Պավել Յոսեֆ Շաֆարիկ
Պավել/Յոսեֆ Շաֆարիկ, Շաֆարժիկ ( չեխ․՝ Pavel Josef Šafařík, սլովակ.՝ Pavol Jozef Šafárik, մայիսի 13, 1795[1][2][3][…], Կոբելիարովո, Gömör és Kis-Hont County, Թագավորական Հունգարիա - հունիսի 26, 1861[1][2][3][…], Պրահա, Ավստրիական կայսրություն[4][5][6][…]), սլովակ և չեխ ազգային շարժման գործիչ, պատմաբան, բանասեր, բանաստեղծ։
1817 թվականին ավարտել է Ենայի համալսարանը։ Ֆրանտիշեկ Պալացկու հետ համահեղինակությանբ գրել է «Չեխական պոեզիայի ակունքները» աշխատությունը, որ լույս է տեսել 1818 թվականին։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ ունեցել է լիբերալ-բուրժուական դիրքորոշում։ Շաֆարիկը առաջինն էր սլավոնագետներից, որ կիրառել է պատմահամեմատական մեթոդը սլավոն ժողովուրդների ուսումնասիրման հարցում, փորձել ցույց տալ սլավոնների դերը համաշխարհային պատմության մեջ։ Գրել է աշխատություններ սլավոնական գրականության, լեզվի, պատմության, ազգագրության, բանահյուսության և հնագիտության վերաբերյալ («Սլավոնական հնություններ», 1837, «Սլավոնական ազգագրություն», 1843)։
Մեծ ազդեցություն է գործել սլավոնագիտության զարգացման վրա։ 1839 թվականին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Ф. Шафарик, Павел-Иосиф (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXIX. — С. 212—215.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 Wurzbach D. C. v. Šafařík, Paul Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 28. — S. 53.
- 1 2 3 http://tnk.krakow.pl/czlonkowie/safarik-josef-pavel/
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 475)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Յոսեֆ Շաֆարիկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 13 ծնունդներ
- 1795 ծնունդներ
- Հունիսի 26 մահեր
- 1861 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ գրողի մասին
- Չեխ պատմաբաններ
- Չեխ բանասերներ
- Սլավոնագետներ
- Չեխ լեզվաբաններ
- Չեխ բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա
- Չեխ թարգմանիչներ
- Չեխ լրագրողներ
- Չեխ մանկավարժներ
- Սլովակ գիտնականներ
- Չեխ գրողներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Չեխ փիլիսոփաներ