Յոսեֆ Վացլավ Միսլբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոսեֆ Վացլավ Միսլբեկ (Myslbek) (1848-1922), չեխ քանդակագործ։

Սովորել է Պրագայի գեղարվեստի ակադեմիայում։ Պրագայի դեկորատիվ արվեստի ուսումնարանի (1885-1896) և Գեղարվեստիակադեմիայի (1896-1919) պրոֆեսոր։

Ստեղծել է Չեխիայի պատմական գործիչների և ազգային էպոսի հերոսների վեհ, մոնումենտալ կերպարներ՝ Յա․ Ժիժկայի հուշարձանի (Տաբոր քաղաքի համար) նախագիծը (բրոնզ, 1870-ական թվականներին․), խմբաքանդակներ Պրագայի Պալացկու կամրջի համար (բրոնզ, 1881-1897), Սուրբ Վացլավի հուշարձանը Պրագայում (բրոնզ, բացումը՝ 1913)։ Հեղինակ է բազմաթիվ դիմաքանդակների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png