The Jimi Hendrix Experience
The Jimi Hendrix Experience | |
---|---|
![]() | |
ժանր | |
տարիներ | 1966–1969, 1970[6] |
երկիր | ՄԹ/ԱՄՆ |
քաղաք | Լոնդոն |
երգի լեզու | անգլերեն |
լեյբլ | |
նախկին մասնակիցներ | |
պարգևներ | Ռոքնռոլի փառքի սրահ |
jimihendrix.com | |
![]() |
The Jimi Hendrix Experience, բրիտանաամերիկյան ռոք խումբ, որը ստեղծվել է 1966 թվականի սեպտեմբերին Լոնդոնում։ Խմբի կազմի մեջ էին երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար Ջիմի Հենդրիքսը, թմբկահար Միթչ Միթչելը և բասիստ Նոել Ռեդինգը։ The Jimi Hendrix Experience խումբը գոյություն է ունեցել մինչև 1969 թվականի հունիս։ Այդ ժամանակի ընթացքում նրանք թողարկել են 3 ստուդիական ալբոմ և դարձել ռոք երաժշտության ամենահայտնի իրադարձություններից մեկը։
Նրանք մեծ դեր են ունեցել հարդ ռոքի և փսիխոդելիկ ռոքի մասսայականացման մեջ[7]։ The Experience-ը շատ հայտնի էր խմբի ֆրոնտմեն Ջիմի Հենդրիքսի խարիզմայի, հմտությունների և ոճի շնորհիվ[8]։ Խմբի բոլոր երեք ալբոմները՝ Are You Experienced-ը (1967), Axis: Bold as Love-ը (1967) և Electric Ladyland-ը (1968) ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմներ» ցանկում՝ 15-րդ, 82-րդ և 54-րդ հորիզոնականներին համապատասխանաբար։ 1992 թվականին The Jimi Hendrix Experience-ը ավելացվել է Ռոքնռոլի փառքի սրահ։
1969 թվականի հունիսին The Experience-ի փլուզումից հետո, Հենդրիքսը փորձարկում էր տարբեր խմբերի կազմերի հետ։ Սակայն 1970 թվականի ապրիլին նա ևս մեկ անգամ միացել է Միթչելի և բասիստ Բիլի Քոքսի հետ։ Տրիոն սկսել է իր Cry of Love շրջագայությունը։ Չունենալով նոր անվանում խմբի համար, տրիոն հաճախ գովազդվում էր որպես «Jimi Hendrix Experience»։ Անվանումն երբեք պաշտոնապես չի ձևակերպվել, սակայն մի քանի անգամ հայտնվել է խմբի ձայնագրությունների մեջ, որոնք թողարկվել են առանց Ռեդինգի մասնակցության[9]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիմի Հենդրիքսը ժամանել է Անգլիա 1966 թվականի սեպտեմբերի 24-ին[10] և իր նոր մենեջեր և Animals խմբի հիմնադիր և բասիստ Չես Չենդլերի, բասիստ Նոել Ռեդինգի և թմբկահար Միթչ Միթչելի հետ ստեղծել է վերադաշնակող խումբ[11]։ Միթչելը փորձառու թմբկահար էր Լոնդոնից, ով նախկինում եղել է Georgie Fame and the Blue Flames խմբի կազմում։ Հենդրիքսն ընտրել է Ռեդինգին երաժշտության հանդեպ իր վերաբերմունքի և սանրվածքի համար։ Ռեդինգը մինչ այդ կիթառ էր նվագում, սակայն խմբում սկսել է բաս կիթառ նվագել։ «The Jimi Hendrix Experience» անվանումը մտածել է խմբի բիզնես մենեջեր Մայքլ Ջեֆերին[12]։ «The Jimi Hendrix Experience»-ի առաջին պաշտոնական հայտնումը տեղի է ունեցել 1966 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Էվրե քաղաքում։ Վեց օր անց խումբը նվագել է իր առաջին բրիտանակն համերգը Scotch of St James-ում կայացած փակ ցուցահանդեսի ժամանակ։
Սկզբում Հենդրիքսի համար որպես վերդաշնակող խումբ ստեղծված The Experience-ը հռչակի և քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել։ Հետևելով Cream խմբի օրինակին, The Jimi Hendrix Experience առաջին խմբերից էր, որոնք մասսայականացրել են «power trio» ձևաչափը, որը սահմանափակում էր ռոք խմբերի կազմը կիթառով, բասով և հարվածայիններով[13]։ Հենդրիքսը զուգակցում էր հիմնական և ռիթմ կիթառների ոճերը[14][15], օգտագործելով fuzz և wah-wah պեդալները տոնը փոխելու համար։ Միթչելն երբեմն օգտագործում էր ջազային գրուվներ, այն ժամանակ, երբ Ռեդինգը նվագում էր հասարակ բասային գծեր, որոնք օգնում էին ամրապնդել խմբի ձայնը։
Խումբը փսիխոդելիկ հագուստների և սանրվածքների թրենդ է առաջացրել։ Նրանց վաղ ելույթները, ինչպիսին է օրինակ The Bag O'Nails-ը Լոնդոնում, հաճախվում էին անգլիական ռոք բեմի ամենախոշոր աստղերի կողմից, ներառյալ The Beatles, The Rolling Stones խմբի անդամներին և կիթառահարներ Ջեֆ Բեքին և Էրիկ Կլեպտոնին։ The Who խմբի անդամ Փիթ Թաունսենդը խոստովանել է․ «Ջիմին փոխել է էլեկտրակիթառի ամբողջ ձայնը և տակնուվրա արել ռոքի աշխարհը»։ Կլեպտոնը համաձայնվել է․ «Այն բանից հետո, երբ ես Փիթ Թաունսենդի հետ որոշել եմ տեսնել, թե ինչպես է նա նվագում, ես մտածել եմ, որ վերջ՝ մեր համար խաղն ավարտված է»[16]։
Խումբը հայտնի է դարձել ԱՄՆ-ում 1967 թվականի Monterey Pop փառատոնից հետո[17], որն առաջին խոշորագույն ռոք երաժշտական փառատոններից էր[11]։ Ելույթն ավարտվել է այն բանով, որ Հենդրիքսը այրել է իր փսիխոդելիկ ներկված Fender Stratocaster-ը[12]։ Փառատոնից հետո նրանք գաստրոլներով հանդես են եկել The Monkees-ի հետ, սակայն լքել են շրջագայությունը լսարանի ռեակցիայի բացակայության պատճառով[12]։
Experience-ի հետ Հենդրիքսը ձայնագրել է մի շարք հիթ սինգլներ, ինչպիսիք են «Hey Joe», «Purple Haze»[17], «The Wind Cries Mary», «Burning of the Midnight Lamp» և «All Along the Watchtower» երգերը, և երեք հաջող ալբոմներ՝ «Are You Experienced», «Axis: Bold as Love» և «Electric Ladyland»։ 1969 թվականի ապրիլին, սակայն, Հենդրիքսի և Ռեդինգի հարաբերությունների վատացումը հասել է իր գագաթնակետին, և Հենդրիքսը զգացել է, որ տրիոյի ձևաչափը դանդաղեցնում է իր կարիերայի զարգացումը[18]։
Սկզբնական կազմով խումբը հանդես է եկել բավականին երկար, որպեսզի կատարի բոլոր պարտականությունները, որոնցից վերջինը 1969 թվականի հունիսի 29-ի Denver Pop փառատոնն էր։ Իմանալով, որ Հենդրիքսը պլանավորում է լայնեցնել Experience-ի գիծը առանց նրա հետ խորհրդակցելու, Ռեդինգը լքել է խումբը և վերադարձել Անգլիա։
Հենդրիքսը և Միթչելը փորձարկել են մեծ նվագախմբի հետ, որը ներառում էր բասիստ Բիլի Քոքսին։ Երբեմն նրանց անվանում են գնչուական Արև և Ծիածան։ Նրանք ելույթ են ունեցել Վուդստոք փառատոնին 1969 թվականի օգոստոսին։ Նոյեմբերին, խումբը բաժանվել է և Հենդրիքսը վերադարձել է տրիոյի ձևաչափին Քոքսի և թմբկահար Բադի Մայլսի հետ։ «Band of Gypsys» ալբոմի ձայնագրումից և 1970 թվականի հունվարին ընդհատված ելույթից հետո Մայլսը հեռացվել է խմբից։ Մայքլ Ջեֆերին (հիմա Հենդրիքսի միակ մենեջերը) զանգել է Ռեդինգին ու Միթչելին և հայտնել Experience-ի վերաստեղծման մասին։ Երկուսն էլ համաձայնվել մասնակցել շրջագայությանը։ Հենդրիքսը պատրաստ էր տեսնել խմբի կազմում Միթչելին, բայց դեմ էր, որ Ռեդինգի վերադարձին։
1970 թվականի փետրվարի սկզբին Ջեֆերին հարցազրույց է տվել Rolling Stone ամսագրին, որպեսզի հայտնի խմբի վերադարձի մասին։ Հարցարզրույցը հրատարակվել է 1970 թվականի մարտի 19-ին Rolling Stone ամսագրում «J.H.: The End of a Beginning Մայիսիbe» վերնագրով։ Ռեդինգը մի քանի շաբաթ սպասում էր, որ նրան հայտնեն սպասվող շրջագայության համար փորձերի մասին, և երբ նա ի վերջո խոսել է Միթչելի ընկերուհու հետ, Նոելը իմացել է, որ նրան փոխարինել է Քոքսը։ Շրջագայության սկզբից մի քիչ հետո Հենդրիքսը անվանել է այն «The Cry of Love Tour»։ Խումբն էլ անվանվել է «Jimi Hendrix», իսկ երբեմն՝ «Jimi Hendrix Experience»։
Տրիոն ձայնագրվել և գաստրոլներով հանդես է եկել ԱՄՆ-ով 1970 թվականի ապրիլից մինչև օգոստոս։ Օգոստոսի վերջին սկսել է շրջագայության եվրոպական մասը, որի հեդլայնը եղել է Isle of Wight Festival 1970-ը։ 1970 թվականի սեպտեմբերի 18-ին՝ շրջագայության դադարի ժամանակ, Ջիմի Հենդրիքսը մահացել է[11]։ 1992 թվականին, նրա խումբը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահ[10]։ 2003 թվականի մայիսի 11-ի Ռեդինգը մահացած է գտնվել Իռլանդիայում՝ իր տանը[19]։ ԱՄՆ-ով իր շրջագայության ժամանակ Միթչ Միթչելը նույնպես մահացած է գտնվել 2008 թվականի նոյեմբերի 12-ին, Օրեգոնի Փորթլենդ քաղաքի Benson Hotel-ի իր սենյակում[20]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանք մեծ դեր են ունեցել հարդ ռոքի և փսիխոդելիկ ռոքի մասսայականացման մեջ[7]։ The Experience-ը շատ հայտնի էր խմբի ֆրոնտմենի՝ Ջիմի Հենդրիքսի խարիզմայի, հմտությունների և ոճի շնորհիվ։ Խմբի բոլոր երեք ալբոմները՝ Are You Experienced-ը (1967), Axis։ Bold as Love-ը (1967) և Electric Ladyland-ը (1968) ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմներ» ցանկում՝ 15-րդ, 82-րդ և 54-րդ հորիզոնականներին համապատասխանաբար։ 1992 թվականին The Jimi Hendrix Experience-ը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահ։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտությունն, որը կատարում էր խումբը բոլորի համար չէր հասկանալի և մոտ։ Բրիտանիայում շատերը չէին ընդունում խմբի արտաքին տեսքը։ Քննադատությունը կարող էր լինել և նրանց կողմից, ովքեր չէին ընդունում ընդհանրապես ռոք երաժշտությունը, այլ նաև նրանց կողմից, ովքեր լսում էին ավելի «դասական» ռոքնռոլ։ Այսպես Ջոն Դիքինը գրել է «New Musical Express» հրատարակությանը (1967 թվականի մայիս)՝
Քննադատության էին ենթարկվում ինչպես խմբի արտաքին տեսքը, այդպես էլ Հենդրիքսի պահվածքը բեմի վրա։ Այսպես Ջինջեր Բեյքերը ասյպիսի գնահատակ է տվել՝
![]() |
Ես տեսել եմ, որ Ջիմին ականավոր կիթառահար էր, դրա հետ անհնար է չհամաձայնվել։ Բայց երբ նա սկսում էր իր այդ բաները՝ ընկնում էր ծնկերի վրա, նվագում ատամներով․․․ դա ինձ միայն ջղայնացնում էր[21]։ | ![]() |
Խմբի երաժշտությունը քննադատում էին նաև սևամորթ ամերիկացիներն, որոնք կարծում էին, որ Հենդրիքսն աղավաղում է նրանց երաժշտությունը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին փորձից հետո Հենդրիքսը և Ռեդինգը խոսում էին երաժշտության մասին, ընդ որում Հենդրիքսը հարցնում էր Ռեդինգին անգլիացի կատարողների մասին, իսկ Ռեդինգը Հենդրիքսին՝ ամերիկացի։
- Երբ Հենդրիքսը չէր կարողացել ընտրություն կատարել Միթչ Միթչելի և Էյնսլի Դանբերի մեջ, Չես Չենդլերն առաջարկել է մետաղադրամ նետել։
- Քիթ Լամբերտն, ում հետ նոր ստեղծված խումբը պլանավորել է պայմանագիր կնքել, այնքան էր տպավորված, տեսնելով թե ոնց է նվագում Հենդրիքսը «Scotch Of St. James» լոնդոնյան ակումբում, որ գրել է Չենդլերի հետ պայմանագրի տեքստը գարեջրի համար պատվանդանի վրա։
- Երբ The Experience-ը ելույթ էր ունեցել Լուլուի հեռուստաշոուում, որն ուղիղ եթերում էր ընթանում, Ջիմին համարներից մեկը նվիրել է Cream խմբին և նվագել է այդ կոմպոզիցիան մինչև հաղորդման ավարտը, և, այսպիսով, Լուլուի եզրափակող ելույթի համար ժամանակ չէր մնացել։ Պրոդյուսերը ջղայնանում էր, բայց չէր կարող բան անել[22]։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջիմի Հենդրիքս՝ հիմնական վոկալ, կիթառներ[23]
- Միթչ Միթչել՝ հարվածայիններ, բեք վոկալ[24]
- Նոել Ռեդինգ՝ – բաս կիթառ, բեք վոկալ[25]
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ալբոմի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Հավաստագրումներ | |||
---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | ||||
US թողարկում | UK թողարկում | |||||
1967 | Are You Experienced[24] | 5 | 2 | |||
| ||||||
Axis: Bold as Love[32] | 3 | 5 | ||||
|
| |||||
1968 | Electric Ladyland[34] | 1 | 6 | |||
|
|
Կենդանի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ալբոմի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Հավաստագրումներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | |||||
US թողարկում | UK թողարկում | ||||||
1970 | Band of Gypsys[37] | 5 | 6 |
| |||
| |||||||
[39] | 1 | 35 |
| ||||
| |||||||
[41] | 16 | — |
| ||||
|
Չի թողարկվել | ||||||
Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Ալբոմի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Հավաստագրումներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | |||||
US թողարկում | UK թողարկում | ||||||
1968 | Smash Hits[43] | 6 | 4 | ||||
|
| ||||||
Electric Jimi Hendrix[46] | — | — | — | ||||
Չի թողարկվել |
| ||||||
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Սինգլի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | |||||
1966 | Hey Joe / Stone Free[47]
|
— | 6 | Are You Experienced | |||
1967 | Purple Haze / 51st Anniversary[47]
|
— | 3 | ||||
Hey Joe / 51st Anniversary[48]
|
— | — | — | ||||
The Wind Cries Mary / Highway Chile[47]
|
— | 6 | |||||
Purple Haze / The Wind Cries Mary[48]
|
65 | — | — | ||||
Burning of the Midnight Lamp / The Stars That Play with Laughing Sam's Dice[49]
|
— | 18 | Smash Hits (UK), Electric Ladyland
| ||||
Foxy Lady / Hey Joe[50]
|
67 | — | — | Are You Experienced | |||
1968 | Up from the Skies / One Rainy Wish[50]
|
82 | — | — | Axis: Bold as Love | ||
All Along the Watchtower / Burning of the Midnight Lamp[50]
|
20 | — | — | Electric Ladyland | |||
All Along the Watchtower / Long Hot Summer Night[52]
|
— | 5 | |||||
Crosstown Traffic / Gypsy Eyes[52]
|
52 | 37 | |||||
1969 | Stone Free / If 6 Was 9[53]
|
130 | — | — | Smash Hits (US) | ||
Let Me Light Your Fire / Burning of the Midnight Lamp[53]
|
— | — | — | Smash Hits (UK) | |||
1970 | Stepping Stone / Izabella[53]as Hendrix Band of Gypsys
|
— | — | — | Kiss the Sky, Voodoo Child
| ||
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Noel Redding, 57; Bass Guitarist in Jimi Hendrix Band»։ Los Angeles Times։ May 14, 2003։ Վերցված է April 19, 2015
- ↑ Issitt Micah L. (2009)։ Hippies: A Guide to an American Subculture։ Greenwood Press։ էջ 42։ ISBN 978-0-313-36572-0
- ↑ Marten Neville (2007)։ Guitar Heaven: The Most Famous Guitars to Electrify Our World։ Collins Design։ էջ 10։ ISBN 978-0-06-135944-6։ «Cream and The Jimi Hendrix Experience were both three-piece blues-rock bands but, whereas Clapton with his Gibson SG or ES-335 made huge, dark, distorted tones, Hendrix's Strat was generally cleaner and sweeter.»
- ↑ Potash Chris, ed. (1996)։ The Jimi Hendrix Companion: Three Decades of Commentary։ Schirmer Books։ էջ 66։ ISBN 978-0-02864-609-1։ «With drummer Mitch Mitchell and bassist Noel Redding [Jimi Hendrix] formed the Jimi Hendrix Experience. They were the first of the super high energy bands — the epitome of acid rock.»
- ↑ Christopher Knowles (1 October 2010)։ The Secret History of Rock 'n' Roll։ Simon and Schuster։ էջ 147։ ISBN 978-1-57344-564-1
- ↑ During the April–September 1970 tour with bassist Billy Cox, the trio was sometimes referred to as the "Jimi Hendrix Experience"
- ↑ 7,0 7,1 Whiteley Sheila։ «Progressive Rock and Psychedelic Coding in the Work of Jimi Hendrix»։ Popular Music 9 (1): 37–60։ doi:10.1017/s026114300000372x
- ↑ То есть говорят, например: альбом Джими Хендрикса «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2005-10-28-ին։ Վերցված է 2008-10-25 , вместо альбом «The Jimi Hendrix Experience»; или же «Умер басист Хендрикса» [1]"
- ↑ Mankin Bill (2015)։ Freedom: Atlanta Pop Festival (Album notes)։ Jimi Hendrix։ New York City: Legacy Recordings։ էջ 1։ 88875109222
- ↑ 10,0 10,1 «The Jimi Hendrix Experience»։ Rock and Roll Hall of Fame։ 2008։ Վերցված է March 19, 2009
- ↑ 11,0 11,1 11,2 Unterberger Richie, Westergaard Sean։ «Jimi Hendrix – Biography»։ AllMusic։ Վերցված է March 19, 2009
- ↑ 12,0 12,1 12,2 Lawrence Sharon (2005)։ Jimi Hendrix: The Intimate Story of a Betrayed Musical Legend (2006 ed.)։ New York City: HarperCollins։ էջեր 56, 78, 84։ ISBN 0-06-056301-X
- ↑ Saunders, William (2010) Jimi Hendrix London, Roaring Forties Press, 978-0-9843165-1-9
- ↑ The Jimi Hendrix Experience Archived 2008-01-16 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Биография Джими Хендрикса (офиц. сайт) Archived 2008-10-24 at the Wayback Machine. (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Snow, Matt (November 2006), "3 is the Magic Number", Mojo Magazine, pp. 81–82.
- ↑ 17,0 17,1 Gilliland John (1969)։ «Show 53 – String Man» (audio)։ Pop Chronicles։ Digital.library.unt.edu
- ↑ Mitchell Mitch, Platt John (1990)։ Jimi Hendrix: Inside the Experience։ New York City: St. Martin's Press։ էջեր 88–96, 48–149։ ISBN 978-0-312-10098-8
- ↑ Vintage Amps Bulletin Board • View topic – Hendrix Bassist Noel Redding Dead At 57
- ↑ Jimi Hendrix drummer dies at 61 just days after tribute tour. Daily Mail. Retrieved June 16, 2012
- ↑ Начало Эксперимента(չաշխատող հղում).
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-11-ին։ Վերցված է 2008-10-19
- ↑ Hendrix also sometimes played bass, piano, harpsichord, glockenspiel, recorder, and makeshift kazoo
- ↑ Shadwick Keith (2003)։ Jimi Hendrix: Musician (1st ed.)։ San Francisco: Backbeat Books։ էջ 223։ ISBN 0-87930-764-1
- ↑ Redding sometimes played guitar
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 26,7 Shapiro & Glebbeek 1990, Appendix 1: Music, Sweet Music: The Discography, pp. 523–621.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 «Jimi Hendrix – Albums»։ Official Charts։ Վերցված է June 21, 2014
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 Other charts:
- «Jimi Hendrix in the Austrian Hitparade»։ austriancharts.at (German)։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2014-ին։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix: Top Singles RPM (Canada)»։ collectionscanada.gc.ca։ RPM։ Արխիվացված է օրիգինալից May 30, 2014-ին։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix: Top Albums/CDs RPM (Canada)»։ collectionscanada.gc.ca։ RPM։ Արխիվացված է օրիգինալից May 29, 2014-ին։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix in the French Charts»։ lescharts.com (French)։ Hung Medien։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix in German Charts»։ charts.de (German)։ GfK Entertainment GmbH։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix Single-Charts»։ musicline.de (German)։ PHONONET GmbH։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-29-ին։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix Longplay-Charts»։ musicline.de (German)։ PHONONET GmbH։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-29-ին։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix in Dutch Charts»։ dutchcharts.nl (Dutch)։ Hung Medien։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix in Norwegian Charts»։ norwegiancharts.com։ Hung Medien։ Արխիվացված է օրիգինալից March 8, 2014-ին։ Վերցված է June 21, 2014
- «Jimi Hendrix in Swedish Charts»։ swedishcharts.com։ Hung Meiden։ Վերցված է June 21, 2014
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 «Gold & Platinum»։ Recording Industry Association of America։ Արխիվացված է օրիգինալից September 24, 2015-ին։ Վերցված է June 21, 2014
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 «BPI Certified Awards – Search»։ British Phonographic Industry։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2013-ին։ Վերցված է June 21, 2014
- ↑ McDermott, Kramer, էջ 61
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 529–530
- ↑ Experience Hendrix, January 15, 1968
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 531–533
- ↑ McDermott, Kramer, էջ 117
- ↑ McDermott, Kramer, էջ 126
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 535–536
- ↑ McDermott, Kramer, էջ 205
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 537
- ↑ McDermott, Kramer, էջ 212
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 538
- ↑ McDermott, Kramer, էջ 245
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 531, 534
- ↑ McDermott, Kramer, էջեր 168–169
- ↑ «April 12, 1968 Smash Hits is released in the United Kingdom (Track, 613 400)»։ JimiHendrix.com (official website)։ Վերցված է April 15, 2018
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 533
- ↑ 47,0 47,1 47,2 Shapiro, Glebbeek, էջ 526
- ↑ 48,0 48,1 Shapiro, Glebbeek, էջ 528
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 528–529
- ↑ 50,0 50,1 50,2 Shapiro, Glebbeek, էջ 531
- ↑ McDermott, Kramer, էջ 81
- ↑ 52,0 52,1 Shapiro, Glebbeek, էջ 534
- ↑ 53,0 53,1 53,2 Shapiro, Glebbeek, էջ 535
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենդրիքսի պաշտոնական կայք
- The Jimi Hendrix Experience allmusic.com-ում
- The Jimi Hendrix Experience discogs.com-ում
- Նոել Ռեդինգի հետ հարցազրույց
- Mitch Mitchell Drum! հարցազրույց
|