Կառլա Գուջինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլա Գուջինո
Ծննդյան թիվ՝օգոստոսի 29, 1971(1971-08-29)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր՝Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001303

Կառլա Նիլ Գուջինո (անգլ.՝ Carla Neill Gugino, օգոստոսի 29, 1971(1971-08-29)[1][2], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարում Ինգրիդ Կորտեսի դերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլա Գուջինոն ծնվել է Ֆլորիդայի Սարասոտա քաղաքում։ Նրա հայրը ծագումով իտալացի էր, իսկ մայրն ուներ անգլո-իռլանդական արմատներ։ Կառլայի ծնողները բաժանվել են, երբ նա երկու տարեկան էր[4]։ Կառլան ստիպված էր ապրել երկու տանը՝ հոր հետ (եղբոր՝ Կառլ կրտսերի հետ միասին) Սարասոտայում և մոր հետ՝ Կալիֆոռնիայում։ «Ես ապրում էի մայրիկիս հետ՝ Հյուսիսային Կալիֆոռնիայում գտնվող խրճիթում, և հայրիկիս հետ՝ մի շքեղ տանը։ Այնտեղ կային թենիսի կորտեր և լողավազան, ամռանը մեկնում էի Եվրոպա։ Ես զգում էի, որ երկու բոլորովին տարբեր մանկություն եմ ունեցել»․ նա այսպես է նկարագրում իր մանկությունը՝ ԱՄՆ-ի երկու ափերին[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Գուջինոն սկսել է զբաղվել մոդելային բիզնեսով[6], սակայն ստիպված է եղել լքել այն ցածրահասակ լինելու պատճառով[7]։ Հորաքրոջ խորհրդով, որը նախկինում աշխատում էր հեռուստատեսությունում, Կառլան սկսել է դերասանական վարպետության դասեր անցնել Լոս Անջելեսում[5]։ Մինչ դասընթացների ավարտը նա հասցրել է երկրորդ պլանի դեր կատարել իր դեբյուտային՝ «Բևեռլի Հիլզի ջոկատը» ֆիլմում[8]։ Այդ ժապավենի հաջողությունից հետո Կառլայի կարիերան վերելք ապրեց։ Նա սկսեց շատ նկարահանվել։ Հաջորդ չորս տարիներին թողարկվեցին նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմեր և սերիալներ։

Կառլան առաջին նշանավոր դերը ստացել է «Այս տղայի կյանքը» ֆիլմում 1993 թվականին։ Այդ ժապավենի նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են դարձել Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո ԴիԿապրիոն։

Կարիերայի սկզբում Կառլան հասցրել է մասնակցել հետևյալ շոուներին՝ «Զանգով փրկվածները», «Ո՞վ է այստեղ շեֆը», «Ալֆ», «Դոկտոր Դուգի Հաուզեր» և «Հրաշալի տարիներ»։ 1992 թվականին Կառլա Գուջինոն Պոլի Շորի հետ գլխավոր դեր է ստացել «Փեսա» կատակերգությունում։ 1994 թվականին նա հայտնվել է Bon Jovi խմբի «Always» երգի տեսահոլովակում։

Հեռուստատեսային մի քանի վառ դերերից հետո Կառլան սկսել է նախանձելի օրինաչափությամբ հայտնվել մեծ էկրաններին, նրան հաճախ առաջարկել են առաջին պլանի դերեր։ Դերասանուհին հեշտությամբ կերպարանափոխվել է ցանկացած ժանրի ֆիլմերի համար. նա խաղացել է «Մայքլ» ռոմանտիկ կատակերգությունում Ջոն Տրավոլտայի հետ, «Կյանքի սերը» մելոդրամայում՝ Շերիլին Ֆենի հետ, «Օձի աչքերը» թրիլերում՝ Նիկոլաս Քեյջի հետ։

Կառլա Գուջինոյի համար հաջողակ է դարձել Ինգրիդ Կորտեսի դերը Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարում, ինչպես նաև Կարեն Սիսկոյի դերը համանուն սերիալում (2003-2004)։ «Սահման» հեռուստասերիալում (2005-2006) նա ցուցադրել է իր դրամատիկ կատարումը դոկտոր Մոլլի էն Քեֆրիի դերում։ Այնուհետև Գուջինոն սկսել է նկարահանվել «Անտուրաժ» սերիալում Վինսենթ Չեյզի գործակալ Ամանդայի դերում[9]։ Բացի այդ, 2005-ին դերասանուհուն կարելի էր տեսնել «Մեղքերի քաղաք» նեոնուարում՝ Միկի Ռուրկի, Բրյուս Ուիլիսի, Քլայվ Օուենի, Բենիսիո դել Տորոյի և Ջեսիկա Ալբայի ընկերակցությամբ

2006 թվականին դերասանուհին նկարահանվել է «Գիշերը թանգարանում» ֆանտաստիկ կատակերգությունում, իսկ 2007 թվականին՝ Ռիդլի Սքոթի «Գանգստեր» քրեական դրամայում[10]։

2009 թվականին տեղի ունեցավ «Պահապանները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ Կառլան մարմնավորեց Սալի Յուպիտերի (Մետաքսի ուրվական) դերը[11]։ Ֆիլմը համանուն կոմիքսի էկրանավորումն է Պահապանները, Ալան Մուրը և Դեյվ Գիբոնսը։ Բացի այդ, 2009-ին դերասանուհին մարմնավորել է դոկտոր Ալեքս Ֆրիդմանին Դուեյն Ջոնսոնի հետ «Վհուկ լեռ» ֆանտաստիկ արկածում, ինչպես նաև ելույթ է ունեցել Չիկագոյի Գուդման թատրոնի բեմում[12]։

Գուջինոն WonderCon 2015-ում

2011 թվականին Գուջինոյին կարելի էր տեսնել «Անառակ Կալիֆոռնիա» կատակերգական-դրամատիկական սերիալում՝ Էբի Ռոդեսի դերում, ինչպես նաև «Միստր Փոփերի պինգվինները» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը Ջիմ Քերին էր, և Զաք Սնայդերի «Արգելված ընդունելություն» ֆանտաստիկ ֆիլմում՝ Վերա Գորսկու դերում։ Վերջինիս սաունդթրեքում դերասանուհին երգում է Օսկար Այզեքի կողքին[13]։

2013 թվականին դերասանուհին կրկին, արդեն երրորդ անգամ, խաղացել է Զաք Սնայդերի «Պողպատե մարդը» ֆիլմում։ Երեք տարի անց նա կհայտնվի նաև «շարունակությունում»։ 2015 թվականին Կառլա Գուջինոն Դուեյն Ջոնսոնի և Ալեքսանդրա Դադդարիոյի հետ միասին կատարել է «Սան Անդրեասի խզումը» աղետ-ֆիլմում գլխավոր դերերից մեկը։

2017 թվականին Գուջինոն նկարահանվել է «Ջերալդի խաղը» սարսափ ֆիլմում, որը նկարահանվել Է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա[14]։ 2018-ից 2020 թվականներին դերասանուհուն կարելի էր տեսնել «Էլիզաբեթ Հարվեստ» ֆանտաստիկ թրիլերում և «Բլրի վրա տան ուրվականները» սերիալում։

2021 թվականին նախատեսվում է թողարկել «Վառոդի կոկտեյլ» էքշն-թրիլլերը՝ Կառլա Գուջինոյի մասնակցությամբ[15]։ Ֆիլմի նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Կարեն Գիլանը, Լինա Հիդին, Միշել Յեոն, Անժելա Բասեթը, Փոլ Ջամատին և Ֆրեյա Ալանը[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1989 Բևերլի Հիլզ Ռոտա Troop Beverly Hills Չիկա Բարնֆելլ
1990 Բարի գալուստ տուն, Ռոքսի Կարմայքլ Welcome Home, Roxy Carmichael երիտասարդ Ռոքսի
1993 Այս տղայի կյանքը This Boy’s Life Նորմա
Կարմիր ջերմություն Red Hot Վալենտինա
Փեսա Son in Law Ռեբեկա Ուորներ
1995 Ռապսոդիա Մայամի Miami Rhapsody Լեսլի Մարկուս
1996 Ճանապարհ դեպի տուն 2. Կորած Սան Ֆրանցիսկոյում Homeward Bound 2: Lost in San Francisco Դելայլա ձայնագրություն
Պատերազմ տանը The War at Home Մելիսա
Հարսանեկան զանգերի բլյուզ Wedding Bell Blues Վիոլետ
Մայքլ Michael հարսնացու
1997 Անձնական կյանք Lovelife Էմի
1998 Բռնաբարություն Jaded Մեգան «Մեգ» Հարիս
Օձի աչքեր Snake Eyes Ջուլիա Կոստելլո
Հուդայի համբույրը Judas Kiss Կոկո Չավես
1999 Հրաշքների սեզոն A Season for miracles Էմիլի Թոմփսոն
2001 Լրտեսների երեխաները Spy Kids Ինգրիդ Կորտես
Աշխարհի կենտրոն The Center of the World Ջերրի
Շոու Ջիմմի The Jimmy Show Էննի
Դիմակայություն The One Թի Քեյ Լոու/Մեսսի Ուոլշ
2002 Լրտեսների երեխաները 2։ Անիրականալի հույսերի կղզին Spy Kids 2: Island of Lost Dreams Ինգրիդ Կորտես
2003 Երգող դետեկտիվ The Singing Detective Բեթի Դարք/մարմնավաճառ
Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է Spy Kids 3-D: Game Over Ինգրիդ Կորտես
2005 Մեղքերի քաղաք Sin City Լյուսիլ
The Life Coach Կոռլա
2006 Խոշոր խաղադրույք Even Money Վերոնիկա
Գիշերը թանգարանում Night at the Museum Ռեբեկա
2007 Խաբեություն The Lookout Ջանեթ
Վամպիրուհի Rise: Blood Hunter Իվ
Գանգստեր American Gangster Լորի Ռոբերտս
2008 Օրինական սպանություն Righteous Kill Կարեն Կոլորի
2009 Չծնված The Unborn Ջանեթ Բելդոն
Կայծեր Sparks Ռոբին կարճամետրաժ ֆիլմ
Հսկիչները Watchmen Սալի Յուպիտեր/Մետաքսի ուրվական
Վհուկի լեռը Race to Witch Mountain դոկտոր Ալեքս Ֆրիդման
Կանայք դժվարության մեջ են Women in Trouble Էլեկտրա Լյուքս
Դիմակի տակ Under the Hood Սալի Յուպիտեր կարճամետրաժ ֆիլմ
Ապոկրիֆ Apocrypha կին
Մայթի Մաքս The Mighty Macs Քեթի Ռաշ
2010 Էլեկտրա Լյուքս Elektra Luxx Էլեկտրա Լյուքս/Սելիա
Ակնարկ Tell-Tale ճակատագրական կին կարճամետրաժ ֆիլմ
Ամեն Աստծո օր Every Day Ռոբին
Փամփուշտից արագ Faster Չիկերո
2011 Ես հոգնել եմ քեզանից I Melt With You Լոռա Բոյդ
Աղջիկը մտնում է բար Girl Walks Into A Bar Ֆրանսին Դրայվեր
Արգելված ընդունելություն Sucker Punch Վեռա Գորսկի
Միստր Պոպերի պինգվինները Mr. Popper’s Penguins Ամանդա Փոփեր
Հին Նոր տարի New Year’s Eve դոկտոր Մորիսեթ նովել․ Maternity Ward
2012 «Նուար» հյուրանոց Hotel Noir Հաննա Քլիք
2013 Պողպատե մարդը Man of Steel Քելոր ձայնագրություն
2014 Հանդիպում Match Լիզա Դեյվիս
2015 Սան Անդրեաս San Andreas Էմմա Գեյնս
2016 Սուպերհերոսներ Bling Քեթրին մուլտֆիլմ, ձայնագրություն
Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Քելոր ձայնագրություն
Գայլեր Wolves Ջեննի Քելլեր
2017 Տիեզերքը մեր միջև The Space Between Us Քենդրա Ուինդեմ
Ջերալդի խաղը Gerald’s Game Ջեսսի Բեռլինգեյմ
2018 Էլիզաբեթ Հարվեստ Elizabeth Harvest Քլեր
2021 Վառոդի կոկտեյլ Gunpowder Milkshake Մեդելին

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանումը հայերեն Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1988 Ո՞վ է այստեղ շեֆը Who’s the Boss? Ջեյն էպիզոդ․ Prom Night II
Բարի լույս, Միսս Բլիս Good Morning, Miss Bliss Կարեն էպիզոդ․ Summer Love
1989 Ալֆ ALF Լոռա էպիզոդ․ Standing in the Shadows of Love
1989—1990 Ֆալկոն Կրեստ Falcon Crest Սիդնի Սենթ Ջեյմս հեռուստասերիալ, 11 էպիզոդ
1990 Ամերիկացի երազող American Dreamer երիտասարդ Ջեսիկա էպիզոդ․ Pilot
Ֆերիս Բյուլլեր Ferris Bueller Էն Փեյսոն էպիզոդ․ Stand-In Deliver
1991 Դոկտոր Դագի Հաուզեր Doogie Howser, M.D. Սառա Նյուման էպիզոդ․ Planet of the Dateless
Հրաշալի տարիներ The Wonder Years Սենդի էպիզոդ․ Triangle
1992 Էդմունդ Փերիի պատմությունը Murder Without Motive: The Edmund Perry Story Էլիսոն Քոնորս հեռուստաֆիլմ
Քվանտային թռիչք Quantum Leap Միշել Թեմփլ Քաթլեր էպիզոդ․ Ghost Ship — August 13, 1956
Դևիսը սովորեցնում է ապրել Davis Rules Քեթի հեռուստասերիալ, 2 էպիզոդ
Մասնավոր գործ A Private Matter Մերի Բեթ եռուստաֆիլմ
1994 Մոտոցիկլիստների բանդա Motorcycle Gang Լիան Մորիս
1995 Գեղեցկուհիները Էդիթ Ուորթոնը The Buccaneers Նեն Սենտ Ջորջ մինի սերիալ, հիմնական դերը
1996—1998 Սփին Սիթի Spin City Էշլի Շեֆեր հեռուստասերիալ, 13 էպիզոդ
1999 Ալեքսանդրիա հյուրանոց Hotel Alexandria Չկա տվյալ մինի սերիալ, հիմնական դերը
Բարի գիշեր Bonne Nuit Քերոլ Ռիվս հեռուստաֆիլմ
Հրաշքների սեզոն A Season for Miracles Էմիլի Թոմփսոն
1999—2000 Նադեժդա Չիկագո Chicago Hope Ջինա Սայմոն հեռուստասերիալ, հիմնական դերը
2001 Սարսափ անդունդից Mermaid Chronicles Part 1: She Creature Լիլի հեռուստաֆիլմ
2003—2004 Կարեն Սիսկո Karen Sisco Կարեն Սիսկո հեռուստասերիալ, հիմնական դերը
2005—2006 Սահման Threshold դոկտոր Մոլլի էն Քաֆրի
2007—2010 Անտուրաժ Entourage Ամանդա Դանիելս հեռուստասերիալ, 12 էպիզոդ
2011 Անառակ Կալիֆորնիա Californication Էբի Ռոդս հեռուստասերիալ, 10 էպիզոդ
Ապաստան Hide Դի Դի Ուորեն հեռուստաֆիլմ
2012 Արդարադատություն Justified Կարեն Գուդոլ էպիզոդ․ Cut Ties
Քաղաքական գործիչներ Political Animals Սյուզան Բերգ մինի սերիալ, հիմնական դերը
Նորեկը New Girl Էմմա հեռուստասերիալ, 3 էպիզոդ
2013 Doubt Լինդա հեռուստաֆիլմ
2014 «Սեղմեք ձայնագրության վրա» հեռուստատեսությամբ HitRECord on TV այլմոլորակային էպիզոդ․ RE: Trash
2015 Եզրին The Brink Ջոան Լարսոն հեռուստասերիալ, երկրորդական դեր
2015—2016 Սոճիներ Wayward Pines Քեյթ Հյուսոն հեռուստասերիա, հիմնական դերը
2016 Հյուրախաղեր Roadies Շելլի Անդերսոն
2017 Նեշվիլ Nashville Վիրջինիա էպիզոդ, If Tomorrow Never Comes
2018 Ռոբոցիպ Robot Chicken Ջոյս Բայերս/Մեգ Ալթման մուլտֆիլմ, էպիզոդ․ Mr. Mozzarella’s Hamburger Skateboard Depot, ձայնագրություն
Բլրի վրա գտնվող տան ուրվականները The Haunting of Hill House Օլիվիա Քրեյն հեռուստասերիալ, հիմնական դերը
2019 Ջեթ Jett Դեյզի «Ջեթ» Կովալսկի
2020 Որս Manhunt Քեյթի Սքրագս հեռուստասերիալ, 6 էպիզոդ
Բլայի ուրվականները The Haunting of Bly Manor պատմող/տարեց Ջեյմի հեռուստասերիալ, 2 էպիզոդ
2022 Ընձառյուծի կաշի Leopard Skin Ալբա Ֆոնտանա հեռուստասերիալ, 8 էպիզոդ
2023 Աշերի տան անկումը (մինի սերիալ) The Fall of the House Usher Վերնա հեռուստասերիալ, 8 էպիզոդ

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատարող Անվանում
1994 Bon Jovi «Always»
2016 The Black Eyed Peas «Where Is the Love?»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. LANDAU, PETER (2007 թ․ հունվարի 29). «A Woman We Love: Carla Gugino». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 «Carla Gugino biography». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. «Carla Gugino, Empire». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. «IMDB». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  8. «Carla Gugino Says She Lied About Her Age to Be in Troop Beverly Hills: 'I Was Actually 16'». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. Hochman, David (2007 թ․ ապրիլի 6). «Agent Provocative: Carla Gugino Teases HBO's Entourage». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «Gugino Aboard American Gangster». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. «Carla Gugino joins Watchmen». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  12. «A New Look at an Old Farm Threatened by Heat». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «Carla Gugino & Oscar Isaac — Love Is The Drug (HD) (Sucker Punch)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  14. «Игра Джеральда, 2018». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  15. «Carla Gugino Joins 'Gunpowder Milkshake'». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. «Gunpowder Milkshake, Full Cast & Crew». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.