Լյուդվիգ Սվոբոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Սվոբոդա
չեխ․՝ Ludvík Svoboda
Ludvík Svoboda (Author - Stanislav Tereba).JPG
նոյեմբերի 25, 1895({{padleft:1895|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4] - սեպտեմբերի 20, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][3][4] (83 տարեկանում)
Ծննդավայր Hroznatín, Տրեբիչի շրջան, Վիսոչինի ծայրամաս, Չեխիա
Մահվան վայր Պրահա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[5]
Զորատեսակ Ավստրո-Հունգարիայի զինված ուժեր
Կոչում Q4135312?
Հրամանատարն էր I Corps
Մարտեր/պատերազմներ Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ Լենինի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Բաղնիքի շքանշանի ասպետ կոմանդոր, «Պատվո լեգեոնի» կոմանդոր, Խորհրդային Միության հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Սպիտակ առյուծի շքանշան, Կլեմենտ Գոտվալդի շքանշան, Order of the Victorious February, Հարավսլավիայի Ազգային Հերոս, ՉԽՍՀ հերոս, I աստիճանի Սուվորովի շքանշան, II աստիճանի Սուվորովի շքանշան, «Պրահայի ազատագրման համար» մեդալ, Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ, Պատվո լեգիոնի շքանշանակիր, Honorary citizenship of Třebíč, Order of the People's Hero, Q4287112?, Q1915816?, Q4286835?, Հաղթանակի և Ազատության մեդալ, Order of the Cross of Grunwald, 1st class, Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ), The Most Honourable Order of the Bath, ՉԽՍՀ հերոս, ՉԽՍՀ հերոս, Q51954535?, Honorary citizenship of Brno, Q55743693?, Q4427383?, Q55809356?, Q55809561?, Q55809563?, Q55809557?, Q55809617? և Q55809639?
Ստորագրություն Ludvík Svoboda signature.svg
Ludvík Svoboda Վիքիպահեստում

Լյուդվիգ Սվոբոդա (չեխ․՝ Ludvík Svoboda, նոյեմբերի 25, 1895({{padleft:1895|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4], Hroznatín, Տրեբիչի շրջան, Վիսոչինի ծայրամաս, Չեխիա - սեպտեմբերի 20, 1979({{padleft:1979|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][3][4], Պրահա, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[5]), Չեխոսլովակիայի պետական, քաղաքական և ռազմական գործիչ, բանակի գեներալ (1945), ՉԽՍՀ եռակի հերոս (1965, 1970, 1975), Խորհրդային Միության հերոս (1965)։ Չեխոսլովակիայի 7-րդ նախագահը։

Ստացել է գյուղատնտեսական կրթություն։ 1915 թ.-ին զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, եղել է ռուսական ճակատում։ Սվոբոդայի ղեկավարությամբ գործող չեխ հայրենասերների խումբն անցել է ճակատային գիծը և 1916 թ.-ին մտել չեխոսլովակյան լեգիոն։ 1920 թ.-ին վերադարձել է հայրենիք՝ դարձել չեխոսլովական բանակի կադրային սպա։ 1931-1934 թթ.-ին դասավանդել է ռազմական ակադեմիայում, ապա եղել է հետևակային գումարտակի հրամանատար։ Չեխոսլովակյան գերմանաֆաշիստական զորքերի կողմից օկուպացվելուց հետո եղել է ընդհատակյա հակաֆաշիստական ռազմական կազմակերպության հիմնադիրներից։ 1939 թ.-ի ամռանը մեկնել է Լեհաստան, ուր կազմակերպել է չեխական զորական միավորում, որի հետ 1939 թ.-ի սեպտեմբերին անցել է Խորհրդային Միություն։ Սվոբոդան 1942 թ.-ի փետրվարին Բուզուլուկում 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային գումարտակի ստեղծման նախաձեռնողն է, որը Սոկոլովի տակ 1943 թ.-ի մարտին առաջին անգամ մարտի է բռնվել գերմանաֆաշիստական զորքերի դեմ։ 1943 թ.-ին գլխավորոլ է 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային բրիգադը, որը մարտնչել է Կիևի, Բելայա Ցերկովի, Ժաշկովի տակ։ 1944 թ.-ին Սվոբոդայի հրամանատարությամբ գործող 1-ին Չեխոսլովակյան բանակային կորպուսը մասնակցել է Դուկելյան օպերացիային, Սլովակիայում մղվող մարտերին։

1945-1950 թթ.-ին՝ ազգային պաշտպանության նախարար։ Չեխոսլովակիայի այլ գործիչների հետ ստորագրել է Կոշիցեի ծրագիրը (1945)։ 1951 թ.-ին՝ Չեխոսլովակիայի կառավարության նախագահի տեղակալ և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։ 1955-1959 թթ.-ին եղել է Կ. Գոտվալդի անվան ռազմական ակադեմիայի պետը, 1968-1975 թթ.-ին՝ ՉԽՍՀ նախագահը, ՉԽՍՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

Պարգևատրվել է Կ. Գոտվալդի (1959, 1970), Լենինի (1943, 1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), Սուվորովի 1-ին (1945), 2-րդ աստիճանի (1943) շքանշաններով։ Խաղաղության չեխոսլովակյան (1968), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան (1970) մրցանակներ[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Свобода Людвик // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 84.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 SNAC
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118620142 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. ՀՍՀ, հատոր 11, էջ 95։