Հսկիչները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հսկիչները
Watchmen
Watchmen Film Logo.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրնեո նուառ, հակաուտոպիական ֆիլմ, աչալուրջների մասին ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, alternate history film?, մարտաֆիլմ և դրամա
ԹեմաՍառը պատերազմ
ՀիմքWatchmen?
Թվականփետրվարի 23, 2009[1] և մարտի 5, 2009[2][3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԶակ Սնայդեր[4][5][6][7][8][9][10]
ՊրոդյուսերԼոուրենս Գորդոն, Դեբորիա Սնայդեր և Լյոյդ Լևին
Սցենարի հեղինակԴեյվիդ Հեյթեր, Ալեքս Տսե[10], Ալան Մուր[10] և Դեյվ Գիբբոնս[10]
ԴերակատարներԲիլլի Քրուդալ[4][11][5][6], Պատրիկ Ուիլսոն[12][11][5][6][9], Ջեքի Էրլ Հեյլի[12][11][5][8][9], Մալին Ակերման, Կառլա Գուջինո[12][11][5][6], Մեթյու Գուդ[4][11][5][6][9], Ջեֆրի Դին Մորգան[11][5][6], Սթիվեն Մաքհեթի[11][5][6], Մեթ Ֆրյուեր[11][5][6], Դեն Փեյն[11], Դեննի Վուդբերի[11][6], Լաուրա Մեննել[11][5][6], Նայալ Մեյթեր[11][6], Ռոբերտ Ուիզդեն[11], Sonya Salomaa?[13], Jay Brazeau?[13], Ալեսանդրո Ջուլիանի[13], Ֆուլվիո Չեչերե[13], Քրիս Գոթյե[13], Զակ Սնայդեր[13], Դարրեն Շահլավի[13], Մայքլ Էքլունդ[13], Tom McBeath?[13], Agam Darshi?[13], Քևին ՄակՆալթի[13], Greg Travis?[13], Լ. Հարվի Գոլդ[13], Ջեյսոն Շոմբինգը[13] և Ջերարդ Բաթլեր
ՕպերատորԼարի Ֆոնգ
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
ՄոնտաժՈւիլյամ Հոյ
Պատմվածքի վայրՆյու Յորք, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Մարս, Անտարկտիդա և Վիետնամ
Նկարահանման վայրՎանկուվեր և Կոկիտլամ
ԿինոընկերությունԼեջնդրի Փիքչրզ, DC Comics և Lawrence Gordon Productions?
Տևողություն162 րոպե, 186 րոպե և 216 րոպե
Պաշտոնական կայքէջ
Watchmen Վիքիպահեստում

«Հսկիչները» (անգլ.՝ Watchmen), ամերիկյան ռեժիսոր Զաք Սնայդերի` սուպերհերոսների մասին ֆիլմը: Գլխավոր դերերում են Մալին Ակերմանը, Բիլի Քրուդափը, Մեթյու Գուդը, Ջեկի Էրլ Հեյլին, Ջեֆրի Դին Մորգանը և Պատրիկ Ուիլսոնը: Դա Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի նույնանման կոմիքսի ադապտացիան է: Ֆիլմի իրադարձությունները կատարվում են 1985 թվականի այլընտրանքային իրականությունում, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմի ամենաթեժ պահին, երբ ազգի նախկին սուպերհերոս-պահապանների խումբը հետաքննում է իրենց դեմ հնարավոր դավադրությունը, բայց բացահայտում է ավելի վիթխարի և չարագույժ բան:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է նախկին Հսկիչներից մեկի՝ Էդվարդ Մորգան Բլեյկի (Կոմեդիանտի) մահվամբ: Նրա մահվան հետաքննությունը ոչ ոք չի ուզում սկսել, քանի որ նա երկար ժամանակ կառավարությունում է աշխատել և հնարավոր է, որ ունեցել է վտանգավոր թշնամիներ, բայց սուպերհերոս Ռորշախը (Ուոլտեր Քովաչը)` միակը, ով «համազգեստով հերոսների» արգելման օրենքից հետո չի բաժանվել իր դիմակից, սկսում է սեփական հետաքննությունը: Հաշվի առնելով, որ ինչ-որ մեկը որոշել է ազատվել սուպերհերոսներից, նա որոշում է տեղեկացնել իր թիմի նախկին ընկերներին, բայց ոչ ոք նրա երկյուղը լուրջ չի ընդունում: Ջոն Օսթերմանը (Բժիշկ Մանհեթենը) և Անդրիան Վեյդտը (Օզիմանդիան) զբաղված են անսպառ էներգիայի աղբյուրի ստեղծմամբ, որը կարող է ամբողջովին լուծել մարդկանց էներգիայի կարիքը և վերացնել ռեսուրսների համար պատերազմները: Դենիել Դրայբերգը (Գիշերային Բուն) և Լորի Յուսպեշիկը (Մետաքսե Ուրվականը) նորից սուպերհերոսներ չեն ցանկանում դառնալ: Նրանց թվում է, որ հանգիստ, խաղաղ կյանքը երազանքների սահմանն է: Նրանք չեն հավատում Ռորշախի պատմությանը` Հսկիչների դեմ դավադրությանը:

Չնայած որ ոչ ոք չի ուզում իր հետ համագործակցել, Ռորշախը գալիս է Հսկիչների հին թշնամու` սուպերչարագործ Մոլոխ Միստիկի (Էդգար Ջեկոբի) մոտ: Բայց նա արդեն երկար ժամանակ հրաժարվել է իր քրեական անցյալից և վերցնելով նոր անուն, ապրում է սովորական կյանքով: Նա բավական ծեր է Կոմեդիանտին հաղթելու համար, միաժամանակ նաև հիվանդ է քաղցկեղով: Ռորշախը Մոլոխի հետաքննության ժամանակ իմանում է, որ Կոմեդիանտը մահվանից առաջ այցելել է Մոլոխին: Նախկին չարագործի խոսքերով` նա շատ ճնշված էր և նույնիսկ լացում էր, որ նման չէր Կոմեդիանտի նորմալ պահվածքին: Ռորշախը հավատում է Մոլոխին: Գնալուց առաջ նա Մոլոխի մոտ հայտնաբերում է քաղցկեղի համար դեղ` «Պիրամիդ Թրանսնեյշնլ» ընկերության արտադրությամբ:

Այդ ժամանակ ավելի հեռանալով կիսաաստված դարձած Ջոն Օստերմանից, Լորի Յուսպեշիկը սկսում է հանդիպել Դենիել Դրայբերգին, և նրանց միջև սիրավեպ է սկսվում: Ջոնը, իր հերթին ավելի շատ կորցնելով զգացմունքային կապը մարդկանց հետ, ուշադրություն չի դարձնում դրա վրա և շարունակում է աշխատել հավերժ շարժիչի վրա: Ադրիանա Վեյդտայդաի վրա անհաջող մահափորձ է կատարվում. սպանողը մահանում է, խմելով թույնը, նախքան Ադրիանան նրանից կիմանար պատվիրատուի անունը: Մարդասպանի տանը Ռորշախը գտնում է «Պիրամիդ Թրանսնեյշնլ»-ի աշխատակցի հավաստագիրը: Ռորշախը կրկին փորձում է հարցաքննել Մոլախին, բայց նա պարզվում է մահացած է, իսկ նրա տունը շրջապատում է ոստիկանությունը: Ռորշախը հասկանում է, որ նրան խաբել են և փորձում է փախչել, բայց նրան ձերբակալում են և բանտ նստեցնում` սպանության և «համազգեստով հերոսների» արգելքի խախտման համար: Բանտարկյալների մի մասը Ռորշախի շնորհիվ է այնտեղ նստած և ցանկանում են վրեժ լուծել նրանից: Ռորշախը բժշկական զննություն է անցնում հոգեբույժի մոտ, որը փորձում է ապացուցել նրա անմեղսագիտակությունը, բայց Ռորշախը սաբոտաժի է ենթարկում զննությունը և բժշկին վախեցնում է իր կյանքի պատմությամբ:

Ջոն Օստերմանը տելեպորտացի է անում հավերժ շարժիչը Անտարկտիդա, ուղևորվում է պրես-կոնֆերենցիա: Այնտեղ նրան անսպասելի մեղադրանքներ են ներկայացնում նրան ծանոթ մի քանի մարդկանց քաղցկեղից մահանալու համար: Ստուդիայում անսպասելիորեն հայտնվում է Ջոն Օստերմանի նախկին կինը, որից նա հեռացել էր Լորի Յուսպեշիկի համար: Ծերացած և քաղցկեղով նույնպես հիվանդացած` նա նրան մեղադրում է իր հիվանդության և դավաճանության համար: Զարմացած Ջոնը թողնում է Երկիրը` տելեպորտացվելով Մարս:

Լորի Յուսպեշիկը և Դենիել Դրայբերգը կրկին հագնելով իրենց համազգեստները, միասին մարդկանց փրկում են հրդեհից: Գիշերային Բուն որոշում է, որ պետք է անպայման Ռորշախին բանտից ազատել, և Մետաքսե Ուրվականը նրա հետ համաձայնվում է:

Բանտարկյալներից մեկը փորձում է սպանել Ռորշախին, բայց արդյունքում ծանր վնասվածք է ստանում, որի հետևանքով մահանում է բանտի հոսպիտալում: Նրա մահը զանգվածային խռովության առիթ է հանդիսանում: Օգնության հասած` Գիշերային Բուն և Մետաքսե Ուրվականը օգնում են Ռորշախին դուրս գալ բանտից, և նրանք միասին շարունակում են հետաքննությունը: Անսպասելիորեն հայտնվում է Բժիշկ Մանհեթենը, ով համոզում է Լորիին նրա հետ Մարս գնալ որպեսզի խոսեն երկիրը փրկելու մասին: Ռորշախը և Բուն ստիպված են հետաքննությունը երկուսով անցկացնեն: Հայտնվելով Մարսում` Ջոնը փորձում է համոզել Լորիին այնտեղ մնալ, կանխագուշակելով Երկրում սարսափելի հարձակումներ, բայց Լորին փորձում է համոզել նրան հետ վերադառնալ և փրկել Երկիրը: Ջոնի հետ զրույցի ընթացքում, Լորին իմանում է, որ իր իսկական հայրը Կոմեդիանտն է, ում նա ողջ կյանքը ատել է մորը բռնաբարելու համար, իրականում սիրելով նրա մորը փոխադարձ: Լորին արտասվում է, և Ջոնը փոխում է իր վերաբերմունքը մարդկության ճակատագրի հանդեպ:

Այդ ժամանակ Ռորշախը և Բուն իմանում են, որ «Պիրամիդ Թրանսնեյշնլ»-ը գտնվում է «Վեյդտ Ինթերնեյշնլ»-ի հսկողության տակ, և Մանհեթենի դեմ դավադրության ու սպանությունների ետևում կանգնած է Ադրիան Վեյդտը: Պարզվում է, որ հենց նա է սպանել Կոմեդիանտին, բացահայտելով նրա պլանները, նյութել է Օստերմանի հարազատ մարդկանց քաղցկեղից մահը, պլանավորել է մահափորձ իր վրա, ազատվել է մարդասպանից` նրա բերանում դնելով թույն, մատնել է Ռորշախին և օգտագործել է տեխնիկական նվաճումները, որպեսզի խանգարի Ջոնին կանխատեսել ապագան: Բուն և Ռորշախը ուղևորվում են Անտարկտիդա, որպեսզի խանգարեն Վեյդտայի պլանների իրագործմանը:

Անտարկտիդայում նրանք իմանում են, որ Ադրիանա Վեյդտի վերջնական նպատակը Բժիշկ Մանհեթենի սարքավորման օգտագործումն է ԱՄՆի, ԽՍՀՄի և այլ երկրների մեծ քաղաքների ոչնչացման համար, որպեսզի ստիպի նրանց վճարել ընդհանուր թշնամու` Բժիշկ Մանհեթենի առաջ: Դա թույլ կտար կանխել անխուսափելի ատոմային պատերազմը: Ռորշախը և Բուն փորձում են հաղթել Օզիմանդիային, բայց նա նրանց երկուսից ուժեղ է գտնվում և այդ թվում օգտագործում է մտածված պլանը մինչև նրանց ժամանելը. Նյու Յորքը, Մոսկվան և մի քանի քաղաքներ ջնջված են երկրի երեսից:

Ջոնը և Լորին տելեպորտացվում են արդեն ավերված Նյու Յորք և միանգամից հասկանում են, որ այդտեղ խառնված է Ադրիան Վեյդտը: Անտարկտիդայում անհաջող փորձ է կատարում Ջոնին վերացնելու համար, բայց հայտնվում է հեշտ հաղթանակված: Այդ ժամանակ նա փորձում է բոլորին համոզել, որ միլիոնավոր մարդկանց մահը պետք էր միլիարդին փրկելու համար: Նա իր բազայում միացնում է բազմաթիվ հեռուստացույցներ, և հերոսները տեսնում են, որ երկու գերտերությունների ղեկավարները հաշտություն են կնքել, ավարտելով իր երկար հակամարտությունը, որպեսզի դիմակայի նոր վտանգին: Ջոնը լսում է Ադրիանայի փաստարկներին և հորդորում է Դենիելին և Լորիին լռել, որպեսզի շատ մարդկանց մահվան պատճառ չդառնա, սակայն Ռորշախը մնում է իր սկզբունքին. «ոչ մի փոխզիջում, նույնիսկ Արմագեդոնի առջև», հրաժարվում է լռել և մահանում է Բժիշկ Մանհեթենի ձեռքերով:

Բժիշկ Մանհեթենը լքում է Երկիրը, վերջնականապես հրաժարվելով այնտեղի ծագող բաներից: Լորին և Դենիելը միասին են ապրում: Վեյդտը անպատիժ է մնում: ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ն խաղաղ են ապրում, որը ոչ բոլորին է դուր գալիս: Ֆիլմի վերջում «New Frontiersman» թերթի աշխատակիցներից մեկը փոստում գտնում է Ռորշախի օրագիրը, գցված այնտեղ Անտարկտիդա ճանապարհորդելուց առաջ, որտեղ գրված էին նրա հետաքննության բոլոր մանրամասնությունները` ներառելով եզրակացություններ կատարվածի իսկական մեղավորի մասին:

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի վարձույթի իրավունք ձեռք է բերվել Warner Bros (Հյուսիսային Ամերիկա) և Paramount Pictures ընկերությունների կողմից ի դեմս United International Pictures-ի (բոլոր այլ պետություններ):
  • Որոշ կինոթատրոններ ֆիլմերի կրկնօրինակները հասնում էին կեղծ անվանմամբ «Ծեր հերոսները երբեք չեն մահանում»(«Old Heroes Never Die»)[14]:
  • Ֆիլմի բյուջեն կազմում է $130 000 000, 50 մլն ծախսվել է գովազդի վրա: Կինոնկարը հավաքել է $107 509 799 ԱՄՆ-ում և $77 749 184 այլ երկրներում (ընդհանուր $185 258 983)[15], ինչն այդքան էլ չէր բավարարում Warner–ի տնօրեններին: Սնայդերի նախորդ ֆիլմը` «300 Սպարտացիները», 65 000 000 բյուջեով հավաքել է $210 614 939 ԱՄՆ-ում, $245 453 242 աշխարհում ($456 068 181 — ընդհանուր)[16]:
  • Ֆիլմի ռեժիսորական տարբերակի ժամանակագրությունը, թողարկված DVD – ի վրա, 24 րոպեով ավելի երկար է, քան թատերական տարբերակը[17]: Ինչպես նաև թողարկվել է այսպես կոչված «Մաքսիմալ տարբերակը» » (Ultimate Cut) 5 DVD սկավառակների վրա (ինչպես նաև Blu-Ray), որոնց մեջ ֆիլմի տևողությունը կազմում է 215 րոպե[18]:

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase Data DumpsGoogle.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/watchmen-straznicy
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.ofdb.de/film/159521,Watchmen---Die-W%C3%A4chter
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 http://www.bbfc.co.uk/releases/watchmen-2009-0
  7. http://www.imdb.com/title/tt0409459/
  8. 8,0 8,1 http://www.filmaffinity.com/es/film267002.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=57769.html
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.cinemarx.ro/filme/Watchmen-Cei-ce-vegheaza-265252.html
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 http://www.imdb.com/title/tt0409459/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 http://www.metacritic.com/movie/watchmen
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 ČSFD — 2001.
  14. Trivia for «Watchmen»(անգլ.) на сайте Internet Movie Database
  15. Сборы фильма «Хранители» на сайте Box Office Mojo
  16. Сборы фильма «300» на сайте Box Office Mojo
  17. Официальный сайт «Хранителей»
  18. Информация о «Максимальной версии» на сайте интернет-магазина Amazon

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]