Սերգեյ Տիխանովսկի
Սերգեյ Տիխանովսկի բելառուս․՝ Сяргей Леанідавіч Ціханоўскі | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Հորկի, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Բելառուս |
Կրթություն | Faculty of Philology, Gomel State University? |
Մասնագիտություն | գործարար, քաղաքական գործիչ, յություբեր, ձեռնարկատեր, ակտիվիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և բլոգեր |
Ամուսին | Սվետլանա Տիխանովսկայա |
Պարգևներ և մրցանակներ | |
Sergey Tikhanovsky Վիքիպահեստում |
Սերգեյ Տիխանովսկի (բելառուս․՝ Сяргей Леанідавіч Ціханоўскі, օգոստոսի 18, 1978, Հորկի, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս բլոգեր, «Страна Для Жизни» (անգլ. թարգմանաբար՝ «Երկիր կյանքի համար») ալիքի հեղինակ և հաղորդավար, ընդդիմադրական[1], ձեռնարկատեր, քաղաքական բանտարկյալ[2][3][4]։
Լայն ճանաչում է ստացել Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու շնորհիվ։ Սակայն Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Սերգեյի գրանցումը[5]։ Այնուհետև նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, հայտերի ընդունման փակումից առաջ իր թեկնածությունը գրանցելու համար փաստաթղթեր է ներկայացրել[6]։ Արդյունքում Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նրան։ Այն բանից հետո, երբ Տիխանովսկուն ազատ են արձակել քննչական մեկուսարանից, նա գլխավորել է կնոջ նախաձեռնող խումբը։
Սվետլանա Տիխանովսկայայի աջակցության պիկետների ժամանակ շատ մարդիկ դուրս են եկել իրենց ստորագրությունը թողնելու համար[7]։
Տիխանովսկին ձերբակալվել է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի մաս 1-ի 342-րդ հոդվածով։ Հունիսի 10-ին Գոմելի շրջանային դատարանում քննվել է Տիխանովսկու վերաքննիչ բողոքը։ Դատավորը, որը զբաղվում էր այդ գործով, չի բավարարել բողոքը։ Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ Տիխանովսկու դեմ նոր քրեական գործ է հարուցվել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածով[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Տիխանովսկին ծնվել է 1978 թվականի օգոստոսի 18-ին Գոմելում[9][10]։ Նա ավարտել է Գոմելի՝ Սկորինայի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[11]։
Սերգեյը ձեռնարկատեր է։ Նրան է պատկանում «Կոմպաս» (բելառուս․՝ Компас) ստուդիան, որն աշխատում է տեսանյութերի նկարահանումների ոլորտում։ Այն աշխատում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի տարածքում[10][12][13]։ Նրանք որոշ հայտնի գովազդային հոլովակներ, ինչպես նաև Պրոպագանդա փոփ խմբի և շոումեն Ալեքսանդր Ռևվայի համար երաժշտական տեսահոլովակներ են նկարահանել[14]։ Վերջերս Տիխանովսկին քիչ ժամանակ է հատկացնում իր բիզնեսին[14]։ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝ 2017 թվականի վերջին ընկերության շրջանառու ակտիվների գումարը շուրջ 13,2 միլիոն ռուսական ռուբլի է կազմել[15]։
Իր յություբյան ալիքը Տիխանովսկին ստեղծել է 2019 թվականի մարտի 11-ին[16]։ Իր բլոգում նա պատմում է Բելառուսի Հանրապետությունում կյանքի մասին։
Խուզարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունիսի 4-ին Տիխանովսկու ամառանոցում կատարված երրորդ խուզարկության ժամանակ՝ 900 հազար ԱՄՆ դոլար են գտել[17][18][19]։ Խուզարկությունը կատարվել է ցերեկվա ժամը 3-ից մինչև գիշերվա ժամը 3-ը[20][21]։ Այդ ընթացքում երեք բրիգադ է փոխվել։ Ամբողջ գումարը նույն վայրում չի եղել, գումարի մի մասը հայտնաբերվել է այլ վայրերում[21]։ Տիխանովսկու կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան, հայտարարել է, որ այդ փողերը կյանքում երբեք չի տեսել[22][23]։
Նախօրեին բլոգերի՝ Գոմելում գտնվող գրասենյակում խուզարկություն է տեղի ունեցել[24]։ Տիխանովսկու նկատմամբ հետաքննությունը վարում է Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի 3-րդ Գլխավոր վարչությունը[25]։
Հունիսի 4-ին խուզարկություն է կատարվել նաև Սերգեյ Տիխանովսկու 69-ամյա մոր բնակարանում[26][27]։
Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածության առաջադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի մայիսի 7-ին իր յություբյան ալիքում Տիխանովսկին տեսանյութ է հրապարակել, որում պատմել է Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրարշավին մասնակցելու իր մտադրության մասին[28][29][30]։ Այս տեսանյութում նա պատմել է, թե ինչպես են իր կարծիքով կեղծում ձայները ընտրություններում, ինչպես նաև բելառուսական պաշտոնյաների ամենաթողության մասին։ Մայիսի 6-ին բլոգերին ձերբակալել և բանտարկել են ժամանակավոր կալանքի մեկուսարան[31][32][33]։ Սակայն ավելի ուշ նրան ազատ են արձակել[31][34][35][36]։ Նրա թիմի որոշ անդամներին նույնպես ձերբակալել են, սակայն ավելի ուշ նրանք ազատ են արձակել[37][38]։
Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Սերգեյ Տիխանովսկու գրանցումն այն պատճառով, որ նրա ստորագրությունը փաստաթղթերում չի եղել[39][40]։ Դիմումների ներկայացման ավարտից մեկ ժամ առաջ իր փաստաթղթերը Բելառուսի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով նախաձեռնող խմբի գրանցման է ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան[41][42][43][44]։ Սերգեյն իր կնոջ նախաձեռնող խմբի ղեկավարն է[45][46]։ Մայիսի 29-ին Տիխանովսկին ձերբակալվել է ստորագրահավաքի պիկետի ժամանակ[47][48]։ Այն ժամանակ, երբ նա քայլում և խոսում էր մարդկանց հետ, մի կին հետևեց նրան, ինչից հետո երկխոսություն սկսեց նրա հետ։ Իր կողմնակիցների վարկածով՝ Սերգեյը չի ցանկացել շփվել այդ կնոջ հետ և պարզապես հեռացել է։ Դեպքի վայրից տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է վանում կնոջը[49]։ Պիկետի ժամանակ ստորագրահավաքի վայրի մոտ երկու ոստիկան է եղել։ Կինը ոստիկաններին բողոքել է, որ Սերգեյը հրաժարվել է պատասխանել իր հարցերին, ինչի հետևանքով ոստիկանությունը սկսել է Սերգեյի ձերբակալությունը[50]։ Այդ պահին ամբոխից մարդիկ սկսել են հրել ոստիկաններին Սերգեյից, և ոստիկաններից մեկն ընկել է ասֆալտի վրա[51][52]։ Պիկետի մասնակիցներից ոմանք փորձել են խանգարել ձերբակալվածներով միկրոավտոբուսի երթևեկմանն, ինչի հետևանքով ջարդել են դուռը[52]։ Այդ պիկետի արդյունքում Տիխանովսկին և ևս ինը մարդ ձերբակալվել են։ Հարուցվել է քրեական գործ՝ ներքին գործերի մարմինների աշխատակիցներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ։ Հաջորդ օրը Սերգեյին և ևս յոթ մարդկանց տեղափոխել են Մինսկ[53]։ Տիխանովսկին, ինչպես նաև նրա կինը դա սադրանք են անվանել[54][55]։ Դրանից հետո change.org կայքում հանրագիր է հայտնվել՝ Սերգեյին ազատ արձակելու պահանջով[56][57]։
Եվրոպական միությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Սերգեյ Տիխանովսկուն և նրա զինակիցներին։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամլո քարտուղար Պետեր Ստանոն հայտարարել է․ «Իրադարձությունների զարգացումը Բելառուսում վերջին մի քանի օրվա ընթացքում լուրջ հարցեր է առաջացնում իշխանությունների կողմից մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պահպանման վերաբերյալ»[58][59]։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը նույնպես միացել է Եվրոպական խորհրդարանի անդամների հայտարարությանը Սերգեյ Տիխանովսկու և նրա համախոհների անհապաղ ազատ արձակման մասին[60]։ Եթե իշխանությունները դա չանեն, նրանք սանկցիաներ են սահմանելու[61]։
Հունիսի 20-ին հայտնի է դարձել, որ Տիխանովսկին պատժախցում է մնալու մինչև հունիսի 26-ը[62][63][64][65]։ Այս մասին բլոգերի կինը պատմել Է Բելառուսի իրավական կենտրոններից մեկին[66][67][68][69]։ Ավելի ուշ՝ հունիսի 22-ին, հայտնի է դարձել, որ Տիխանովսկուё պատժախցում գտնվելու ժամկետը երկարացրել են։ Ինչպես հայտնել է Սերգեյի փաստաբանը, ժամկետը երկարացվել է ոչ պատշաճ մաքրման համար[70][71][72]։
Ինչպես հայտնի է դարձել հուլիսի 13-ին, Տիխանովսկին հերթական (երրորդ) անգամ հայտնվել է պատժախցում[73][74][75][76]։ Այս անգամ չսափրված լինելու համար[77][78]։ Տիխանովսկին գտնվում է պատժախցում հուլիսի 10-ից և պետք է այնտեղ մնա մինչև հուլիսի 14-ը[79]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է Սվետլանա Տիխանովսկայայի հետ, նրանք երեխաներ ունեն։ Դատելով 2019 թվականի եկամուտների հայտարարագրից՝ երեխաներից մեկը հաշմանդամ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Top Opposition Figure Detained in Belarus». nytimes (անգլերեն). 2020 թ․ մայիսի 31.
- ↑ «Правозащитники считают Сергея Тихановского политзаключенным и требуют его освобождения» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Правозащитник: есть все основания для признания фигурантов «дела Тихановского» политзаключенными». naviny.by. 2020 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Amnesty признала узниками совести белорусских политиков Сергея Тихановского, Виктора и Эдуарда Бабарико». Amnesty International (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 29. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Сами белорусы хотят перемен»(ռուս.) // Коммерсантъ. — 2020.
- ↑ Владимир Соловьев Тапкозакидательские настроения(ռուս.) // Коммерсантъ. — 2020.
- ↑ «World Digest: May 25, 2020». Washington Post (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «На желавшего стать президентом белорусского блогера завели новое уголовное дело». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Сергей Тихановский | ВКонтакте». vk.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 10,0 10,1 «Сергей Тихоновский: биография, канал «Страна для Жизни», откуда родом» (ռուսերեն). AboutAn. 2020 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Сергей Тихановский (sergey-tihanovskiy) — Хабр Карьера» (ռուսերեն). career.habr.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Кто такой блогер Сергей Тихановский, который хочет быть президентом Беларуси». belsat.eu. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Блогер Сергей Тихановский подал заявку на регистрацию инициативной группы» (ռուսերեն). Новости Беларуси | euroradio.fm. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 14,0 14,1 «Раньше фоткался с Собчак, теперь — с Северинцем. Кто же он такой, политический блогер Сергей Тихановский?» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Сергей Тихановский: что известно о его бизнесах» (ռուսերեն). belaruspartisan.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Страна для жизни» (ռուսերեն). YouTube. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «При обыске у матери белорусского оппозиционера нашли $900 тыс» (ռուսերեն). www.kommersant.ru. 2020 թ․ հունիսի 4. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Olga 27 (2020 թ․ հունիսի 4). «Обыск проводили три раза на даче у Тихановского. Что нашли?» (ռուսերեն). NewGrodno.By. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «МВД прокомментировало находку на даче Тихановского и показало деньги» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «На даче матери Сергея Тихановского провели ночной обыск». naviny.by. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 21,0 21,1 «Источник: при обыске на даче у Сергея Тихановского нашли 900 тысяч долларов» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Светлана Тихановская — о находке на даче: Я этих денег в глаза никогда в жизни не видела» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Протесты, аресты и смена правительства» (ռուսերեն). РБК. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «В гомельской студии Сергея Тихановского закончился очередной обыск» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Deutsche Welle (www.dw.com). «В Беларуси после третьего обыска у блогера Тихановского нашли деньги | DW | 04.06.2020» (ռուսերեն). DW.COM. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Обыск проходит в квартире матери Сергея Тихановского в Гомеле» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «В квартире матери Сергея Тихановского в Гомеле провели обыск». belaruspartisan.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Сергей Тихановский (2020 թ․ մայիսի 7). «Сергей Тихановский намерен стать кандидатом в президенты Беларуси». YouTube (ռուսերեն). Страна для жизни.
- ↑ «Видеоблогер Сергей Тихановский заявил о намерении участвовать в президентских выборах» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Задержанный в Белоруссии блогер решил участвовать в президентских выборах» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ 31,0 31,1 «Чего боится Лукашенко? Блогер Тихановский о страхах президента, протестах и интеграции с Россией» (ռուսերեն). UDF.BY | Новости Беларуси. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Блогер Тихановский из ИВС: Я участвую в президентских выборах» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Блогер Тихановский хоть и под арестом, но собирается баллотироваться в президенты» (ռուսերեն). NewGrodno.By. 2020 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «"Выкинули в городе". Блогера Тихановского неожиданно выпустили из ИВС» (ռուսերեն). belaruspartisan.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ ««Понятно, зачем это сделано». Что говорит блогер Тихановский о своем неожиданном освобождении» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Павел МИЦКЕВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 20). «Блогера Тихановского, осужденного на 30 суток, неожиданно отпустили» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Часть команды задержанного блогера Тихановского уже на свободе. Что известно» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Десятки сторонников Тихановского собрались в центре Гомеля и скандировали антилукашенковские лозунги. Их задержали силовики» (ռուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «ЦИК отказал блогеру Тихановскому в регистрации инициативной группы. Лукашенко зарегистрировали» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Блогер, который бросил вызов Лукашенко. Кто такой Сергей Тихановский» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Паколькі Ярмошына не зарэгістравала арыштаванага блогера Ціханоўскага, у прэзідэнты ідзе яго жонка» (բելառուսերեն). Наша Ніва. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Надежда БУТОВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 15). «Вместо блогера Тихановского, которому ЦИК отказал в регистрации, на выборы идет его жена» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Роль жены будет номинальной. Тихановский рассказал о планах на президентскую кампанию» (ռուսերեն). Telegraf.by. 2020 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «ЦИК не сделала удостоверение блогеру Сергею Тихановскому» (ռուսերեն). Новости Беларуси | euroradio.fm. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Мельничук, Татьяна (2020 թ․ մայիսի 29). «В Беларуси задержан популярный критик Лукашенко. Кто такой и откуда взялся?». BBC News Русская служба. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Ирина КОЗЛИК | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 29). «Предвыборная президентская кампания: «Что нам делать на Комаровке? Там же бабушки без паспортов идут за салом»» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «StackPath». belsat.eu. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Opposition arrests as Belarus warms up for presidential election». euronews (անգլերեն). 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Задержание Тихановского в Гродно». YouTube (tu). tut.by. 2020 թ․ մայիսի 29.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Конфликт сторонников Тихановского и милиции в Гродно». YouTube (ռուսերեն). tut.by. 2020 թ․ մայիսի 29.
- ↑ Настасья Занько (2020 թ․ մայիսի 29). «На пикете в Гродно Тихановского задержал ОМОН. С ним еще 9 человек - Люди Onliner» (ռուսերեն). Onliner. Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 52,0 52,1 «МВД прокомментировало задержание Тихановского: пострадали два милиционера, возбуждено уголовное дело» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Сергея Тихановского и еще семерых задержанных перевезли в Минск» (ռուսերեն). TUT.BY. 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Светлана Тихановская заявляет, что в отношении Сергея была совершена "грязная провокация". Видеообращение» (ռուսերեն). belaruspartisan.by. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Надежда БУТОВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ մայիսի 30). «Светлана Тихановская о задержании мужа на пикете в Гродно: Пикет носил законный и мирный характер. Имеет место провокация» (ռուսերեն). KP.BY - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
- ↑ «В Сети появилась петиция с требованием освободить Тихановского» (ռուսերեն). NewGrodno.By. 2020 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Подпишите петицию» (ռուսերեն). Change.org. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Евросоюз требует немедленно освободить Тихановского и его соратников» (ռուսերեն). belsat.eu. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «БелаПАН. ЕС: Тихановский и другие активисты должны быть немедленно освобождены» (ռուսերեն). belapan.by. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «ОБСЕ присоединилась к заявлению членов Европарламента о немедленном освобождении Сергея Тихановского и его сторонников» (ռուսերեն). b-g.by. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «АБСЭ і Эўрапарлямэнт заклікалі вызваліць Ціханоўскага і яго паплечнікаў, прыгразілі санкцыямі» (բելառուսերեն). Радыё Свабода. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Баллотировавшегося в президенты Белоруссии блогера отправили в карцер». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Белорусского блогера Тихановского оставили в карцере до 26 июня». РИА Новости (ռուսերեն). 20200620T2229. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Блоггеру, который хотел баллотироваться в президенты Беларуси, продлили срок содержания в карцере». Украинская правда (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Сергей Тихановский пробудет в карцере минского СИЗО-1 до 26 июня». naviny.by. 2020 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Сергей Тихановский оставлен в карцере до 26 июня». spring96.org (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Сергей Тихановский оставлен в карцере до 26 июня». EX-PRESS.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Ціханоўскаму працягнулі рэжым утрыманьня ў карцэры, паведамляюць праваабаронцы». Радыё Свабода (բելառուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Правозащитники: Сергей Тихановский будет в карцере до 26 июня». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Адвокат Тихановского: Срок в карцере продлили за ненадлежащую уборку — под потолком нашли паутину». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Адвокат рассказал, за что Тихановскому дважды дали карцер». EX-PRESS.BY (ռուսերեն). 2020 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Срок в карцере Тихановскому продлили за «ненадлежащую уборку» — под потолком нашли паутину». Наша Ніва (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Сергей Тихановский снова попал в карцер — за то, что не побрился». Белорусский партизан. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Надежда БУТОВИЧ | Сайт «Комсомольской правды» (2020 թ․ հուլիսի 13). «Жена Тихановского сообщила, что мужа снова заключили в карцер». KP.BY - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Тихановская: Сергей снова в карцере. На этот раз за то, что не побрился». TUT.BY (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Сергей Тихановский снова помещен в карцер СИЗО №1 – супруга». interfax.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Политзаключенного Сергея Тихановского в третий раз наказали карцером». naviny.by. 2020 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Сергей Тихановский третий раз в карцере, - жена». EX-PRESS.BY (ռուսերեն). 2020 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Intex-press. «Тихановский снова в карцере. В этот раз за то, что не побрился». www.intex-press.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2020-06-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Տիխանովսկի» հոդվածին։ |
|