Californication (հեռուստասերիալ)
Ժանր | հումորային դրամա և կատակերգական հեռուստասերիալ |
---|---|
Ստեղծող | Թոմ Կապինոս |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Նատաշա ՄակԷլհոն, Պամելա Էդլոն, Madeleine Martin?, Evan Handler?, Դևիդ Դուխովնի, Մեյդելին Զիմա և Camilla Luddington? |
Պրոդյուսեր | Դևիդ Դուխովնի |
Գործադիր պրոդյուսեր | Դևիդ Դուխովնի |
Երաժշտություն | Թայլեր Բեյթս |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես և Կալիֆոռնիա |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա և Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 7[1] |
Սերիաների քանակ | 84 |
Էկրաններին է | օգոստոսի 13, 2007-ից հունիսի 29, 2014-ը |
Հեռուստաալիք | Showtime |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս և Hulu |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Առաջադրում | Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստատեսային սերիալի համար |
Պաշտոնական կայքէջ |
Californication, «Showtime» հեռուստաալիքի հեռուստասերիալ, ուր պատմվում է գրող Հենկ Մուդիի կյանքի մասին, ում դերը կատարում է Դևիդ Դուհովնին։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը Էկրան է բարձրացել 2007 թվականին[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալի սյուժեն պատմում է հայտնի գրող և ոչ պակաս հայտնի կնամոլ Հենկ Մուդիի մասին։ Ժամանակին Հենկը Նյու Յորքի երջանիկ բնակիչներից մեկն էր, որի ընկերուհին էր Քարենը (Նատաշա Մակելհոունը), և դուստրը՝ Ռեբեկան (Մեյդելին Մարտին)[3][4]։ Բայց, կարծես, երջանկությունը չի կարող հավերժ տևել։ Հենկ Մուդիի վերջին վեպը՝ «Աստված ատում է մեզ բոլորիս», որոշել են նկարահանել Լոս Անջելոսում[5][6]։ Ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելոս։ Սակայն Հենկի համար Հրեշտակների Քաղաքը վերածվեց իրական դժոխքի։
Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին եթերաշրջանը դուրս է եկել 2007 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել է 2007 թվականի հոկտեմբերի 29-ին Showtime հեռուստաալիքում[7][8][9]։ Այս եթերաշրջանում նկարագրվում է Հենկի և մյուս գլխավոր հերոսների մեկ ամսվա կյանքը, որն ավարտվում է Քարենի և Բիլլի պլանավորված ամուսնությամբ[10][11][12]։ Հենկը բարկացած էր «Այդ խելագար երևույթը՝ սերը» ֆիլմի թողարկումից հետո, որը նկարահանված էր իր գրած վեպի հիման վրա։
Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենկ Մուդի (Դեվիդ Դուհովնի)՝ սերիալի գլխավոր հերոսը։ Մեծացել է Գրանտ Րապիդսում՝ ոչ մեծ քաղաք Միչիգան նահանգում[13]։ 1985 թվականին տեղափոխվեց Ջորջիա Ատլանտա նահանգ[14]։ Հենկը մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո Հենկը ընդունվել է վարժարան, որտեղից դուրս է մնացել Աստծուն արհամարհելու և «Խենթ ու հիմար կյանք» վարելու պատճառով։ Հենկը դուրս է գալիս աշխատանքի՝ այդ ընթացքում գրելով գրքեր, որոնք ոչ ուշ ապագայում համալրվում են ժամանակակից սիրված գրքերի ցանկում[15]։ Շուտով առաջին գրքի հրատարակումից հետո, Հենկը Նյու Յորքի ակումբներից մեկում հանդիպում է Քարենին։ Իր վերջին ստեղծագործություններից մեկի՝ «Աստված ատում է մեզ բոլորիս» գրքի հրատարակումից հետո, նրան հրավիում են Հոլիվուդից, գիրքը նկարահանելու համար։ Հենկը, Քարենը և նրանց երեխան՝ Ռեբեկկան, մեկնում են Հոլիվուդ։ Ֆիլմի հետ կապված անհաջողությունների, Քարենի հետ բաժանման պատճառով Հենկի մոտ սկսվում է ստեղծագործական ճգնաժամ[16][17][18]։ Հենկը կռիվ անելու և մարդկանց երեսին ճշմարտությունը ասելու առիթը ձեռքից բաց չէր թողնում։ Նա վայելում է կյանքը կանանց շրջապատում, սակայն, այս ամենի հետ մեկտեղ, միշտ պնդում է իր անդավաճան ամուսին լինելու փաստը, ամուսնական կյանքի ընթացքում[19]։
- Քարեն վան դեր Բիկը (Նատաշա Մակելհոն) - այն ժամանակ, երբ Քարենը ծանոթացավ Հենկի հետ, նա ուսանողուհի էր արվեստի դպրոցներից մեկում և կիթառիստուհի ինչ-որ խմբում[20]։ Երբ Քարենը կարդում է Հենկի գիրքը, վերջնականապես սիրահարվում է նրան։ Տասը ամիս անց նրանք երեխա ունեցան՝ Ռեբեկկային։ Շուտով նրանք տեղափոխվեցին Լոս Անջելես, սակայն տարիների ընթացքում Հենկը այդպես էլ առաջարկություն չարեց Քարենին։ Բիլլը աշխատանքի է վերցնում Քարենին իր տան վերանորոգման հարցերով զբաղվելու համար։ Այդ ընթացքում Հենկը զբաղված էր գրքի նկարահանման հարցերով, և քիչ էր ուշադրություն դարձնում Քարենին և Բեկկային։ Քարենը սիրահարվում է (կամ էլ նրան թվում էր, որ սիրահարվել է) Բիլլին և Բեկկայի հետ միասին տեղափոխվում է նրա տուն[21]։
- Ռեբեկկա «Բեկկա» Մուդին (Մեյդելին Մարտին) ծնվել է Նյու Յորքում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվոլ է Լոս Անջելոս։ Չի սիրում, երբ ձեռք են տալիս իր մազերին։ Շատ ծանր է տանում տանը հաստատված լարված իրավիճակը, միշտ տալիս է գործնական խորհուրդներ ծնողներին։
Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոլլի (Դե Մատտեո, Դրեա) - պարուհի, որի հետ Ռիչարդ Բեյթսը դավաճանում էր իր կնոջը[22][23],
- Բիլլ Լյուիս (Յանգ, Դամիան) - Բիլլի մահացած կինը, որին նա շատ էր սիրում[24],
- Բեատրիս (Տրիքսի) (Ջուջի Գրիր) - սերիալում Տրիքսին հայտնվել է չորս անգամ[25]։ Նա մարմնավաճառուհի էր գիշերային ակումբներից մեկում։ Նա Հենկի հետ ծանոթացել էր բարում՝ Հենկի հոր մահվան օրը։ Բարում ծանոթանալուց հետո նրանք գնացին հյուրանոց։ Տրիքսին հայտնվում է երկրորդ եթերաշրջանում, որտեղ հանդիպելով Հենկի հետ, անկեղծ զրույցի է բռնվում նրա հետ[26][27]։ Զրույցից հետո Հենկը հասկանում է, որ Տրիքսին հասարակ մարմնավաճառ չէ, նա խորը ներքին աշխարհ ունի,
- Օֆելյա (Մեգգի Ուիլեր) - Մարսիի ընկերուհին,
- Ռոբբի Մակ (Յոհան Ուրբ) - հոմոսեքսուալ դերասան, Հենկի ընկերը դառնում է նրա գործակալը,
- Էդդի Նիրո (Ռոբ Լոու) - դերասան, հոլիվուդյան աստղ,
- Ջիլլ Ռոբինսոն (Դայան Ֆարր) - Հենկի ուսուցչուհին վարժարանում,
- Ջեկի (Եվա Ամուրրի) - Հենկի աշակերտուհին, պարուհի,
- Փոլ Րայդեռ (Ջեյմս Ֆրեյն) - Միայի ընկերը և գործընկերը, Հենկի թշնամին,
- Էբբի (Կառլա Գուջինո) - Հենկի փաստաբանը,
- Ջեննի Ջոնս (Մեդհեն Ամիկ) - Լու Էշբիի ամենասիրելի կինը,
- Դեյզի (Կառլա Գալլո) մարմնավաճառ դերասանուհի, Չառլիի հաճախորդը, նրա ապօրինի սիրուհին,
- Միշել (Միշել Լոմբարդո) - Հենկի ընկերուհին,
- Ռոնի Պրեյգեր (Հել Օզսեն) - ռեժիսոր և Չառլիի գործընկերը,
- Չելսի Կունս (Էլեն Ուոլգոմ) - Բեկկայի լավագույն ընկերուհին, Սթեյսիի և Ֆելիցիի աղջիկը,
- Սոնյա (Պաուլա Մարշալ) - Քարենի ընկերուհին
- Մերեդիտ (Էմի Փրայս-Ֆրենսիս) - փաստաբան, Հենկի ընկերուհին, ում հետ նա փորձում է մոռանալ Քարենին և սկսել նոր հարաբերություններ,
- Լու Էշբի (Քալլում Քիթ Ռեննի) - պրոդյուսեր, Հենկի ընկերը և նրա գրքի հերոսը, որի մասին նա գրում է ամբողջ երկրորդ եթերաշրջանում։ Մահից հետո նա անընդհատ հայտնվում է Հենկի երազներում։
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2008 թվականին հեռուստասերիալը դարձավ «Ոսկե գլոբուս» մրցանակակիրը «Լավագույն տղամարդ դերը հեռուստատեսությունում» անվանակարգում (Դեվիդ Դուհովնի)[28][29][30]
- 2008 և 2009 թվականներին ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը «Լավագույն կատակերգական սերիալ» նոմինացիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Роман Масленников,Эдуард Мхом,Валентин Рубахин Блудливая Калифорния. Жгут!. — Litres, 2015. — С. 3. — 822 с.
- ↑ Californication Scoop: Mercedes Masöhn Will Put Hank in a Compromising Position
- ↑ Heather Graham, Mary Lynn Rajskub to guest star on 'Californication'
- ↑ Miguel Gomez Joins FX Pilot ‘The Strain’, Roger Howarth To Recur On ‘Californication’
- ↑ Oliver Cooper Joins ‘Californication’, Michael Gill Promoted On ‘House Of Cards’, Jennifer Aspen Boards CBS’ Tad Quill Pilot
- ↑ Nordyke Kimberly (September 7, 2007)։ «'Californication's' next chapter»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից September 11, 2007-ին։ Վերցված է September 12, 2007
- ↑ Adalian Josef (September 6, 2007)։ «Showtime renews 'Californication'»։ Variety (magazine)։ Վերցված է December 17, 2007
- ↑ «Californication Official Blog»։ Sho.com (official website)։ June 24, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-22-ին։ Վերցված է June 28, 2008
- ↑ Nordyke Kimberly (December 3, 2008)։ «'Californication' headed for Season 3»։ Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից December 5, 2008-ին։ Վերցված է December 3, 2008
- ↑ Kaufman Gil (November 20, 2007)։ «Red Hot Chili Peppers Sue Showtime Over 'Californication'»։ MTV։ Վերցված է February 3, 2012
- ↑ Also Available from։ «eBooks – by –»։ Ereader.com։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2012-ին։ Վերցված է 2012-12-11
- ↑ Hibberd James (November 30, 2010)։ «Showtime releases premiere dates for 3 series»։ Showtime։ Արխիվացված է օրիգինալից July 15, 2010-ին։ Վերցված է June 28, 2017
- ↑ «Californication Season 4 Music from the Showtime Series»։ Californicationtvsoundtrack.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2012-12-11
- ↑ «Californication Season 4 Music from the Showtime Series»։ Californicationtvsoundtrack.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2012-12-11
- ↑ «Californication: What's Ahead in Season 5? - Today's News: Our Take»։ TVGuide.com։ 2011-03-28։ Վերցված է 2013-06-05
- ↑ «No more Californication for David Duchovny as Showtime announces long-running sitcom will end after its seventh season»։ Daily Mail։ դեկտեմբերի 10, 2013։ Վերցված է դեկտեմբերի 10, 2013
- ↑ Andreeva Nellie։ «'Californication' Cancelled After Upcoming Seventh Season On Showtime»։ Deadline.com։ Վերցված է 2014-06-09
- ↑ Webb Matt (2013-06-05)։ «‘Californication’ Season 7 Cast Mercedes Masohn as TV Actress Amy»։ TVLine։ Վերցված է 2014-06-09
- ↑ Andreeva Nellie։ «Miguel Gomez Joins FX Pilot 'The Strain', Roger Howarth To Recur On 'Californication'»։ Deadline.com։ Վերցված է 2014-06-09
- ↑ «Rob Lowe to return to Californication»։ Spoilertv.com։ July 10, 2013
- ↑ McGuire, Judy (October 23, 2008)։ «Four types of TV guys to avoid»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից January 19, 2013-ին։ Վերցված է February 1, 2012
- ↑ «Californication»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է August 22, 2007
- ↑ Rabin Nathan (2008-06-17)։ «Californication: The First Season | DVD|Review»։ The A.V. Club։ Վերցված է 2012-12-11
- ↑ «HFPA – Nominations and Winners»։ Goldenglobes.org։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-15-ին։ Վերցված է 2012-12-11
- ↑ «Red Hot Chili Peppers could struggle in 'Californication' lawsuit | Pinsent Masons LLP»։ Out-law.com։ Վերցված է 2012-12-11
- ↑ «AMERICAN SCENE: The Great Wild Californicated West»։ Time։ August 21, 1972։ Արխիվացված է օրիգինալից July 21, 2013-ին։ Վերցված է April 28, 2010
- ↑ «copyright: West's Encyclopedia of American Law (Full Article) from»։ Answers.com։ Վերցված է 2012-12-11
- ↑ Stableford Dylan (2011-05-11)։ «Kevin Spacey Threatens to Sue Indie Rock Act Over Album Name»։ The Wrap։ Վերցված է 2013-02-11
- ↑ «'Dexter,' 'Californication' Finales Draw Record Ratings – 2008-12-16 11:31:00 | Broadcasting & Cable»։ Broadcastingcable.com։ Արխիվացված է օրիգինալից December 23, 2008-ին։ Վերցված է 2012-12-11
|
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Հեռուստասերիալներ այբբենական կարգով
- Ամերիկյան հեռուստասերիալներ
- 2007 հեռուստասերիալներ
- 2010-ականների ամերիկյան հեռուստասերիալներ
- Ամերիկյան դրամա հեռուստասերիալներ
- Ամերիկյան կատակերգական հեռուստասերիալներ
- Անգլերեն հեռուստասերիալներ
- Կատակերգական հեռուստասերիալներ
- Դրամա հեռուստասերիալներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ