Մեղքերի քաղաքը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեղքերի քաղաքը
Sin City
Sincitypostercast.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրնուար
Թեմավրեժ
ՀիմքSin City
Թվականապրիլի 1, 2005[1][2][3], հուլիսի 1, 2005[4] և օգոստոսի 11, 2005[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես
Ֆրեն Միլլեր
Քվենտին Տարանտինո
ՊրոդյուսերԷլիզաբեթ Ավելլան
Ֆրենկ Միլլեր
Ռոբերտ Ռոդրիգես
Սցենարի հեղինակՖրենկ Միլլեր
ԴերակատարներԲրյուս Ուիլիս[6][7][8][9][10][11][12], Միքի Ռուրկ[6][8][9][10][12], Ջեսիկա Ալբա[6][8][10][11][12], Քլայվ Օուեն[6][8][9][11], Նիք Ստալ[6][8], Powers Boothe[8], Ռուտգեր Հաուեր[6][8], Էլայջա Վուդ[6][8][11], Ռոզարիո Դոուսոն[6][8][11], Բենիսիո դել Տորո[6][8][10][11][12], Մառլի Շելտոն[6][8], Ջոշ Հարթնեթ[6][8][11], Ջեյմի Քինգ[6][8][11], Դևոն Աոկի[6][8], Բրիտանի Մերֆի[6][8][11], Մայքլ Կլարկ Դունկան[6][8][11], Կառլա Գուջինո[6][8][11], Ալեքսիս Բլեդել[6][8], Մայքլ Մեդսեն[6][8][11], Թոմի Ֆլանագան[8], Rick Gomez[6][8], Nicky Katt[8], Jude Ciccolella[6][8], Ֆրենկ Միլլեր[6][8], Մաքենզի Վեգա[6][8], Նիկ Օֆերման[8], Penny Drake[13], Ethan Maniquis[13], Amanda Phillips[13], Ռոբերտ Ռոդրիգես[13], Jason Douglas[13] և Randal Reeder[13]
ՕպերատորՌոբերտ Ռոդրիգես
ԵրաժշտությունՋոն Դեբնի և Գրեմ Ռևել
ՄոնտաժՌոբերտ Ռոդրիգես
Պատմվածքի վայրԱՄՆ
ԿինոընկերությունDimension Films[9] և Troublemaker Studios
Տևողություն124 րոպե
Բյուջե40 միլիոն $
Շահույթ158 733 820 ԱՄՆ դոլար
ՀաջորդSin City: A Dame to Kill For
Պաշտոնական կայքէջ
Sin City (film) Վիքիպահեստում

Մեղքերի քաղաքը (անգլ.՝ Sin City), 2005 թվականին նկարահանված նուար ժանրի գեղարվեստական ֆիլմ, քրեական թրիլեր։ Նկարահանվել է Ֆրենկ Միլլերի գրաֆիկական նովելների հիման վրա։

Ֆիլմի նկարահանման մտահղացումը Ռոբերտ Ռոդրիգեսինն է։ Իրադարձությունները կատարվում են սև-սպիտակ ֆոնի վրա, հաճախ զուգակցվելով խիստ գունեղ գույներով, որոնք ավելի են շեշտում տվյալ գործողությունը, իրը կամ անձին։

Ֆիլմի վրա բացի Ռոբերտ Ռոդրիգեսից, որպես ռեժիսորներ աշխատել են նաև Ֆրենկ Միլլերը՝ պահպանելու համար նովելների համապատասխանությունը և որպես հրավիրված ռեժիսոր՝ Քվենտին Տարանտինոն։

Ֆիլմը ցուցադրվել է Կաննի միջազգային կինոփառատոնում և արժանացել Գրան-Պրի մրցանակի՝ լավագույն տեսողական արդյունքների համար։

Որպես սցենար ծառայել են Ֆրենկ Միլլերի գրաֆիկական չորս նովելները՝ «Դժվար հրաժեշտ» («The Hard Goodbye»), «Մեծ սպանդ» («The Big Fat Kill»), «Այդ դեղնավուն տականքը» («That Yellow Bastard»), «Հաճախորդը միշտ իրավացի է» («The Customer is Always Right»), որոնք ֆիլմում փոխկապակցված են իրար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Իրադարձությունները կատարվում են հորինված քաղաքում՝ Բեյսին-սիթիում, որտեղից էլ ծագել է ֆիլմի անվանումը (Basin City)։ Քաղաքում իշխանությունը կոռումպացված քաղաքական գործիչների ձեռքերում է, որոնք գործում են ծախու ոստիկանության ամենաթողությամբ։ Քաղաքի կենտրոնը Հին քաղաքն է՝ հասարակաց տներով թաղամասը, որտեղ մաֆիան և ոստիկանությունը չեն համարձակվում մուտք գործել, և որտեղ իշխանությունը պատկանում է մարմնավաճառողուհիներին։

Հաճախորդը միշտ իրավացի է (նախաբան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ պատմություն անանուն մարդասպանի մասին, որն ըստ էության հանդիսանում է այդ քաղաքի վերջին ռոմանտիկ անձը։ Այս մասը նկարահանվեց Ռոբերտ Ռոդրիգեսի կողմից՝ Ֆրենկ Միլլերին ցուցադրելու համար։

Դժվար հրաժեշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարվը՝ (Միքի Ռուրկ) այլանդակ արտաքինով, հսկայական ուժի փողոցային անձը, հյուրանոցային համարում արթնանալով հայտնաբերում է Գոլդի անունով աղջկան՝ սպանված իր անկողնում, որի հետ անցկացրել էր գիշերը։ Ոստիկանությունն անմիջապես դեպքի վայր է հասնում, սակայն Մարվը փախչում է՝ երդվելով գտնել ու վրեժխնդիր լինել Գոլդիի համար։ Բազմաթիվ դժվարություններով հայտնաբերում է մեղավորին՝ կարդինալ Ռորկին, հաշվեհարդար տեսնում նրա հետ և մահապատժի ենթարկվում էլեկտրական աթոռի վրա։

Մեծ սպանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուայտը պահպանում է Հին քաղաքի մարմնավաճառողուհիներին։ Վիճաբանելով թաքնված ոստիկան Ջեկի-Բոյի հետ (Բենիսիո Դել Տորո), անկախ իր կամքից վերջինիս ու նրա հանցախմբին բերում է Հին քաղաք, որտեղ նրանք սպանվում են։ Դրանով խախտվում է ոստիկանների և մարմնավաճառողուհիների միջև եղած համաձայնությունը՝ միմյանց սահմանները չխախտելու և չվնասելու վերաբերյալ։ Մաֆիան պատրաստվում է ամեն գնով ձեռք բերել ոստիկանի դիակը՝ ապացուցելու համար համաձայնության խախտումը մարմնավաճառողուհիների կողմից և դրանով աշխատելով իր հսկողության տակ առնել Հին քաղաքը։

Այդ դեղնավուն տականքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթիգանը (Բրյուս Ուիլիս) սակավաթիվ արդար ոստիկաններից է, իր թոշակի անցնելու օրը սերիական մարդասպանի ձեռքից ազատում է 11-ամյա փոքրիկ աղջնակին՝ Նենսիին և հաշվեհարդար տեսնում մարդասպանի (Նիկ Ստալ) հետ՝ այլանդակելով նրան և զրկելով սեռական օրգաններից։ Վերջինս սենատոր Ռորկի միակ ժառանգորդն էր։ Չցանկանալով պատմել միակ վկայի՝ Նենսիի մասին, Հարթիգանը դատվում է 8 տարով։ Բանտում նրա միակ քաջալերողը Նենսիի նամակներն են դառնում։ Ընկնելով սենատորի խարդախության ցանցը, Հարթիգանն ընդունում է իր մեղքը՝ փոխարենը ազատություն ստանալով, սակայն մտքով անգամ չի անցնում, որ այս ամենի նպատակը նրա միջոցով Նենսիի (Ջեսիկա Ալբա) հայտնաբերելն է։ Հասկանալով իր կատարած սխալը, Հարթիգանն այնուամենայնիվ կարողանում է հաշվեհարդար տեսնել մարդասպանի հետ և վերջում ինքնասպան է լինում։

Հաճախորդը միշտ իրավացի է (վերջաբան)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ավարտին անանուն մարդասպանը վերելակում հանդիպում է Հին քաղաքից երիտասարդ մարմնավաճառողուհի Բեքիի (Ալեքսիս Բլեդել) հետ, որը մատնել էր իր ընկերուհիներին և վերջինս, հասկանալով իրադրությունը, հեռախոսով հրաժեշտ է տալիս մորը։

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]