Արտադրական կոոպերատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արտադրական կոոպերատիվ, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է շահույթ ստանալու նպատակով։ Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև գույքային ներդրում, դա չի որոշում նրա իրավունքները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում։ Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ՝ առանց թվաքանակի սահմանափակման։ Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով՝ տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով։ Ձեռնարկության եկամուտը բաշխում է (կանոնադրությամբ սահմանված կարգով) անդամների ընդհանուր ժողովը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը։ Լուծարման դեպքում առաջին հերթին մարվում են կոոպերատիվի բոլոր պարտավորությունները, իսկ մնացած գումարը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը (կանոնադրությամբ սահմանված կարգով)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ