Մտքի ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանց մտքի ազատության չի կարող լինել իմաստություն այնպես, ինչպես չի կարող լինել ժողովրդի ազատություն առանց խոսքի ազատության: Բենջամին Ֆրանկլին, 1722

Մտքի ազատություն կամ խղճի ազատություն, կամ գաղափարների ազատություն, ազատության հիմնարար սկզբունքներից մեկը, ժողովրդարությանը բնորոշ հասկացություն, ուրիշների կարծիքներից անկախ անձնական տեսակետ, կարծիք կամ մտքեր ունենալու անձի քաղաքական ազատություն: Հասկացությունն առաջացել է 18-րդ դարի վերջում, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ[1] ըստ 1789 թ. օգոստոսի 26-ին Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի[2], ինչպես նաև Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի արդյունքում, որն առաջարկվել է 1789 թ. սեպտեմբերի 25-ին և վավերացվել 1791 թ. դեկտեմբերի 15-ին. մասնավորապես, ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության մեջ նշվում է խղճի ազատություն, որը սովորաբար համընկնում է մտքի ազատության հետ[3]:

Մտքի ազատությունը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 19-ում, որն ընդունվել է 1948 թ.-ին Փարիզում:

Մտքի ազատությունը պետք չէ շփոթել խոսքի ազատության հետ:

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտքի ազատությունը ընկած է մյուս ազատությունների հիմքում, ներառյալ կրոնի ազատության, խոսքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքի, ինչպես նաև հանդուրժողականության հիմքում: Թեև մտքի ազատությունը աքսիոմա է բազմաթիվ այլ ազատությունների համար, սակայն ամենևին պարտադիր պայման չէ աշխատելու և գոյատևելու համար: Ազատության կամ իրավունքի հայեցակարգը չի ապահովում օրինականություն։ Դա շատ կարևոր հասկացություն է արևմտյան աշխարհում, և գրեթե բոլոր ժողովրդավարական սահմանադրությունները մտքի ազատությունը պաշտպանում են: Օրինակ, Իրավունքների մասին ԱՄՆ օրինագիծը (բիլլ), պարունակում է հայտնի առաջին ուղղումը, որը երաշխավորում է խղճի և դավանանքի ազատություն:

Այդպիսի գաղափարները մարդու իրավունքների միջազգային օրենքի կարևոր մաս են նաև: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (UDHR), որը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի (ICCPR) անդամ պետությունների համար իրավաբանորեն պարտադիր է համարվում, ասված է.

Aquote1.png Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատություն և ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնը կամ համոզմունքը դասավանդելու, կիրառելու, երկրպագելու և պահպանելու ազատություն: Aquote2.png

Միավորված Ազգերի Կազմակերպության մարդու իրավունքների կոմիտեն հայտարարում է, որ «տարբերում է մտքի, խղճի, կրոնի կամ համոզմունքների ազատությունը դավանանք կամ համոզմունքներ ունենալու ազատությունից: Նա թույլ չի տալիս որևէ սահմանափակումներ մտքի և խղճի կամ կրոնը կամ համոզմունքները ընտրելու ազատության: Այդ ազատությունները պաշտպանված են անվերապահորեն»[4]: Բացի այդ, 19-րդ հոդվածը վստահեցնում է, որ «յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների և դրանք ազատ արտահայտելու ազատություն: Այս իրավունքը պաշտպանված է անվերապահորեն»:

Զարգացման պատմություն և ճնշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհնար է վստահաբար ասել, թե ինչ է մտածում մարդը, որ ճնշելով բարդություններ է պատճառում: Մտքի ազատության հայեցակարգն իր ուրույն տեղն ունի Աստվածաշնչում, Պողոս առաքյալի առավել լիարժեք գրվածքներում.

Aquote1.png ....խօսքս ոչ թէ ձեր խղճմտանքի մասին է, այլ՝ ընկերոջ։ Բայց ինչո՞ւ իմ ազատութիւնը պիտի կաշկանդուի ուրիշի խղճմտանքի պատճառով։ Եթէ ես գոհութիւն յայտնելով վայելում եմ, ինչո՞ւ հայհոյուեմ նրա համար, որ գոհութիւն եմ յայտնում[5][6]։ Aquote2.png

Թեև հույն փիլիսոփաներ Պլատոնը և Սոկրատեսը մտքի ազատությանը քիչ են անդրադարձել, սակայն Աշոկա Մեծ (մ.թ.ա. 3-րդ դար) արքայի հրովարտակներում առաջին անգամ խոսվել է մտքի ազատության մասին[7]: 313 թվականին Միլանում Կոստանդիանոս Ա Մեծի կրոնական հանդուրժողականության մասին հրամանագրից բացի, մտքի ազատության կողմնակիցներ են եղել փիլիսոփաներ Թեմիստիուսը, Միշել դը Մոնտենը, Բ. Սպինոզան, Ջոն Լոքը, Վոլտերը, Ալեքսանդր Վինեթը, և Ջոն Ստյուարտ Միլը[8]:

Ըստ Դեկարտի, դատողության հավաստիության հիմքը մտածող սուբյեկտի գոյությունն է[9]: Հենց այստեղից էլ առաջացել է նրա հայտնի ասույթը.

Aquote1.png Մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ: Aquote2.png

16-րդ դարի վերջում Եղիսաբեթ I-ը չեղյալ է հայտարարել գրաքննության մասին օրենքը, քանի որ, ըստ սըր Ֆրենսիս Բեկոնի, նա չէր ցանկանում մտնել մարդկանց հոգիների և գաղտնի մտքերի մեջ[10]: Նրա կառավարության օրոք փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ և աստղագուշակ Ջորդանո Բրունոն թաքնվել է Անգլիայում՝ խուսափելով իտալական ինկվիզիցիայից, որտեղ նա հրատարակել է մի շարք գրքեր Տիեզերքի անսահմանության մասին և այլ թեմաներով, որոնք արգելված էին կաթոլիկ եկեղեցու կողմից: Անվտանգ Անգլիայից հեռանալուց հետո Բրունոյին խարույկի վրա այրեցին որպես հերետիկոս. Հռոմում նա հրաժարվել էր ուրանալ իր գաղափարները։ Այդ պատճառով նա համարվում է ազատ մտքի նահատակ[11]:

Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել նաև գրաքննության, ձերբակալությունների, գրքերը այրելու, կամ պրոպագանդայի միջոցով, և դա, որպես կանոն ճնշում է մտքի ազատությունը: Կարծիքների արտահայտման ազատության դեմ օրինակներից են գենետիկայի ուսումնասիրության տեսական հետազոտությունների ճնշելը ԽՍՀՄ-ում՝ Լիսենկոյականություն, գիրքեր այրման արշավները Նացիստական Գերմանիայում, Պոլ Պոտի իշխանության օրոք արմատական հակաինտելեկտուալիզմը Կամբոջայում, Չինաստանի և Կուբայի կոմունիստական կառավարության կողմից խոսքի ազատության խիստ սահմանափակումները կամ աջ ավտորիտար դիկտատուրաները, ինչպիսիք են Աուգուստո Պինոչետը Չիլիում և Ֆրանցիսկո Ֆրանկոն Իսպանիայում:

Խոսքի ազատության ճնշման բնորոշ օրինակ է 1904 թ.-ին բոլշևիկյան Մեծամասնության կոմիտեների բյուրո կուսակցական կենտրոնի ստեղծումը: Խոսքի ազատությունը կարող է խեղդվել նաև առանց կազմակերպչական (ինստիտուցիոնալ) միջամտության, երբ մեծամասնության հայացքներն այնքան լայն ճանաչում են վայելում, որ ամբողջ մշակույթը ճնշում է հակառակ տեսակետները: Այդ պատճառով ոմանք դատապարտում են պոլիտկոռեկտությունը որպես մտքի ազատության սահմանափակում: Իրականում, պոլիտկոռեկտությունը կոչված է փոքրամասնություններին արտահայտվելու հնարավորություն տալուն, հանդուրժողականության, քանի որ մեծամասնության կարծիքը ինքնըստինքյան կարող է քաղաքականապես կոռեկտ լինել:

Սափիր Վորֆի վարկածը, որն ասում է, որ միտքն, ըստ էության, արտահայտվում է լեզվով, հետևաբար կարելի է պնդել, որ բառերի քանակով լեզուն կարող է սահմանափակել մտքի ազատությունը: Սա հանգամանալից քննարկել է Ջորջ Օրուելը «1984» վեպում նորալեզու գաղափարով, անգլերենի կրճատ ձևով, որը զուրկ է փոխաբերություններից և սահմանափակում է յուրահատուկ գաղափարներ արտահայտելը:

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտքի ազատության իրավունքը բացարձակ իրավունք չէ և կախված իրավիճակից կարող է սահմանափակվել՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով[12]: ՀՀ օրենքով նախատեսված են խոսքի ազատության սահմանափակումներ.

Aquote1.png ....եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար[13]: Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1789 հուլիսի 14-ին Բաստիլի գրավման ժամանակ հնչում էին Ազատություն, եղբայրություն, հավասարություն կոչեր
  2. Крестьяне и Великая французская революция. Крестьянское движение в 1789-1794 гг.
  3. United States Senate (1992). «Amendments to the Constitution of the United States of America» (PDF). The Constitution of the United States of America: Analysis and Interpretation. U.S. Government Printing Office. էջ 25 n.2. ISBN 9780160632686.
  4. «General Comment No. 22: The right to freedom of thought, conscience and religion (Art. 18): 30/07/93. CCPR/C/21/Rev.1/Add.4, General Comment No. 22. (General Comments)»։ United Nations Human Rights Website - Treaty Bodies Database։ Office of the United Nations High Commissioner for Human Rights։ 1993-07-30 
  5. Պողոս Առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին աշխարհաբար արևելահայերեն թարգմանությամբ
  6. Eugene J. Cooper, "Man's Basic Freedom and Freedom of Conscience in the Bible : Reflections on 1 Corinthians 8-10", Irish Theological Quarterly Dec 1975 (մարդու հիմնարար ազատությունների և խղճի ազատություն Աստվածաշնչում)
  7. Luigi Luzzatti, "The First Decree on Freedom of Conscience" p. 47 in God in Freedom. https://books.google.am/books?id=a6cL9Jng5okC&pg=PR7&dq=%22freedom+of+conscience%22+ashoka&hl=en#v=onepage&q=%22freedom%20of%20conscience%22%20ashoka&f=true. 
  8. Luzzatti, էջ 91.
  9. Ս. Զաքարյան, «Փիլիսոփայության պատմություն», Երևան «Նաիրի» 2000թ, էջ 193
  10. Brimacombe, Peter (2000). All the Queen's Men: The World of Elizabeth I. Palgrave Macmillan. էջեր 125. ISBN 0-312-23251-9. 
  11. Arturo Labriola Giordano Bruno: Martyrs of free thought no. 1
  12. Մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիա, հոդված 10, մաս 2-րդ
  13. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]