Բազմակարծություն
Արտաքին տեսք
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պլյուրալիզմ (լատիներեն «պլյուրում»-բազմաթիվ բառից) համոզված է, որ աշխարհի հիմքերը ոչ թե մեկը կամ երկուսն են, այլ բազմաթիվ են, չափազանց շատ են։ Երևույթների ամեն մի դաս՝ քարերը, մետաղները, բույսերը, կենդանիները և այլն, ունի իր սեփական, ինքնուրույն հիմքը։ Այդ տեսակետին է հարում, օրինակ, ամերիկյան պրագմատիզմը։ Պլյուրալիստական ուսմունքները փիլիսոփայության մեջ ևս տարածված չեն։ Փոխարենը պլյուրալիզմը չափազանց լայն տարածում է ստացել հասարակության բոլոր ոլորտներում. քաղաքական կյանքում բազմակուսակցականության ձևով, տնտեսական կյանքում սեփականության տարբեր ձևերի տեսքով, գիտության և արվեստի մեջ տարբեր կարծիքների և ուղղությունների ազատության ձևով։ Դա վերաբերում է նաև փիլիսոփայությանը, որ այժմ էլ ամենատարբեր, այդ թվում հակադիր ուսմունքների հավաքածու է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 331)։ ![]() |