Չեխական հողեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոհեմիան (կարմիր), Մորավիան (դեղին) և Ավստրիական Սիլեզիան (նարնջագույն) 1892 թվականին

Չեխական հողեր (չեխերեն՝ České země), Բոհեմիայի, Մորավիայի և Չեխական Սիլեզիայի տարածքների համակցության նշման համար կիրառվող օժանդակ եզր։ Այսօր այդ երեք պատմական տարածքները կազմում են Չեխիայի Հանրապետությունը։ Ի սկզբանե Չեխական հողերը բնակեցեն եղել բոյերի կելտական ցեղի կողմից, հետագայում այստեղ տարբեր գերմանական ցեղեր են հաստատվել՝ մարկոմանները, կվադերը, լանգոբարդերը (լոմբարդները) և այլք մինչև VII դարիս սկիզբը, երբ այստեղ վերջապես հաստատվեցին սլավոնները։ Գերմանացիները կրկին հաստատվում են Չեխական հողերում և ապրում էին սլավոնների հետ սկսած XIII դարում տեղի ունեցած Բոհեմիայի թագավորների հրավիրումից հետո (բայց Պրահայում նրանք ապրում էին նույնիսկ XII դարի սկզբից)։

Տարբեր ժողովուրդներ «Չեխական հողեր» եզրի տակ տարբեր բան էին հասկանում։ Որոշ աղբյուրներ այդ եզրի տակ ի նկատի ունեին Բոհեմիայի թագավորության վերահսկման տակ գտնվող հողերը, այսինք Բոհեմյան Թագի հողերը, որոնց մեջ էին մտնում Լուժիցան (1292 - 1635 թթ. գտնվում էր Պրահայի տիրապետության ներքո, այժմ Գերմանիայում է) և Սիլեզիայի մի մասը (1327 - 1742 թթ. գտնվում էր Պրահայի տիրապետության տակ)։

Այլ աղբյուրներ տվյալ եզրի տակ ենթադրում են միայն հիմնական չեխական տարածքները՝ Բոհեմիան, Մորավիան և նախկին Ավստրիական Սիլեզիան։

Սկսած XVIII դարից աղբյուրների մեծամասնությունը «Չեխական հողեր» եզրի տակ հասկանում է համեմատաբար նույն բանը՝ ժամանակակից Չեխիայի Հանրապետության տարածքը։

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Pánek, Jaroslav; Tůma Oldřich et al. (2009)։ A History of the Czech lands։ Prague: Karolinum։ ISBN 978-80-246-1645-2։