Jump to content

Ջոշ Բրոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշ Բրոլին
անգլ.՝ Josh Brolin
Բրոլին Բեռլինյան 66-րդ կինոփառատոնին, փետրվար, 2016
Ծնվել էփետրվարի 27, 1968 (58 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունTempleton High School? և Santa Barbara High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, հնչյունավորող և պրոդյուսեր
Ժանրերվեստեռն
Ծնողներհայր՝ Ջեյմս Բրոլին[1], մայր՝ Jane Cameron Agee?
Ամուսին(ներ)Դայան Լեյն և Էլիս Էդեր
Երեխա(ներ)Էդեն Բրոլին և Տրևոր Բրոլին
Պարգևներ և մրցանակներ

Ջոշ Բրոլին (անգլ.՝ Josh James Brolin, փետրվարի 12, 1968(1968-02-12)[2][3][4][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասան։Ուայթ Դենի դերի համար ստացել է «Օսկար»՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։Նկարահանվել է «Սա ծերերի վայրը չէ» (2007), «Երկաթե հափշտակություն» և մի շարք այլ ֆիլմերում։

Բրոլինը ծնվել է 1968 թվականի փետրվարի 12-ին, Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։ Նա դերասան Ջեյմս Բրոլինի[6] և քասթինգ տնօրենուհի[7] ու վայրի բնության ակտիվիստ Ջեյն Քեմերոն Էյջիի որդին է։[8][9][10] Բրոլինը մեծացել է Պասո Ռոբլեսի Ադելաիդա շրջանում գտնվող ագարակում և ստացել տարրական ու միջնակարգ կրթություն Կալիֆոռնիայի Թեմփլթոն բնակավայրում։[11][12][13] Բրոլինը տեղափոխվել է Սանտա Բարբարայի շրջագայք մոտ 11 տարեկան հասակում, որտեղ սովորել է Սանտա Բարբարայի ավագ դպրոցում։

Բրոլինը 2014 թվականի հարցազրույցում նշել է, որ երիտասարդ տարիքում եղել է ինքն իրեն «Սիտոյի առնետներ» անվանող սերֆինգի ընկերային խմբի անդամ։ Բրոլինը խումբն այսպես է բնորոշել. «Սանտա Բարբարան էր, 80-ական թվականներն էին, Փանկ ռոք էր։ Կա՛մ հարուստ ու անփույթ ծնողների երեխաներ էին, կա՛մ ընչազուրկների երեխաներ, այնպես որ, խաժամուժ էր։ Բայց մենք հիմնականում նույն կերպ ենք մեծացել։ Ես երբեք նման խումբ չեմ տեսել ո՛չ առաջ, ո՛չ էլ դրանից հետո»։ Նա խոստովանել է, որ գողացել է ավտոմեքենաներ՝ թմրանյութերի՝ իր օգտագործման համար վճարելու նպատակով, որոնց թվում էր նաև հերոինը, որն իր բնորոշմամբ՝ դուրը չի գալիս. «Դե՛, ես երբեք չեմ հրապուրվել դրանով և ոչ էլ մահացել եմ դրանից, ինչը լավ է։ Իմ ընկերներից 19-ը մահացել են։ Ինձ հետ մեծացած տղաներից շատերը հիմա մահացած են»։ Բրոլինը հետագայում ասաց. «Ինձ հետ մեծացած տղաների խմբից 36-ը մահացած են։ Տասներկուսը բանտում են։ Չորսը բանտում են ու ևս մահացած են։ Ես ուշադիր հաշվում եմ բոլոր 36 մահացած տղաներին։ Ես դժվար միջավայրից եմ գալիս, հասկանո՞ւմ եք։»[14]

2012 թվականին «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում նա պնդել է, որ եղել է Մոնտեսիտոյի Rich Kids on LSD հարդքոր խմբի անդամ։ Ավելի ուշ նա ռադիոհարցազրույցում ավելի մանրամասն տեղեկություններ է տվել այս մասին՝ նշելով. «Հարցազրույցների և այդ ամենի ժամանակ ամեն ինչ խառնվել է իրար։ Եվ ես ասել եմ, որ ես RKL-ի անդամ եմ եղել, որը Rich Kids on LSD-ն է, որն այդ ժամանակ մեծ փանկ խումբ էր։ Եվ այդպես էլ կա․ ես այն գարաժային խմբի անդամն էի, որով RKL-ը մեկնարկեց նվագել։ Այնուհետև նրանք այլ թմբկահարներով և այլ երաժիշտներով հայտնի դարձան որպես RKL։ Եվ նրանք իրականում դարձան բավականին նշանավոր փանկ ռոք խումբ»։[15] Մարկ Մարոնի հետ «WTF »-ում նա ասել է, որ Ջեյսոն Սիրսը իր լավագույն ընկերն էր[16] և նաև նշել է. «Rich Kids on LSD խումբն էր, որի ստեղծմանը ես օժանդակել եմ»։[17][18]

Կինոդերասան Ջոշը ստացավ ավելի մեծ դերեր՝ «Անտեսանելին», «Մելինդա և Մելինդա», «Միլք» ֆիլմերից։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1992 թվականներին Ջոշն ամուսնացավ Էլիս Ադեյիրի հետ[19] Այդ ընթացքում հարբերություններ է ունեցել Մինի Դրայվերի հետ, իսկ 2004 թվականից 2013 թվականներին ամուսնացավ Դայան Լեյնի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դերը
1986 Բախում Կորի Ուեբստեր
1995 Հնարավոր սահմանից այն կողմ Ջեկ Պիրս
1988 Վարդերով մահճակալ Ջենի
1996 Մի արթնացրեք քնած շանը Տոնի Կենտ
1997 Մուտանտներ Ջոշ
1999 Գիշերային հերթապահություն Ջեյսմ Գալման
1999 Լավագույն ծրագրերը Բրայս
1999 Զայրույթ Տենել
2000 Անտեսանելի Մետյու Կենսինգտոն
2000 Պիկնիկ Հել Կարտեր
2000 Անապատի տապը Դատեր
2003 Պարոն Սթերլինգ Բիլ Սթերլինգ
2004 Մելինդան և Մելինդան Գրեգ Իրլինգեր
2005 Բարի գալուստ դրախտ Բեյթս
2006 Մահացած աղջիկը Թարլոյ
2007 Էլա հովտում Բուխվալդ
2007 Ծերերի տեղն այստեղ չէ Լեվելին Մոս
2012 Սևազգեստ մարդիկ Կևին Բրաուն, Ագենտ Կեյ
2014 Մեղքերի քաղաք 2:Կինը հանուն որի արժե սպանել Դուայտ Մակարտի
2015 Էվերեստ Բեկ Ուիզերս
2016 Վրիժարուները:Ալտրոնի դարաշրջան Էդի Մենկս
2018 Վրիժարուները:Անվերջության պատերազմ ՏԱՆՈՍ
2018 Դեդփուլ 2 Քեյբլ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Deutsche Nationalbibliothek Record #14124741X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. ↑ Internet Broadway Database — 2000.
  3. ↑ Discogs(անգլերեն) — 2000.
  4. ↑ GeneaStar
  5. ↑ Screen World 2003, By John Willis, Barry Monush. Published by Hal Leonard Corporation, 2004. ISBN 1557835284, 9781557835284
  6. ↑ Agate, Samantha (2023 թ․ ապրիլի 27). «Who Was Josh Brolin's Mom Jane Cameron Agee? Inside Dad James Brolin's Marriage History». Closer. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին – via Yahoo Entertainment.
  7. ↑ Payne, Laura (2024 թ․ մարտի 10). «Josh Brolin». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  8. ↑ Freydkin, Donna (2013 թ․ սեպտեմբերի 7). «Josh Brolin labors in Toronto». USA Today. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
  9. ↑ Pfefferman, Naomi (2009 թ․ փետրվարի 19). «Josh Brolin Mines Emotional Depths». The Jewish Journal of Greater Los Angeles. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  10. ↑ Barnes, Michael; Peterman, Elizabeth (2007 թ․ նոյեմբերի 15). «Josh Brolin is everywhere these days, including Austin». Austin American-Statesman. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. ↑ Linn, Sarah (2014 թ․ սեպտեմբերի 18). «Josh Brolin speaks out». The Tribune. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  12. ↑ Starkey, Glen (2017 թ․ մարտի 9). «Locals rule! How Paso resident Josh Brolin became one of Hollywood's best character actors and a SLO Film Fest honoree». New Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
  13. ↑ Linn, Sarah (2017 թ․ մարտի 10). «From Templeton 'Ranch Kid' to Oscar-Nominated Actor: Josh Brolin on his Hollywood Career». The Tribune. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  14. ↑ Agate, Samantha (2023 թ․ ապրիլի 27). «Who Was Josh Brolin's Mom Jane Cameron Agee? Inside Dad James Brolin's Marriage History». Closer. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 4-ին – via Yahoo Entertainment.
  15. ↑ Payne, Laura (2024 թ․ մարտի 10). «Josh Brolin». Encyclopædia Britannica. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 11-ին.
  16. ↑ Freydkin, Donna (2013 թ․ սեպտեմբերի 7). «Josh Brolin labors in Toronto». USA Today. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
  17. ↑ Pfefferman, Naomi (2009 թ․ փետրվարի 19). «Josh Brolin Mines Emotional Depths». The Jewish Journal of Greater Los Angeles. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
  18. ↑ Linn, Sarah (2014 թ․ սեպտեմբերի 18). «Josh Brolin speaks out». The Tribune. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 10-ին.
  19. ↑ Stephen Rebello (2010 թ․ հոկտեմբեր). «Playboy Interview: Josh Brolin». Playboy.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Բրոլին» հոդվածին։