Սլովակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սլովակներ

Սլովակներ, սլավոնական ազգ։ Ընդհանուր թիվն աշխարհում՝ մոտ 5,3 միլիոն (1978), որից (Սլովակիայում՝ ավելի քան 4,2 մլն)։ Բնակվում են նաև Հունգարիայում, Հարավսլավիայում, Ռումինիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և այլ երկրնկրում։ Խոսում են սլովակերեն։ Հավատացյալների 75%-ը կաթոլիկներ են, կան բողոքականներ։

Սլովակների պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հնագիտական տվյալների՝ սլովակյան ցեղերը այժմյան Սլովակիայի տարածքում հայտնվել են 4-5-րդ դարերում։ 9-10-րդ դարերում չեխերի հետ մտել են Մեծ Մորավական տերության մեջ։ Հունգարների ներխուժումից (11-րդ դար) հետո սլովակյան հողերը մտել են Հունգարական պետության կազմի մեջ։ Հունգարիայի կազմում սլովակները երկար ժամանակ ենթարկվել են մաջարացման, սակայն մեծ մասը պահպանել է ինքնատիպ մշակույթը։ 18-19 դարերում կապիտալիզմի զարգացման ժամանակաշրջանում աճել է սլովակների ազգային ինքնագիտակցությունը։ 1918 թվականին ստեղծված Չեխոսլովակյան բուրժուական հանրապետության կազմում սլովակները ոչ լիիրավ ազգի վիճակում էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) և Չեխոսլովակիայում (ժողովրդա-դեմոկրատական կարգեր հաստատվելուց հետո սլովակները և չեխերը ստացան սոցիալիստական հասարակական հարաբերություններ զարգացնելու հնարավորություն։ Սլովակները հասան մշակութային և տնտեսական մեծ հաջողությունների։ 1968 թվականին Չեխոսլովակիայում ստեղծվեցին (ֆեդերատիվ հիմունքներով) Չեխական և Սլովակյան իրավահավսար Խորհրդային Հանրապետությունները։

Սլովակներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 429 CC-BY-SA-icon-80x15.png