Նախագահություն (ղեկավար մարմին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախագահություն (այլ կիրառումներ)

Նախագահություն (ղեկավար մարմին), պաշտոնատար բարձր անձ, որը ղեկավարում է հավաքը, կոմիտեն, հասարակական կազմակերպությունը, կուսակցությունը, պետական մարմինը։ Որպես կանոն, նախագահողն ընտրվում է կամ նշանակվում է հավաքի կամ կազմակերպության անդամների կողմից։ Նախագահողի պարտականությունների մեջ է մտնում նիստերի ղեկավարումը և դրանց ընթացքում հավուր պատշաճի գործնական մթնոլորտի պահպանումը։ Նիստերի ընդմիջումների ընթացքում նախագահողը շատ հաճախ կատարում է կազմակերպության ղեկավարի դերը և հանդես է գալիս նրա անունից։

Եզրութաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հիմնական եզրույթից որպես հոմանիշ կարող է գործածվել նաև նախագահող, նախագահություն, մոդերատոր, նախագահ եզրույթները։ Խորհրդարանի նախագահին շատ հաճախ անվանում են սպիկեր։ Որոշ կազմակերպություններում, որտեղ հատուկ ուշադրություն են դարձնում բոլոր մասնակիցների ձևական հավասարության վրա, նախագահողի պաշտոնը կարող է կոչվել քարտուղար կամ առաջին քարտուղար։