Հացադուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հացադուլ․ բողոքի արտահայտության՝ սննդից գիտակցաբար հրաժարվել, նպատակն է շրջապատում կատարվածի համար առաջացնել մեղքի զգացողություն։ Հացադուլը համարվում է ոչ բռնի պայքարի միջոց։

Հացադուլի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացադուլը կարելի է դասակարգել տարբեր հիմքերով։

Ըստ տեսակի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորական հացադուլ՝ հրաժարվել ցանկացած սննդից։
  • Չոր հացադուլ՝ հրաժարվել ոչ միայն սննդից, այլ նաև ջրից։
  • Մասնակի հացադուլ.
    • Հրաժարվել սննդի բոլոր տեսակներից, բացի մի քանիսից։ Օրինակ, հացադուլ «հացով և ջրով», որի ժամանակ մարդը ոչինչ չի ուտում, բացի մի փոքր կտոր հացից և ոչինչ չի խմում, բացի ջրից։
    • Հրաժարվել որոշակի սննդից։ Օրինակ բանտարկյալները հրաժարվում են ուտել «բանտախցային սնունդ», բայց հարազատների կողմից բերած սննդից չեն հրաժարվում։

Ըստ պատճառի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքական
  • Սոցիալական
  • Տնտեսական
  • Անձնական

Ըստ մասնակիցների քանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհատական
  • Մասսայական

Հացադուլը Հնդկաստանի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաստրաները խորհուրդ են տալիս իրականացնել կարճաժամկետ հացադուլկամ ցմահ հացադուլ՝ որպես պարտատիրոջ կողմից պարտապանին ճնշելու միջոց։ Ա. Ա. Վիգասինի և Ա. Մ. Սամոզվանցևի «Դխարմաշաստրա Նարադի» մեկնաբանության թարգմանության մեջ նշվում է, որ սովորաբար, երբ «պարտատերը կարող է ինքը հացադուլ հայտարարել կամ դադարել կերակրել իր ծառաներին և երեխաներին... վկայակոչված են հնդկական տարբեր աղբյուրներում»։ Պարտատիրոջ հացադուլը տեղի է ունեցել պարտապանի տանը։ Պարտատիրոջ մահվան դեպքում պարտապանը համարվել է նրան սպանողը։

Հնդկաստանի պատմության մեջ որպես սոցիալական պայքարի միջոց հացադուլի լայնորեն կիրառման մասին առաջին վկայություններ կան 12-րդ դարի քաշմիրյան «Ռաջատարանգինի» խրոնիկայում։ Դրանում հայտնվում է բրահմանների խմբակային հացադուլի մասին։ Այդպիսի ակցիաներից ամենախոշորը տեղի է ունեցել 12-րդ դարում՝ Գոկուլայի քաղաքային տաճարում, երբ հացադուլին մասնակցելու համար Քաշմիրի բոլոր կողմերից հավաքվել են տաճարի խորհրդի անդամները։ Այդ հացադուլն ուղղված է եղել Բխիկշու թագավորի դեմ և նպատակ ուներ նրա փոխարեն գահին կարգելու նրա հակառակորդ Սուսալին։ 10-րդ դարի վերջին բրահման-հողատերերը, դրդվելով թագուհի Դիդայի կողմից, հացադուլ են սկսել և հասել ժողովրդական ցասման։ Դիդայի մահից հետո (11-րդ դարի սկիզբ) նախարար բրահմանները պարիշադ բրահմաններին դրդել են հացադուլ իրականացնել գլխավոր նախարար, թագուհու ընտրյալ Տունգիի դեմ, որը ծագում էր ցածր կաստայից։ Նկարագրվում է երկու դեպք, երբ տարբեր ժամանակ (11-րդ և 12-րդ դարերում) թագավորական զորքը հացադուլի միջոցով մի քանի անգամ հասել են աշխատավարձերի բարձրացման։

Նույն խրոնիկայում նկարագրվում է նաև անհատական հացադուլի դեպքեր։ Օրինակ հայցվորներից մեկը չի կարողացել ապացուցել, որ իր ջրհորն անարդար կերպով մեկ այլ անձի կողմից յուրացվել է, ուստի գործի վերանայման համար նա հացադուլ է հայտարարել և պահանջել է, որ թագավորն անձամբ վերանայի գործը։ Թագավորն անձամբ վերանայել է գործը և խորհրդականների օգնությամբ հարցը լուծել է ի օգուտ հայցվորի։

Թագավորի պարտքն է իր տերության մեջ օրինականության յուրաքանչյուր խախտման դեպքում անձնական պատասխանատվություն կրել։ Դրա համար բրահմանի մահով ծանր մեղքի տակ է ընկել ոչ միայն այն անձը, որի պատճառով հացադուլ է հայտարարվել, այլ նաև երկրի ղեկավարը։ Այդ կապակցությամբ Ուչալա թագավորը «երդվել է ինքնասպան լինել, եթե նույնիսկ մեկ մարդ մահանա հացադուլից», ինչով էլ դատավորներին զգուշության կոչ է արել։

20-րդ դարի սկզբին Հնդկաստանում քաղաքական հացադուլները լայնորեն կիրառվել են բրիտանական կայսրության դեմ՝ հնդկացիների ազգային ազատագրական պայքարի ժամանակ։ Դրանք առաջին հերթին կապված են եղել Մահաթմա Գանդիի անվան հետ։ Գանդին հացադուլը դիտարկում էր որպես «Սատյագրախա» շարժման մեթոդներից մեկը, նա ասում էր, որ «հանուն ճշմարտության միայն նա առավելություն ունի հացադուլ անելու, ով ազատված է կենդանական բնազդներից և ով հրաժարվել է երկրային բոլոր ձգտումներից»[1]

Հացադուլի երկարատևության ռեկորդ է սահմանել հնդկացի իրավապաշտպան Շարմիլա Իրոմը։ Նա հրաժարվել է սննդից ու ջրից՝ ավելի քան 500 շաբաթ՝ 2000 թվականի նոյեմբերից, բողոքելով ըննդդեմ «Զինված ուժերի հատուկ լիազորությունների մասին օրենքի դեմ»։ Նրան ավելի քան տաս տարի ազատազրկել են և բռնությամբ կերակրել են քթից մտցված խողովակի օգնությամբ. համաձայն հնդկական օրենքի՝ ինքնասպանության փորձը հանդիսանում է հանցագործություն։

Հարկադիր կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկադիր կերակրման պրակտիկան լայնորեն կիրառվել է բանտերում՝ կալանավորների հացադուլի ժամանակ, սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպության Տոկիոյի հռչակագիրը 1975 թվականին արգելել է բանտարկյալների հարկադիր կերակրումը՝ որոշակի պայմանների հետևելու դեպքում։ Հռչակագրի համաձայն, եթե բանտարկյալները հրաժարվել են սննդից, կերակրումը հնարավոր է դադարեցնել, եթե երկու անկախ բժիշկներ հաստատեն, որ բանտարկյալը կարող է խելամիտ և հանգիստ վերանայել սննդից հրաժարվելու հետևանքները, որոնք բժիշկները պարտավոր են նրան բացատրել[2]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2005 թվականին Nevmerzhitsky v. Ukraine (54825/00) գործով հաստատել է, որ հարկադիր կերակրումը չի կարող հանդիսանալ արժանապատվությունը նսեմացնող, եթե այն կոչված է փրկելու մարդու կյանքը։ Սակայն Ուկրաինայի կառավարությունը չի կարողացել պարզաբանել, որ հարկադիր կերակրումը Նեվմեժիցկոյի դեպքում բժշկական ցուցումով է եղել։ Դատարանը նաև հաստատել է, որ ձեռնաշղթաներով, բերանի լայնացուցիչով և հատուկ ռետինե խողովակով հարկադիր կերակրումը կարելի է հավասարեցնել կտտանքների[3]։

Քաղաքական հացադուլները ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1974-ից 1984  թվականները հաճախակի հացադուլներ է արել ռուս ֆիզիկոս և հասարակական գործիչ Անդրեյ Սախարովը։ Նա նպատակ ուներ համաշխարհային հասարակության ուշադրությունը սևեռել խորհրդային քաղբանտարկյալների ճակատագրի վրա, ինչպես նաև բողոքել է խորհրդային տարիներին քաղաքացիների ԽՍՀՄ սահմաններից դուրս գալու արգելքի դեմ։ 1984 թվականի մայիսի 2-ին նա հացադուլ է սկսել, որը շարունակվել է մինչև նույն տարվա օգոստոսի 6-ը, բողոքարկել է խորհրդային իշխանությունների դեմ, որոնք արգելել էին կնոջը՝ Ելենա Բոներին մեկնելու արտասահման և սրտի վիրահատություն կատարելու։

Հացադուլի հինգերորդ օրը՝ մայիսի 7-ին Սախարովին բռնել են փողոցից և տեղափոխել Գորկու շրջանային հիվանդանոց, որտեղ նրան բռնի կերպով պահել են չորս ամիս և հարկադիր կերակրել են[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Т. П. Селиванова. Голодовки как этикетная форма // Этикет у народов Южной Азии: Сб. ст. — СПб.: Петербургское Востоковедение, 1999, с. 215—228
  2. Declaration of Tokyo Archived 2011-12-18 at the Wayback Machine.
  3. Условия содержания под стражей и обращение с заключенными
  4. «1984 год. Сахаров объявил голодовку»։ Грани.Ру։ 2014-05-02։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-16-ին։ Վերցված է 2016-06-16 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]