B. Dunajský, Bedlivý Ludorob, Boleslav Záhorský, Brat Sloven, Ein Slave, Ein ungarischer Slave, Karl Wildburn, Pravolub Rokošan, Slovák, Starí, Velislav և Zpěvomil
Փիլիսոփա-բանասերի կրթություն է ստացել Բրատիսլավայի լիցեյում (1829-1833) և Հալլի համալսարանում (1838-1840)։ 1844 թվականին միջին սլովակական, բարբառի հիման վրա կատարել է (Յո․ Հուրբանի և Մ․ Հոջայի հետ) գրական լեզվի ռեֆորմ։ 1845-1848 թվականներին հրատարակել է «Սլովենսկե նարոդնե նովինի» («Սլովակյան ազգային թերթ»-ը)։ Մասնակցել է Պրահայի1848 թվականի ապստամբությանը, 1848-1849 թվականների հեղափոխության ժամանակ գլխավորել է սլովակների ազգային ազատագրական պայքարը։ Երբ հունգարացի հեղափոխական կառավարությունը հրաժարվել է ճնշված ժողովուրդների ազգային պահանջները բավարարելուց, Շտուրն անցել է ավստրոսլավիզմի դիրքերը։ 1848 թվականից հետո ապրել է Մոդրում (ոստիկանության հսկողության տակ), զբաղվել է գիտահրապարակախոսական ու գրական գործունեությամբ։ Շտուրիի սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային ծրագիրը, որը օբյեկտիվորեն բուրժուա-դեմոկրատական բնույթ է կրել, հիմք է դարձել ազգային գաղափարախոսության և ռոմանտիզմի համար գրականության մեջ։ Շտուրը հնարավոր է համարել սլովակ ժողովրդի զարգացման ոչ կապիտալիստական ուղին՝ գյուղացիական համայնքների ձևով («Սլավոնությունն ու ապագա աշխարհը», հրատարակված, 1867, ռուսերեն)։ Գրականագեղագիտական հայացքներում բացարձակացրել է բանահյուսությունը որպես ազգային ոգու և ազգային մշակութային ավանդույթի արտահայտություն («Սլավոնական ցեղերի ժողովրդական երգերի ու վեպիկների մասին», 1853)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 582)։