Ազգային թանգարան (Պրահա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային թանգարան
Narodni muzeum.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
Կազմված էNational Museum Library?, Náprstek Museum?, Czech Museum of Music?, Q11992878?, Lapidarium, Prague?, National Monument in Vitkov? և Main building of National Museum in Prague?
Ղեկավարության նստավայրՊրահա, Չեխիա
Հիմնադրված է1818
Կոորդինատներ: 50°4′45.156″ հս․ լ. 14°25′50.052″ ավ. ե. / 50.07921000° հս․. լ. 14.43057000° ավ. ե. / 50.07921000; 14.43057000
Կայքnm.cz

Ազգային թանգարան (չեխ․՝ Národní muzeum), Պրահայի պետական ամենախոշոր թանգարանն է։ Հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։

Գլխավոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թանգարանի` նոր վերածննդի ոճով կառուցված շենքն ունի 70 մ բարձրություն և 100 մ երկարություն։ Կառուցվել է 1885-1890 թվականներին Յոզեֆ Շուլցի նախագծով։ Շենքը Վացլավի հրապարակում ճարտարապետական գերիշխող տեսք ունի։

Չեխ ժողովրդի համար խորհրդանշական հատուկ նշանակություն ունի արտահայտիչ գմբեթով մոնումենտալ կառույցը։ Ճակատային մասում այցելուների ուշադրությունն են գրավում քանդակազարդ եզրերը. գահին նստած Բոհեմիայի կողքին երիտասարդ աղջիկ է` Վլտավա գետը խորհրդանշող, և մի ծերունի` Էլբա գետի մարմնավորումը։ Այս կերպարները այլաբանորեն ներկայացնում են Մորավիայի և Սիլեզիայի հողերը։ Քանդակազարդ ճակատամասին Բոհեմիան է` գիտության և արվեստի հովանավորը։

Շենքում` գմբեթի տակ, պանթեոնն է` չեխական մշակույթի ականավոր գործիչների կիսանդրիներն ու արձանները։ Ազգային թանգարանի պատուհանների տակ ոսկե տառերով գրված են չեխական պատմության նշանավոր 72 գործիչների անունները։

Շենքի առաջ 1912 թվականին տեղադրվել է սուրբ Վացլավի արձանը, որի հեղինակը Յոսեֆ Վացլավ Միսլբեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ինտերիեր

Թանգարանը հիմնադրվել է 1818 թվականին` չեխական ազգային վերածննդի և հին մշակույթի ռոմանտիկ պաշտամունքի շրջանում։ Թանգարանի հովանավորն էր կոմս Կաշպար Շտերնբեկցին։ Թանգարանի պատմության բաժինը ղեկավարում էր պատմաբան և քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Պալացկին, որի նախաձեռնությամբ 1827 թվականից չեխերենով գիտական հրապարակումներ են կատարվում։ Ազգային թանգարանի առաջին գրադարանավարը եղել է բանաստեղծ, բանասեր Վացլավ Հանկը, ով առավել հայտնի է որպես տաղանդավոր կեղծարար. նրա «ձեռագրերը» տեղ են գտել թանգարանում ոչ որպես միջնադարյան հուշարձաններ, այլ ռոմանտիզմի շրջանի չեխական ինքնագիտակցման հայտնի ստեղծագործություններ։ Յոզեֆ Շուլցը թանգարանի շենքը նախագծել է Ազգային թատրոնի շենքից անմիջապես հետո` որպես 1880-1890-ական թվականների ազգային զարթոնքի մեկ այլ խոշոր նախագիծ։ 19-20-րդ դարերի սահմանագծին շենքի ձևավորման մեջ իր ավանդն է թողել չեխ նկարիչ Բոգուսլավ Դվորժակը:

20-րդ դարում թանգարանի ֆոնդը զգալիորեն մեծացել է` բաժանվելով մի քանի առանձին հավաքածուների։ Այդ ժամանակ էլ հիմնադրվել են Չեխական երաժշտության թանգարանը և Նապրստկի անվան` Ասիայի և Աֆրիկայի թանգարանը։ 1968 թվականին Վարշավյան պայմանագրով զորքերի մուտքը Չեխոսլովակիա և բախումները Վացլավի հրապարակում վնասել են թանգարանի ճակատային մասը։

2011 թվականի ամռանը Ազգային թանգարանի շենքը փակվել է վերանորոգման նպատակով. բացումը նախատեսված է 2018 թվականին[1]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թանգարանի շենքը

Թանգարանն ունի մի քանի հավաքածուներ։ Վացլավի հրապարակում գտնվող գլխավոր շենքում գտնվում են Բնագիտության և պատմության թանգարանը և գրադարանը (1.3 միլիոն հատոր և 8.000 ձեռագիր)։ Ազգագրության, Երաժշտական գործիքների, Ֆիզկուլտուրայի և սպորտի թանգարանները, ինչպես նաև Նապրստկի անվան թանգարանը ներկայացված են այլ ցուցասրահներում։

Թանգարանի երկրորդ հարկում պատմության բաժինն է, որից առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում հնագիտական գտածոները, դրամները։ Երրորդ հարկում տեղակայված է բնագիտական բաժանմունքը, որից աչքի է ընկնում պալեոնթոլոգիական հավաքածուն, որ իր աշակերտների հետ ձևավորել է ֆրանսիացի գիտնական Յոախիմ Բարանդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rekonstrukce historické budovy Národního muzea // Տեղեկություն թանգարանի պաշտոնական կայքում(չեխ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]