My Chemical Romance

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
My Chemical Romance
Wikimcrnotts.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր ԱՄՆ
Ժանրեր ալտերնատիվ ռոք[1]
պոպ-փանկ
փանկ-ռոք
Գործունեություն 2001-2013
Լեյբլ Eyeball Records (2001-2003)
Reprise Records (2003-2013)
Կապված Leathermouth
Pencey Prep
Death Spells
Electric Century
Կայք mychemicalromance.com
Նախկին անդամներ
Ջերարդ Ուեյ
Ռեյ Տորո
Մայքի Ուեյ
Ֆրենկ Այերո
Մետ Պելիսեր
Բոբ Բրայար

My Chemical Romance (mаɪ 'kemɪk(ə)l rəmæn(t)s/), ամերիկյան ռոք-խումբ, որը ձևավորվել է 2001 թվականին՝ Նյու-Ջերսիում։ Խմբի կազմի մեջ մտնում են՝ Ջերարդ Ուեյը (Gerard Way) (վոկալ), Մայքի Ուեյը (Mikey Way) (բաս), Ֆրենկ Այերոն (Frank Iero) (կիթառ) և Ռեյ Տորոն (Ray Toro) (սոլո-կիթառ)։ Նախորդ թմբկահար Բոբ Բրայարը լքել է խումբը։ Բրայարի դուրս գալուց հետո խմբի թմբկահարն է դառնում Մայքլ Պեդիկոնը։ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնի է դառնում, որ Պեդիկոնը դադարել է խմբի թմբկահարը լինելուց և լքում է խումբը։ 2013 թվականի մարտի 22-ին նրանք իրենց պաշտոնական էջում հայտարարում են խմբի փլուզման մասին։[2][3][4].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորումը և դեբյուտային ալբոմը (2001-2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամների հայրենի քաղաքը Բելվիլն և Կիրնին է՝ Նյու-Ջերսի նահանգից, բացառությամբ Բոբ Բրայարի, որի հայրենի քաղաքը Չիկագոն է՝ Իլինոյս նահանգից։ My Chemical Romance անվանումը առաջարկել է խմբի բասիստը՝ Մայքի Ուեյը, որը վերցրել է Իրվինա Ուելշայի «Ecstasy: Three Tales of Chemical Romance» (ռուս.՝ Экстази։ три истории о любви и химии) գրքից։

Խմբի առաջին երգը, որը գրել են նրանք, եղել է «Skylines and Turnstiles»-ը (գրել է Ջերարդը սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո, որին ինքը անձամբ ականատես է եղել։ Այս դեպքը նրան ստիպել է ամբողջությամբ վերանայել իր կյանքը և գրել է երգը)։ Շուտով նրանց է միանում կիթառիստ Ռեյ Տորոն, որը Ջերարդի հին ընկերներից էր։ Խումբը սկսում է իր փորձերը անել Մետայի տան վերնահարկում, կատարում է էմոցիոնալ երգեր և Մայքի Ուեյը՝ Ջերարդի եղբայրը, որը աշխատում էր Barnes & Noble կազմակերպությունում, այնքան էր տպավաորված նրանց փորձերով, որ մտածում է դառնալ խմբի բաս-կիթառահարը։ Մի տարի հետո կատարվում է նրա ցանկությունը և նա մտնում է խմբի կազմի մեջ։

Խմբի ձևավորումից երեք ամիս անց նրանք պայմանագիր են ստորագրում Eyeball Records-ի հետ և սկսում է ձայնագրել իր դեբյուտային ալբոմը։ Ամբողջ ստուդիական աշխատանքները ընդգրկում են ընդամենը 10 օր՝ 2002 թվականի մայիսի 15-ից 25-ը։ Ալբոմի ձայնագրման ժամանակ խմբին է միանում կիթառիստ Ֆրենկ Այերոն, որը մինչև այդ երգում էր Pencey Prep-ում և որը ձայնագրվել էր նույնպես Eyeball-ում, բայց խումբը քայքայվել էր։ My Chemical Romance-ը համեմատել են Thursday-ի հետ։ Երկու խմբերն են Նյու-Ջերսիից են։ Բացի դրանից, I Brought You My Bullets, You Brought Me Your Love երգերի նյութը տվել է Thursday-ի վոկալիստ Ժոֆ Ռիկլին։

Three Cheers for Sweet Revenge (2003-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերարդ Ուեյը 2012 թվականի փետրվարին Ավստրլիայում տեղ ունեցած համերգի ժամանակ

2003 թվականին խումբը պայմանագիր է ստորագրել Reprise Records-ի հետ։ Avenged Sevenfold շրջագայությունից հետո խումնը սկսեց թողարկել իր երկրորդ՝ Three Cheers for Sweet Revenge ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2004 թվականին և ստացել է պլատինե ալբոմի կարգավիճակ։ Ալբոմը իր մեջ ընդգրկել է չորս սինգլ. «Thank You for the Venom», «I’m Not Okay (I Promise)», «Helena» и «The Ghost of You»։

2004 թվականի օգոստոսին Ճապոնիայում տեղի ունեցած համերգից հետո Մետ Պելիսերին փոխարինեց Բոբ Բրայարը։ Պատճառը համերգի ժամանակ նրա թույլ տված սխալներն էին և նա միշտ վիճաբանության մեջ էր մտնում Ռեյ որոյի հետ։ 2005 թվականի սկզբին խումբը կատարում է իր Taste of Chaos շրջագայությունը, որի ժամանակ Green Day-ը կատարում էր իր American Idiot շրջագայությունը։ Հետո նրանք ամբողջ երկրով հանդես են գալիս Alkaline Trio և Reggie and the Full Effect շրջագայություններով։ Այդ տարի My Chemical Romance-ը և The Used-ը միաժամանակ ձայնագրում են Դեվիդ Բոուի և Queen-ի «Under Pressure» հիթի քավեր տարբերակը։

2006 թվականին թողարկվում է Life on the Murder Scene-ի DVD/1 CD տարբերակը։ Այն ներառում է համերգային ալբոմներ, տեսահոլովակներ և վիդեոօրագրեր։

The Black Parade (2006-2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հոկտեմբերին My Chemical Romance-ը թողարկում է իր երրորդ ալբոմը՝ The Black Parade, որի պրոդյուսորն էր Ռոբ Կավալոն, որը հայտնի էր Green Day-ի աշխատանքներում։ Ալբոմը գրվել է երկրորդ հորիզոնականը բրիտանական հիթ-շքերթում, զիջելով Ռոբի Ուիլյամսի նոր՝ Rudebox ալբոմին և երկրորդ հորիզոնականը Billboard The Billboard 200 ամսագրի հիթ-շքերթում, զիջելով Hanna Montana հեռուստատեսային շոուի սաունդթրեքին։ Առաջին շաբաթում ալբոմը ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 240 000 օրնակով։ Այս ալբոմի առաջին երգը՝ «Welcome to the Black Parade»-ը երկու շաբաթ գլխավորում էր Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների շարքը։ 2007 փետրվարին խումբը իրականացնում է իր համաշխարհային շրջագայությունը, որի ընթացքում գրվում են երեք այլ երգեր «Famous Last Words», «I Don’t Love You» և «Teenagers»։

My Chemical Romance-ի համաշխարհային շրջագայությունը ավարտվում է և հենց այդ ժամանակ էլ ավարտվում է The Black Parade ալբոմի կյանքը։ 2008 թվականի հուլիսի 1-ին թողարկվում է նրանց cd/dvd համերգային ալբոմը՝ «The Black Parade Is Dead!» անվանումով։ Սրանից հետո խումբը մեկնում է արձակուրդի։

Danger Days: The True Lives of the Fabulous Killjoys (2010-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

My Chemical Romance-ը շրջագայության ժամանակ

2010 թվականի մարտի 3-ին խումբը իր պաշտոնական էջում տեղեկացնում է այն մասին, որ Բոբ Բրայարը լքել է խումբը։

2010 թվականի նոյեմբերի 22-ին My Chemical Romance-ը թողարկում է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Danger Days։ The True Lives of the Fabulous Killjoys, որի ինչպես և նախորդի պրոդյուսորը եղել էր Ռոբ Կավալոն։ Առաջին սինգլը՝ «Na Na Na (Na Na Na Na Na Na Na Na Na)», թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 2-ին։ Տեսահոլովակի պրեմիերան եղել է հոկտեմբերի 14-ին՝ MTV-ով։ «Save Yourself, I’ll Hold Them Back» կոմպոզիցիան 2010 թվականի նոյեմբերի 5-ին խմբի պաշտոնական էջում դրվել է անվճար բեռնավորման։ Նոյեմբերի 17-ին MTV-ին իրականացնում է «Sing» սինլգի տեսահոլովակի պրեմիերան։ Ալբոմում տեղ են գտնում նաև երկու այլ սինգլներ. «Planetary (Go!)» և «The Only Hope For Me Is You»։ Հաջորդը լինում է «Տրանսֆորմերները 3. Լուսնի մութ կողմը» ֆիլմի սաունդթրեքը։

Այդ ժամանակ խումբը կատարում է իր The World Contamination Tour անվանումով շրջագայությունը։ Այստեղ թմբկահար Բոբ Բրայրի փոխարեն որպես թմբկահար է ընդնունվում Մայքլ Պեդիկոնը՝ The Bled խմբից, որը My Chemical Romance-ի հին ընկերներից էր։ 2011 թվականի սեպտեմբերի 3-ին խումբը իր պաշտոնական էջում տեղեկացնում է այն մասին, որ Մայքլ Պեդիկոնը այլևս իրենց խմբի անդամը չէ։ «Վտարման» պատճառն այն էր, որ նա գումար էր գողացել համերգից հետո, որը հավաքվել էր 2011 թվականի սեպտեմբերի 1-ին։ Խմբի նոր թմբկահարը լինում է Ջարոդ Ալեքսանդերը, որը մինչև դա Death By Stereo և The Suicide File խմբերի անդամն էր[5]։ Սրանից հետո խումբը պայմանագիր է ստորագրում Honda Civic Tour-ի հետ այն մասին, որ 2011 թվականի աշնանը սկսի թողարկել իր հինգերորդ ալբոմը[6]։

Ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր քննադատներ MCR-ին վերագրում են ալտերնատիվ ռոք, էմո և այլ ոճեր։ Մանսավորապես այս ոճերով թողարկվել են առաջին երկու ալբոմները։

Ջերարդ Ուեյը բազմիցս հայտարարել է, որ նա չի սիրում էմո ոճը և դեմ է խմբի այդպիսի դասակարգմանը[7]։

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Նոմինաացվել է Մրցանակ Արդյունք
2005 Three Cheers for Sweet Revenge Kerrang! Awards 'Best Album' Հաղթանակ
«Helena» Kerrang! Awards 'Best Video' Հաղթանակ
«Helena» MTV Video Music Awards 'Best New Artist in a Video' Առաջադրված
«Helena» MTV Video Music Awards 'Best Rock Video' Առաջադրված
«Helena» MTV Video Music Awards 'Best Choreography in a Video' Առաջադրված
«Helena» MTV Video Music Awards 'MTV2 Award' Առաջադրված
«Helena» MTV Video Music Awards 'Viewer’s Choice' Առաջադրված
My Chemical Romance TRL Italy Award 'Best New Artist' Առաջադրված
My Chemical Romance Los Premios MTV Latinoamérica 'Best New Artist — International' Հաղթանակ
2006 My Chemical Romance Kerrang! Awards 'Best Band On The Planet' Հաղթանակ
My Chemical Romance TRL Award 2006 'Best Group That Actually Plays' Հաղթանակ
My Chemical Romance MTV Asia Awards 2006 'Favorite Rock Act' Առաջադրված
My Chemical Romance MTV Asia Awards 2006 'Favorite Breakthrough Artist' Առաջադրված
«Helena» MTV Asia Awards 2006 'Favorite Video' Առաջադրված
My Chemical Romance Los Premios MTV Latinoamérica 'Best Rock Artist — International' Հաղթանակ
2007 My Chemical Romance Kerrang! Awards 'Best International Band' Հաղթանակ
My Chemical Romance NME Awards 'Best International Band' Հաղթանակ
My Chemical Romance MTV Europe Music Awards 'Best Band' Առաջադրված
My Chemical Romance MTV Europe Music Awards 'Rock Out' Առաջադրված
My Chemical Romance MTV Europe Music Awards 'Best Inter Act' Առաջադրված
«Welcome to the Black Parade» MTV Australia Video Music Awards 'Video of the Year' Առաջադրված
«Welcome to the Black Parade» MTV Australia Video Music Awards 'Best Rock Video' Առաջադրված
My Chemical Romance Los Premios MTV Latinoamérica 'Best Rock Artist — International' Առաջադրված
My Chemical Romance MTV Video Music Brazil 'Best International Artist' Առաջադրված
2008 The Black Parade Grammy Award 'Best Boxed or Special Limited Edition Package' Առաջադրված
2011 «Na Na Na» Kerrang! Awards 'Kerrang! Best Video' Հաղթանակ
«Na Na Na» NME Awards 'Best Video' Հաղթանակ
My Chemical Romance NME Awards 'Best International Band' Հաղթանակ
My Chemical Romance MTV Europe Music Awards 'Best Alternative' Առաջադրված
My Chemical Romance MTV Europe Music Awards 'Best World Stage' Առաջադրված

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ My Chemical Romance-ի սկավառակագրություն

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղերի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Խաղ
I Never Told You True Crime: New York City
Planetary (GO!) Gran Turismo 5
Na Na Na The Sims 3: В сумерках
Teenagers Saints Row 2
House Of Wolfes Project Gotham Racing 4
Planetary (GO!) Rocksmith (DLC)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «My Chemical Romance» (անգլերեն)։ allmusic.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2011-05-30 
  2. «My Chemical Romance | My Chemical Romance»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-23 
  3. «Alter The Press!: My Chemical Romance Announce Their Break Up»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-23 
  4. «RIP MY CHEMICAL ROMANCE - PUP FRESH»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-23 
  5. Фрэнк Айеро (2 сентября 2011)։ «Just The Facts» (անգլերեն)։ mychemicalromance.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2011-09-03 
  6. Юрий Ильин. (05.09.2011)։ «Реагенты не воровать»։ Звуки.ру։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-02-ին։ Վերցված է 2011-09-06 
  7. «My Chemical Romance talks to The ‘Campus» (անգլերեն)։ The Maine Campus։ 20.09.2007։ Վերցված է 2011-05-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]