Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա | |
|---|---|
Ֆեդերացիայի անդամ երկրները (կարմիրով նշված են լիակատար անդամները, կապույտով` թղթակից անդամները, կանաչով` աֆիլիատ անդամները և սևով` հեռացված անդամները)։ | |
| Տեսակ | Սպորտային միջազգային ֆեդերացիա |
| Երկիր | |
| Հապավում | IIHF |
| Հիմնադրված | 1908 թ. |
| Գլխադասային գրասենյակ | |
| Անդամ երկրներ | 73 |
| Պաշտոնական լեզու(ներ) | անգլերեն ֆրանսերեն |
| Նախագահ | Ռենե Ֆազել |
| Կամավորներ | 83 |
| Կայք | iihf.com |
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա (անգլ.՝ International Ice Hockey Federation, IIHF, ֆրանսերեն՝ Fédération Internationale de Hockey sur Glace), համաշխարհային հոկեյը (սառույցի և մանրատակի վրա) կարգավորող սպորտային կառույց։ Գլխամասը տեղակայված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Ֆեդերացիայի կազմում են ընդգրկված 73 պետությունների ազգային ֆեդերացիաներ։
Ֆեդերացիային է ընձեռված տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարերի կազմակերպումը, սակայն այն քիչ իշխանություն ունի Հյուսիսային Ամերիկայում, որտեղ հոկեյի բարձրագույն կառույց է համարվում Հոկեյի ազգային լիգան (NHL)։ Միացյալ Նահանգների և Կանադայի հոկեյի ֆեդերացիաներն ունեն իրենց սեփական կանոնագրությունը։