Բենիսիո դել Տորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Բենիսիո Դել Տորո
Benicio Del Toro by Gage Skidmore.jpg
Բենիսիո Դել Տորոն San Diego Comic-Con International-ում 2013 թվականի հուլիս
Հասակը 188 սանտիմետր
Ծնվել է փետրվարի 19, 1967 (50 տարեկան)
Ծննդավայր Սան Խուան, Պուերտո Ռիկո
Կրթություն Սան Դիեգոյի համալսարան
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսպանիա Իսպանիա
Այլ անուն(ներ) Benicio Monserrate Rafael del Toro Sánchez
Բենիսիո Մոնսերատ Ռաֆաել Դել Տորո Սանչես
Մասնագիտություն դերասան, պրոդյւսեր
Ակտիվ շրջան 1987 թվական - այժմ
Ընտրանի «Մեղքերի քաղաքը», «Չե», «Տրաֆիկ», «21 գրամ»
Ամուսին(ներ) Վալերիա Գոլինո
Երեխա(ներ) Դելայլա Ժնևյա Սթյուարտ-Դել Տորո (2011 թվական)
Պարգևներ և մրցանակներ
IMDb ID 0001125
beniciodeltoro.com
Commons-logo.svg Բենիսիո դել Տորո՝ Վիքիպահեստ

Բենիսիո Մոնսերատ Ռաֆաել Դել Տորո Սանչես (իսպ.՝ Benicio Monserrate Rafael del Toro Sánchez, ծնվել է 1967 թվական փետրվարի 19, Սան Խուան, Պուերտո Ռիկո), հոլիվուդյան դերասան։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են՝ «Կասկածելի դեմքեր» («The Usual Suspects», 1995 թվական), «Վախ և ատելություն Լաս Վեգասում» («Fear and Loathing in Las Vegas», 1998 թվական), «Տրաֆիկ» («Traffic», 2000 թվական), «21 գրամ» («21 Grams», 2003 թվական), «Մեղքերի քաղաքը» («Sin City», 2005 թվական), «Չե» («Che», 2008 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիսիո Դել Տորան ծնվել է 1967 թվականի փետրվարի 19-ին Սան Խուան քաղաքում, Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքում, իրավաբան Գուստավո Ադոլֆո Դել Տորո Բերմուդեսի և նրա տիկնոջ՝ Ֆաուստա Սանչես Ռիվեռայի ընտանիքում։ Դերասանն ունի եղբայր Գուստավո անունով, նա մեծ է Բենիսիոյից երկու տարով և ներկա ժամանակ աշխատում է մանկական ուռուցքաբան Մանհեթենում։ Բենիսիոն ունի կատալոնյան արմատներ հոր կողմից և բասկյան արմատներ մոր կողմից։ Նաև, ըստ դերասանի խոսքերի, նա ունի բնիկ ամերիկացիների արմատներ։ Բենիսիոն ազգակցական կապեր ունի պուերտոռիկացի բասկետբոլիստ Կառլոս Արոյոի, փոփ երգչուհի Ռեբեկա Պոուս Դել Տորոյի երգիչ Ելեսո Դել Տորոյի հետ։

Դերասանին մանուկ ժամանակ անվանում էին «Նիհարիկ Բեննի», «Բենո», նա դաստիարակվել է որպես կաթոլիկ և սովորել է կաթոլիկական դպրոցում։ Երբ Բենիսիոն ինը տարեկան էր, նրա մայրը մահանում է հեպատիտից։ 12 տարեկանում հայրը նրան ուղարկում է ազգականների մոտ ԱՄՆ, փոքրիկ Մերսերբուրգ քաղաք, Փենսիլվանիա, որտեղ Բենիմիոյին ուղարկում են դպրոց-ինտերնատ։ Դպրոցից հետո, հոր պնդմամբ, Դել Տորոն ընդունվում է Սան Դիեգոյի Կալիֆորնիայի Համալսարան, որտեղ ուսումնասիրում է բիզնես։ Հետաքրքրվելով թատրոնով, նա թողնում է քոլեջը և ուղևորվում Նյու Յորք։ Այնտեղ նա ընդունվում է Circle In The Square դրամատիկական արվաստների դպրոց, սակայն այնտեղ ուսումը ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում, և Բենիսիոն ուղևորվում է Լոս Անջելես, որտեղ երեք տարիների ընթացքում դասեր է վերցնում հանրահայտ թատերական դաստիարակներ Ստելա Ադլերի և Արտուրո Մենդոսի մոտ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսման ժամանակ Դել Տորոն նորամուտն է տոնում հեռուստատեսությունում, 1987 թվականին ստանալով փոքրիկ դեր հանրահայտ «Մայամիի ոստիկանությունը» («Miami Vice») սերիալի էպիզոդում և խաղում է հայտնի թմրաբարոն Ռաֆաել Կարո Կուինտերոյին «Թմրապատերազմներ» («Drug Wars: The Camarena Story») մինի-սերիալում։ Նաև նկարահանվում է Մադոննայի «La Isla Bonita» երգի տեսահոլովակում։ Մեկ տարի անց առաջին անգամ նկարահանվում է ֆիլմում, «Պստլիկ - մեծ մարդ» («Big Top Pee-wee») կատակերգությունում։ 1989 թվականին դերասանին առաջարկում են մասնակցություն ունենալ Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմում՝ «Սպանության թույլտվություն» («Licence to Kill»), որտեղ նա խաղում է գլխավոր չարագործի թիկնապահի դերը 1991 թվականին հետևում է փոքրիկ դեր Շոն Փենի առաջին ռեժիսորական ֆիլմում՝ «Վազող հնդկացին» («The Indian Runner») դրամայում և այնուհետև երկրորդական դերեր «Անվճար փողեր» («Money for Nothing»), «Անվախը» («Fearless»), «Բյուրեղապակյա Լուսին» («China Moon») և «Շնաձկների մեջ» («Swimming with Sharks»)։ Բենիսիոյի կարիերայում կարևոր փուլ է դառնում մասնակցությունը «Կասկածելի դեմքեր» («The Usual Suspects») քրեական թրիլերում 1995 թվականին, որում մասնակցության համար քննադատները դերասանին շնորհում են «Անկախ ոգի» մրցանակ։ Հաջորդ տարի նրան նորից շնորհում են այդ մրցանակը՝ այս անգամ «Բասկիա» («Basquiat») ֆիլմի համար։ 1996 թվականին դերասանը հայտնվում է ևս երեք կինոնկարներում։ Դրանք «Ուրախ ճանապարհորդություն» («Joyride») դրաման է, «Թաղում» («The Funeral») քրեական դրաման, որտեց դերասանը խաղում է գանգստեր Գասպարին և Տոնի Սքոթի «Երկրպագում» («The Fan») տրիլերը, որիեղ Դել Տորոյի խաղընկերներն էին Ռոբերտ Դե Նիրոն և Ուեսլի Սնայփսը։ 1997 թվականին դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը Բենիսիոյին հրավիրում է միասին նկարահանվել «Ավելորդ ուղեբեռ» («Excess Baggage») ռոմանտիկ կատակերգությունում, որը հենց ինքն էլ պրոդյուսավորում է։ Ալիսիա Սիլվերաթոունը նրան ընտրում է «Կասկածելի դեմքեր» ֆիլմը դիտելուց հետո։ Ֆիլմը ձախողվում է վարձույթում, սակայն դերասանի աշխատանքի մասին քննադատները դրական են արտահայտվում։ 1998 թվականին Դել Տորոն, Ջոնի Դեփի հետ միասին, նկարահանվում է Հանտեր Թոմփսոնի հանրահայտ վեպի էկրանավորումում՝ «Վախ և ատելություն Լաս Վեգասում» («Fear and Loathing in Las Vegas») ֆիլմում, որում խաղացած նրա բժիշկ Գոնզայի իրավաբանի դերը դերասանի համար դառնում է իսկական առաջընթաց։ Նախագծում մասնակցության համար Դել Տորոն գիրանում է քսան կիլոգրամով և արդյունքում «Վախ և ատելություն Լաս Վեգասում» ֆիլմը, որի ռեժիսորն է հանդիսանում Թերրի Գիլիամը, դառնում է 90-ական թվականների կուռքային ֆիլմերից մեկը։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին՝ երկու տարվա դադարից հետո, դերասանը նկարահանվում է միանգամից երեք կարգային ֆիլմերում։ Առաջինը «Զենքի ճանապարհը» («The Way of the Gun») թրիլերն է, սցենարիստ Քրիստոֆեր Մակկուորիի ռեժիսորական նորամուտը, որը եղել է «Կասկածելի դեմքեր» թրիլերի սցենարիստը, այնուհետև հետևում է Սթիվեն Սոդերբերգի «Տրաֆիկ» («Traffic») քրեական դրաման։ Այս ֆիլմը, որի սյուժեն կառուցված է թմրանյութի անօրինական շրջագայության խնդրին, արժանանում է չորս «Օսկար» մրցանակի և նրանցից մեկը բաժին է հասնում Դել Տորոյին։ Բացի այդ, ոստիկան Խավիեր Ռոդրիգեսի դերի համար դերասանն արժանանում է ընդհանուր առմամբ տասնինը հեղինակային մրցանակների և անվանակարգերի, այդ թվում ստանում է BAFTA, «Ոսկե Գլոբուս» մրցանակներ և Բեռլինի 51-րդ կինոփառատոնի «Լավագույն տղամարդու դեր» մրցանակի։ Եվ, վերջապես, դերասանի այդ տարվա երրորդ ֆիլմն է հանդիսանում Գայ Ռիչի «Մեծ ավար» («Snatch») հանրահայտ գանգստերական կատակերգությունը։ Ֆիլմում Բենիսիոն կատարում է կողոպտիչ Ֆրենկի Չորս Մատի դերը, որն ունի կախում մոլախաղերից։ Կինոէկրաններին դերասանի հաջորդ նկատելի հայտնվելը դառնում է մասնակցությունը նրա հին ծանոթ Շոն Փենի «Խոստում» («The Pledge») կինոնկարում։ 2003 թվականին, Թոմի Լի Ջոնսի հետ միասին, նա նկարահանվում է «Ուժասպառը» («The Hunted»)թրիլերում և «21 գրամ» («21 Grams») դրամայում, վերջին ֆիլմում դերի համար, որպեղ բացի նրանից նկարահանվել են նաև Շոն Փենը, Նաոմի Ուոթսը, դերասանը արժանանում է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին, անվանակարգում «Օսկար» մրցանակին և BAFTA մրցանակ։ 2005 թվականը դառնում է ոչ պակաս հաջողակ Դել Տորոյի համար։ Բրյուս Ուիլիսի, Միքի Ռուրկի, Քլայվ Օուենի, Ջեսիկա Ալբայի և այլ հայտնի դերասանների հետ շարքում նա մասնակցություն է ունենում սև-սպիտակ «Մեղքերի քաղաքը» («Sin City») թրիլերում, Ֆրենկ Միլերի գրաֆիկական վեպերի փայլուն ոճավորված էկրանավորումում։ 2007 թվականին Դել Տորոն Հոլի Բերիի հեի միասին մասնակցություն է ունենում «Այն, ինչը մենք կորցրինք» («Things We Lost in the Fire») դրամայի նկարահանումներին։

2008 թվականին արժանանում է Կաննի կինոփառատոնի «Լավագույն տղամարդու դեր» մրցանակին, լեգենդար լատինոամերիկյան հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի դերի համար Սթիվեն Սոդենբերգի «Չե» («Che») կենսագրական ֆիլմում։ Ֆիլմը բաղկացած է երկու մասից։ «Արգենտինացին» պատմում է կուբայական հեղափոխության մասին, իսկ «Հերիլյա»-ն՝ հեղավոխությունից հետո Չե Գևարայի գործունեության մասին, ընդհուպ մինչև նրա մահը։ Նաև դերասանը ստանում է «Գոյա» մրցանակ՝ 2009 թվականին «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում։ Երբ դերասան Շոն Փենը «Հարվի Միլկ» ֆիլմի համար ստանում էր «Օսկար» մրցանակը, նա ասաց, որ շատ զարմացած և հիասթափված է նրանից, որ Բենիսիո Դել Տորոն ներկայացված չէ ոչ մի անվանակարգում։ Ֆիլմի եզրափակիչ տեսարանների համար դերասանը նիհարում է մոտ 16 կիլոգրամ, որպեսզի ցույց տա, թե որքան դժվար էր Չե Գևարայի համար իր կյանքի վերջում Բոլիվիայի ջունգլիներում։

2010-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականը սկսվում է նրանից, որ Բենիսիոն խաղում է Լոուրենս Թելբոտին 1941 թվականի «Մարդ-գայլը» («The Wolfman») դասական ֆիլմի ռեմեյկում։ Քսանական թվականների գործողությունները տեղափոխվել են վիկտորիական դարաշրջան։ Բենիսիո Դել Տորոն մոսկովյան իր այցելության ժամանակ հայտարարում է. «Պետք չէ փորձել չափից շատ մեկնաբանել «Մարդ-գայլը»՝ դա ֆիլմ է հրեշների մասին և ոչ ավելին»։ Նրա հետ միասին ֆիլմում նկարահանվել են Էնթոնի Հոփքինսը, Էմիլի Բլանտը և Հյուգո Ուիվինգը։ 2011 թվականի ապրիլին հայտնի է դառնում, որ մոդել Կիմբերլի Սթյուարտը հղի է Դել Տորոյից, բայց, չնայած դրան, նրանք բաժանվում են։ Նրանց դուստրը՝ Դելայլա Ժնևյա Սթյուարտ-Դել Տորոն, ծնվել է 2011 թվականի օգոստոսի 21-ին։ Նույն թվականի նոյեմբերին նա ստանում է իսպանական քաղաքացիություն[1]։ Նաև նույն թվականին նա ընտրվում է Կամպարի օրացույցի դեմք, դառնալով առաջին տղամարդը, որը հայտնվել է օրացույցի կազմին։ Որպես ռեժիսոր առաջին փորձը, Դել Տորոյի համար, դառնում է 2012 թվականին մասնակցությունը «Հավանա, ես սիրում եմ քեզ» («7 Days in Havana») ֆիլմի նկարահանումներին[2]։ Ֆիլմը իր մաջ ներառում է յոթ տարբեր պատմություն, որոնք տեղի են ունեցել Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Պատմությունների յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր։ Բենիսիոն նկարահանել է առաջին պատմությունը, որն անվանվել է «Երկուշաբթի» («El Yuma») և պատմում է այն մասին, թե ինչպես երիտասարդ ամերիկացի դերասան Թեդդի Ատկինսը (Ջոշ Հաթչերսոն) ժամանում է Հավանա՝ կինոյի փառատոնին։ Ֆիլմը մասնակցում է 2012 թվականի Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրին։ Նույնպես նույն թվականին նա ընդունում է Օլիվեր Սթոունի առաջարկը խաղալու նրա նոր «Առանձնապես վտանգավոր են» («Savages») քրեական թրիլերում, Դոն Ուինսլոուի նույնանուն վեպի էկրանավորումը։ Ֆիլմում նա խաղում է Լադոյին՝ դաժան թիկնապահի մեքսիկական թմրաբիզնեսում։ 2012 թվականին հայտնի է դառնում, որ Դել Տորոն կխաղա գլխավոր դերը ֆրանսիայցի ռաժիսոր Առնո Դեպլեշենի «Ջիմմի Պիկար» («Jimmy P: Psychotherapy of a Plains Indian») ֆիլմում։ Նա կխաղա հնդիկ հովևորականի, որը ժամանել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից և դրանից հետո նրան սկսում են անհանգստացնել հոգե-մարմնական հիվանդություններ։ Ֆիլմն ընտրվում է 2013 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցաշարային ծրագրում։ 2014 թվականին նա նկարահանվում է Պոլ Թոմաս Անդերսոնի «Բնածին արատ» («Inherent Vice») ֆիլմում, Հոակիմ Ֆենիքսի, Ջոշ Բրոլինի, Օուեն Ուիլսոնի, Ռիզ Ուիզերսփունի և այլ հայտնի դերասանների հետ։ Ֆիլմում նա խաղում է գլխավոր հերոսի, որի դերը խաղում է Հոակիմ Ֆենիքսը, իրավաբանի և լավագույն ընկերոջ դերը։ Նաև դերասանը մասնակցություն է ունենում «Կորուսյալ դրախտ» («Paradise Lost») ֆիլմում, որտեղ խաղում է կոլումբիական թմրաբարոն և տեռորիստ Պաբլո Էսկոբարին։ 2013 թվականի հունիսին հայտնի է դառնում, որ Դել Տորոն միացել է «Տիեզերքի պահապանները» («Guardians of the Galaxy») ֆիլմին, որտեղ կատարում է Կոլեկցիոների դերը։ Այդ ամենից բացի, դերասանը նցված է երեք նախագծի՝ «Գործակալ։ 21-րդ դար» («Agent: Century 21»), «Ինչպես է թափանցում լույսը» և «Օրենքից դուրս»։ Բոլոր ֆիլմերի նորախաղը տեղի է ունեցել 2014 թվականին։ 2014 թվականի մարտին հայտնի է դառնում, որ դերասանը միացել է Ֆեռնանդո Լեոն դե Արանոային և նկարահանվում է նրա «Կատարյալ օրը» («A Perfect Day») նոր ֆիլմում։ Կինոնկարի գլխավոր հերոսները հումանիտարական միսիայի աշխատակիցներն են ռազմական հակամարտությունների գոտիներում։ Նրանք ունեն տարբեր հայացքներ այն գորցի վերաբերյալ, ինչով իրենք զբաղվում են և երկրի, որում հայտնվել են։ բացի Բենիսիոյից, նկարահանումներին մասնակցել են Մելանի Տյերին, Օլգա Կուրիլենկոն և Թիմ Ռոբինսը։ Նկարահանումները սկսվել են մարտի 17-ին Իսպանիայի հարավում, Գրանադա քաղաքում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դել Տորոն, ըստ հաշվարկի երրորդ պուերտո ռիկացի դերասանն է, որ արժանացել է «Օսկար» մրցանակի։ Առաջին երկուսը եղել են Խոսե Ֆեռեռը (մրցանակը ստացել է 1950 թվականին՝ «Սիրանո դե Բերժերակ» ֆիլմի համար) և Ռիտա Մորենոն (մրցանակը ստացել է 1961 թվականին՝ «Վեստսայդյան պատմություններ» ֆիլմի համար)։
  • Նրա ազգանունը հանդիսանում է ամենաշատ տարածվածներից իսպանական լեզվում։ այն կարելի է թարգմանել որպես «ցուլ»։
  • 1987 թվականին, Հիզեր Գրեմի հետ, դերասանը նկարահանվում է տղամարդկանց համար «Obsession» օծանիլիքի գովազդում։
  • 1986 թվականին դերասանը նկարահանվում է երգչուհի Մադոննայի «La Isla Bonita» երգի տեսահոլովակում (փողոցի տեսարանում մեքենայով պատանի)։
  • Դերասանը սիրավեպ է ունեցել Կյարա Մաստրոյանիի՝ Կատրին Դենյովի և Մարչելո Մաստրոյանիի դստեր հետ հետ։ Բացի այդ, 1988 թվականից մինչ 1992 թվականը, նշանադրված է եղել իտալուհի դերասանուհի Վալերիա Գոլինոյի հետ, որի հետ ծանոթացել է իր ամենաառաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ։
  • Երկու ֆիլմերում Բենիսիոն նկարահանվել է իր նախկին ընկերուհու՝ Վալերիա Գոլինոյի հետ՝ «Պստլիկ - մեծ մարդ» և «Վազող հնդկացին»։
  • Բենիսիո Դել Տորոն հրաժարվել է Դիեգո Ռիվերայի՝ Ֆրիդա Կալոյի ամուսնու, դերից, Ջուլի Թեյլորի «Ֆրիդա» ֆիլմում, այն բանի համար, որ այդ դերի կատարումը պահանջում էր քաշի ավելացում։
  • Բենիսիո Դել Տորոն հանդիսանում է «Օսկար» մրցանակի չորրորդ դափնեկիրը՝ օտար լեզվով դերի համար։ Առաջինը եղել է Սոֆի Լորենը՝ 1961 թվականին, Չեզիրի դերի համար, Վիտորիո դե Սիկայի «Չոչարա» ֆիլմում։ Երկրորդը եղել է Ռոբերտ Դե Նիրոն՝ 1975 թվականին, Վիտո Կառլեոնեի դերի համար, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի եռագրության երկրորդ մասում, «Կնքահայր 2»։ Եվ երրորդը՝ Ռոբերտո Բենինի, 1998 թվականին, Գուիդո Օրեֆիսի դերի համար, իր «Կյանքը հիասքանչ է» ֆիլմում։ Առաջին երկու դափնեկիրների հերոսները խոսում են իտալերեն լեզվով, Բենիսիո Դել Տորոյի հերոսը՝ իսպաներեն։
  • Դիտվել է Թիբալտի դերի համար «Ռոմեո + Ջուլիետա» ֆիլմում։
  • Սկզբնապես նա պետք է խաղար Ռեյնալդո Արենասի դերը «Քանի դեռ չի եկել գիշերը» ֆիլմում, սակայն արդյունքում դերը հանձնում են Խավիեր Բարդեմին։
  • Հրաժարվել է Ջոն Հարիսոնի դերից «Ստարտրեկ։ Հատուցում» ֆիլմից, դերը բաժին է հասնում Բենեդիկտ Կամբերբետչուին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1987 Մայամիի ոստիկանությունը Miami Vice Պիտո
1987 Մասնավոր խուզարկու Private Eye
1988 Պստլիկ - մեծ մարդ Big Top Pee-wee Դյուկ-շան մռութ
1989 Սպանության արտոնագիր Licence to Kill Դարիո
1990 Թմրապատերազեներ Drug Wars: The Camarena Story Կարո Կուինտերո
1991 Վազող հնդկացին The Indian Runner Միգել
1992 Քրիստոփոր Կոլումբոս։ Ամերիկայի նվաճումը Christopher Columbus: The Discovery Ալվարո Խարանա
1993 Անվճար փողեր Money for Nothing Դինո Պալադինո
1993 Անվախը Money for Nothing Մենի Ռոդրիգո
1994 Բյուրեղապակյա Լուսին China Moon Լամար Դիկի
1994 Շնաձկների մեջ Swimming with Sharks Ռեքս
1994 Դամբարանային առակներ Tales from the Crypt Բիլլ
1995 Կասկածելի դեմքեր The Usual Suspects Ֆրեդ Ֆենստեր
1995 Լքյալ հրեշտակներ Fallen Angels Պակո
1996 Բասկիա Basquiat Բենի Դալմաու
1996 Երկրպագու The Fan Խուան Պրիմո
1996 Թաղում The Funeral Գասպար
1997 Ուրախ ճանապարհորդություն Joyride Խուզարկու Լոպես
1997 Ավելորդ ուղեբեռ Excess Baggage Վինսենտ
1998 Վախ և ատելություն Լաս Վեգասում Fear and Loathing in Las Vegas Բժիշկ Գոնզո
2000 Մեծ ավար Snatch Ֆրենկի-չորս մատ
2000 Զենքի ուղին The Way of the Gun Պարոն Լոնգբաու
2000 Տրաֆիկ Traffic Խավիեր Ռոդրիգես
2001 Խոստում The Pledge Տոբի Ջեյ Վադենախ
2003 Ուժասպառը The Hunted Աարոն Հելլեմ
2003 21 գրամ 21 Grams Ջեկ Ջորդան
2005 Մեղքերի քաղաքը Sin City Ջեկ «Ջեկի Բոյ» Ռաֆերտի
2007 Այն, ինչ մենք կորցրել ենք Things We Lost in the Fire Ջերի Սանբորն
2008 Չե Che Էռնեստո Չե Գևարա
2010 Ինչ-որ տեղ Somewhere կամեո
2010 Մարդ-գայլը The Wolfman Լուրենս Թելբոտ
2012 Առանձնապես վտանգավոր Savages Լադո
2012 Հավանա, ես սիրում եմ քեզ 7 Days in Havana ռեժիսոր
2013 Ջիմի Պիկար Jimmy P: Psychotherapy of a Plains Indian Ջիմի Պիկար
2013 Տոր 2։ Մթության թագավորություն Thor: The Dark World Տանելիր Տիվան/ Կոլեկցիոներ
2014 Տիեզերքի պահապանները Guardians of the Galaxy Տանելիր Տիվան/ Կոլեկցիոներ
2014 Կորուսյալ դրախտ Paradise Lost Պաբլո Էսկոբար
2014 Բնածին արատ Inherent Vice Սանչո Սմիլաքս
2015 Կատարյալ օր A Perfect Day Մամբրու
2015 Փոքրիկ արքայազն The Little Prince ձայնավորում
2015 Գործակալ։ 21-րդ դար Agent: Century 21 Գիլբերտո «Էլ Պադրե» Դյուրան
2015 Վարձկանուհին Sicario Ալեխանդրո

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվական - Կաննի կինոփառատոնի մրցանակ, «լավագույն տղամարդու դեր», «Չե»
  • 2003 թվական - Վենետիկի կինոփառատոնի մրցանակ, «Լավագույն դերասան», «21 գրամ»
  • 2001 թվական - «Օսկար» մրցանակ, «Երկրորդ կարգի լավագույն տղամարդու դեր», «Տրաֆիկ»
  • 2001 թվական - BAFTA մրցանակ, «Երկրորդ կարգի լավագույն տղամարդու դեր», «Տրաֆիկ»
  • 2001 թվական - Բեռլինի կինոփառատոն, «Լավագույն դերասան», «Տրաֆիկ»
  • 2001 թվական - «Ոսկե Գլոբուս» մրցանակ, «Երկրորդ կարգի լավագույն տղամարդու դեր», «Տրաֆիկ»
  • 1997 թվական - «Անկախ ոգի» մրցանակ, Երկրորդ կարգի լավագույն տղամարդու դեր», «Բասկիա»
  • 1996 թվական - «Անկախ ոգի» մրցանակ, Երկրորդ կարգի լավագույն տղամարդու դեր», «Կասկածելի դեմքեր»

Անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվական - «Օսկար» մրցանակ, «Երկրորդ կարգի լավագույն տղամարդու դեր», «21 գրամ»
  • 2004 թվական - BAFTA մրցանակ, «Երկրորդ կարգի լավագույն տղամարդու դեր», «21 գրամ»
  • 2000 թվական - «Empire» ամսագրի կինոմրցանակ, «Լավագույն դերասան», «Տրաֆիկ»
  • 1998 թվական - ALMA Award կինոմրցանակ, ականավոր անհատական աշխատանք, «Ավելորդ ուղեբեռ»
  • 2002 թվական - ALMA Award կինոմրցանակ, երկրորդ կարգի ականավոր դեր, «Խոստում»
  • 2006 թվական - ALMA Award կինոմրցանակ, ականավոր դերակատարում, «Մեղքերի քաղաքը»
  • 2012 թվական - ALMA Award կինոմրցանակ, սիրելի կինոդերասան, «Առանձնապես վտանգավոր»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]