և ենթարկվել է սեռական ստրկության[3][4]։ Լամիյան փորձ է կատարել նաև ինքնասպան լինելու, սակայն նշվում է, որ նրան խանգարել է իր տերը։ Անգամ իր հուշերում նշում է, որ իր բախտը բերել էր, ի տարբերություն մյուս աղջիկների։ Նրան գնած արաբ գրոհայինը չէր տանջում նրան և չէր ստորացնում[3]։

Օգնություն ստանալով իր ընտանիքից, ովքեր փրկագին էին վճարել նրա համար, նա փախավ 2016 թվականի ապրիլին՝ արդյունքում վիրավորվելով ականի պայթյունից։ Բժշկական օգնություն է ստացել Գերմանիայում[4]։ 2016 թվականի հոկտեմբերին Լամիյա Աջի Բաշարը և Նադիա Մուրադը ստացան Սախարովի անվան մրցանակ՝ մարդու իրավունքների պաշտպանության և կանանց իրավունքների առաջնամարտիկ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.europarl.europa.eu/sakharovprize/en/laureates.html
  2. «Sakharov prize: Yazidi women win EU freedom prize»։ BBC News։ հոկտեմբերի 27, 2016։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016 
  3. 3,0 3,1 Kamali Dehghan Saeed, Graham-Harrison Emma (հոկտեմբերի 27, 2016)։ «Yazidi women who escaped from Isis win EU human rights prize»։ The Guardian։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016 
  4. 4,0 4,1 4,2 «Nadia Murad and Lamiya Aji Bashar winners of 2016 Sakharov Prize»։ European Parliament։ հոկտեմբերի 27, 2016։ Վերցված է հոկտեմբերի 27, 2016