Jump to content

Անտոնին Նովոտնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Նովոտնի
Antonín Novotný
Դիմանկար
Ծնվել է1904 թ. դեկտեմբերի 10
ԾննդավայրԱվստրո-Հունգարիա Լետնյանի, Ավստրո-Հունգարիա
Մահացել է1975 թ. հունվարի 8
Մահվան վայրՉեխոսլովակիա Պրահա, Չեխոսլովակիա
ԳերեզմանMalvazinky Cemetery
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, հրապարակախոս, գրող և communist
ԱշխատանքՉեխոսլովակիայի նախագահ
1957 թ. նոյեմբերի 19-
1968 թ. մայիսի 22
ՉԿԿ ԿԿ
առաջին քարտուղար

1953 թ մարտի 14-
1968 թ. հունվարի 5
ԱմուսինԲոժենա Նովոտնա
Զբաղեցրած պաշտոններՉեխոսլովակիայի նախագահ և Չեխոսլովակիայի ԿԿ Գլխավոր քարտուղար
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAntonín Novotný?
Ստորագրություն
Изображение автографа
 Antonín Novotný Վիքիպահեստում

Անտոնին Նովոտնի (չեխերեն` Antonín Novotný, դեկտեմբերի 10, 1904(1904-12-10)[2][3][4][…], Letňany, Prague 18, Պրահա 18, Prague 9, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 28, 1975(1975-01-28)[3][4][5][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][6][7]), Չեխոսլովակիայի պետական և քաղաքական գործիչ, 1957-1968 թվականներին՝ Չեխոսլովակիայի նախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է այն ժամանակ Ավստրա-Հունգարիայի կազմում գտնվող Պրահայի մոտակայքում գտնվող Լետնյանի բնակավայրում։ Նովոտնիի ընտանիքը աշխատավոր դասից էր և նա վաղ տարիքից աշխատել է դարբին[8]։
Եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ 1921 թ. նրա ստեղծման օրից[8]։ 1929 թ. դարձել է կուսակցության գործիչ[8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է (ՉԿԿ) ընդհատակյա գործունեությանը, 1941-1945 թթ. եղել է Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի կալանավոր։
Պատերազմի ավարտից հետո 1945-1951 թթ. ՉԿԿ Պրահայի քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղարն է, 1946-1968 թթ.` ՉԿԿ կենտրոնական կոմիտեի (ԿԿ) անդամ, իսկ 1953 թվականից՝ ՉԿԿ ԿԿ 1-ին քարտուղարը։ Այդ պաշտոնից հեռացվել է 1968 թ. հունվարի 4-ին, նրան այդ ժամանակ փոխարինեց Ալեքսանդր Դուբչեկը։ Նույն տարվա մարտի 28-ին հրաժարվում է բոլոր պաշտոններից և նրան փոխարինում է ՉՍՍՀ նոր նախագահ Լուդվիկ Սվոբոդան։ Նովոտնիի հրաժարականին հաջորդեց «Պրահայի գարունը»։
50-ականներին Անտոնին Նովոտնին մասնակցություն է ունեցել երկրում ընթացող բռնաճնշումներին։ Հետագայում նրան որոշ քաղաքական գործիչների արդարացումը ձգձգելու համար նրան քննադատության ենթարկեցին գրողներն ու ուսանողները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.valka.cz/Rad-25-unora-1949-t88194
  2. ծնունդների գրանցամատյան
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Կերպարվեստի արխիվ
  7. Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  8. 1 2 3 Branko Lazitch with Milorad M. Drachkovitch, Biographical Dictionary of the Comintern: New, Revised, and Expanded Edition. Stanford, CA: Hoover Institution Press, 1986; pp. 344–345.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 348