Քեյթ Մոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյթ Մոս
KateMoss.jpg
Ծնվել է հունվարի 16, 1974(1974-01-16)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայր Կրոյդոն, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Riddlesdown Collegiate
Մասնագիտություն մոդել և նորաձևության դիզայներ
Ամուսին Jamie Hince
Երեխաներ Lila Grace Moss-Hack
Կայք katemoss.com
Kate Moss Վիքիպահեստում

Քեթրին Էն «Քեյթ» Մոս (անգլ.՝ Katherine Ann "Kate" Moss, հունվարի 16, 1974(1974-01-16)[1][2], Կրոյդոն, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի մոդել։

Ծնվել է 1974 թվականի հունվարի 16-ին Կրոյդոնում, Լոնդոնում։ Մոսին բացահայտել է Սարա Դուկասը (Սթորմ Մոդել Մենեջմենթ) 1988 թվականին[3]: Մոսը հայտնի է դարձել 1990-ականներին։ Նա հայտնի է իր շատ նիհար կազմվածքով և նորաձևության մեջ զրո չափս կրելով։ Մոսը մասնակցել է նորաձևության արշավների՝ ներկայացնելով հագուստներ Գուչչիից, Դոլչե ընդ Գաբանայից, Կելվին Կլեյնից, Շանելից և Ռիմմելից։ Իր 25 տարվա կարիերայի ընթացքում նորաձևության ոլորտում իր ավանդի համար Մոսին շնորհվել է "Հատուկ ճանաչում" մրցանակը Բրիտանական Նորաձևության Մրցանակաբաշխության ժամանակ 2013 թվականի դեկտեմբերին։ Բացի մոդելի կարիերայից, Մոսը նաև ծավալում է տարբեր գործունեություններ՝ և նորաձևության հետ կապված և ոչ այլ ոլորտի գործունեություններ։ Նա ունի հագուստի իր սեփական հավաքածուն, ինչպես նաև գործունեություն է ծավալում երաժշտական ոլորտում։ Նա մի շարք մրցանակներ է ստացել իր մոդելի կարիերայի համար։ 2007 թվականին «Թայմ» ամսագիրը նրան հռչակեց աշխարհի 100 հայտնիների շարքում[4]: Մոսի անձնական կյանքը բուռն քննարկման թեմա է հանդիսանում մեդիայի համար։ Մոսը 2000-ականներին հանդիպում էր Ջեֆերսոն Հեքի հետ. նրանք ունեն մեկ աղջիկ։ Ավելի ուշ նա սկսեց հանդիպել երաժիշտ Պիթ Դոհերթիի հետ։ Նա այժմ ամուսնացած է Ջեմի Հինսի հետ (The Kills խմբի կիթառիստ)։ Մեդիան նաև անդրադարձել է երեկույթների և թմրանյութերի նկատմամբ նրա ունեցած սիրուն։ Թմրանյութերի հետ կապված լուրերը տարածվեցին 2005 թվականին, որի պատճառով նա հնարավորություն կորցրեց մասնակցելու նորաձևության մի շարք արշավների։ Ավելի ուշ նա ազատվեց թմրանյութերից և վերսկսեց մոդելի կարիերան։ 2012 թվականին «Ֆորբսի» ամենաբարձ վաստակող մոդելների շարքում Մոսը գտնվում էր երկրորդ հորիզոնականում (9,2 միլիոն եկամուտ մեկ տարում)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. «Kate Moss Biography»։ Biography.com (A&E Networks)։ Վերցված է սեպտեմբերի 17, 2013 
  4. "The 2007 TIME 100: Kate Moss", Time. Retrieved 20 April 2013
  5. Solomon, Brian (հունիսի 14, 2012)։ «The World's Highest Paid Models»։ «Ֆորբս»։ Վերցված է նոյեմբերի 25, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]