Նատաշա ՄակԷլհոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատաշա ՄակԷլհոն
Natascha McElhone.jpg
Ծնվել է դեկտեմբերի 14, 1969 (49 տարեկան)
Ծննդավայր Ուոլթոն-նա-Թեմզե, Սուրրեյ, Մեծ Բրիտանիա
Կրթություն Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1993 - այժմ
IMDb ID 0001523
Commons-logo.svg Նատաշա ՄակԷլհոն՝ Վիքիպահեստ

Նատաշա ՄակԷլհոն (անգլ.՝ Natascha McElhone, ծնվ. 1969 դեկտեմբերի 14, Ուոլթոն-նա-Թեմզե, Անգլիա), բրիտանացի դերասանուհի։ Առաջին անգամ հայտնվել է էկրաններին Էնթոնի Հոփքինսի հետ «Ապրել կյանք Պիկասոյի հետ» ֆիլմում 1993 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա ՄակԷլհոնը ծնվել է Լոնդոնի Ուոլթոն-նա-Թեմզե արվարձանում։ Երբ նա դարձել է 3 տարեկան, նրա ծնողները բաժանվել են, իսկ փոքրիկ Նատաշան իր մոր, խորթ հոր և եղբայր Դեյմոնի հետ տեղափոխվել է Բրայթոն: Այնտեղ նա հաճախել է Սուրբ Մարիայի դպրոց՝ աղջիկների համար (անգլ.՝ St. Mary’s Hall School for Girls)։ Նա շարունակել է կրթությունը Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստների ակադեմիայում։ Ուսման ընթացքում նա խաղացել է մի քանի ներկայացումներում, որոնցից են՝ «Ռիչարդ III», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Բալի այգի», «Ամառային գիշերվա երազ»: Ավարտելով ուսումը 1993 թվականին, Նատաշան առաջին անգամ հայտնվեց մեծ էկրաններին «Ապրել կյանք Պիկասոյի հետ» ֆիլմում, այնուհետև նկարահանվեց «Սատանայի սեփականություն», «Ռոնին» և համաշխարհային հռչակ ունեցող «Թրումանի շոուն» ֆիլմերում։

Չնայած նրան, որ Նատաշան նկարահանվում է հոլիվուդյան հայտնի այնիպիսի դերասանների հետ, ինչպիսին են Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը, Ռոբերտ Դե Նիրոն, Քրիստիան Բեյլը, նա խուսափում է ուշադրությունից և ընտրում է դերեր քիչ բյուջետ ունեցող ֆիլմերում, օրինակ՝ «Միսիս Դալլոուեյ», «Ապարդյուն սիրո փորձեր», «Ուրվականների քաղաք», «Սոլյարիս»[1] և BBC-ի «Եվս մեկը Բոլեյն ծագմամբ»:

Նատաշայի վերջին աշխատանքներին են. «Մանուշակագույն հագած տիկնայք», որտեղ նա նկարահանվել է Ջուդի Դենչի և Մեգի Սմիթի հետ, «Իքս տղա», «Մեծ ձախողում», նաև «Խումբ» մինի-սերիայում, որի բեմադրությունը իրականացրել է Ռիդլի Սքոթը: 2006 թվականի փետրվարին նա միացել է Դայանա Ռիգին «Պատիվ» պիեսում։ Նատաշա ՄակԷլհոնի ամենամեծ դերը վերջին տարիներին եղել է «Californication» հեռուստասերիալում, որում նա խաղացել է Դևիդ Դուխովնիի հետ։

«Californication» սերիալի երկրորդ սեզոնում նկարահանումների ժամանակ, 2008 թվականի մայիսի 20-ին Նատաշան, ով այդ ժամանակ հղի էր, վատ լուրեր ստացավ՝ նրա ամուսինը՝ Մարտին Հիրիգոյեն Կելլին մահացել էր իրենց Լոնդոնի տանը։ Դիահերձումը ցույց էր տվել, որ նա մահացել է սրտի հիվանդությունից։

Նատաշան ապրում է Լոնդոնում երեք որդիների՝ Տեոյի, Օտիսոմի և Ռեքսոմի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Հերոսների սերունդ Breed of Heroes
1994 ս Կադֆայել Cadfael Սեսիլ Կորդե
1996 ֆ Ապրել կյանք Պիկասոյի հետ Surviving Picasso Ֆրանսուազա Ժիլո
1997 ֆ Սատանայի սեփականություն Devil’s Own Մեգան Դորտի
1997 ֆ Միսիս Դելոուեյ Mrs. Dalloway երիտասարդ Կլարիսա
1998 ֆ Առնետների մրցավազք What Rats Won’t Do
1998 ֆ Թրումանի շոուն Truman Show Սիլվիա Լորեն
1998 ֆ Ռոնին Ronin Դեյդրա
2000 ֆ Ապարդյուն սիրո հույսեր Love’s Labour’s Lost Ռոզալին
2000 ֆ Վարակված մարդ Contaminated Man
2002 ֆ Մեղմ սպանիր ինձ Killing Me Softly Դեբորա
2002 ֆ Լորել Կանյոն Laurel Canyon Սառա
2002 ֆ Վախ.com FeardotCom Թերի Հյուսթոն
2002 ֆ Ուրվականների քաղաք City of Ghosts Սոֆի
2002 ֆ Սոլյարիս Solaris Ռեյա (Հարի)
2003 ֆ Եվս մեկը Բոլեյն ծագմամբ The Other Boleyn Girl Մարիա Բոլեյն
2004 ֆ Մանուշակագույն հագած կանայք Ladies in Lavender Օլգա
2005 ս Բացահայտումներ Revelations
2005 ֆ Իքս տղա Guy X Իռեն
2006 ֆ Մեծ ձախողում Big Nothing Պենելոպա Վուդ
2007 ս Խումբ The Company Էլիզաբեթ Նեմեթ
20072014|2014 ս Californication Կարեն վան դեր Բիկ
2008 ֆ Մունակրի գաղտնիք Secret of Moonacre Լադվեյ
2012 ֆ Երազանքների թատրոն Theatre of Dreams Էրիկա Գալահեր
2012 ֆ Երկինք և երկիր Heaven and Earth Ջեյմս Միրանդա Բեյրի
2013 ֆ Ռոմեո և Ջուլիետ Romeo and Juliet Սինյորա Կապուլետտի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лидия Маслова (2003-02-01)։ «Любовь в иллюминаторе: «Солярис» Стивена Содерберга в Москве»։ Коммерсантъ (ռուսերեն)։ kommersant.ru։ Վերցված է 2013-11-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]