Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն
IIHF World Championship Gold Medal.JPG
Սպորտաձևը Տափօղակով հոկեյ
Ստեղծվել է 1920 (Ամառային օլիմպիական խաղեր 1920)
1930 (Առաջին առանձին մրցաշրջան)
Ակումբներ 16 գլխավոր դիվիզիոնում
12 I դիվիզիոնում
12 II դիվիզիոնում
6 III դիվիզիոնում
Կայք IIHF.com

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնություն, տղամարդկանց ամենամյա տափօղակով հոկեյի մրցույթ է, որը կազմակերպում է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) կողմից: Առաջին անգամ պաշտոնապես անցկացվել է, որպես Ամառային օլիմպիական խաղեր 1920-ի մաս: Այն սպորտային ամենամյա բարձրագույն առաջնությունն է:

IIHF-ը կազմավորվել է 1908 թվականին[1]: Սկզբում տեղի են ունեցել Տափօղակով հոկեյի Եվրոպայի առաջնություններ 1910 թվականից, սակայն 1920 թվականի Օլիմպիական խաղերում հոկեյի մրցաշարը հայտնի դարձավ որպես առաջին աշխարհի առաջնություն: 1920-ից 1968 թվականները տափօղակով հոկեյի օլիմպիական չեմպիոնները համարվում էին նաև տվյալ տարվա աշխարհի չեմպիոններ: Առաջին անգամ որպես առանձին մրցաշար անցկացվել է 1930 թվականին, որին մասնակցել է 12 հավաքական: 1931 թվականին ներդրվեց խմբային փուլի ձևաչափը, որի հաղթողները պայքարում էին մեդալի համար: Այս ձևաչափը օգտագործվեց մինչև 1992 թվականը, փոքր փոփոխություններով: 1951 թվականին 13 հավաքական բաժանվեցին երկու խմբի: Առաջին խմբի հավաքականները պայքարեցին մեդալների համար, մյուս վեցը վարկանիշի համար: 1990 թվականին IIHF-ը որոշեց ներդնել փլեյ-օֆֆ փուլի ձևաչափը: Քանի որ IIHF-ը մեծացավ, ավելի շատ հավաքականներ սկսեցին մասնակցել Աշխարհի առաջնությանը և ներդրվեցին նոր զամբյուղներ, որոնք հետագայում վերանվանվեցին դիվիզիոններ:

Ժամանակակից ձևաչափով Առաջնությանը մասնակցում է 16 հավաքական, մնացած դիվիզիոններում 12-ական և երրորդ դիվիզիոնում 6 հավաքական: 16 հավաքականները բաժանվում են երկու խմբի, որոնցից 4-ական հավաքական դուրս է գալիս քառորդ եզրափակիչ: Առաջնության կանոններով թույլատրվում է խաղալ ոչ միայն պրոֆեսիոնալ հոկեյիստներին, այլ նաև սիրողական, բացի այդ որևէ երկրի դրոշի տակ կարող է հանդես գալ միայն տվյալ երկրի քաղաքացիները, սակայն թույլատրվում է փոխել հավաքականը, եթե խաղացողը փոխում է քաղաքացիությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «It all started in Paris, 1908»։ International Ice Hockey Federation։ Վերցված է 2009-03-10