Դևոն Աոկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևոն Աոկի
անգլ.՝ Devon Aoki
Դևոն Աոկի, 2008 թվական
Հասակը168 սանտիմետր[1]
Ծնվել է1982 թվական օգոստոսի 10
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունThe American School in London?
Քաղաքացիություն ԱՄՆ
ՀպատակությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Դևոն Էդվենա Աոկի
Devon Edwenna Aoki
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2003 - 2009 թվականներ
Ընտրանի«Մեղքերի քաղաքը», «Կրկնակի ֆորսաժ»
Ծնողներհայր՝ Հիրոակի Աոկի
Ամուսին(ներ)Ջեյմս Բեյլի
Երեխա(ներ)Ջեյմս Հանտեր Բեյլի-կրտսեր (2011 թվական, հունիսի 10),
Ալեսանդրա Լինվիլ Բեյլի (2013 թվական, փետրվարի 12)
devon-aoki.com
Դևոն Աոկի՝ Վիքիպահեստ

Դևոն Էդվենա Աոկի (անգլ.՝ Devon Edwenna Aoki, օգոստոսի 10, 1982(1982-08-10), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել։ Դևոն Աոկին աշխարհում ամենաոչբարձրահասակ սուպերմոդելն է (168 սանտիմետր)։ Կինոյում իր նորամուտային դերը Դևոնը խաղացել է «Գերդաստանի մահը» («Death of a Dynasty», 2003 թվական) ֆիլմում։ Նրա ամենահայտնի աշխատանքը համր մարդասպան Միհոյի դերն է Ռոբերտ Ռոդրիգեսի «Մեղքերի քաղաքը» («Sin City», 2005 թվական) ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևոն Աոկիի երակներում հոսում է ճապոնական, գերմանակն և բրիտանական արյուն, նա ծնվել է ճապոնական ռեստորանների ցանցի տեր Ռոկի Աոկի Հիրաոկիի (անգլ.՝ Rocky Aoki Hiroaki, ճապ.՝ 青木 広彰) ընտանիքում, Նյու Յորքում, որտեղ և ապրել է 9 տարի։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մալիբու, Կալիֆորնիա նահանգ, իսկ ևս երկու տարի անց՝ Լոնդոն։ Դևոնն ունի 5 եղբայր և քույր։ Եղբայրներից մեկն է հանդիսանում հայտնի դի-ջեյ Սթիվ Աոկին։

Մոդելի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մոդելի կարիերան սկսում է արագընթաց զարգանալ «Storm Model Management» գործակալության հետ պայմանագիր ստորագրելուց հետո, որը ներկայացնում է նաև Քեյթ Մոսին և Եվա Հերցիգովաին։ 165 սանտիմետր հասակի, լրջորեն փքված շրթունքների և պեպեններով զարդարված խստաբարո դեմքի պատճառով մասնագետները նրան կնքում են «պանկ-նիմֆուհի» անունով, իսկ նրանից հետո, երբ նրան տեսնում են հարթակի վրա, նրան անվանում են 1990-ական թվականների լավագույն մոդելներից մեկը։

Ավելի ուշ Դևոնի վրա ուշադրություն է դարձնում Էլլեն ֆոն Ունվերտը, ով նրան նկարահանում է Duran Duran խմբի հոլովակում և լուսանկարում է «I-D Magazine» նորաձև ամսագրի շապիկի համար։ Դևոնի մոտ հայտնվում են նույն երկրպագուները, ինչ Քեյթ Մոսի՝ մեծ մասամբ դեռահասներ։ Նա արագորեն դառնում է սիրելի մոդելներից մեկը ոչ միայն Էլլեն ֆոն Ունվերտի համար, այլ նաև լուսանկարիչ Մարիո Սորենտիի, ինչպես նաև ընդգրկվում է «Visionaireа»-ի մեջ, որը ներկայացնում է ավանգարդային լուսանկարների հավաքածու։

Կարիերա կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ էկրանին Դևոն Աոմին նորամուտում է «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious») ֆիլմում։ Բացի դրանից նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Մեղքերի քաղաքը», «DOA. Կենդանի կամ մահացած» («DOA: Dead or Alive»), «Պատերազմ»(«War»), «Լրտեսուհիներ» («D.E.B.S.»)։ 2008 թվականին նրա մասնակցությամբ թողարկվում է «Մուտանտների քրոնիկներ» («Mutant Chronicles»)։

Նկարահանվել է «The Killers» խմբի հոլովակում՝ «Bones»։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսից Դևոնը ամուսնացած է Ջեյմս Բեյլի հետ[2]։ Զույգն ունի երկու երեխա՝ որդի Ջեյմս Հանտեր Բեյլի-կրտսեր (ծնվել է 10.06.2011)[3] և դուստր Ալեսանդրա Լինվիլ Բեյլի (ծնվել է 12.02.2013)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 Գերդաստանի մահը Death of a Dynasty Պիկասսո
2003 Կրկնակի ֆորսաժ 2 Fast 2 Furious Սուկի
2004 Լրտեսուհիներ D.E.B.S. Դոմինիկ
2005 Մեղքերի քաղաքը Sin City Միհո
2006 Կրակ ընկերների վրա Friendly Fire ջրահարս
2006 DOA. Կենդանի կամ մահացած DOA: Dead or Alive Կասումի
2007 Պատերազմ War Կայրա
2008 Մուտանտների քրոնիկներ The Mutant Chronicles Վալերի Դյուվալ
2009 Ռոզենկրացը և Հիլդենշտերնը հարություն են առել Rosencrantz and Guildenstern Are Undead Աննա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Devon Aoki» (անգլերեն). www.fashionmodeldirectory.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  2. Sarah Michaud. «Devon Aoki Is Engaged and Expecting» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.
  3. «Supermodel and Actress Devon Aoki Welcomes a Baby Boy!» (անգլերեն). Us Weekly. 2011 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևոն Աոկի» հոդվածին։