Ելենա Բոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Գեորգևնա Բոներ
Елена Георгиевна Боннэр
BonnerSacharov1989.jpg
Ծնվել է փետրվարի 15, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2]
Ծննդավայր Մարի, Թուրքմենստան
Մահացել է հունիսի 18, 2011({{padleft:2011|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:18|2|0}})[3][1][2] (88 տարեկանում)
Մահվան վայր Բոստոն, Մասաչուսեթս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Saint Petersburg Lyceum 239
Մասնագիտություն այլախոհ, իրավապաշտպան և բժիշկ
Ամուսին Անդրեյ Սախարով
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Yelena Bonner Վիքիպահեստում

Ելենա Գևորգի Բոները (փետրվարի 15, 1923 թ., ԽՍՀՄ - հունիսի 18, 2011 թ., Բոստոն, ԱՄՆ) սովետական հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս։ Եղել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ հայազգի Լևոն Սարգսի Քոչարյանը, խորթ հայրը՝ Գևորգ Սարգսի Ալիխանյանը (շատ հաճախ ոչ ճիշտ ներկայացվում է որպես կենսաբանական հայր, 1938 թ. փետրվարի 13-ին գնդակահարվել է)։ Մայրը եղել է Հռութ Գրիգորևնա Բոները (1900-1987 թթ.), որին 1937 թ-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալել են, իսկ 1938 թ-ի մարտի 22-ին դատապարտել 8 տարվա աքսորի, արդարացվել է 1954 թ-ին։

Արվեստի պատմության ինստիտուտում նա մասնակցել է խմբակի։ 1940 թվակականին ավարտել է Լենինգրադի համար 239 դպրոցը և մասնակցել է Ա․ Գերցենի անվան ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի երեկոյան դասերին։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Կարմիր բանակում եղել է բուժքույր։ Օդային հարձակման ժամանակ ծանր վիրավորվել է և ցնցում ստացել, նա բուժվել է Վոլոգդայի և Սվերդլովսկի հիվանդանոցներում։ Առողջանալուց հետո նորից աշխատել է որպես բուժքույր։ Ճակատ վերադառնալուց հետո 1945 թվականի մայիսին նշանակվել է բժշկական պետի տեղակալ։ Զորացրվել է 1945 թվականի օգոստոսին։ 1971 թվականին նա ճանաչվել է 2-րդ կարգի հաշմանդամ։ Ելենա Բոների տատիկը մահացել է Լենինգրադի շրջափակման ժամանակ։ 1947 թվականից մինչև 1953 թվականը սովորել է Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում։Նա համալսարանից վտարվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության նախարարությունում բժիշկների գործի մասին արտահայտվելու համար, վերականգնվել է Ստալինի մահից հետո։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է որպես թաղային բժիշկ, հետո ծննդատանը աշխատել է բժիշկ թերապեվտ։ Մոսկվայի բժշկական ուսումնարանում եղել է պրակտիկանտների ղեկավար, այնտեղ ուսուցանել է մանկական հիվանդությունների մասին։ Որոշ ժամանակ անց գործուղել է Իրաք աշխատելու, որպես բժիշկ։ Բացի դրանից տպագրվել է «Նևա», «Պատանեկություն», «Լիտերատուրնայա գազետա», «Մեդիցինսկի ռաբոտնիկ» թերթերում։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմում զոհված դերասանների» ժողովածույին։ Բոներն ունի երկու երեխա։ Աղջիկը Տատյանան ծնվել է 1950 թվականին է, 1977 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ Նրա որդին՝ Ալեքսեյը ծնվել է 1956 թվականին, 1978 թվականից ապրում է ԱՄՆ-ում։ Իվան Վասիլևիչ Սեմյոնովը (1924-1993) և Ելենա Բոները ամուսնալուծվել են 1965 թվականին։

Սույն թվականին նա ընդգրկվել է Խորհրդային Կոմունիստական կազմի մեջ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Բոները սրտի կաթվածից մահացել է 2011 թվականի հունիսի 18-ին Բոստոն քաղաքում (ԱՄՆ)[4][5]։ Նրա հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին՝ Բրուկլայն (Մասսաչուսեթս) քաղաքի Ստանեցկի սգո տանը։ Հանգուցյալի խնդրանքով մարմինը այրել են, իսկ մոխիրը պահվել է Մոսկվայի Վոստրյակովսկի գերեզմանատանը՝ մոր, եղբոր և Անդրեյ Սախարովի կողքին։

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան[6][7][8]
  • Առողջապահության գերազանցության շքանշան
  • Ամերիկյան և եվրոպական համալսարանների իրավունքի պատվավոր դոկտոր[9]
  • Ռաուլ Վալլեմբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակ
  • Պրոֆեսոր Թորոլֆ Ռաֆտոյի հիշատակի մրցանակ[10]
  • Լեհաստանի նախագահ Լյոխա Կաչիսկույի հրամանագրով արժանացել է սպարապետի խաչ շքանշանին՝ մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ազատությունների խթանման ոլորտում ակնառու նվաճումների համար։[11]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118817914 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. http://www.bbc.co.uk/news/world-europe-13828019
  4. «Yelena Bonner, Andrei Sakharov's widow, dies at 88»։ Boston.com։ Վերցված է 2011-06-19 
  5. В Бостоне скончалась вдова академика Сахарова Елена Боннэр «Московский комсомолец», 19 июня 2011 (Ստուգված է 20 Հուլիսի 2011)
  6. Награждена 28.04.1988 к 40-летию Победы
  7. «Документ о награде / Боннер Елена Георгиевна, Орден Отечественной войны II степени»։ Память народа։ 1988։ Վերցված է 2016-06-30 
  8. Статья Боннэр Елена Георгиевна на сайте ru.hayazg.info
  9. В Бостоне скончалась вдова академика Сахарова Елена Боннэр
  10. Перейти к: 1 2 Статья Боннэр Елена Георгиевна на сайте ru.hayazg.info
  11. Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 8 maja 2009 r. o nadaniu orderów i odznaczeń (M. P. Nr 43 poz. 664)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]