Ադեմ Դեմաչի
Ադեմ Դեմաչի ալբ․՝ Adem Demaçi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 26, 1936[1] |
Ծննդավայր | Podujevo, Morava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 26, 2018[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Պրիշտինա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | Կոսովոյի ալբանացիներ |
Կրթություն | Պրիշտինայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | Սախարովի մրցանակ |
Adem Demaçi Վիքիպահեստում |
Ադեմ Դեմաչի (ալբ․՝ Adem Demaçi, փետրվարի 26, 1936[1], Podujevo, Morava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - հուլիսի 26, 2018[2], Պրիշտինա), ալբանական ծագմամբ կոսովացի գրող և քաղաքագետ:
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
28 տարի անց է կացրել բանտում` Հարավսլավիայում ալբանական ժողովրդի նկատմամաբ վատ վերաբերմունքի դեմ արտահայտվելու, ինչպես նաև կոմունիզմի և Իոսիպ Բրո Տիտոյի վարչակարգը քննադատելու պատճառով։ Բանտարկության ժամանակ ճանաչվել է «Amnesty International» խղճի բանտարկյալ։ Հայտնի էր «Կոսովացի Նելսոն Մանդելա» մականվամբ[3]։
Բանտից ազատվելուց հետո՝ դարձել է մարդու իրավունքների և հիմնարար ազատության պաշտպանության խորհրդի նախագահ։ 1992 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից պարգևատրվել է Սախարովի անվան մրցանակով։ 1966 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
1988-1999 թվականերին Կոսովոյի ազատագրության բանակի քաղաքական ներկայացուցիչն էր։ Պատերազմի ժամանակ նա չի լքել Կոսովոն:
Հանդես է եկել Կոսովոյի փոքրամասնությունների իրավունքի պաշտպանի դերում։ Մինչև 2004 թվականը Կոսովոյի ռադիոյի և հեռուստատեսության տնօրենն էր, Կոսովոյի գրողների միության նախագահը` 2005-2007 թվականներին: Նա «Ինքնորոշում» կուսակցության անդամ Ալբինա Կուրտի համախոհն էր:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամ Դեմիչին մահացել է 2018 թվականի հուլիսի 26-ին, 82 տարեկան հասակում, Պրիշտինայում: Նրա մահը նշանավորել են եռօրյա ազգային սգով: 2018 թվականի հուլիսի 28-ին Դեմեչիին հուղարկավորել են Պրիշտինայի նահատակների գերեզմանատանը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|