Բողոքի ցույցեր Իրանում (2022)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողոքի ցույցեր Իրանում (2022)
Մաս Իրանի ժողովրդավարության շարժում
Uprising in Tehran, Keshavarz Boulvard September 2022 (3).jpg
Ամսաթիվսեպտեմբերի 16, 2022 – առայժմ
ՎայրԻրան
Պատճառ
  • Մահսա Ամինիի մահ
  • Հիջաբ կրելու պարտադիր օրենք 1979 թվականից
  • Իրանական ժողովրդավարության շարժման]նախորդ ալիքների ճնշումներ
  • Իրանում ոստիկանության կողմից կանանց և աղջիկների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներ
  • Մարդու իրավունքների խախտումներ
  • Տասնյակ ցուցարարների սպանություն
Նպատակ
  • Իրանի Իսլամական Հանրապետության տապալում.
  • Ժողովրդավարության հաստատում
  • Հանրային իրավունքում պարտադիր պահանջների չեղարկում
  • Նեկա ոստիկանության լուծարում
  • Կանանց և տղամարդկանց նկատմամբ բռնությանը վերջ տալ Իրանում
  • Մահսա Ամինիի մահվան մեղավորների քրեական հետապնդում
Մեթոդ
  • բողոքի ցույցեր,
  • անկարգություններ,
  • ճանապարհի արգելափակումներ,
  • հանրային վայրերում հիջաբի օրենքներին չենթարկվել
Կարգավիճակշարունակվող
Հակամարտող կողմեր
Իրանցի բողոքարարներ
Իրան Իրան կառավարություն
Ղեկավարներ
կենտրոնացված ղեկավարություն չկա

Իրան Ալի Խամենեի
Իրան Իբրահիմ Ռաիսի
ԻրանԱհնծմադ Վահիդի
Իրան Ալի Շամխանի

Flag of the Law Enforcement Force of the Islamic Republic of Iran.svg
Հուսեին Աշտարի
Կորուստներ
Զոհեր319+[2][3][4]
Վիրավորներ1160+[1]

Բողոքի ցույցեր Իրանում սկսել են 2022 թվականի սեպտեմբեր 16-ին Իրանի քուրդ փոքրամասնության անդամ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո։ Մասնակիցները բողոքում են ոստիկանության բռնության դեմ, հնչում են քաղաքական կարգախոսներ[5][6][7][8]։ Որոշ կանայք ցուցադրաբար պատռում և այրում են իրենց հիջաբները[9]։

Ցույցերը անց են կացվում Թեհրանում, Ամինի հայրենի քաղաք Սեքեզում, ապա և Քուրդիստանի նահանգի Սանանդաջ, Դիվանդարրե, Բանե և Բիջար քաղաքներում, իսկ ավելի ուշ՝ Իրանի այլ շրջաններում։ Բողոքի ցույցերը արագորեն աճել են առաջին իսկ օրվանից, երբ մարդիկ հավաքվել են Համեդան, Քերմանշահ, Մաշհադ, Սաբզևար, Քոմ, Ամոլ, Բաբոլ, Սպահան, Քերման, Շիրազ, Թավրիզ, Ռաշթ, Սարի, Քարաջ, Չալուս, Նովշահր, Տոնեկաբոն, Արաք քաղաքներում։ Իլամը, Քիշ կղզին և շատ ուրիշներ միացել են ի նշան բողոքի[10][11]։

2022 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ առնվազն հիսուն ցուցարար է սպանվել[2], ինչի արդյունքում ներկայից ցույցերը ամենաարյունալին են 2019–2020 թվականների ցույցերից հետո, որոնք հանգեցրել են ավելի քան 1500 զոհերի[12]։

Ի պատասխան բողոքի ցույցերի՝ Իրանի կառավարությունը ոչ միայն ճնշել է դրանք, այլև արգելափակեց Ինստագրամ և WhatsApp հավելվածների մուտքը, և սահմանափակել համացանցի հասանելիությունը՝ ցուցարարների կազմակերպվելու հնարավորությունը նվազեցնելու նպատակով։ Սրանք կարող են լինել համացանցի ամենախիստ սահմանափակումներն Իրանում 2019 թվականի բողոքի ցույցերից ի վեր, երբ այն ամբողջությամբ փակվել էր[13]։

Մեկ ամսից ավելի տևող զանգվածային բողոքի ցույցերը չեն դադարել՝ չնայած իշխանությունների կոշտ արձագանքին։ Դրանք տեղի են ունենում շուրջ 100 քաղաքներում, դրանց մասնակցում են բազմաթիվ կանայք ու երիտասարդներ։ Հոկտեմբեր ամսին կարգախոսների թվում հայտնվել են գործող պետական կարգի փոխության կոչեր[14]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանում բողոքի ցույցերն ընդդեմ պարտադիր հիջաբի սկիզբ են առել դեռևս 2017 թվականից։ 22-ամյա քուրդ իրանցի Մահսա Ամինիին «անպատշաճ հիջաբ կրելու» պատճառաբանությամբ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ձերբակալել էր հերթապահ պարեկը։ Ոստիկանությունում կնոջ մոտ ուղեղի մահ էր գրանցվել գանգի վնասվածքի պատճառով, ենթադրաբար ծեծի ենթարկվելուց հետո։ Նա մահացել էր կալանավորվելուց երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին։ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո բողոքի ցույցեր են անցկացվել Իրանի տարբեր շրջաններում։ Ավելի ուշ սեպտեմբերի 18-ին Քուրդիստանի նահանգից համազգային գործադուլ է հայտարարվել։ Իրանական Քրդստանի կուսակցությունները և Քրդստանի քաղաքացիական և քաղաքական ակտիվիստները երկուշաբթի օրը հայտարարել են համընդհանուր գործադուլի օր[15][16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hengaw Report No. 6 on the Kurdistan protests, 15 dead and 733 injured»։ Hengaw։ Վերցված է 23 September 2022 
  2. 2,0 2,1 «اعتراضات در ایران؛ شمار کشته‌شدگان به دست‌کم ۱۰۰ تن رسید» اعتراضات در ایران؛ شمار کشته‌شدگان به دست‌کم ۵۰ تن رسید [Protests in Iran; The Number of Those Killed has Risen to at least 50 people]։ Iran Human Rights (պարսկերեն)։ Վերցված է 2022-09-23 
  3. «31 Killed In Iran Crackdown On Anti-Hijab Protesters After Custody Death»։ NDTV։ 22 September 2022 
  4. «At least 36 killed as Iran protests over Mahsa Amini’s death rage: NGO»։ Al Arabiya News։ 23 September 2022 
  5. At least 10 demonstrators injured in Iran following death of Kurdish woman
  6. Protests in Iran at death of Kurdish woman after arrest by morality police
  7. the police open fire at the funeral
  8. Woman, 22, dies after falling into coma while in custody of Iran’s morality police
  9. Strzyżyńska Weronika (16 September 2022)։ «Iranian woman dies 'after being beaten by morality police' over hijab law»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 22 September 2022 
  10. Mahsa Amini: EU concern over woman who died after being stopped by morality police , euronews, 2022
  11. Reuters (2022-09-20)։ «Protests flare across Iran in violent unrest over woman's death»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2022-09-23 
  12. «Eʿterāżāt dar Irān; Afzāyeš-e Āmār-e Koštešodegān beh biš az 30 Hamzamān bā Eḫtelāl dar Internet» اعتراضات در ایران؛ افزایش آمار کشته‌شدگان به بیش از ۳۰ نفر همزمان با اختلال در اینترنت [Protests in Iran; The Number of Those Killed has Increased to over 30 People Simultaneously With Internet Blackout]։ Iran Human Rights (պարսկերեն)։ Վերցված է 2022-09-22 
  13. «Iran restricts access to WhatsApp and Instagram in response to Mahsa Amini protests»։ 21 September 2022 
  14. «"Долой диктатуру!" Что нужно знать о масштабных протестах в Иране»։ BBC News Русская служба (ռուսերեն)։ 2022-10-14։ Վերցված է 2022-10-17 
  15. Protests Spread From Hijab Victim's Hometown To Other cities, Iran International, 2022
  16. Hengaw report No. 2 regarding Saqqez and Sanandaj protests, Hengaw News Agency, 2022
  17. Internet disrupted in Iran amid protests over death of Mahsa, Iran Wire, 2022