Ազգային թատրոն (Պրահա)
![]() Národní divadlo | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատերական կազմակերպություն |
Տնօրեն | Յան Բուրյան[1] |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Չեխիա Պրահա |
Հիմնադրման ամսաթիվ | 1881 |
Կայք | narodni-divadlo.cz |
![]() |
Ազգային թատրոն (չեխ․՝ Národní divadlo), Պրահայում հայտնի է որպես Չեխիայի օպերայի մայր թատրոն և ընդգրկված է Չեխիայի պատմության և արվեստի ազգային հուշարձանների ցանկում[5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային թատրոնի շենքը համարվում է Չեխիայի կարևորագույն ճարտարապետական հուշարձաններից մեկը։ Գտնվում է Վլտավա գետի ափին, Պրահյան Գրադի տարածքում։
Թատրոնը կառուցվել է 1867-1881 թվականներին, ճարտարապետը Յոզեֆ Զիտեկի նախագծով, նեոռենեսանսի ոճով, ներքին դեկորացիաներում նկատելի է նաև սլավոնական առասպելաբանության ազդեցություն։ Առաստաղն ութ «Արվեստների այլաբանություններով» նկարազարդել է Ֆրանտիշեկ Ժենիշեկը։ Բացումից երկու ամիս անց շենքը հրդեհից վնասվել է։ Թատրոնի վերակառուցման աշխատանքները շարունակել է Զիտեկի սանը՝ Յոզեֆ Շուլցը։ Շենքի վերաբացումը տեղի է ունեցել 1883 թվականին։ Շենքը կառուցվել է ժողովրդական նվիրատվությունների շնորհիվ և շինարարության կարգախոսն է եղել՝ «Ազգն ինքն իրեն» (Národ sobě) արտահայտությունը։ Այս կարգախոսն այժմ գրված է թատրոնի գլխավոր բեմահարթակի վերևում։
1976-1983 թթ. թատրոնը կրկին վերանորոգվել և ընդլայնվել է։ 1983 թվականին Ազգային թատրոնի 100-ամյակի կապակցությամբ բացվեց նոր բեմով կառուցված շենքը։ Թատրոնն ունի մի քանի բեմեր։
Քարե մոխրագույն շենքն ունի ձվաձև կապույտ գմբեթ՝ զարդարված է մեծ թագով, որն առանձնանում է շենքի մոխրագույն ֆոնի վրա։ Շենքի ճակատը զարդարում են մուսաների և Ապոլոնի արձանները։ Կողքային մուտքի վերևում տեղադրված են Օպերայի և Դրամայի ալեգորիկ արձանները։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Národní divadlo. In Česká divadla : encyklopedie divadelních souborů. Praha ։ Divadelní ústav, 2000. 615 s. ISBN 80-7008-107-4. S. 319–337.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ազգային թատրոնի տնօրեն միայն 40 րոպե»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-04-08
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Administrativní registr ekonomických subjektů
- ↑ Virtual Study of Theatre Institute (չեխերեն) — Institut umění - Divadelní ústav.
- ↑ «Замок Градек у Неханиц»։ // 420on.cz։ Արխիվացված օրիգինալից 2013-02-15-ին։ Վերցված է 2013-2-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2012-01-23 at the Wayback Machine.
|