Jump to content

Ֆրանտիշեկ Պալացկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանտիշեկ Պալացկի
չեխ․՝ František Palacký
Ծնվել էհունիսի 14, 1798(1798-06-14)[1][2][3][…]
Հոդսլավիցե[4][5][6][…]
Մահացել էմայիսի 26, 1876(1876-05-26)[1][2][3][…] (77 տարեկան)
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Ավստրիական կայսրություն
ԴավանանքԱվետարանական եկեղեցի Ավստրիայում (1781–1918)[7]
Մասնագիտությունգրող, արխիվագետ, զինանշանագետ, լրագրող, քաղաքական գործիչ, փիլիսոփա, պատմաբան, բանաստեղծ, գեղագետ, գրականագետ, խմբագիր, cultural worker, գրականության պատմաբան, գրական տեսաբան, թարգմանիչ և խմբագիր
Պաշտոն(ներ)Ավստրիայի ռայխստագի անդամ և Member of the Bohemian Diet?
ԱնդամակցությունՍերբիայի գիտության և արվեստի ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Evangelical church (Hodslavice)?[7] և Կրակովի գիտական ​​ընկերություն[8]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և չեխերեն[1][9]
Պարգևներ
ԿուսակցությունՀին չեխեր կուսակցություն
Ամուսին(ներ)Թերեզա Մեխուրովա
Երեխա(ներ)Յան Պալացկի և Մարիա Ռեգրովա-Պալացկայա
ՀայրJiří Palacký?[13][14]
Ստորագրություն
Изображение автографа
 František Palacký Վիքիպահեստում

Ֆրանտիշեկ Պալացկի (չեխ․՝ František Palacký, հունիսի 14, 1798(1798-06-14)[1][2][3][…], Հոդսլավիցե[4][5][6][…] - մայիսի 26, 1876(1876-05-26)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6][…]), չեխ պատմաբան և քաղաքական գործիչ։ Չեխիայի ազգային վերածննդի շարժման նշանավոր գործիչներից մեկը։ Աշխարհագրագետ Յան Պալացկու հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանտիշեկ Պալացկին ծնվել է 1798 թվականի հունիսի 14-ին Մորավիայի Հոդսլավիցե գյուղում (ներկայում՝ Չեխիայի Հանրապետությունում)։ 1812 թվականին նրան ուղարկում են Բրատիսլավա՝ սովորելու ավետարանական-լյութերական գիմնազիայում։ Այդտեղ նա ընկերանում է բանասեր Պավել Յոսեֆ Շաֆարիկի հետ ու սովորում լեզուներ (Պալացկին իմացել է տասնմեկ լեզու, ինչպես նաև որոշակի գիտելիքներ է ունեցել նաև մի շարք այլ լեզուներից)։ Նախապես պատրաստվել է դառնալ հոգևորական (ավետարանական), սակայն տարվել է գրականությամբ ու փիլիսոփայությամբ, ինչպես նաև սկսել է հետաքրքրվել Չեխիայի ազգային վերածննդի շարժմամբ. նրա վրա մեծ ազդեցություն է թողել Յոզեֆ Յունգմանի «Զրույցներ չեխերենի մասին» աշխատությունը, ինչն էլ որոշել է նրա հետագա գործունեության ուղղությունը[15]։

Պալացկին եղել է Պրահայի Ազգային թանգարանի պատմության բաժնի առաջին տնօրենը (1818-1841 թվականներին), իսկ 1827 թվականին Պալացկու նախաձեռնությամբ թանգարանն սկսել է հրատարակել չեխերեն առաջին գիտական ամսագիրը, որի առաջին խմբագիրը եղել է հենց Ֆրանտիշեկ Պալացկին (մինչև 1838 թվականը)։

Ֆրանտիշեկ Պալացկին 1840-ական թվականների վերջից մինչև 1860-ական թվականների սկիզբը եղել է ավստրիական ռայխստագի և չեխական սեյմի պատգամավոր։ Որպես քաղաքական գործիչ՝ Ֆրանտիշեկ Պալացկին եղել է ավստրոսլավիզմի (ավստրոսլավոնականություն) կողմնակիցն ու այդ հայեցակարգի ստեղծողներից մեկը. այն կոչ էր անուն Ավստրիական կայսրությունը վերածել դաշնության։ Մասնակցել է Ավստրիական կայսրությունում 1848-1849 թվականներին տեղի ունեցած հեղափոխությանը։ Ֆեդերալիստների ծրագրերի ձախողումն ու ռեակցիայի հաղթանակը Պալացկուն ստիպում են 1852 թողնել քաղաքականությունը։

1867 թվականին Պալացկին մասնակցել է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սլավոնական համագումարին[16][17]։

Ֆրանտիշեկ Պալացկին Պավել Յոսեֆ Շաֆարիկի հետ համահեղինակությանբ գրել է «Չեխական պոեզիայի ակունքները» աշխատությունը, որ լույս է տեսել 1818 թվականին։ Պալացկին հեղինակել է նաև գեղագիտական-փիլիսոփայական աշխատություններ, որոնցից են՝ «Գեղագիտության ակնարկային պատմություն» (1823), «Գիտություն գեղեցիկի մասին» (1827)։ Պալացկու ամենանշանավոր երկը «Չեխ ժողովրդի պատմությունը Չեխիայում և Մորավիայում» հինգ հատորանոց աշխատությունն է (գերմաներեն հրատարակվել է 1836-1876 թվականներին, չեխերեն՝ 1848-1876 թվականներին), որում ներկայացված է չեխ ժողովրդի պատմությունը մինչև 1526 թվականը։ Որպես պատմագիր՝ Ֆրանտիշեկ Պալացկին եղել է ռոմանտիկական ավանդույթների կողմնակից։

Ֆրանտիշեկ Պալացկին մահացել է 1876 թվականի մայիսի 26-ին Պրահայում, 77 տարեկան հասակում։

Ֆրանտիշեկ Պալացկու անունն է կրում Օլոմուեց քաղաքի համալսարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Палацкий Франтишек // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
  7. 7,0 7,1 Český bratr, Evangelický časopis Český bratr (չեխերեն)Česko: 1924. — Iss. 11. — P. 5. — ISSN 1211-6793
  8. http://tnk.krakow.pl/czlonkowie/palacky-frantisek/
  9. CONOR.Sl
  10. Boček P., Kobetič P., Pavlík T. Chrudim (չեխերեն): vlastivědná encyklopedie — 2 — 2018. — P. 27. — 279 p. — ISBN 978-80-906318-2-3
  11. (unspecified title)ISBN 978-80-87057-50-6
  12. https://www.adamovaokoli.cz/seznamy/cestni_obcane_adamov.html
  13. Zemský archiv v Opavě, Matrika narozených N • inv. č. 2017 • sig. NJ III 1 • 1784 - 1845 • Hodslavice, s. 70 — 2002.
  14. Kryšpín V. Obraz činnosti literární učitelstva českoslovanského za posledních 100 let (չեխերեն) — 1885. — P. 199.
  15. Палацкий, Франц // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  16. Майорова О. Славянский съезд 1867 года: Метафорика торжества // Новое Литературное Обозрение : журнал. — 2001. — № 51. — ISSN 0869-6365.
  17. «М. Ю. Досталь, Славянский съезд 1867 года в Петербурге и в Москве». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • František Palacký 1798/1998. Dějiny a dnešek. Sborník z jubilejní konference. Praha 1999.
  • Лаптева Л. П. Чешский учёный XIX в. Франтишек Палацкий и его связи с русской наукой // Славяноведение. 1999. № 2, с. 51-69.
  • Маша П. Путешествие чехов в Москву // ZEN magazine. Русская версия : журнал. — 2012. — № 2. — С. 92—95. — ISSN 1805-6261. Архивировано из первоисточника 4 հոկտեմբերի 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Պալացկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 82