Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում (2019)
Մաս Ցույցեր Վենեսուելայում
Maduro and Guaidó (Presidential crisis).png
Ամսաթիվ 2019 թվականի հունվարի 10-ից
Վայր Վենեսուելա
Պատճառ
  • 2018 թվականի Վենեսուլայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների չեղարկում
  • Նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակ
Մեթոդ Ցույց, կամպանիայի աջակցում, օտարերկրյա դիվանագիտական ճնշում ու սանկցիաներ
Կարգավիճակ

Ընթացիկ

  • Գուաիդոն հունվարի 23-ին իրեն հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ
  • ԱՄՆ-ն ճանաչեց Գուաիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Մադուրոն խզեց կապերը ԱՄՆ-ի հետ
  • ԱՄՆ-ի կառավարությունները սանկցիաներ սահմանեց Վենեսուելայի, մասնավորապես երկրի խոշոր նավթային ընկերության՝ PDVSA-ի նկատմամբ ու ԱՄՆ-ում գտնվող վենեսուելական կառավարական հաշիվները փոխանցվեցին Գուայդոի տնօրինմանը
  • Մադուրայի աջակից՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը (TSJ) սառեցրեց Գուայդոի ֆինանսական հաշիվներն ու արգելեց լքել երկիրը
  • Բոլիվարական հեղափոխություն 20-ամյակին նվիրված միջոցառումներին զուգահեռ փետրվարի 2-ի դրությամբ աճել են երկրում ցույցերը
  • 2019 թվականի փետրվարի 7-ին Ուրուգվայում՝ Մոնտեվիդեոյում Վենեսուելայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար տեղի է ունենալու կոնֆերանս, որին մասնակցելու են չեզոք երկրները:
Հակամարտող կողմեր
Ներկայիս կառավարություն
  • Logo of the 2017 Constituent Assembly of Venezuela.png Սահմանադրական ժողով
  • Tribunal Supremo de Justicia (Venezuela) logo.png Գերագույն դատարան
Անցումային կառավարություն
  • Logo Asamblea Nacional.svg Ազգային ժողով
  • Supreme Tribunal of Justice in Exile logo.png Գերագույն դատարանը աքսորում
Կորուստներ
Զոհեր 43[2]
Վիրավորներ 228+[1]
Ձերբակալվածներ 956[2] (ներառյալ 77 երեխա)[3]

2019 թվականի հունվարին Վենեսուելայում շարունակվող քաղաքական ճգնաժամն ավելի սուր ընթացք ստացավ. հանրապետությունում պետական հեղաշրջման փորձի արդյունքում երկիշխանություն ծագեց: Վենեսուելայի Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն ինքն իրեն իրավազորեց նախագահի լիազորություններով: Նրան աջակցեցին ԱՄՆ-ն և Արևմուտքի պետությունների մեծամասնությունը: Ինքը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ ինքը կշարունակի պաշտոնավարել՝ մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ 2025 թվականը:Մադուրոյին աջակցություն հայտնեցին Ռուսաստանի, Կուբայի, Բոլիվիայի, Նիկարագուայի, Սալվադորի և Իրանի իշխանությունները:

Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցող իրադարձությունները բնորոշեց որպես պետական հեղաշրջման փորձ, որի հետևում կանգնած են ամերիկյան իշխանությունները, հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերի խզման մասին և ԱՄՆ-ի՝ Վենեսուելայում գործող բոլոր դեսպանատների և հյուպատոսությունների փակման մասին:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սկզբին Վենեսուելան գրեթե ամբողջությամբ քաղաքական մեկուսացման մեջ էր գտնվում և չէր պահպանում հարաբերություններ՝ հարևան պետություններից շատերի հետ: Վենեսուելայի դեմ են գործում ԱՄՆ-ի սանկցիաները: Վենեսուելան տուժում է հիպերգնաճից. Ազգային ասամբլեայի հայտարարության համաձայն՝ 2018 թվականին գնաճը կազմել է գրեթե 1 700 000 %: Առաջին անհրաժեշտության ապրանքների[4] մեծ դեֆիցիտ կա երկրում:

Նախագահ Մադուրոյի և Ազգային ասամբլեայի հակամարտությունը շարունակվում է 2015 թվականից մինչ օրս: Ազգային ասամբլեան, որպես ընդդիմություն, խորհրդարանում[5] մեծամասնություն է ստացել:

Իր նախագահության տարիներին Նիկոլաս Մադուրոն մի քանի անգամ ստացել է արտակարգ լիազորություններ՝ առանց խորհրդարանի հավանության օրենքներ ընդունելու: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2013 թվականի նոյեմբերի 19-ին, երբ Վենեսուելայի Ազգային ասամբլեան նրան մեկ տարով տվեց «կոռուպցիայի և տնտեսական պատերազմի դեմ պայքարի» լիազորություններ՝ մինչև 2014 թվականի նոյեմբերի 19[6][7][8][9]: 2015, 2016 և 2017 թվականներին Մադուրոն ստացավ նմանօրինակ արտակարգ լիազորություններ՝ սկզբում 2010 թվականի գումարման Ազգային ասամբլեայից, իսկ ավելի ուշ՝ որպես ընդդիմություն՝ Մադուրոն խորհրդարանում ստացավ մեծամասնություն. նա այդ լիզորություններն ստացավ Վենեսուելայի արդարադատության բարձրագույն տրիբունալի կողմից կամ սեփական նախագահական հրամանի հիման վրա, որը տնտեսական արտակարգ իրավիճակի մասին էր:

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Մադուրոյի հակառակորդները հաղթեցին խորհրդարանական ընտրություններում և Ազգային ասամբլեայում ստացան որակյալ մեծամասնություն: 2016 թվականի հունվարին Արդարադատության բարձրագույն տրիբունալը ընտրված պատգամավորներից չորսին զրկեց մանդատներից՝ նրանց մեղադրելով ընտրությունների կեղծման մեջ, ինչից հետո ընդդիմությունը զրկվեց որակյալ մեծամասնությունից և հնարավորությունից՝ խորհրդարանում[10] արդյունավետ հակադրվելու Մադուրոյին: 2016 թվականի մայիսի 2-ին ընդդիմադիր առաջնորդները նախաձեռնեցին ռեֆերենդում՝ Մադուրոյի՝ նախագահական լիազորությունները վայր դնելու մասին, իսկ հետո ստորագրահավաք սկսեցին՝ իրենց ծրագրերի[11] աջակցության համար: 2016 թվականի հոկտեմբերի 21-ին, երբ ստորագրահավաքի ավարտին մնացել էր մի քանի օր, Ազգային ընտրական խորհուրդը դադարեցրեց ռեֆերենդումի նախապատրաստությունը՝ ռեֆերենդումի նախաձեռնողներին մեղադրելով կեղծարարությունների[12] մեջ:

2017 թվականի սահմանադրական ճգնաժամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 29-ին Արդարադատության բարձրագույն տրիբունալը, որը նշանակվել էր նախկին գումարման խորհրդարանի կողմից, ընդդիմադիր Ազգային ասամբլեային զրկեց օրենսդիր իշխանությունից՝ հայտարարելով, որ այժմ հենց Արդարադատության ազգային տրիբունալը կտնօրինի օրենքներ ընդունելու լիազորությունը[13][14][15][16]: Բողոքների արդյունքում, սակայն, արդեն ապրիլի 1-ին Արդարադատության բարձրագույն տրիբունալը փոխեց իր որոշումը[17][18][19]: Հունիսի 13-ին ընդդիմադիր Ազգային ասամլեան Արդարադատության բարձրագույն խորհրդի[20] նոր կազմ ընտրեց, որը, սակայն, չընդունվեց նախագահի կողմից և ստիպված էր աշխատել Պանամայում:

Մայիսի 1-ին Մադուրոն կիրառեց Սահմանադրության 347 հոդվածը՝ նախաձեռնելով Սահմանադրական ասամբլեայի գումարում՝ 1999 թվականի Սահմանադրության փոխարեն նոր Սահմանադրություն նախապատրաստելու համար, ինչը թույլ կտար կրճատելու խորհրդարանի լիազորությունները՝ այդ կերպ նաև ընդդիմությանը զրկելով երկրում ունեցած մեծամասնությունից: Ազգային ընտրական խորհուրդը համաձայնեց Սահմանադրական ասամբլեայի գումարմանը և սկսեց պատրաստվել ընտրություններին[21]:

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականի հուլիսի 30-ին: Ընտրված Սահմանադրական ասամբլեան օգոստոսի 8-ին իրեն հայտարարեց իշխանական մարմին՝ բարձր լիազորություններով[22]: Օգոստոսի 18-ին Սահմանադրական ասամբլեան իրեն վերագրեց օրենսդիր լիազորություններ 18՝ հռչակելով իր ղեկավարությունը Ազգային Ասամբլեայի նկատմամբ՝ «խաղաղության պահպանման, անվտանգության, ինքնավարության, հասարակական-տնտեսական և ֆինանսական համակարգի»[23] հարցերով և հաջորդ օրը Ազգային ասամբլեային զրկեց օրենսդրական լիազորություններից[24]: Ի պատասախան՝ Ազգային ասամբլեան հայտարարեց, որ չի ընդունում Սահմանադրական ասամբլեային[25]:

2018 թվականին Վենեսուելայում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ (հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2018 թվականի դեկտեմբերին)[26][27][28]: Ընդ որում՝ Սահմանադրական ասմբլեան մի կողմ թողեց երեք ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններին («Հանուն արդարության», «Ժողովրդավարական գործողություն» և «Ազգային կամք»)՝ նախագահական ընտրությունների մասնակցությունից՝ հայտարարելով, որ այդ երեք կուսակցությունները, որոնք 2017 թվականին բոյկոտել էին տեղական ընտրությունները, զրկվել էին լեգիտիմությունից և պետք է նորից հաստատեն իրենց կարգավիճակը[29]:

Նախագահ Մադուրոյի հակառակորդները հայտարարեցին, որ արտահերթ ընտրությունների նշանակումն ընտրական գործընթացի մասնակիցներին զրկել է հավասարության երաշխիքից և թափանցիկությունից[30]: 2015 թվականին Ազգային ասամբլեայի լիազորությունների ժամկետի ենթադրյալ ոչ սահմանադրական կրճատումը բնորոշվում էր որպես պետական հեղաշրջում՝ ուղղված օրենսդիր իշխանության դեմ[31]: Մի շարք վենեսուելական ոչ կառավարական կազմակերպություններ, մասնավորապես՝ Foro Penal Venezolano-ն, Súmate-ն, Voto Joven-ը, Venezuelan Electoral Observatory-ն և Citizen Electoral Network-ը, հայտնեցին իրենց անհանգստությունը՝ ընտրական օրենսդրության[32] խախտումների հետ կապված:

Նախագահին հարող Սահմանադրական ասամբլեայի լեգիտիմությունը հրաժարվում են ընդունել ավելի քան 40 երկրներ, այդ թվում՝ Ամերիկայի և Եվրոպայի երկրների մեծ մասը: Մադուրոյի նախագահական առաջին ժամկետի սպառումից հետո՝ Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների մեծամասնությունը երկրի միակ օրինական համակարգ են համարում միայն Ազգային ասամբլեան[33], որն ընտրվել է՝ հին Սահմանադրությանը համապատասխան՝ հրաժարվելով ընդունել Մադուրոյի՝ երկրորդ անգամ նախագահի պաշտոնն ստանձնելու օրինականությունը: Վենեսուելայի սահմանադրության 223-րդ հոդվածը նախատեսում է նախագահական լիազորությունների հանձնումը խորհրդարանի խոսնակին՝ պետության ղեկավարի «պաշտոնը թողնելու» դեպքում: Այս դեպքում Սահմանադրությունը նույնպես ենթադրում է մեկ ամսվա ընթացքում նոր ընտրություններ[34]. անցկացնել:

2015 թվականի դեկտեմբերին՝ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո, պայմանավորվեցին, որ խորհրդարանի խոսնակ կընտրվի ֆրակցիաներից մեկի առաջնորդը[35]: 2018 թվականի դեկտեմբերին այդ պաշտոնում ընտրվեց Խուան Գուայդոն, ում երդմնակալությունը տեղի ունեցավ 2019 թվականի հունվարի 5-ին: Հենց նա հունվարի 23-ին իրեն հայտարարեց նախագահի լիազորությունները կատարող՝ հիմնվելով Վենեսուելայի Սահմանադրության[34] 223 հոդվածի վրա:

2018 թվականի նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 20-ին կայացած նախագահական ընտրություններում գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ստացավ ձայների 68 %-ը և վերընտրվեց նոր ժամկետում[36]: Սակայն, ընդդիմության կարծիքով՝ այս ընտրությունները տեղի են ունեցել զանգվածային խախտումների միջավայրում, այդ իսկ պատճառով դրանք չի կարելի իրական համարել[37][38][39]: Այդ կարծիքը պաշտպանում են շատ քաղաքական ուժեր՝ անգամ Վենեսուելայի[40] սահմաններից դուրս: Մադուրոյին մեղադրում են դիկտատուրա[41][42][43] հաստատելու մեջ:

Արևմուտքի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, չընդունելով Նիկոլաս Մադուրոյի հաղթանակն ընտրություններում, Կարակասից հետ կանչեցին իրենց հյուպատոսներին, այն դեպքում, երբ ամերիկյան վարչությունը Վենեսուելայի դեմ կիրառում էր լրացուցիչ տնտեսական սանկցիաներ և պահանջում էր նոր ընտրությունների[44] անցկացում:

2019 թվականի հունվարի 10-ին նշանակված Մադուրոյի երդմնակալությանը նախորդած մի քանի ամիսների ընթացքում Մադուրոյի հակառակորդները նրան կոչ էին անում վայր դնել լիազորությունները: Նրանց թվին են պատկանում Լիմայի խմբի անդամ պետությունները (բացառությամբ՝ Մեքսիկայի[45]), Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ամերիկյան պետությունների կազնակերպության անդամ պետությունների մեծամասնությունը: 2018 թվականի ընտրություններին Մադուրոյի հաղթանակը ողջունեցին և ընդունեցին Ռուսաստանը, Չինաստանը, Մեքսիկան և ԱԼԲԱ ալյանսը[46][47]:

Մադուրոյի դեմ ուղղված ներքաղաքական ճնշումը սաստկացավ 2019 թվականի հունվարին՝ մինչ նրա երդմնակալությունը[48][49][50]:

Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունը տեղի ունեցավ 2019 թվականի հունվարի 10-ին՝ Արդարադատության բարձրագույն տրիբունալի շենքում: Երդմնակալությունից հետո Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն հայտարաեց, որ տեխնիկապես Վենեսուելան չունի պետության ղեկավար և գերագույն հրամանատար[51]: Այդ նույն օրը Գուայդոն հայտարարեց Ազգային ասամբլեայի արտակարգ իրավիճակ՝ կապված Մադուրոյի՝ նախագահական պաշտոնի[52][53][54] ուզուրպացիայի հետ՝ հայտարարելով ժողովրդի միացյալ ուժերով երկիրը, բանակը և արտաքին դաշնակիցներին ղեկավարելու անհրաժեշտության մասին: Ազգային ասամբլեան անցումային կառավարության ծրագրերի մշակում սկսեց, որի նպատակը երկրի ղեկավարման վերականգնումն էր[55]:

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդած իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտեցող ճգնաժամի առաջին լուրջ նախանշաննները հայտնվեցին, երբ Բարձրագույն դատարանի դատավորը և ընտրությունների դատավորը, ովքեր Մադուրոյի մտերիմն էին համարվում, փախան ԱՄՆ՝ 2019 թվականի հունվարի 10-ին նշանակված երդմնակալությունից ընդամենը մի քանի օր առաջ: Ընդ որում՝ դատավոր Քրիստիան Սերպան Մադուրոյին անվանեց «ոչ կոմպոնենտ» և «ոչ լեգիտիմ»[48][49][56]:

Նաև հայտնում էին, որ ամերիկյան հետախուզության կողմից ստացված տվյալների համաձայն՝ Մադուրոյի բարձրագույն չինովնիկներից մեկը և Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը խնդրեցին Մադուրոյին՝ վայր դնելու լիազորությունները՝ սպառնալով հրաժարական տալ, եթե Մադորոն դա չանի[57]:

Բողոքի ցույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Գուայդոն, ով 2019 թվականի հունվարի 5-ից ղեկավարում էր Գլխավոր ասամբլեան, հրաժարվեց Նիկոլաս Մադուրոյին ընդունել որպես օրինական ընտրված նախագահ և առաջարկեց ձևավորել անցումային կառավարություն[58]: Գուայդոն խորհրդարանի անունից հայտարարեց, որ Մադուրոն ուզուրպացրել է նախագահի պաշտոնը, իսկ երկիրը փաստացի դարձել է բռնապետություն[59][60]: Գուայդոն զինծառայողներին կոչ արեց՝ ապահովելու Սահմանադրության պահպանումը:

Այնուհետև նա հայտարարեց, որ նախաձեռնում է ստեղծված իրավիճակի[61] հրապարակային քննարկում (իսպ.՝ cabildo abierto): Այդ քննարկումը Կարակասի փողոցներում հանրահավաքի ձև ստացավ: Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ՝ Գուայդոն հայտարարեց իր մտադրության մասին՝ Վենեսուելայի Սահմանադրության հիման վրա իրեն հայտարարելու պետության ղեկավար և Նիկոլաս Մադուրոյին նախագահական պաշտոնից[62] գահընկեց անելու մասին:

Մադուրոն քամահրանքով էր վերաբերում ընդդիմության հայտարարություններին՝ իր երդմնակալության արարողության ժամանակ բացակայած՝ Ազգային ասամբլեայի պատգամավորներին անվանելով դավաճաններ[63][64]:

Երկիշխանության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաս Մադուրոն երդմնակալության արարողության ժամանակ, հունվարի 10, 2019 թվական

Հունվարի 10-ին Կարակասում տեղի ունեցավ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունը, ով հաղթել էր 2018 թվականի մայիսի ընտրություններում: Դա պատճառ դարձավ բազմահազարանոց ցույցերի, որոնք ընդգրկել էին ողջ երկիրը: Վենեսուելական իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ մինչ հունվարի 23-ը ցուցարարների և ոստիկանության բախումից մահացել էր 13 մարդ և կալանավորվել՝ 218-ը: Ազգային գվարդիայի զինյալները ցուցարարաների դեմ արցունքաբեր գազ էին կիրառում, El Nacional հրատարակության հաղորդմամբ՝ նաև Կարակասի մետրոյի կայարաններից մեկում[65]: Փողոցային ակցիաների մասնակիցները բողոքում են անօրինական ընտրությունների, կառավարության ծայրահեղ անարդյունավետ տնտեսական քաղաքականության դեմ, որը պետությունը հասցրեց աղքատացման, հիպերինֆլյացիայի և դեպի հարևան պետություններ զանգվածային էմիգրացիաների, որը ներկա պահին հասնում է 4 միլիոն մարդու[66]:

Ցուցարարները Խուան Գուայդոյին կոչ էին անում, որ իրեն հռչակի նախագահ հենց այն պահին, երբ տեղի կունենա Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունը, բայց նա հապաղում էր՝ հայտարարելով, որ սպասում է բանակի միանշանակ աջակցությանը: Ավելի վաղ բանակաը բոլոր կոնֆլիկտներում սատարում էր նախագահական իշխանությանը[67]:

Խուան Գուայդոն՝ ընդդիմության շրջապատմամբ, 2019 թվականի հունվարի 11

Հունվարի 11-ին Ազգային ասամբլեան մամուլի համար հրապարակեց մի հայտարարություն, որտեղ հաստատվում էր Գուայդոյի մտադրությունը՝ իր վրա վերցնելու նախագահի լիազորությունները[68][69]: Նաև հայտնի դարձավ, որ ընդդիմությունը մտադիր է վենեսուելական բանակի սպայական անձնակազմին ուղղորդելու Մադուրոյի[70] տապալմանը:

Ընդդիմությունն իր գործողությունները չի համարում պետական հեղաշրջում՝ հղում կատարելով նրան, որ բազմաթիվ այլ պետություններ չեն ընդունում Մադուրոյի՝ երկրորդ ժամկետում ընտրության օրինականությունը[71]: Մասնավորապես՝ ընդդիմությունը հղում է կատարում Սահմանադրության 233, 333 և 350 հոդվածներին[62]:

Հունվարի 12-ին Գուայդոն նամակ ստացավ արտաքսման մեջ գտնվող Արդարադատության բարձրագույն տրիբունալից, որը տեղակայված է Պանամայում: Նամակի մեջ Գուայդոյին կոչ էր արվում իր վրա վերցնելու Վենեսուելայի նախագահի լիազորությունները[72]:

Հունվարի 21-ին Վենեսուելայի սոցիալական ցանցերում և անկախ ԶԼՄ-ներում ինֆորմացիա տարածվեց այն մասին, որ Ազգային գվարդիայի զինայալների մասնաճյուղը, որը բնակեցված էր Սան Խոսե դե Կոտիսա աղքատ շրջանում, հրաժարվեց ենթարկվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամաններին և համաքաղաքացիներին անհնազանդության կոչ էր անում: El Nacional թերթի տվյալների համաձայն՝ տեղացիները սատարեցին ցուցարարներին և սկսեցին բարիկադներ կառուցել, սակայն այդ շրջան ուղարկված ոստիկանության հատուկ ջոկատայինները, զինվորականները Sebin ծառայության աշխատակիցները շատ կարճ ժամանակահատվածում սանձեցին անկարգությունները[73]:

Հունվարի 23-ին ողջ երկրով մեկ բողոքի ցույցեր արվեցին՝ «Այո՛, մենք կարող ենք» (իսպ.՝ ¡Sí, se puede!) լոզունգի ներքո: Խուան Գուայդոյի խոսքերով՝ «ժողովուրդը Նիկոլաս Մադուրոյից լիովին կպահանջի դադարեցնել նախագահական պաշտոնի ուզուրպացիան և հարգել վենեսուելացիների կամքը»[74]: այդ ակցիաները կազմակերպվել էին Ազգային ասամբլեայի կողմից՝ Վենեսուելական ազատագրման ճակատի (FAVL) հետ միասին: Հունվարի 23-ի գիշերը Կարակասում հանրահավաքի համար հավաքվածների առջև ելույթ ունենալով՝ Խուան Գուայդոն հայտարարեց, որ Նիկոլաս Մադուրոյի փոխարեն «ձևականորեն իր վրա է վերցնում գործադիր իշխանության լիազորությունները» և խոստանում է վերջ տալ «բռնակալությանն ու իշխանության ուզուրպացիային»[75]:

Իրադարձությունների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարեց, որ Զինված ուժերը չեն ընդունում Խուան Գուայդոյին

Հունվարի 23-ին Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարեց, որ Զինված ուժերը հավատարիմ են ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին[76] և չեն ընդունում Խուան Գուայդոյին: Պետական նավթային ընկերությունը՝ PDVSA-ը, որի օգտին է Վենեսուելայի արտահանման մեծ մասը, աջակցություն հայտնեց Մադուրոյին[77]:

Հունվարի 25-ին Նիկոլաս Մադուրոն հայտարարեց պատրաստակամության մասին՝ հանդիպելու ընդդիմության առաջնորդի հետ, բայց Գուայդոն հրաժարվեց բանակցություններից[78], քանի որ, նրա կարծիքով, իշխանությունները միայն փորձում են ժամանակ շահել: Գուայդոն ազատ և ժողովրդավարական ընտրություններն անվանեց քաղաքական կոնֆլիկտը լուծելու միակ հնարավոր ուղին[79]: Գուայդոն ենթադրում է, որ ընտրությունների նախապատրաստման համար կարող է 6-9 ամիս պահանջվել:

Հունվարի 26-27-ին Գուայդոյի կողմնակիցները փողոցային ակցիաներ էին անցկացնում, որոնց նպատակը ընդդիոմւթյան նախաձեռնության պարզաբանումն էր՝ նախագահական կողմին պաշտպանող չինովնիկների և զինվորականների համաներման համար: Այն փաստաթուղթը, որը Գուայդոն ներբեռնեց Թվիթեր, ասվում է. «Համաներումը կոչված է նպաստելու անցումային կառավարության ձևավորման գործընթացին, ինչին ի հետևանք կանցկացվեն ազատ, թափանցիկ ընդհանուր քվեարկությամբ ընտրություններ: Զինվորականները և քաղաքական գործիչները, ովքեր կնպաստեն ժողովրդավարական կարգ ու կանոնի վերականգնմանը, կկարողանան երկրի ժողովրդավարական կյանքում ռեաբիլիտացիայի ենթարկվել»: Ընդդիմության կողմն անցնելու մասին հայտարարեց միայն ԱՄՆ-ում վենեսուելական համայնքի ռազմական կցորդ Խոսե Լուիս Սիլվան[78]:

Հունվարի 26-ին Վենեսուելայի իշխանությունները հետ կանգնեցին իրենց այն որոշումից, որով ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչից պահանջում էին 72 ժամվա ընթացքում լքել երկիրը: Վենեսուելայի Ներքին գործերի նախարարությունը ամերիկյան կողմի հետ բանակացությունների մեկնարկի մասին հայտարարությամբ հանդես եկավ. բանակցությունները վերաբերում էին Վենեսուելայում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող անձին, ինչը հնարավորություն կտա ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին բնակացությունների ընթացքում մնալ երկրում, ինչի համար հատկացված է 30 օր: Հայտնի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվել է ենթարկվել Մադուրոյի պահանջին՝ հայտարարելով, որ ինքն այլևս չի հանդիսանում Վենեսուելայի օրինական նախագահը[80]:

Հունվարի 27-ին Խուան Գուայդոն Վաշինգտոն Փոստին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը գաղտնի կապի մեջ է զինվորականների և քաղաքացիական կառավարական ներկայացուցիչների հետ՝ Նիկոլաս Մադուրոյին նախագահի պաշտոնից հեռացնելու հետ կապված: Նա նաև հայտարարեց, որ Վենեսուելայի անցումային կառավարությունը մտադիր է իր վերահսկողության ներքո վերցնել վենեսուելական նավթարտադրող ընկերության ամերիկյան մասնաճյուղը: Այդ նույն օրը Գուայդոն ծառայությունից հետո՝ հունվարի սկզբի անկարգությունների զոհերի հիշատակին մատուցվող պատարագի ավարտին, որը տեղի էր ունենում Կարակասի եկեղեցիներից մեկում, կոչով դիմեց բանակին՝ չճնշելու բողոքի խաղաղ ցույցերը[81]:

Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի Reuters գործակալությունը՝ Նիկոլաս Մադուրոյի դեմ ընթացող բողոքի ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 21-26-ին, ձերբակալվել է 850 մարդ (նրանցից 696-ը՝ հունվարի 23-ին), ևս 40 մարդ մահացել է. նրանցից 26-ին կրակել են կառավարությանը հարող ուժերը, ևս 5 մարդ մահացավ տնային խուզարկությունների ժամանակ, 11 հոգի զոհ դարձավ կողոպտիչներին[82]:

Հունվարի 29-ին Վենեսուելայի բարձրագույն դատարանը արգելք դրեց Խուան Գուայդոյի՝ երկրի սահմանները լքելու իրավունքի վրա, ինչպես նաև հրամայեց արգելափակել նրա բանկային հաշիվները: Ավելի վաղ Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեք Վիլյամ Սաաբը հայտարարել էր Գուայդոյի նկատմամբ նախնական հետաքննություն սկսելու մասին՝ կապված «բռնության գործողությունների հետ, որոնք տեղի էին ունեցել հունվարի 22-ին»[83]:

Հունվարի 30-ին վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ մտադիր են չեղյալ հայտարարել միջազգային համաձայնագրերը, որոնք, նրանց կարծիքով, անօրինական էին կնքվել: Մասնավորապես՝ ընդդիմադիր խորհրդարանի կողմից Ամերիկյան պետությունների կազմակեպության հատուկ ներկայացուցիչ նշանակված Գուստավո Տարրե Բրիսենյոյի խոսքերով՝ ընդդիմությունը մտադիր է վերանայել ավելի վաղ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը, որոնք վերաբերում էին ոչ միայն սպառազինությանը, այլև Ռուսաստանի հետ հարաբերություններին առհասարակ: Կառլոս Վեկկոն, ում Խուան Գուայդոն նշանակել էր որպես ԱՄՆ-ում՝ Վենեսուելայի գործերով ժամանակավոր հավատարմատար, ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում՝ հայտարարեց, որ Մադուրոյի հակառակորդները միտված չեն իր հետ լիաֆորմատ երկխոսություն ունենալու[84]:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Վենեսուելայի ընդդիմության հանրահավաքները, որոնք անցկացվում էին մայրաքաղաքի փողոցներում և այլ խոշոր քաղաքներում, բավականաչափ մարդաշատ էին, անցնում էին զգալի հանդարտության մթնոլորտում և առանց բռնության կիրառման: Հակառավարական գործողությունների մասնակիցները Կարակասում որոշ ժամանակով փակեցին Ֆրանսիսկո դե Միրանդա պողոտան, որը գլխավոր ավտոմայրուղիներից մեկն էր: Միաժամանակ, քաղաքներում տեղի էին ունենում Մադուրոյի կողմնակիցների քայլերթերը: Այդ ժամանակ ինքը՝ Մադուրոն, ելույթ ունեցավ զինծառայողների առջև՝ հայտարարելով, որ հակակառավարական գործողությունների նախօրյակին հույս է դնում նրանց հավատարմության և կարգապահության վրա[84]:

Հունվարի 31-ին Reuters գործակալությունը հայտարարեց, որ Վնեսուելայի Կենտրոնական բանկը առաջիկա օրերին նպատակ ունի 15 տոննա ոսկի ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ և վաճառել այն՝ արտասահմանյան արժույթի համալրման համար: Գործակալության աղբյուրի տվյալների համաձայն՝ հունվարի 26-ին Վենեսուելան իր պահուստային ֆոնդից արդեն երեք տոննա ոսկի էր վաճառել[85][86]:

Փետրվարի 1-ին Խուան Գուայդոն «Clarin» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ վենեսուելական ընդդիմությունը իշխանության գալուց հետո ընդունում է միայն այն միջազգային համաձայնագրերը, որոնք հավանության էին արժանացել Ազգային ասամբլեայի կողմից: Գուայդոյի խոսքերով՝ նրանք «կհարգեն Ռուսաստանի և Չինաստանի կազմակերպությունների կողմից օրինական ներդրված կապիտալները»[87]:

Փետրվարի 2-ին Վենեսուելայի Զինված ուժերի ռազմավարական ծրագրավորման ղեկավար Ֆրանսիսկո Էստեբան Յանես Ռոդրիգեսը հայտարարեց Գուայդոյի կողմն անցնելու մասին և մյուս զինվորականներին էլ կոչ արեց՝ հետևելու իր օրինակին[88][89]:

Կարակասում տեղի ունեցան 2 զանգվածային հանրահավաքներ, որոնք ուղղված էին Մադուրոյի և Գուայդոյի աջակցությանը: Ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքին՝ Մադուրոն առաջարկեց անցկացնել հրատապ խորհրդարանական ընտրություններ: Գուայդոն իր կողմնակիցներին կոչ արեց շարունակելու հանրահավաքները՝ Մադուրոյին պաշտոնանկ անելու նպատակով[90]:

Մադուրոն նաև Թվիթերում հայտարարեց, որ երկրում ձևավորվող աշխարհազորի մասնակիցները կմիացվեն նաև Վենեսուելայի զինված ուժերի կազմին: Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ առաջիկա ամիսներին ստեղծվելու են աշխարհազորի ավելի քան 50 հազար մասնաճյուղեր, որոնք, ըստ Մադուրոյի, արդեն մայիսին կունենան 2 միլիոն աշխարհազորային[91]:

Խուան Գուայդոն հայտարարեց այն երեք անցակետերի մասին, որոնցով պետք է իրականացվի արտասահմանյան հումանիտար օգնության ստացումը: Գուայդոյի խոսքերով՝ այդ անցակետերը հետևյալն են՝ կոլումբիական սահմանամերձ քաղաք Կուկուտան, Վենեսուելայի և Բրազիլիայի սահմանը, Կարիբյան ծովի կղզու վրա գտնվող անցակետը: Նիկոլաս Մադուրոն արտասահմանյան հումանիտար օգնություն ստանալու նախաձեռնությունն անվանեց «օլիգարխիայի վատ և էժանագին շոու» և համերկրացիներին կոչ արեց՝ հրաժարվելու այդ օգնությունից: Նա հայտարարեց, որ Վենեսուելան «իր ուժերով և իր ջանքերով» կհաղթահարի տնտեսական դժվարությունները[92]:

Փետրվարի 5-ին ընդդիմադիր Ազգային ասամբլեան «Ժողովրդավարության անցման մասին» և «Երկրում սահմանադրական կարգի վերականգնման մասին» օրենքներ ընդունեց[93]:

Փետրվարի 6-ին ընդդիմադիր պատգամավոր Ֆրանկլին Դուարտեն France-Presse գործակալությանը հայտարարեց, որ վենեսուելական բանակն արգելափակել է Կոլումբիայի հետ սահմանին գտնվող կամուրջը, որով նախատեսվում էր կազմակերպել սահմանամերձ Կուկուտա[92] քաղաքի անցակետից տրամադրվող հումանիտար օգնությունը:

Փետրվարի 8-ին Կոլումբիայի Կուկուտա սահմանային քաղաքում բացվեց մի կենտրոն, որը նախատեսված էր Վենեսուելայի բնակչությյանը հումանիտար օգնություն տրամադրելու համար: Բացման արարողությանը մասնակցում էին Կոլումբիայում ԱՄՆ դեսպան Քևին Ուիթաքերը, կոլումբիական կառավարության և Վենեսուելական ընդդիմության ներկայացուցիչները: Սակայն առայժմ անհասկանալի է՝ ինչպես և երբ է հումանիտար օգնությունը հասնելու Վենեսուելայի տարածք[94]:

Փետրվարի 10-ին Վենեսուելայի ցամաքային զորքերի գնդապետ Ռուբեն Ալբերտո Պաս Խիմենեսը (Ruben Paz Jimenez) Խուան Գուայդոյին ճանաչեց որպես նախագահ և հայտարարեց, որ զորքերի 90 %-ը դժգոհ է նախագահ Մադուրոյից: Ինչպես նաև կոչ արեց բանակին՝ թույլ տալ, որպեսզի հումանիտար օգնությունն ԱՄՆ-ից մտնի Վենեսուելա[95]:

Միևնույն ժամանակ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց պատմության մեջ ամենախոշոր մասշտաբի քաղաքացիական զորավարժությունների մեկնարկի մասին, որը կոչվում էր «Ագնոստուրայի 200-ամյակ-2019»: Զորավարժություններին մասնակցում են Վենեսուելայի զինված ուժերը և աշխարհազորը: Զորավարժությունների սկզբում, որոնք սահմանված են անցկացնել փետրվարի 10-15-ը, կմշակվեն «երկրի տարածքում հնարավոր հակամարտության» հատուկ սցենարներ[96]:

Փետրվարի 12-ին Վենեսուելայում անցավ ներքին բողոքի ցույցերի ողջ ընթացքի չորրորդ հզոր ալիքը: Փողոց դուրս եկան ինչպես ընդդիմության կողմնակիցները, այնպես էլ մարդիկ, ովքեր սատարում էին գործող իշխանությանը: Խուան Գույադոն նորից հայտարարեց, որ բողոքի ցույցերը կշարունակվեն այնքան, քանի դեռ չի հայտարավել «ազատ ընտրությունների անցկացման մասին»: Նրա ելույթի հիմնական թեման այն կոչն էր, որն ուղղված էր հումանիտար օգնությունը երկրի տարածք մտցնելու թույլտվությունը: Կառավարական հանրահավաքն սկսվեց Կարակասում՝ ընդդիմության բողոքի ակցիայից մի քանի ժամ անց: Նիկոլաս Մադուրոն սահմանափակվեց քաղաքացիներին միայն Երիտասարդության օրվա առթիվ շնորհավորելով: Իրավիճակը մայրաքաղաքում մնում էր հանգիստ[97]:

Հասարակական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելական Hercon-ի կողմից անցկացված հեռախոսային հարցման արդյունքում (որն անցկացվեց Վենեսուելայում գրանցված 1 000 ընտրողների շրջանում) հարցվողների 79,9 %-ը համաձայն է նախագահի պաշտոնից Մադուրոյի հեռանալուն: Իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովին, հարցվածների 68,8 %-ը դրական է գնահատել վերջինիս աշխատանքը, իսկ 15,6 %-ը՝ բացասական: Երբ նրանց հարցրել են՝ արդյոք իրենք համաձայն են Գուայդոյի՝ Ազգային ժողովում տեղի ունեցած երդմնակալությանը՝ որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հարցվածների 68,6 %-ը համաձայնել է, որ Գուայդոն դառնա նախագահի լիազորություններով օժտված անձը, իսկ 19,4 %-ը՝ չի համաձայնել[98]:

Համացանցի արգելափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ 2019 թվականի հունվարի 11-ին Վիքիպեդիայի հասանելիությունն արգելափակվեց անորոշ ժամկետով. արգելափակումը տեղի ունեցավ, երբ Խուան Գուայդոյի էջն իսպաներեն Վիքիպեդիայում թարմացվեց. հոդվածի տեքստի մեջ ավելացվեց տեղեկություն, որը վերաբերում էր ինքնահռչակ նախագահին, դրան հաջորդեց խմբագրումների պատերազմը. աղբյուրները հայտնում են, որ երկու ժամվա ընթացքում հայտարարությունը հոդվածի մեջ ընդհանուր առմամբ ավելացվել և հոդվածից հեռացվել է 37 անգամ[99][100][101]:

Վենեսուելական ոչ կառավարական կազմակերպությունները նաև հայտնում են Վենեսուելայում Ինստագրամի, Թվիթերի և ՅուԹյուբի արգելափակման մասին, այդ թվում՝ նախագահ Մադուրոյին հավատարիմ մնացած ուժային կառույցների կողմից մեդիայի աշխատանքի վրա զանազան միջոցների կիրառմամբ[102]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Croucher Shane (24 January 2019)։ «Venezuela latest: Clashes claim lives as Russia backs Maduro and U.S. "stands ready to support" opposition leader»։ Newsweek (անգլերեն)։ Վերցված է 24 January 2019 
  2. 2,0 2,1 «Brutal represión del régimen de Maduro ha dejado 43 asesinados y 956 detenciones arbitrarias desde el #21Ene»։ La Patilla (es-ES)։ 29 January 2019։ Վերցված է 29 January 2019 
  3. «Venezuelan attorney general orders Guaidó investigation as crisis deepens»։ The Guardian։ Վերցված է 29 January 2019 
  4. Раздвоение президента: что дальше будет в Венесуэле
  5. https://meduza.io/feature/2019/01/23/lider-parlamenta-venesuely-ob-yavil-sebya-ispolnyayuschim-obyazannosti-prezidenta-ego-podderzhali-tramp-i-lidery-yuzhnoamerikanskih-stran-glavnoe
  6. «Nicolás Maduro requests enabling law for one year»։ Վերցված է 27 April 2016 
  7. «Venezuela's President Maduro seeks to govern by decree»։ BBC News։ Վերցված է 27 April 2016 
  8. Anatoly Kurmanaev and Corina Pons (9 October 2013)։ «Venezuela's Maduro Seeks New Decree Powers for 'Economic War'»։ Bloomberg.com։ Վերցված է 27 April 2016 
  9. Cawthorne Andrew, Ellsworth Brian (19 November 2013)։ «Venezuela's Congress approves decree powers for Maduro»։ Reuters։ Վերցված է 7 March 2015 
  10. Casey Nicholas, Torres Patricia (30 March 2017)։ «Venezuela Muzzles Legislature, Moving Closer to One-Man Rule»։ The New York Times։ Վերցված է 31 March 2017 
  11. «Venezuela starts validating recall referendum signatures»։ BBC։ June 21, 2016։ Վերցված է August 8, 2016 
  12. «Venezuela Suspends Recall Campaign Against President Maduro»։ Fox News։ 20 October 2016։ Վերցված է 21 October 2016 
  13. Rafael Romo (30 March 2017)։ «Venezuela's high court dissolves National Assembly»։ CNN։ Վերցված է 1 April 2017 
  14. «Venezuela rejects coup accusations»։ The Jamaica Observer։ 30 March 2017։ Վերցված է 1 April 2017 
  15. «Venezuela's Top Prosecutor Rebukes Supreme Court Power Grab»։ U.S. News & World Report։ 31 March 2017։ Վերցված է 1 April 2017 
  16. «Venezuela 'coup': Alarm grows as court takes power»։ BBC։ 31 March 2017։ Վերցված է 31 March 2017 
  17. «Venezuela: Supreme court backtracks on powers bid»։ BBC։ 1 April 2017։ Վերցված է 1 April 2017 
  18. Slotkin Jason (1 April 2017)։ «Venezuela's Top Court And President Reverse Course, Restore Powers To Legislature»։ NPR։ Վերցված է 1 April 2017 
  19. Zuñiga Mariana, Miroff Nick (1 April 2017)։ «Denounced as dictatorship, Venezuela backs down, reverses court's ruling on legislature's powers»։ The Washington Post։ Վերցված է 1 April 2017 
  20. «Asamblea Nacional continuará proceso para elección de nuevos magistrados»։ El Nacional (իսպաներեն)։ 2017-06-13։ Վերցված է 2018-07-10 
  21. Rodríguez Rosas Ronny (17 June 2017)։ «CNE se saltó 70 procesos y auditorías para un proceso electoral al organizar la ANC»։ Efecto Cocuyo։ Վերցված է 19 June 2017 
  22. Goodman Joshua, Sanchez Fabiola (8 August 2017)։ «New Venezuela assembly declares itself superior government branch»։ Associated Press։ The Chicago Tribune։ Վերցված է 9 August 2017 
  23. https://www.reuters.com/article/us-venezuela-politics-idUSKCN1AY1VM
  24. https://www.theguardian.com/world/2017/aug/19/venezuela-crisis-deepens-maduro-strips-opposition-held-parliament-power
  25. «Asamblea Nacional reitera que no acatará sentencia de la Constituyente cubana»։ La Patilla (es-ES)։ 19 August 2017։ Վերցված է 19 August 2017 
  26. «Venezuela opposition weighs election run»։ BBC News։ 8 February 2018։ Վերցված է 8 February 2018 
  27. «CNE: El 22 de abril se realizarán las presidenciales»։ Globovision։ 7 February 2018։ Վերցված է 7 February 2018 
  28. Redacción Voz de América - (1 March 2018)։ «Postergan elecciones en Venezuela hasta mayo»։ Voice of America (իսպաներեն)։ Վերցված է 1 March 2018 
  29. «Venezuela presidential election: Nicolas Maduro's government blocks opposition candidates from competing»։ The Independent 
  30. León Ibis (12 February 2018)։ «Estas son las garantías electorales que afecta la convocatoria "acelerada" del CNE, según el OEV»։ Efecto Cocuyo։ Վերցված է 14 February 2018 
  31. Rodríguez Rosas Ronny (23 February 2018)։ «Aveledo compara megaelecciones de Maduro con plebiscito de 1957»։ Efecto Cocuyo։ Վերցված է 28 February 2018 
  32. Rodríguez Rosas Ronny (23 February 2018)։ «Foro Penal no avala convocatoria a elecciones presidenciales»։ Efecto Cocuyo։ Վերցված է 24 February 2018 
  33. https://ru.euronews.com/2019/01/20/ru-venezuela-protest
  34. 34,0 34,1 [1]
  35. [2]
  36. Венесуэльские дела становятся все менее внутренними
  37. Olmo (@BBCgolmo) Guillermo D. (10 January 2019)։ «Por qué es polémico que Maduro jure como presidente de Venezuela y por qué lo hace ahora si las elecciones fueron en mayo»։ BBC News Mundo (en-GB)։ Վերցված է 11 January 2019 
  38. «Maduro gana con la abstención histórica más alta en comicios presidenciales - Efecto Cocuyo»։ efectococuyo.com։ Արխիվացված օրիգինալից-ից 21 December 2018-ին։ Վերցված է 11 January 2019 
  39. «Сейчас это страна, из которой все бегут». Один из лидеров оппозиции Венесуэлы — о «выборах без выбора» // Коммерсантъ, 21.05.2018
  40. Sen Ashish Kumar։ «Venezuela’s Sham Election»։ Atlantic Council (en-gb)։ Արխիվացված օրիգինալից-ից 18 November 2018-ին։ Վերցված է 11 January 2019 
  41. Corrales Javier։ «Venezuela's Odd Transition to Dictatorship»։ Americas Quarterly։ Արխիվացված օրիգինալից-ից 20 December 2016-ին։ Վերցված է 10 December 2016 
  42. Brodzinsky Sibylla (21 October 2016)։ «Venezuelans warn of 'dictatorship' after officials block bid to recall Maduro»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 9 December 2016-ին։ Վերցված է 10 December 2016 
  43. «Almagro: Maduro se transforma en dictador por negarles a venezolanos derecho a decidir su futuro»։ CNN en Español։ 24 August 2016։ Արխիվացված օրիգինալից-ից 20 December 2016-ին։ Վերցված է 10 December 2016 
  44. Николас Мадуро нашел точку опоры. На фоне противостояния с США президент Венесуэлы получил поддержку России // «Коммерсантъ» от 05.12.2018
  45. «Mexico urges regional bloc not to meddle in Venezuela»։ Reuters (անգլերեն)։ 5 January 2019։ Արխիվացված օրիգինալից-ից 5 January 2019-ին։ Վերցված է 13 January 2019 
  46. «Maduro asumió pese a EEUU, la OEA, la UE y las amenazas de la oposición»։ www.portalalba.org։ Վերցված է 12 January 2019 
  47. «Venezuela Congress leader challenges Maduro's right to presidency - News - Al Jazeera»։ www.aljazeera.com։ Վերցված է 13 January 2019 
  48. 48,0 48,1 «Venezuela Swears in an illegitimate President»։ Financial Times (en-GB)։ Վերցված է 11 January 2019 
  49. 49,0 49,1 Herrero Ana Vanessa (10 January 2019)։ «Venezuela Is in Crisis. So How Did Maduro Secure a Second Term?»։ The New York Times (en-US)։ Արխիվացված օրիգինալից-ից 11 January 2019-ին։ Վերցված է 11 January 2019 
  50. «Peru, Paraguay recall diplomats over Maduro inauguration | Venezuela News | Al Jazeera»։ www.aljazeera.com։ Արխիվացված օրիգինալից-ից 10 January 2019-ին։ Վերցված է 11 January 2019 
  51. Smith Scott (2019-01-10)։ «Isolation greets Maduro's new term as Venezuela's president»։ AP NEWS։ Վերցված է 2019-01-11 
  52. «AN se declara en emergencia ante la usurpación de Nicolás Maduro en el cargo de la Presidencia de la República» [AN declares itself in emergency over the usurpation of Nicolás Maduro in the office of the Presidency of the Republic] (Spanish)։ National Assembly of Venezuela։ Վերցված է 10 January 2019։ «La Asamblea Nacional de Venezuela se declaró en emergencia ante la usurpación de Nicolás Maduro en el cargo de la Presidencia de la República, así lo anunció el presidente del Parlamento venezolano, diputado Juan Guaidó ["The Venezuelan National Assembly has declared that it's in a State of emergency with the usurpation of the job of President of the Republic by Nicolás Maduro, as announced by the President of the Venezuelan Parliament, Deputy Juan Guaidó"]» 
  53. C.A GLOBAL HOST։ «El Tiempo | Venezuela | Asamblea Nacional se declaró en emergencia y convocó a cabildo abierto | El Periódico del Pueblo Oriental» (Spanish)։ Վերցված է 2019-01-11 
  54. «El Parlamento venezolano se declara "en emergencia" para protestar por la jura de Maduro»։ El Español (es-ES)։ 2019-01-11։ Վերցված է 2019-01-11 
  55. «Asamblea Nacional arranca proceso para Ley de Transición»։ www.asambleanacional.gob.ve։ Վերցված է 2019-01-11 
  56. Redacción (7 January 2019)։ «Christian Zerpa, el juez afín a Maduro que huyó a Estados Unidos y denuncia falta de independencia del poder judicial de Venezuela»։ BBC News Mundo (en-GB)։ Արխիվացված օրիգինալից-ից 7 January 2019-ին։ Վերցված է 11 January 2019 
  57. Caracas Stephen Gibbs (11 January 2019)։ «World leaders shun Venezuela as ‘dictator’ Maduro sworn in»։ The Times (անգլերեն)։ Վերցված է 11 January 2019 
  58. «Asamblea Nacional arranca proceso para Ley de Transicion»։ Արխիվացված օրիգինալից-ից 9 January 2019-ին։ Վերցված է 10 January 2019 
  59. Smith Scott (10 January 2019)։ «Isolation greets Maduro's new term as Venezuela's president»։ AP NEWS։ Արխիվացված օրիգինալից-ից 11 January 2019-ին։ Վերցված է 11 January 2019 
  60. «"AN se declara en emergencia ante la usurpación de Nicolás Maduro en el cargo de la Presidencia de la República"»։ www.asambleanacional.gob.ve։ Արխիվացված օրիգինալից-ից 11 January 2019-ին։ Վերցված է 10 January 2019 
  61. C.A GLOBAL HOST։ «El Tiempo | Venezuela | Asamblea Nacional se declaró en emergencia y convocó a cabildo abierto | El Periódico del Pueblo Oriental» (Spanish)։ Վերցված է 11 January 2019 
  62. 62,0 62,1 «Juan Guaidó: Me apego a los artículos 333, 350 y 233 para lograr el cese de la usurpación y convocar elecciones libres con la unión del pueblo, FAN y comunidad internacional»։ Վերցված է 11 January 2019 
  63. «Venezuela congress leader challenges Maduro's right to presidency»։ Al Jazeera։ Վերցված է 12 January 2019 
  64. Phillips Tom (11 January 2019)։ «Venezuela: opposition leader declares himself ready to assume presidency»։ The Guardian (en-GB)։ Արխիվացված օրիգինալից-ից 13 January 2019-ին։ Վերցված է 12 January 2019 
  65. В Венесуэле удвоилось число президентов Лидер оппозиции Хуан Гуаидо при поддержке США объявил себя главой республики
  66. Военные не поддержали переворот в Венесуэле Россия встала на сторону Николаса Мадуро
  67. В Венесуэле удвоилось число президентов Лидер оппозиции Хуан Гуаидо при поддержке США объявил себя главой республик
  68. «Prensa de la AN rectifica comunicado que proclama a Juan Guaidó Presidente de la República»։ Efecto Cocuyo։ Վերցված է 12 January 2019 
  69. «Parallel government emerging in Venezuela»։ Argus Media։ Վերցված է 12 January 2019 
  70. «Venezuela opposition plans incentives for officers who disavow Maduro»։ Reuters (անգլերեն)։ 11 January 2019։ Վերցված է 11 January 2019 
  71. Venezuela: opposition leader declares himself ready to assume presidency
  72. «Tribunal Supremo de Justicia pide a Asamblea Nacional tomar la presidencia de Venezuela»։ El Salvador noticias (Spanish)։ Վերցված է 12 January 2019 
  73. Президента Венесуэлы испытывают «предателями родины». Группа бойцов нацгвардии взбунтовалась против Николаса Мадуро // «Коммерсантъ» от 21.01.2019
  74. Президента Венесуэлы испытывают «предателями родины»
  75. В Венесуэле удвоилось число президентов. Лидер оппозиции Хуан Гуаидо при поддержке США объявил себя главой республики // Газета «Коммерсантъ» № 12 от 24.01.2019
  76. Военные не поддержали переворот в Венесуэле / kommersant.ru, 24.01.2019
  77. «PDVSA поддерживает Мадуро»։ Oilcapital (ռուսերեն)։ oilcapital.ru։ Վերցված է 2019-01-25 
  78. 78,0 78,1 Война ультиматумов и обещаний: как развивается конфликт в Венесуэле
  79. Четыре европейских страны назвали условие признания Гуаидо президентом Венесуэлы // Коммерсантъ, 26.01.2019
  80. Венесуэла изменила решение о высылке американских дипломатов // РБК, 27.01.2019
  81. Оппозиция Венесуэлы ведёт переговоры с военными, чтобы отстранить Мадуро // Коммерсантъ, 28.01.2019
  82. Число арестованных во время протестов в Венесуэле достигло 850 человек // РБК, 29.01.2018
  83. https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/6056466 Верховный суд Венесуэлы запретил Хуану Гуайдо покидать страну // ТАСС, 30.01.2019
  84. 84,0 84,1 Стороны кризиса в Венесуэле концентрируют силы на фоне страдающей экономики // ТАСС, 31.01.2019
  85. Пескову не известно о каких-либо переговорах о продаже венесуэльского золота России // ТАСС, 01.02.2019
  86. Драгоценный груз остаётся неизвестным. Что было на борту российских самолетов, вылетевших из Венесуэлы // «Коммерсантъ FM» от 01.02.2019
  87. Гуайдо: оппозиция Венесуэлы признает только одобренные парламентом соглашения // ТАСС, 01.02.2019
  88. «Venezuela crisis: Juan Guaidó plans major nationwide protests», BBC, 2.02.2019
  89. СМИ: генерал ВВС Венесуэлы признал Гуайдо исполняющим обязанности президента // ТАСС, 02.08.2019
  90. «Мадуро предложил провести в Венесуэле досрочные парламентские выборы», Би-би-си, 03.02.2019
  91. Мадуро объявил о включении народного ополчения в ряды вооруженных сил Венесуэлы // ТАСС, 03.02.2019
  92. 92,0 92,1 Оппозиция Венесуэлы заявила о перекрытии моста, по которому должна поставляться гумпомощь // ТАСС, 06.02.2019
  93. Национальная ассамблея Венесуэлы одобрила закон о «переходе к демократии» // ТАСС, 05.02.2019
  94. На востоке Колумбии открылся центр по распределению гуманитарной помощи для венесуэльцев // ТАСС, 09.02.2019
  95. Хуан Гуайдо обзаводится послами
  96. Мадуро дал старт «самым важным» в истории Венесуэлы военным учениям // РБК, 11.02.2019
  97. Четвёртая волна протестов прошла в Венесуэле в спокойной обстановке. // ТАСС, 13.02.2019.
  98. El 79,9 % de los venezolanos quiere que Maduro negocie ya su salida (encuesta flash Hercon)
  99. «Wikipedia blocked in Venezuela as internet controls tighten»։ NetBlocks (en-US)։ 2019-01-12։ Արխիվացված օրիգինալից-ից 13 January 2019-ին։ Վերցված է 2019-01-13 
  100. Web El Nacional (2019-01-12)։ «Usuarios de Cantv denuncian que el acceso a Wikipedia está bloqueado»։ El Nacional (իսպաներեն)։ Վերցված է 2019-01-13 
  101. «Nota de Juan Guaidó en Wikipedia cambia 37 veces en dos horas y nueve minutos este #11E»։ Efecto Cocuyo (Spanish)։ Վերցված է 11 January 2019 
  102. Laura Vidal El Nacional (2019-01-26)։ «Reports of internet blocks and media censorship as power struggle tensions escalate in Venezuela»։ Global voices (անգլերեն)։ Վերցված է 2019-01-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]