Գուստավ Հուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Հուսակ
սլովակ.՝ Gustáv Husák
Gustáv Husák - oříznuto.JPG
Ծնվել է հունվարի 10, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:10|2|0}})[1]
Ծննդավայր Դուբրավկա, Pozsony County, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել է նոյեմբերի 18, 1991({{padleft:1991|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:18|2|0}})[1] (78 տարեկանում)
Մահվան վայր Բրատիսլավա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[3]
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Ազգություն Սլովակներ
Մայրենի լեզու սլովակերեն
Կրոն աթեիզմ
Կրթություն Կոմենսկու անվան համալսարան
Գիտական աստիճան Իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն քաղաքական գործիչ և փաստաբան
Ամուսին Մագդա Լոկվենցովա և Viera Husáková
Զբաղեցրած պաշտոններ Չեխոսլովակիայի նախագահ և Չեխոսլովակիայի ԿԿ Գլխավոր քարտուղար
Քաղաքական կուսակցություն Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Խոսե Մարտի շքանշան Լենինի շքանշան Խորհրդային Միության հերոս Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան Order of the Victorious February Կառլ Մարքսի անվան ոսկե մեդալ Կառլ Մարքսի շքանշան ՉԽՍՀ հերոս ՉԽՍՀ հերոս ՉԽՍՀ հերոս Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Պետական դրոշի շքանշան Order of the Flag of the Republic of Hungary Order of Playa Girón Order of Pahlavi «Ստարա պլանինա» շքանշան Order of Civil Merit Order of the Victory of Socialism Star of the Socialist Republic of Romania Սուխբաաթարի օրդեն և Գեորգի Դիմիտրովի շքանշան
Ստորագրություն
Gustav Husak signature.svg
Gustáv Husák Վիքիպահեստում

Գուստավ Հուսակ (հունվարի 10, 1913, Դուբրավկա, Բրատիսլավայի մոտ - նոյեմբերի 18, 1991), չեխոսլովակյան կոմունիստական ու բանվորական շարժման, ՉՍՍՀ քաղաքական գործիչ, ՉՍՍՀ պրեզիդենտ (1975 թվականից)։ ՉԿԿ անդամ 1933 թվականից։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան մասնատելուց (1938 թվականին) հետո եղել է Սլովակիայի կոմկուսի (ՍԿԿ) Բրատիսլավայի կազմակերպության ընդհատակյա ղեկավարության անդամ։ 1940֊-1943 թվականներին գտնվել է բանտում։ Մասնակցել է 1944 թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը (տես Սլովակյան ապստամբություն 1944 թվական), ընտրվել Սլովակյան ազգային խորհրդի նախագահի տեղակալ, ներքին գործերի գծով լիազոր, 1944-թվականի սեպտեմբերին՝ ՍԿԿ նախագահի տեղակալ։ 1945-1950 թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի անդամ, 1946-1950 թվականներին՝ Սլովակիայի լիազորների կորպուսի (կառավարության) նախագահ, 1945-1951 թվականին՝ ՉՍՍՀ Ազգային ժողովի դեպուտատ, 1950—1951 թվականին՝ ԱԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ։ 1951 թվականին անօրինական կարգով ռեպրեսիայի է ենթարկվել և մինչև 1960 թվականի մայիսը գտնվել բանտում։ 1963 թվականին, ՉԿԿ ԿԿ-ի որոշմամբ, ռեաբիլիտացվել է և վերականգնվել կուսակցության մեջ։ Մինչև 1968 թվականը աշխատել է Սլովակիայի ԴԱ պետության և իրավունքի ինստիտուտում, 1968 թվականին եղել է ՉՍԱՀ կառավարության նախագահի տեղակալ, 1968-1969 թվականին՝ ԱԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1968-ի օգոստոսից՝ ՉԿԿ ԿԿ-ի և ՉԿԿ ԿԿ-ի Նախագահության, ապա՝ Նախագահության ԴԿ-ի անդամ։ 1969-1971 թվականին՝ ՉԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1971 թվականի մայիսից՝ ՉԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1971 թվականից՝ ՉԱԱՀ Ազգային ճակատի ԿԿ-ի նախագահ։ Հուսակ Գուստավը եղել է ՉԿԿ պատվիրակության ղեկավար Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային խորհրդակցությունում (Մոսկվա, 1969 թվական)։ ՉԱԱՀ հերոս է (1969 թվականին), պարգևատրվել է Լենինի երկու (1969 և 1973 թվականներին) և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով (1977 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 681 CC-BY-SA-icon-80x15.png