Բազմակարծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պլյուրալիզմից)

Պլյուրալիզմ (լատիներեն «պլյուրում»-բազմաթիվ բառից) համոզված է, որ աշխարհի հիմքերը ոչ թե մեկը կամ երկուսն են, այլ բազմաթիվ են, չափազանց շատ են։ Երևույթների ամեն մի դաս՝ քարերը, մետաղները, բույսերը, կենդանիները և այլն, ունի իր սեփական, ինքնուրույն հիմքը։ Այդ տեսակետին է հարում, օրինակ, ամերիկյան պրագմատիզմը։ Պլյուրալիստական ուսմունքները փիլիսոփայության մեջ ևս տարածված չեն։ Փոխարենը պլյուրալիզմը չափազանց լայն տարածում է ստացել հասարակության բոլոր ոլորտներում. քաղաքական կյանքում բազմակուսակցականության ձևով, տնտեսական կյանքում սեփականության տարբեր ձևերի տեսքով, գիտության և արվեստի մեջ տարբեր կարծիքների և ուղղությունների ազատության ձևով։ Դա վերաբերում է նաև փիլիսոփայությանը, որ այժմ էլ ամենատարբեր, այդ թվում հակադիր ուսմունքների հավաքածու է։