Ալեքսանդր Դուբչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դուբչեկ
Dubcek.jpg
Ծնվել է նոյեմբերի 27, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ծննդավայր Ուհրովեց, Bánovce nad Bebravou District, Trenčín Region, Սլովակիա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն
Մահացել է նոյեմբերի 7, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2] (70 տարեկանում)
Մահվան վայր Պրահա, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Կրթություն Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտություն քաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններ member of the Federal Assembly of Czechoslovakia և Չեխոսլովակիայի ԿԿ Գլխավոր քարտուղար
Քաղաքական կուսակցություն Communist Party of Slovakia, Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն, Public Against Violence և Social Democratic Party of Slovakia
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Signature of Alexander Dubček.png
Alexander Dubček Վիքիպահեստում

Ալեքսանդր Դուբչեկ (սլովակերեն արտասանություն: [ˈalɛksandɛr ˈduptʃɛk], նոյեմբերի 27, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2], Ուհրովեց, Bánovce nad Bebravou District, Trenčín Region, Սլովակիա, Չեխոսլովակիայի առաջին հանրապետություն - նոյեմբերի 7, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2], Պրահա, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), սլովակ պետական քաղաքական գործիչ, Չեխոսլովակիայի Կոմունկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1968-1969): Փորձել է Չեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետությունում կոմունիստական ռեժիմի բարեփոխումներ կատարել, որը հայտնի է որպես Պրահայի գարուն[4]: Սակայն Վարշավյան դաշինքի անդամ երկրների Չեխոսլովակիա ներխուժումից հետո ստիպված եղավ հրաժարական տալ: Ավելի ուշ, 1989 թ.-ին կառավարության տապալումից հետո եղել է Չեխոսլովակիայի Դաշնային խորհրդարանի նախագահ: 1989 թվականին Դուբչեկը Եվրոխորհրդարանի կողմից պարգևատրել է Սախարովի մտքի ազատության մրցանակով[5]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբչեկը ծնվել է 1921 թ. նոյեմբերի 27-ին Չեխոսլովակիայի Ուհրովեց գյուղում (Բանովցե նադ Բեբրավոու քաղաքից ոչ հեռու)[6] ԱՄՆ էմիգրանտ ատաղձագործի ընտանիքում և մեծացել Խորհրդային Միության Ղրղզստանի ԽՍՀ-ում (այժմ Ղրղզստան), որպես էսպերանտիստ և Իդո Ինտերհելփո (Interhelpo)արտադրական կոոպերատիվի անդամ: Ալեքսանդր Դուբչեկը ծնվել է Չիկագոյում, սակայն ծնվելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Չեխոսլովակիա: 1925 թ.-ին, երբ նա երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԽՍՀՄ՝ սոցիալիզմի կառուցմանը օգնելու, և մասամբ այն պատճառով, որ դժվար էր աշխատանք գտնել Չեխոսլովակիայում: 1938 թ. - ին ընտանիքը վերադարձել է Չեխոսլովակիա:

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ Ալեքսանդր Դուբչեկը միացել է ընդհատակյա դիմադրությանը՝ ընդդեմ Ջոզեֆ Տիսոյի գլխավորած գերմանական կողմնորոշում ունեցող Սլովակյան պետության պատերազմի: 1944 թվականի օգոստոսին Դուբչեկը մասնակցել է սլովակյան ազգային ապստամբությանը և վիրավորվել։ Նրա եղբայր Հուլիոսը սպանվել է:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ժամանակ, Ալեքսանդր Դուբչեկը անդամագրվել է Սլովակիայի կոմունիստական կուսակցության շարքերը (1939 թ. KSS), որը ստեղծվել էր Սլովակյան պետության ձևավորումից հետո և 1948 թվականին վերածվել Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցություն (KSČ) սլովակյան մասնաճյուղի:

Պատերազմից հետո Դուբչեկը սրընթաց բարձրացել է կուսակցական կարիերայի աստիճաններով: 1951-1955 թթ. նա եղել է Չեխոսլովակիայի խորհրդարանի Ազգային ժողովի անդամ: 1955 թ.-ին ավարտելով Կոմենսկու անվան Բրատիսլավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ընդունվել է Մոսկվայի ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր Բարձրագույն կուսակցական դպրոցը: 1958 թ.-ին այն ավարտելուց հետո նշանակվել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի Կոմկուսի շրջկոմի առաջին քարտուղար:

1960—1969 թթ. Դուբչեկը եղել է քարտուղար, Առաջին քարտուղար (1960-1962 թթ.), Սլովակիայի Կոմկուսի ԿԿ Նախագահության անդամ (1962 թ.-ից հետո), դեպուտատ, ՉԽՍՀ խորհրդարանի նախագահ: 1960-1968 թթ.՝ կրկին Դաշնային խորհրդարանի նախագահ:

1963 թվականին Սլովակիայի մասնաճյուղը ղեկավարելու համար պայքար էր ընթանում: KSČ -ի առաջին քարտուղար և Չեխոսլովակիայի նախագահ Անտոնին Նովոտնիի կողմանկիցները կոշտ քաղաքականություն էին վարում: Իր հերթին, սլովակ կոմունիստների նոր սերունդը Ալեքսանդր Դուբչեկի ղեկավարությամբ վերահսկողության տակ էին վերցրել Սլովակիայի կուսակցական և պետական մարմինները: 1968 թվականին Նովոտնին հրաժարվեց իր բոլոր պաշտոններից և Դուբչեկը դարձավ կուսակցության Սլովակիայի մասնաճյուղի առաջին քարտուղար:

Դուբչեկի ղեկավարությամբ Սլովակիան սկսեց զարգանալ քաղաքական ազատականացման ճանապարհով: Քանի որ Նովոտնին և նրա ստալինիստ նախորդները արատավորում էին Սլովակիան "բուրժուական նացիոնալիստներով", հատկապես 1950- ականներին Գուստավ Հուսակը և Վլադիմիր Կլեմենտիսը, Սլովակիայի մասնաճյուղը աշխատեց խթանել Սլովակիայի ինքնությունը: Ընդ որում, հիմնականում հանդիսությունների և տոնակատարությունների ձևով, ինչպիսիք են, 19-րդ դարի Սլովակիայի ազգային վերածննդի առաջնորդներ Լյուդովիտ Շտուրի և Յոզեֆ Միլոսլավ Հուրբանի 150-րդ տարեդարձը, 1963 թվականին Matica slovenská[7] մշակույթա-կրթական կազմակերպության 100- ամյակը և Սլովակիայի Ազգային Ապստամբության քսաներորդ տարելիցը: Միևնույն ժամանակ, քաղաքական և ինտելեկտուալ կլիման Սլովակիայում դարձել էր ավելի ազատ, քան Չեխիայում: Այդ մասին էր վկայում Սլովակիայի գրողների միության Kultúrny život -Մշակութային կյանք շաբաթաթերթի ընթերցողների աճը. թերթը հրապարակում էր ազատականացման, դաշնայնացման և ժողովրդավարացման մասին բաց քննարկումներ, որոնք գրում էին ինչպես սլովակ, այնպես էլ չեխ առաջադեմ կամ վիճահարույց գրողներ: Շաբաթաթերթը դարձավ Սլովակիայի առաջին հրապարակումը, որը լայն ճանաչում ստացավ նաև չեխերի շրջանում[4][8]:

Պրահայի Գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դուբչեկի հուշարձան

1960-ականներին Չեխոսլովակիայի պլանային տնտեսությունը լուրջ անկում էր ապրել և Պրահայից կենտրոնական կառավարում սահմանելը հիասթեցրել էր տեղական կոմունիստներին, թեև դե ստալինիզացման ծրագիրը ավելի մեծ անհանգստություն էր առաջացրել: 1967 թ. հոկտեմբերին, մի շարք բարեփոխիչներ, հատկապես Օթա Շիկը և Ալեքսանդր Դուբչեկը, որոշում ընդունեցին. Կենտկոմի խորհրդակցության ժամանակ նրանք մարտահրավեր նետեցին առաջին քարտուղար Անտոնին Նովոտնիին: Նովոտնին Կենտկոմի խռովությանը բախվելով Խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևին գաղտնի հրավիրեց, որպեսզի 1967 թ. դեկտեմբերին շրջայց կատարի Պրահա, որպեսզի ամրապնդի իր սեփական դիրքերը: Բրեժնևը Պրահա ժամանեց և կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամներին հանդիպելով ապշել էր տեսնելով Նովոտնիի դեմ ընդդիմության աստիճանը: Բրեժնևը դադարեցրեց աջակցել և ուղի հարթել Նովոտնիի համար: 1968 թ. հունվարի 5-ին Դուբչեկը դարձավ Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար:

Գործողությունների պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թ. ապրիլին Դուբչեկի համախոհները ներկայացրեցին «գաղափարական պլյուրալիզմ» ապահովելու բարեփոխումների ծրագիր՝ «Գործողությունների պլան»[9], որը հաստատվել էր Չեխոսլովակիայի կոմկուսի կողմից: Դուբչեկի քաղաքականությունը բնակչության լայն շերտերի աջակցությունը ստացավ: Գիտության և տեխնիկայի 70 առաջատար գործիչներ ստորագրեցին ըստ էության՝ 1968 թ.-ի գարնան առաջին մանիֆեստի՝ «Երկու հազար բառ»[10][11] հոդվածի տակ, որով հավանություն տրվեց բարեփոխումներին:

Այդպիսով, Նովոտնիից հետո սկսվեց նորարական ժամանակաշրջան, որը հայտնի է որպես "Պրահայի Գարուն": Այդ ընթացքում Դուբչեկը և մյուս բարեփոխիչները ձգտում էին ազատականացնել կոմունիստական կառավարությունը, ստեղծել մարդկային դեմքով սոցիալիզմ[12]: Չնայած նրան, որ թուլացել էր կուսակցության ազդեցությունը երկրում, Դուբչեկը մնաց նվիրված կոմունիստ և մտադիր էր պահպանման կուսակցության կանոնները: Սակայն, Պրահայի գարնան ժամանակ, նա, ինչպես նաև այլ համախոհ կոմունիստներ ձգտում էին նվաճել համաժողովրդական աջակցություն կոմունիստական կառավարությունից վատագույն, առավել հետադիմական գործառույթներն արմատախիլ անելու համար, ինչը թույլ կտար քաղաքական և հասարակական կազմակերպությունների առավել ազատ ինքնադրսևորման և հանդուրժողականության առանց կոմունիստական վերահսկողության: Ուսանողական ցույցերի ամենահայտնի վանկարկումը դարձել էր՝ Dubček! Սվոբոդա!։ Այդուհանդերձ Դուբչեկի համար այն շատ ավելի անբարենպաստ էր։ Բարեփոխումների ծրագիրը թափ էր հավաքել, որը հանգեցրեց հետագա ազատականացման և ժողովրդավարացման ճնշման: Միևնույն ժամանակ, Չեխոսլովակիայի կոմունիստների կոշտ գիծը և Վարշավայի պայմանագրի մյուս երկրների առաջնորդները ճնշում էին Դուբչեկին, որ սանձի "Պրահայի Գարունը": Թեև Դուբչեկը ցանկանում էր վերահսկել բարեփոխումների շարժումը, սակայն նա հրաժարվեց է որևէ անողոք քայլերի դիմել:

Բանակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք բանակցությունների միջոցով Խորհրդային ղեկավարությունը փորձում էր դանդաղեցնել կամ կանգնեցնել Չեխոսլովակիայում տեղի ունեցող փոփոխությունները: Խորհրդային Միությունը համաձայնեց Չեխոսլովակիայի հետ երկկողմ բանակցությունների գնալ 1968 թ. հուլիսի 29-ին Չիեռնա նադ Տիսոու (Čierna nad Tisou) քաղաքում, սլովակա-խորհրդային սահմանից ոչ հեռու: Փակ նիստում, որտեղ ներկա էին Բրեժնևը, Կոսիգինը և կազմակերպության այլ ղեկավարներ, Դուբչեկը պահանջեց խորհրդային զորքերը դուրս բերել Չեխոսլովակիայից, իսկ խորհրդային ներկայացուցիչները պահանջեցին կայունացնել ՉԽՍՀ տրամադրությունները: 1968 թ. օգոստոսի 3-ի ավարտական նիստում Բրատիսլավյան համաձայնագրով ամրագրվեց Վարշավյան պայմանագրի կազմակերպության զորքերը երկրի սահմաններից դուրս բերելու որոշումը: ԽՍՀՄ պարտավորվեց չխոչընդոտել սահմանափակ բարեփոխություններ կատարելուն և դադարեցնել մամուլի հարձակումները: Չեխոսլովակիան իր հերթին համաձայնվեց սահմանափակել հակախորհրդային տրամադրությունները և ապագայում Կրեմլի հետ համաձայնեցված գործել:

Հանդիպմանը Դուբչեկը փորձում էր համոզել Խորհրդային Միության և Վարշավյան պայմանագրի առաջնորդներին այն մասին, որ բարեկամական են Մոսկվայի հետ հարաբերություններ, պնդելով, որ բարեփոխումները երկրի ներքին հարցն է։ Նա կարծում էր, որ կարևոր դաս է քաղել 1956 թ. հունգարական հեղափոխության անհաջողությունից, որի առաջնորդները այնքան հեռու գնացին, որ ցանկանում էին դուրս գալ Վարշավյան պայմանագրի անդամությունից: Դուբչեկը կարծում էր, որ Կրեմլը թույլ կտա ազատորեն անցկացնել ներքին բարեփոխումներ, եթե Չեխոսլովակիան Խորհրդային բլոկի անդամությանը հավատարիմ մնա: Չնայած Դուբչեկի այդ պարտավորությունները շեշտելու բազմաթիվ ջանքերին, Բրեժնևը և Վարշավյան պայմանագրի մյուս ղեկավարները գաղափարական դիվերսիայից և հակասոցիալիստական ուժերից զգուշանալով տապալեցին «Պրահայի գարունը»:

Տապալում[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թ. օգոստոսի լույս 20-21 -ին Վարշավայի պայմանագրի կազմակերպություն զորքերը Ռումինիայից բացի (ԽՍՀՄ, Լեհաստան, ԳԴՀ, Բուլղարիա, Հունգարիա) ներխուժեցին Չեխոսլովակիա[4]: Պրահայի Կենտրոնական Կոմիտեի շենքը արագորեն վերահսկողության տակ վերցվեց, Դուբչեկին և մյուս բարեփոխիչներին մեկուսացրեցին: Սակայն, նախքան նրանց ձերբակալելը Դուբչեկը ռադիո կոչով դիմեց ժողովրդին՝ հորդորելով ռազմական դիմադրություն ցույց չտալ[8]: Նույն օրը, ավելի ուշ Դուբչեկին մյուս կալանվածների հետ միասին խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռով Ուկրաինա ուղարկեցին (համաձայն ներխուժած խորհրդային զորքերի օդաչուներից մեկի հաշվետվության): Անդրոպովի հատուկ ցուցումով նրանց չձերբակալեցին, այլ տեղավորեցին քաղաքից դուրս գտնվող հատուկ առանձնատներում[13]:

Չնայած չեխ և սլովակ բնակչության ոչ բռնի դիմադրությամբ ոգևորությանը, ինչի արդյունքում Վարշավյան պայմանագրի զորքերը լրիվ ութ ամիս ամբողջությամբ կորցրել էին վերահսկողությունը (ի տարբերություն խորհրդային ռազմական գնահատականի՝ չորս օր) և որ այն դարձավ civilian-based defense վառ օրինակ, այնուամենայնիվ բարեփոխիչները ի վերջո ստիպված եղան միանալ խորհրդային պահանջներին՝ ստորագրելով Մոսկովյան արձանագրությունը[14] (միայն Ֆրանտիշեկ Կրիեգելն է հրաժարվել է ստորագրել):

Վերադարձ Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 23-ին բանակցությունների համար Մոսկվա մեկնած Սլոբոդան հրաժարվեց սկսել բանակցությունները մինչև ազատ չարձակվեն և բանակցություններին ներկա չգտնվեն իր երկրի ձերբակալված ղեկավարները: Հակառակ դեպքում նա սպառնում էր ինքնասպան լինել Մոսկվայում, բայց մենակ չվերադառնալ Չեխոսլովակիա: Բրեժնևը Դուբչեկին մյուսների հետ միասին Մոսկվա բերելու որոշում ընդունեց[13]:

Օգոստոսի 27-ին Դուբչեկը և բարեփոխիչների մեծ մասը վերադարձվեցին Պրահա և որոշ ժամանակ Դուբչեկը մնաց կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնում: «Պրահայի գարնան» ձեռքբերումները բեկանվեցին ոչ մեկ գիշերում, այլ մի քանի ամսվա ընթացքում[8]:

1969 թվականի հունվարին Դուբչեկը Բրատիսլավայում հոսպիտալացվեց (բողոքներով որ մրսում է): Նրա ելույթը հետաձգվեց։ Լուրեր էին տարածվել, որ դա ճառագայթային հիվանդություն է և որ պայմանավորված է ռադիոակտիվ ստրոնցիումով, որը Մոսկվայում եղած ժամանակ նրա ապուրի մեջ էին լցրել նրան սպանելու համար: Սակայն ամերիկյան հետախուզությունը հաշվետվություն է ներկայացրել, որով հերքել է այդ վարկածը ապացույցների բացակայության պատճառով[15]:

Հոկեյի աշխարհի առաջնության ցույցերից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի ապրիլին Դուբչեկը ստիպված էր հեռանալ առաջին քարտուղարի պաշտոնից: Նախապես Պրահայում պլանավորված Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը կազմակերպվեց Ստկհոլմում՝ խուսափելով հնարավոր անկարգություններից: Մարտի 21-ին և 28-ին Չեխոսլովակիայի ազգային հավաքականի հաղթանակները ԽՍՀՄ հավաքականի նկատմամբ զանգվածային ցույցերի առիթ հանդիսացան՝ վերածվելով Խորհրդային միության դեմ բողոքի ակցիաների, որոնք ճնշվեցին[16]/:

Դուբչեկը վերընտրվեց Չեխոսլովակիայի Դաշնային Ժողովում (այժմ՝ Դաշնային խորհրդարան) և դարձավ նրա խոսնակ: Ավելի ուշ նրան նշանակեցին Թուրքիայի դեսպան (1969-1970), ակնկալելով, որ կփախչի Արևմուտք, ինչը, սակայն, տեղի չունեցավ: 1970 թվականին նա արտաքսվեց Կոմկուսից ու զրկվեց սլովակյան խորհրդարանում իր տեղից (որը նա զբաղեցնում էր 1964 թվականից առանց ընդհատմանանընդհա), նաև Դաշնային Ժողովի տեղից:

Քաղաքացիական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության շարքերից հեռացվելուց հետո Դուբչեկը Սլովակիայում աշխատել է անտառային տնտեսության ծառայությունում: Չեխերի և սլովակների շրջանում նա շարունակում էր հայտնի գործիչ մնալ: Այդ ակնածանքը նրան օգնում էր իր աշխատավայրի համար դժվար ճարվող նյութեր ձեռք բերելու գործում: Դուբչեկը և նրա կինը՝ Աննան, շարունակում էին ապրել Բրատիսլավայի լավագույն թաղամասի հարմարավետ ամառանոցում: 1988 թվականին Դուբչեկին թույլատրվեց Իտալիա մեկնել Բոլոնիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը ստանալու համար: Այնտեղ նա հարցազրույց տվեց իտալական L'Unità թերթում, որը 1970 թվականից հետո նրա առաջին հրապարակային ելույթն էր մամուլում: Դուբչեկի հայտնվելը և այդ հարցազրույցը նրան օգնեցին վերագտնել միջազգային ճանաչումը:

1989-ին նա արժանացել է ամենամյա Սախարովի մրցանակի[17]:

Թավշյա հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դուբչեկը ընտրվել է Չեխոսլովակիայի խորհրդարանի նախագահ 1989-1992: Պրահայի հուշատախտակը պատրաստել է Թեոդոր Բանիկը 2006 թվականին: Այն տեղադրվել է Národní muzeum - nová budova (ազգային թանգարան-նոր շենքի) պատին

Թավշյա հեղափոխության ժամանակ, 1989 թվականին Դուբչեկը աջակցել է «Հասարակությունը բռնության դեմ» (VPN) և Քաղաքացիական ֆորում կազմակերպություններին։ Նոյեմբերի 24-ի գիշերը Դուբչեկը Վացլավ Հավելի հետ հանդես եկավ Վացլավի հրապարակ նայող պատշգամբից: Ցուցարարները նրան դիմավորեցին բուռն ծափահարություններով՝ որպես դեմոկրատական ազատությունների խորհրդանիշ: Մի քանիսը նույնիսկ վանկարկում էին, Dubček na hrad! (Դուբչեկին ամրոց, այսինքն Դուբչեկը նախագահ): Նա որոշ չափով հիասթափեցրեց ամբոխին խոսելով 20 տարի առաջ սկսած իր գործը շարունակելու մասին, կոմունիզմի մասին: Այդ ժամանակ Պրահայի ցուցարարները չէին ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ ցանկացած տեսակի կոմունիզմի հետ, նույնիսկ Դուբչեկի ներկայացրած մարդասիրական տարբերակով: Ավելի ուշ, այդ գիշեր Դուբչեկը Հավելի հետ կանգնած էր Laterna Magika թատրոնի բեմում, Քաղաքացիական ֆորումի գլխավոր շտաբում, երբ Կոմկուսի ամբողջ ղեկավարությունը հրաժարական տվեց, ըստ էության ավարտելով Չեխոսլովակիայի կոմունիստական ղեկավարումը[18]:

1989 թվականի դեկտեմբերի 28-ին Դուբչեկը ընտրվեց Դաշնային Ժողովում (Չեխոսլովակիայի խորհրդարան) և վերընտրվեց 1990 և 1992 թվականներին:

Կոմունիստական կուսակցության կառավարության տապալման պահին Դուբչեկը թավշյա հեղափոխությունը նկարագրել է որպես իր հումանիստական սոցիալիստական աշխարհայացքի հաղթանակ: 1990 թվականին նա ստացել է Միջազգային հումանիստ պարգև Հումանիզմի և էթիկական միջազգային միության (անգլ.՝ International Humanist and Ethical Union) կողմից: 1990 թվականին, ԱՄՆ իր առաջին արտասահմանյան այցի ժամանակ Դուբչեկը Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտների առաջ հանդես է եկել ավարտական բարեմաղթանքով[19]:

1992 թվականին նա դարձել է Սլովակիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Դաշնային ժողովում ներկայացրել է այդ կուսակցությունը: Դուբչեկը պասիվ աջակցել է չեխերի և սլովակների միասնական Չեխո-Սլովակիայի Ֆեդերացիայի դեմ (ի վերջո հաջող) խթանելով անկախ սլովակյան պետության ստեղծմանը:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դուբչեկի գերեզման, Բրատիսլավա, Սլովակիա

Դուբչեկը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 7-ին ավտովթարից ստացած վնասվածքներից, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին Czech D1 highway խճուղու վրա[20][21]: Նա թաղվել է Բրատիսլավայի Slávičie údolie cemetery գերեզմանոցում:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118527622 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Антон Каймаков Шестидесятые годы - «оттепель» и Пражская весна. Český rozhlas : интернет-портал. 2005. 17 августа.
  5. European Parliament, Sakharov Prize Network, http://www.europarl.europa.eu/intcoop/sakharov/laureates/alexander_en.html, վերցված է 10 September 2013 
  6. Dennis Kavanagh (1998). «Dubcek, AAlexander». A Dictionary of Political Biography. Oxford: OUP. էջ 152. http://www.questia.com/read/34683530/a-dictionary-of-political-biography. 
  7. "Матица словацкая", Большая Советская энциклопедия, М.: Сов.энциклопедия
  8. 8,0 8,1 8,2 Владимир Лукин. Взгляд из Праги
  9. Rezoluce ústředního výboru KSČ k politické situaci չեխերեն՝ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական իրավիճակի բանաձև, 1968, 5. duben, Praha
  10. Լյուդվիգ Վացուլիկ [http://www.svedomi.cz/dokdoby/19680627_dvatisiceslov.htm 1968, 27. červen Dva tisíce slov]
  11. ДВЕ ТЫСЯЧИ СЛОВ. (ռուս.)
  12. Вадим Серов Социализм с человеческим лицом. Энциклопедический словарь крылатых слов и выражений.
  13. 13,0 13,1 Начало и конец пражской весны. Глава из книги Роя Медведева «Неизвестный Андропов».
  14. http://www.ceskatelevize.cz/ct24/archiv/1446155-moskevsky-protokol-pohrbil-vsechny-nadeje//Moskevský protokol pohřbil všechny naděje//ceskatelevize//26. 8. 2009
  15. Radiation Sickness or Death Caused by Surreptitious Administration of Ionizing Radiation to an Individual.
  16. Williams, Kieran (1997). The Prague spring and its aftermath : Czechoslovak politics, 1968-1970. Cambridge, England: Cambridge University Press. ISBN 0-521-58803-0.
  17. "Sakharov Prize for Freedom of Thought: List of prize winners", European Parliament webpage.
  18. Sebetsyen, Victor (2009). Revolution 1989: The Fall of the Soviet Empire. New York City: Pantheon Books. ISBN 0-375-42532-2. 
  19. «Commencement Address - C-SPAN Video Library»։ C-spanvideo.org։ 13 May 1990։ Վերցված է 19 November 2013 
  20. Alexander Dubcek, 70, Dies in Prague (New York Times, 8 November 1992)
  21. Kopanic, Michael J Jr, "Case closed: Dubček's death declared an accident, not murder", Central Europe Review (Vol 2, No 8), 28 February 2000.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]